ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, June 2, 2013 12:51 - չքննարկված

Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի մասին հայտարարությունը.

 Քերին զանգահարել է Լավրովին

02.06.2013     ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
3 (4)ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ռուսական կողմը շաբաթ արգելափակել է Սիրիայի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը։ Մասնավորապես՝ հայտարարությունը քննադատում է սիրիական Էլ-Քուսեյր քաղաքում կառավարական զորքի և նրան աջակցող լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման մարտական գործողությունները, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

ՄԱԿ-ի ԱԽ-ում Մեծ Բրիտանիայի կողմից տարածված հայտարարության մեջ լուրջ մտահոգություն է հայտնվում Էլ Քուսեյրում տիրող իրավիճակի կապակցությամբ և քաղաքացիական բնակչության համար մարտական գործողությունների բացասական հետևանքների մասին։

Ռուսական կողմի ներկայացուցիչն իր դիրքորոշումը բացատրել է այն հանգամանքով, որ խորհրդի կողմից ոչ մի ռեակցիա չեղավ, երբ ավելի վաղ սիրիական ընդդիմության գրոհայինները գրավեցին քաղաքը։ Նա նաև ընդգծել է որ սիրիական խնդիրը լուծելու լավագույն միջոցը դիվանագիտությունն է։

Հայտարարության մեջ նաև կոչ է արվել կառավարական զորքին և «Հըզբոլլահին» խուսափել գործողություններից, որոնք տանում են խաղաղ բնակչության շրջանում ծանր հետևանքների։

Ի դեպ, նույն օրն ամերիկյան նախաձեռնությամբ կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հեռախոսազրույցը։ Նրանք քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները, այդ թվում՝ խնդրին նվիրված միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Կայացել է նաև կարծիքների փոխանակում տարբեր ձևաչափերով երկկողմ քաղաքական շփումների գրաֆիկի վերաբերյալ,- ասվում է հաղորդագրության մեջ։



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ