ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, May 6, 2013 16:22 - 3 քննարկում

Հայաստանի այսօրվա վիճակն ակնհայտորեն շատ ավելի վատ է քան նույնիսկ մեկ տարի առաջ էր:

Իրականության պայթյունավտանգությունը գնալով մեծանում է. Աշոտ Գրիգորյան
2013-04-30 16:31:43
Հարցազրույց՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով Հայաստան այցելած Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանի հետ

-Պարոն Գրիգորյան, Ձեր հերթական նախաձեռնության շնորհիվ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով այս տարի նույնպես կազմակերպեցիք Սլովակիայից պաշտոնական պատվիրակության այցը Հայաստան և նրանց հետ Դուք էլ հանդիպումներ ունեցաք և Հայաստանի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների հետ, առանձին հանդիպումներ եղան մտավորականության հետ… մի խոսքով, ինչպիսին է Ձեր տպավորությունը այս այցելությունից և ընդհանրապես Հայաստանի ներկա վիճակից:

-Եթե հակիրճ ներկայացնեմ, ապա Հայաստանի այսօրվա վիճակն ակնհայտորեն շատ ավելի վատ է քան նույնիսկ մեկ տարի առաջ էր: Բոլորի մոտ, և ժողովուրդի և նույնիսկ իշխանությունների հսկայական մասի մոտ զգացվում է ապատիա և բացառիկ անվստահություն վաղվա օրվա նկատմամբ: Համատարած փախուստային տրամադրություններ են. իրենց ապագան մարդիկ տեսնում են այլ երկրներ տեղափոխվելու միջոցով: Ընդ որում այս տրամադրությունները պատել է բոլոր խավերին, նույնիսկ ամենահարուստները տներ են գնում և անձնագրեր ձեռք բերում օտար երկրներում:

-Իսկ ի ՞նչ եք կարծում, ինչ է սպասվում երկրին համանման իրավիճի շարունկման պարագայում…

-Ես այնպիսի տպավորություն ունեի, որ համբերության բաժակը լիուլի լցվել է, բայց ոչ թե ջրով այլ վառոդով: Իրականության պայթյունավտանգությունը գնալով մեծանում է, քանի որ իշխանություններն այդ վառոդի տակառի պաշարը փորձում են ավելացնել, այսինքն լարվածությունն առավել մեծացնում են: Այսպես կոչված նախագահական ընտրություններից հետո լարվածությունը գագաթին հասավ ապրիլի 9-ին, որի արդյունքում տարբեր հնարամտությունների միջոցով հնարավոր եղավ խուսափել պայթյունից, սակայն արդյունքում լարվածությունն առավել է մեծացել: Իմ կարծիքով պայթյունից խուսափում ենք ընդամենը մեր ժողովրդի իմաստության շնորհիվ և համբերության հաշվին: Ինակտի ունեմ այն ,որ մարդիկ գիտակցում են թշնամիներով շրջապատված լինելու փաստն ու հանուն դրա դիմանում և սպասում` հոսալով, որ իշխանությունները կլինեն գիտակից ու կանեն որոշակի քայլեր:

-Իսկ ինչ քայլեր ենք սպասում, որ իշխանությունը չի կատարում:

-Առաջին հերթին կառավարության կաշառակեր նախարարների ոչ միայն աշխատանքից ազատում, այլև խստագույն պատժում: Թույլ նախարարներին անհրաժեշտ էր մեկ օր առաջ ուղարկել հանգստի:

-Պարոն Գրիգորյան, բայց չէ որ կառավարության կազմը դեռ հայտնի չի:

-Այո, բայց եթե խաբեբայությունների և կաշառակերության գլխին ղեկավար նշանակված վարչապետը, որը մեղադրվում է բազմաթիվ կոռուպցիաների կազմակերպման հարցում և շարունակում է ղեկավարել այս կոռումպացված կառավարությունը և կամ վերանշանակվում է բոլոր ժամանակների ամենաթույլ արտգործնախարարը, ոչ մի հույս չկա, որ ապագա կառավարության մեջ ականատես կլինենք կորդինալ փոփոխությունների:

-Իսկ ինչ խնդիրներում եք տեսնում վարչապետի կամ արտգործնախարարի թերանալը:

-Վարչապետի բազմաթիվ կոռուպցիայի փաստերից նշենք ամենահայտնին. Նաիրիտի վերականգման համար վերցված վարկերը վարչապետի «հսկողության» ներքո անհայտացել են, գործարանը ոչ միայն չի վերաթողարկվել, այլև աշխատողների հսկայական մաս ազատվել է աշխատանքից, իսկ մնացյալն աշխատավարձ չեն ստանում: Մամուլում բազմիցս նշվել են Նաիրիտի վարկերն իրենց սեփական գրպանը լցրած ղեկավարների, այդ թվում վարչապետի, նրա եղբոր և այլոց անունները: Արդյունքում ստացվեց «ձայն բարբառո հանապատի»: Կամ վարչապետին պետք էր անմիջախպես պատասխանատվության ենթարկել այն նույն խստությամբ, ինչպես վերաբերվում են Վարդան Օսկանյանի հետ, /որը բացառիկ ազնիվ անձնավորություն է և ղեկավարում է անբիծ ու մաքուր աշխատող Սիվիլիթաս հիմնադրամը/, կամ պետք է պատժել` դատի տալով, այն տեղեկատվական աղբյուրենրի հեղինակներին, որոնք «ցեխ են շպրտում» վարչապետի վրա: Համայն հայ հասարակությունը Հայաստանում և արտերկրում շունչը պահած սպասում է այս խնդրի հանգուցալուծմանը և վարչապետի բացառիկ լռությունը ստիպում է մեզ բոլորիս մտածելու, որ իր կատարած հանցագործության չափերին ինքը քաջ ծանոթ է:

Ինչ վերաբերվում է նախարար էդուարդ Նալբանդյանի աշխատանքներին, արդեն ձանձրացել եմ այն փնովելուց և միայն մի հարց եմ ուզում բարձրաձայնել: Սլովակիայի իշխանությունները կատարել են աննախադեպ քայլ և Հայոց ցեղասպանության բանաձևին տվել են օրենքի ուժ, այն իրականացնելով հստակ շախմատային քայլերի շնորհիվ: Ադրբեջանը «արջի ծառայություն» մատուցելով Թուրքիային բարձրաձայնում է կատարվածի մասին և կաշառելով Բաքվում Սլովակիայի դեսպանին նրանից կորզում է հիմար պատասխաններ: Այդ պատասխանների համար մենք Սլովակիայում քրեական գործ ենք հարուցել ծախու դեսպանի նկատմամբ: Թուրքիան, բացառիկ խոհեմությամբ լռության է մատնել Սլովակիայում գործող Քրեական Օրենսգրքի 424ա բանաձևը, ըստ որի 5 տարի ազատազրկում է սահմանված ցեղասպանությունը /տվյալ դեպքում միակ ընդունված ցեղասպանությունը` Հայոց ցեղասպանությունը/ ժխտող ցանկացած անձի նկատմամբ: Այո, Թուրքիան այս հարցի շուրջ խոհեմություն է ցուցաբերում` խորը լռության մատնելով այն: Ուզում եմ հասկանալ, ինչ սկզբունքներով է ուղղորդվում ՀՀ ԱԳՆ-ը` կատարելով իր նախարարի հրամանը, հանցագործ լռության մատնելով Սլովակիայում գործող օրենքը, այն էլ այն դեպքում, երբ Ֆրանսիայում համանման օրենքի տապալումը սարսափելի աղմուկ բարձրացրեց: Ինչ դատողության սահմաններում այսպիսի հանցագործություն կատարող ԱԳ նախարարը շարունակում է մնալ իր պաշտոնին: Գուցե ի արդարացումն իր կատարած քայլի Էդուարդ Նալբանդյանը նույնպես հերքի Սլովակիայում գործող ՔՕ-ի 424ա բանաձևը և միանալով ադրբեջանցիների բղավոցներին ինքն էլ փորձի հաստատել, որ այդ բանձևը վերաբերվում է բոլոր ցեղասպանություններին, բայց ոչ Հայոց ցեղասպանությանը: Այդ դեպքում ադրբեջանցիների կողմից կատարված բացառիկ հիմար քայլը կդադարի եզակի լինել: Դե, հարգելի պարոն նախարար էդուարդ Նալբանդյան, կամ փորձեք հերքել վերն ասվածը կամ շարունակեք լռություն պահպանել` սատարելով թուրքական տակտիկան:

-Ի՞նչ եք սպասում մոտակա ամիսների ընթացքում, ինչ կկատարվի Հայաստանում:

-Հստակ և համոզված կարող եմ ասել. կամ տեղի կունենա հզոր քաղաքական պայթյուն և վիճակը կդառնա անկառավարելի ու անկանխատեսելի և կամ ժողովուրդը կգտնի երկրից հեռանալու օրինական և անօրինական ճանապարհներ` Հայաստանի բնակչությունը նվազեցնելով մինչև մեկ միլիոնի նիշը:

-Իսկ դրական լուծման ուղիներ գոյություն չունեն:

-Իհարկե կան, իշխանությունների կողմից խոհեմության դրսևորում և ՀՀԿ-ի քաղաքական դաշտից հեռացում կամ մոնոպոլիայից հրաժարում, վարչապետի հրատապ փոփոխություն և բոլոր հայտնի կաշառակերների դատապարտում, նոր Հայաստան կառուցելու ապագայով ժողովրդի վստահության վերականգնում: Իմ խորին համոզմամբ այլ ճանապարհ գոյություն չունի: Ես սա վստահորեն հայտարարում եմ` ելնելով եվրոպական երկրների ժողովրդավարացման փորձի արդյունքների վերլուծությունից:

Հարցազրույցը վարեց Մանե Անդրեասյանը



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Վահան
May 6, 2013 20:12


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('26410') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8F\xD5\xAB\xD5\xAF\xD5\xAB\xD5\xB6 \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8F\xD5\xAB\xD5\xAF\xD5\xAB\xD5\xB6 \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8F\xD5\xAB\xD5\xAF\xD5\xAB\xD5\xB6 \xD5\x86\xD5\xA1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219