ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, February 27, 2013 13:10 - չքննարկված

ՀՀ Առողջապահության նախարարությունը առաջարկում է չմասնակցել միջոցառումներին ու 2 մետր հեռու մնալ Ռաֆֆի Հովհաննեսյանից, որպիսի չվարակվեն գրիպով: Նույն պատճառով հայությունից մեկուսացվել է Սերժ Սարգսյանը՝ ժանտախտից խուսափելու համար:

ԱՆ կոչ է անում չհամբուրվել ու չգրկախառնվել22:11 – 27.02.2013

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` գրեթե 1,4 անգամ (2013թ. փետրվարի 11-17-ին 3579, 18-24-ին` 5033 դեպք):Վերջինս պայմանավորված է առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ և գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ։ Բնակչության ակտիվ դիմելիությունը նաև գրիպի հետագա բարդությունների առաջացման կանխարգելման կարևոր պայման է, որը նվազեցնում է ստացիոնար բուժհաստատությունների բեռը։

 

Սուր շնչառական վարակների առումով աճ է գրանցվել նաև շտապ օգնության կանչերի ուղղությամբ: Ինչ վերաբերում է թոքաբորբերին, ապա վերջին 2 օրվա ընթացքում շտապ օգնության կանչեր չեն գրանցվել, որը ևս վկայում է բարդություններով դեպքերի նվազման մասին:

 

Հանրապետության մարզերի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունուններում ներկայումս բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 152, թոքաբորբերի թեթև ձևերով` 46 հիվանդ, իսկ Երևանում` 300 հիվանդ սուր շնչառական վարակներով և 109 հիվանդ` թոքաբորբի թեթև ձևերով: Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով և ուշ դիմելիությամբ:

 

2013 թվականի փետրվարին հանրապետությունում կազմակերպվել և իրականացվել է շուրջ 210 լաբորատոր վիրուսաբանական հետազոտություն, որից 64 նմուշում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, իսկ 21 նմուշում` Բ տեսակը: Մնացած նմուշներում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

 

ՀՀ առողջապահության նախարարության կողմից լաբորատոր հետազոտություններ իրականացվել են ինչպես ամբուլատոր (թեթև ընթացքով), այնպես էլ ստացիոնար (միջին ծանրությամբ) բուժում ստացող հիվանդների շրջանում: Դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակն արձանագրվել է թե՛ թեթև և թե՛ ծանր հիվանդների շրջանում։ Նույն կերպ գրիպի Բ տեսակն արձանագրվել է թեթև և ծանր հիվանդների շրջանում: Սա վկայում է այն մասին, որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի, ցանկացած ենթատեսակի ժամանակ հատկապես խոցելի անձանց շրջանում` քրոնիկ հիվանդություններ` սիրտ-թոքային անբավարարություն, երիկամային հիվանդություն, շաքարային դիաբետ, ասթմա, ինչպես նաև տարեցներ, երեխաներ, հղի կանայք:

 

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունունները (պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ) ապահովված են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք բժշկի ցուցման դեպքում անվճար տրամադրվում են բնակչությանը։ Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում նաև դպրոցներում, մանկապարտեզներում, որտեղ պարզաբանվում են բացակայությունների պատճառները։ Համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով գրիպի սեզոնայնությունը և վերջինիս փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը`

 

Գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, ԲՈՒՀ

 

Չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ` կազմակերպելով բժշկի այցը տուն

 

Չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ

 

Չմասնակցել միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացման ու տարածման

 

Պահպանել 2 մ հեռավորություն, եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ

 

Պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը

 

Խստորեն հետևել անձնական հիգիենային, չհամբուրվել և չգրկախառնվել

 

Հագնվել եղանակին համահունչ

 

Հաճախակի օդափոխել փակ տարածքները



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ