ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, February 18, 2013 8:09 - 1 քննարկում

Րաֆֆիի տղեքը «պռախոդ» են տալիս: Վաճառված միջազգային դիտորդները լռելով չեն «վառում» գործը…

400 քվեաթերթիկներն ինչ-որ մեկի հագուստի մեջ է պահված եղել

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ ահազանգ է ստացվել այն մասին, որ Խարբերդի 16/41 ընտրական տեղամասում պատրաստվում են արդեն քվեարկած մոտ 400 քվեաթերթիկ գցել արկղի մեջ: Ըստ ահազանգի՝ քվեարկած 400 քվեաթերթիկներն ինչ-որ մեկի հագուստի մեջ է պահված եղել, ով էլ փորձել է այն լցնել տուփի մեջ: 

x_175169ab

Ինչպես տեղամասից հայտնում է Lurer.com-ի թղթակիցը, տեղում կասկածելի է թվացել հենց Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Կարեն Հակոբյանը: Երբ լրագրողները ներս մտան, վերջինս ընտրատեղամասում չի եղել, այնուհետև իջել է դպրոցի երկրորդ հարկից։ Lurer.com-ի լրագրողը փորձեց մոտենալ նրան՝ պարզելու՝ ինչ-որ խախտումներ արձանագրվել է, թե՝ ոչ. վերջինս վազքով ետ բարձրացավ երկրորդ հարկ: Տասը րոպե անց վստահված անձը նորից եկավ ընտրատեղամաս: Տեղում մի քանի խախտում արձանագրվեց՝ ուղղորդումներ, ընտրատեղամասում տասնհինգից ավելի քաղաքացիների գտնվելու փաստեր, իսկ դրսում՝ կուտակումներ:

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբն ուսումնասիրում է Խարբերդի 16/41 ընտրական տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձի մոտ առկա քվեարկած 400 թերթիկների հետ կապված դեպքը: «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը հավելեց. «Չենք բացառում, որ նա վստահության ինչ-որ բան է ձեռք բերել մեր պատասխանատուներից մեկի մոտ և ուղղակի աշխատել է որպես ընտրակեղծարար»:

 

Տարածել սոցիալական կայքերում

Share to Facebook
In My World
0


1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

TT1
Feb 19, 2013 21:18


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25089') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x86\xD5\x88\xD5\x90\xD4\xB1\xD5\x84\xD5\x88...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x86\xD5\x88\xD5\x90\xD4\xB1\xD5\x84\xD5\x88...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x86\xD5\x88\xD5\x90\xD4\xB1\xD5\x84\xD5\x88\xD4\xBB\xD4...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219