Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, May 16, 2013 16:15 - 3 քննարկում

Վաճառվում է անկախություն…

Մամիկոն Համբարյան

Եթե հարցնեք ինձ, թե մենք անկախ երկիր ենք, կասեմ ձեզ՝ ոչ, կասեմ, որ մենք անգրկելի Ռուսաստանի մի գաղութն ենք, միայն մնում է, որ ռուբլու գոտի մտնենք և վերջ: Անձամբ դեմ եմ բոլոր տեսակի մտնելու առաջարկներին, դեմ եմ Եվրամիությանը միանալուն, դեմ եմ Եվրազեսին միանալուն, դեմ եմ ՆԱՏՈ մտնելուն, դեմ եմ ՀԱՊԿ մտնելուն, տո նաև դեմ եմ քամակ մտնելուն և վերջապես դե՜մ եմ: Էդ «մտնելների» պատճառով մարդիկ դեգրադացվեցին, արժեզրկվեցին, արդեն չգիտեն՝ իրենք ի՞նչ են ուզում, չգիտեն՝ իրենցից ի՞նչ են պահանջում, չգիտեն՝ ո՞րն է ճիշտը՝ սխալը, կորցրին իրական արժեքները, չգիտեն՝ ո՞ւմ են հավատում, ինչո՞ւ են հավատում, մեկին աստվածացնում են՝ մյուսին դև դարձնում: Շատ եմ ուզում անկախությունը գովերգող մարդկանց աչքերին նայել, ուզում եմ, որ ինձ բացատրեն՝ ի՞նչ ասել է անկախություն: Բացատրեք ինձ՝ ինչպե՞ս եք դուք ընկալում ազատությունը: Ցանկություն չունեմ մտնել թվաբանության մեջ կամ գրածս որակել որպես թեզիս, հոդված էլ չէ, ոչ էլ գիտական աշխատություն: Համարեք այն էմոցիայի արտանետում՝ ժայթքում: Ու՞մ է պատկանում մեր լույսը: Ու՞մ է պատկանում «մեր գազը», թեև այն իսկապես մերը չէ: Որ բարկանում ես, նույնիսկ ռիտորիկ հարց ես տալիս, երբ պատասխանն արդեն ակնհայտ է: Վերջապես, ու՞մ է պատկանում մեր ջուրը, ոսկին, գինին, կոնյակը, միրգը, բանջարեղենը և այլն: Հաստատ ոչ մեզ: Պատասխանը՝ օտարներինը, իսկ դրանց ունեցածը այստեղ տնօրինում են նրանց շները, ազգի դավաճանները, գողերը, անառակները, անպատիվները, քծնողները, գոռոզները, քամակ լիզողները, իրար տակ փորողները, իրար գցողները, ժողովրդի արյուն ծծողները: Վաճառվում է Հայաստան, չէ սա արդեն հին հայտարարություն է, ավելի շուտ արդեն վաճառված է, հիմա վաճառվում է ժողովուրդ՝ բիրիքով, իսկ նայած կլիենտի՝ մեկ-մեկ էլ խելացի գիտնական կամ արվեստագետ են տալիս: Իսկ եթե օպտավոյ տանեք, մի երկուսին ձրի կտան: Դե գնորդներ, ուրիշ ի՞նչ առաջարկներ կան, աճուրդը կհաղթի այն երկիրը, ով ավելի էժան կտա: Չխոսեք իմ մոտ ձեր հայրենասիրությունից, ձեր աղջիկներին ու կանանց վաճառել եք պոռնկության, չվիճեք ինձ հետ, թե այդպես չէ, ուրեմն դուք էլ եք վաճառված, ու հիմա ինքներդ ձեզ եք ուզում արդարացնել: Դուք այն հայրենասերն եք, ով պոռնոաստղ Քարդաշյանի հայ լինելով է պարծենում: Դա՞ է ձեր հայրենասիրությունը, հա՞՝ պարծենալ պոռնիկներով: Դուք իրավունք չունեք հպարտանալու ձեր հայ լինելով, դուք վաղուց եք վաճառել ձեր այդ իրավունքը, չխոսեք այս երկրի ապագայից, ձեր ձեռքերում այն չունի ապագա, չխոսեք ազգասիրությունից, դուք վաղուց է, որ այս ազգին չեք պատկանում, դառել եք եվրոպական, արաբական կամ չինական: Չգրեք հայերեն, դուք պղծում եք այդ սուրբ գրերը: Դուք վաղուց եք թունավորել այս երկրի օդը, իսկ երկիրը տնքում է ձեր ոտքերի տակ, դուք թքում եք մարդկանց հոգու մեջ ու դավադիր ժպտում «բարեկամաբար»: Ձեր խոսքերը փուճ են, վայ դրանց հավատացողին, ձեր արտասուքները կոկորդիլոսի են, ես չեմ հավատում դրանց, ձեր աչքերում մահն է փայլում, երբ սպանդի գնացող գառան մկկոցն է ձեր ականջներին հասնում: Թքած ունեմ ձեր խղճի վրա, թեև այն կարծրացել ու բթացել է, այն այլևս ոչինչ չի զգում: Ազատություն, անկախություն, էլ ո՞վ է դրա մասին մտածողը: Երեկ խոսում էիք, թե այն սերունդը, որ մի անգամ հաղթանակեց, վիրավորված է՝ խռով: Հերոսներդ, ումով որ պիտի պարծենայիր, հիմա մուրացկան են դառել, որովհետև դուք նրանց մերժեցիք, դավաճանեցիք, դավաճանեցիք այն ամենը, ինչի համար նրանք արյուն թափեցին: Արդյո՞ք երկրորդ անգամ, եթե թշնամին չոքի մեր դուռը, նա նորից կմարտնչի: Նա կմարտնչի, կկռվի անպայման, հանուն իր ընկած ընկերների, ում արյունով սրբացավ այս երկիրը, կկռվի հանուն իր զավակների, հանուն, հանուն, հանուն, բայց ոչ հանուն ձեզ, ազգի տիզեր: Դե խոսեք, «հայրենասերներ», ասեք, որ ամեն բան լավ է, ասեք, որ արտագաղթը հիմնավորված չէ, ասեք, որ գազը չի թանկանա, ասեք, որ աղքատության ցուցանիշը կեղծված է, ասեք, որ գյուղացին բարգավաճ է, ասեք, որ գործազուրկ չկա, ասեք, որ զինվոր չի սպանվում, ասեք, որ կաշառակեր չկա, ասեք, որ գողականներն ու մայլի տղեքը արդեն ուրիշի մայլեքում են քյանդրբազ խաղում, ասեք, որ Հայաստանում գեյեր ու պոռնիկներ չկան, դե պնդեք, ապացուցեք: Այ մարդ, էլ ո՞ր մեկն ասեմ, ու դուք երես եք ունենալու էս փաստերի դեմ մեղանչելու: Ձեր անօրինությունը ձեր գլխին, դրա մեջ էլ կմեռնեք, եթե այսպես շարունակեք:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Suren
May 16, 2013 20:19


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('26628') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8C\xD5\xB8\xD6\x82\xD5\xBD\xD5\xA1\xD5\xBD...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8C\xD5\xB8\xD6\x82\xD5\xBD\xD5\xA1\xD5\xBD...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8C\xD5\xB8\xD6\x82\xD5\xBD\xD5\xA1\xD5\xBD\xD5\xBF\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219