Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, June 3, 2013 5:15 - 4 քննարկում

Արմեն Մելիքյանը ինչու է վերնագրել ՝՝ՀԱՅ ԿՐՈՆԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ”

Իսկ թե ինչու է Արմեն Մելիքյանը վերնագրել ՝՝ՀԱՅ ԿՐՈՆԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝՝,ապա շատ հասկանալի պատճառներով…քանի որ կրոնի ռեֆորմ,եվ առհասարակ ռեֆորմացիա չի տեսել հայը եվ առանձնապես հայոց եկեղեցին: Ամբողջ արեվմուտքը կարողացավ վերանայել շատ եվ շատ կրոնական դոգմաներ եվ հրաժարվել խավարամտությունից,դադարեց լինել ինդուլգենցիոն ստրկական բիզնեսի գործիք,ազատեց միտքը խավարից եվ գնաց դեպի գիտելիքը: Ահա այստեղ պետք է փնտրել Արեվմուտքի հիմնական առաջադիմության պատճառը ի տարբերություն վայրենի արեվելյան կառավարման ՝՝մոդելի՝՝,որտեղ եկեղեցու մենաշնորհն էր դատական գործը: Այնինչ արեվմուտքում այդպես չեղավ եվ եկեղեցու դեմ իշխանական պայքարը տվեց հետեվյալը՝ ԱՆԿԱԽ ԴԱՏԱՐԱՆ: Այսուհետ Արեվմուտքում հաստատվեց դատաիրավական մի այնպիսի համակարգ,երբ միջնադարում գյուղացին կարող էր դատի տալ ֆեոդալին այն բանի համար,որ ենթարկվել է ապօրինի մի ինչ որ արարքի… Իսկ արեվելքի ստրկությունը ստեղծեց մի բացառիկ տիպի ստրկապետություններ,որոնց թվում եվ բացառություն չեղավ Հայաստանը: Ռեֆորմիստական պավլիկյանները,թոնդրակյանները եվ այլ տեսակի չակերտներով ՝՝աղանդավորական ՝՝ շարժումները արյան մեջ խեղդվեցին եվ երբեք իշխանական մեծամասնության կողմից աջակցություն չգտան: Այնինչ արվմուտքում այդ պայքարը տեղի էր ունենում գյուղացու եվ ֆեոդալի ակտիվ համագործակցությամբ! Հիշենք Հենրիխի Կաննոսա այցելությունը եվ հետագա իրադարձությունները,երբ Պապը երկու անգամ նզովում է Հենրիխին ,իսկ սրա հեչ պետքն էլ չի լինում,քանի որ իր թիկունքում վստահաբար ուներ գյուղացու օժանդակությունը,որը բնավ պատրաստակամ չէր վճարելու պապական հարկերը.իրեն բավական կլիներ միայն իր ֆեոդալին վճարվող հարկը՝առանց ինդուլգենցիաների եվ ապաշխարհության տխմար եվ թալանչիական բիզնեսին տուրքեր տալու…

 

S.A



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Artin
Jun 3, 2013 19:26


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('26906') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBC\xD5\xBD\xD5\xA5\xD6\x84 \xD5\xA1\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBC\xD5\xBD\xD5\xA5\xD6\x84 \xD5\xA1\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBC\xD5\xBD\xD5\xA5\xD6\x84 \xD5\xA1\xD5\xB5\xD5\xBD...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219