ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, February 11, 2013 7:02 - 1 քննարկում

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 37)

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ
Մաս 37

1990թվականի մարտի վերջերին, հանրապետությունում աներևակայելի արագությամբ ի հայտ էին գալիս նոր կուսակցություններ ու զինված խմբեր,տեղի էին ունենում միջկուսակցական և ներկուսակցական խլրտումներ և դրանց զուգահեռ՝ ակտիվացել էին նաև հանցագործ աշխարհի հայտնի ու անհայտ դեմքերը:Անհասկանալի մի բան էր կատարվում հանրապետությունում:Օրգանների բարձրաստիճան կոմունիստ աշխատակիցների կողմից հավաքագրվում և գաղտնի կերպով զինվում էին նախկինում բազմակի հանցագործություններ կատարած մարդիկ:ՈՒ՞մ դեմ,ինչի՞ դեմ՝ դեռ պարզ չէր:Հայտնի էր միայն մի բան,որ կոմունիստները հեշտ չէին զիջելու իրենց խարխլվող դիրքերը,բայց որ Հայաստանի համար այդքան բախտորոշ պահին գնալու էին մինչև արնահեղության և այն էլ սեփական ժողովրդի,սեփական զավակների դեմ ամենակեղտոտ սադրանքներն կազմակերպելով ու իրականացնելով,երկիրը մղելով դեպի քաղաքացիական պատերազմի հորձանուտ՝ դա դուրս էր երևակայությունից:Եթե հետագայում պետք է պարզվեր,որ արտաշատյան դեպքերի,արյունոտ ընդհարումների կազմակերպիչն ու հրահանգողը ՆԳ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանն է,ապա մինչ օրս հարցականի տակ է մնում,թե ովքե՞ր էին նրանք,որոնք կազմակերպեցին Կիրովականի,Մարտունու,Ղարաբաղի նմանատիպ խժդժությունները…
Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել,որ ինչպես բոլոր զինված խմբերում ու կուսակցություններում գոյություն ունեին օրգանների դրածոներ,այնպես էլ դրանք կային ՀՀՇ-ի վերնախավում,հակառակ դեպքում,ՀՀՇ-ի իշխանության գալուց հետո չէին շարունակվի այդ արնահեղություններն ու մա´նավանդ չէին հովանավորվի ու ազատության մեջ չէին իրենց կյանքը վայելի հանցագործ աշխարհի այդ թափթփուկները և նրանց փոխարեն չէին խայտառակվի ու զանազան կեղտոտ մաղադրանքներով երկար տարիներ իրենց կյանքը բանտերում վատնի շատ ազատամարտիկներ:Շարժման սկզբում, իբրև թե կոմունիստներից դժգոհ,նրանց կուսակցական տոմսերը մասսաների առաջ հրապարակայնորեն պատռող ու այդ կուսակցությունից հրաժարվող ՀՀՇ-ի շատ պարագլուխներ,իշխանության անցնելուց հետո, փաստորեն ձեռք-ձեռքի տված կոմունիստ պաշտոնիաների հետ,հաշվեհարդար էին կազմակերպում ազգայնականների դեմ:Այդ հաշվեհարդարի արդյունքում զոհ գնացին հարյուրավոր մեր լավագույն մարտիկներն ու նրանց հրամանատարները:
Դեպքերը զարգանում էին գլխապտույտ արագությամբ և անկառավարելի ձևով:Այս ամենի մասին լսելով ու դրա հետևանքներից զգուշանալով էր,որ 1990 թվականի մարտի վերջերին Պարույր Հայրիկյանը ԱՄՆ-ից հրաման տվեց Աշոտ Նավասարդյանին,զինաթափել «Անկախության Բանակն» ու բերել քաղաքական դիրքերի վրա:Հայրիկյանի այս պահանջի հետևանքով, ինչ որ անհասկանալի բաներ էին կատարվում նաև ԱԻՄ-ում:Աշոտ Նավասարդյանը տեղեկացրեց Սամվելին,անմիջական կապ պահպանել իր հետ և սպասել նոր հրամանի:Սպասողական ու անհանգիստ դրության մեջ էր նաև ամբողջ ԱԻՄ-ը:1990 թվականի մարտի 29-ի առավոտն էր:Սամվելն շտապում էր ժամ առաջ մեկնել Բարձրունի,ուր գտնվում էր ջոկատը:Խաչիկ Վասիլյանը,Զավեն Պողոսյանը, Ազատավանում եղած ադրբեջանական վագոնի ապրանքի մոտ թողնելով ՀՀՇ-ի անդամ Վարուժան Մելքոնյանին,եկել էին շտաբ, ճանապարհելու Բարձրունի մեկնող եղբայրներիս՝ Սամվելին ու Վարդանին:Այնտեղ էր նաև Հակոբջանը:Ես բարի ճանապարհ մաղթելով եղբայրներիս,շտապեցի Երևան,քանի որ ԱԻՄ-ում տեղի էին ունենում ժողովներ,այնտեղ ամեն վարկիան սպասում էին Հայրիկյանի նոր հրահանգներին,իսկ ջոկատի մարտիկների և ԱԻՄ-ի մեջ կապը պահպանվում էր հիմնականում իմ միջոցով:Իմ Երևան մեկնելուց հետո,երբ տղաները դեռ շտաբում են լինում,այնտեղ են լինում նաև հայրս ու Հակոբջանը,հանկարծ շտաբ է մտնում մի անծանոթ երիտասարդ կին և սարսափած հայացքով սկսում բողոքել,թե գիշերվա կեսին իր բնակարան են ներխուժել զինված տղաներ,ովքեր ներկայացել են որպես այս ջոկատի մարտիկներ,ասելով, թե՝ «սարերից նոր ենք իջել և կնոջ կարիք ունենք» ու ծեծել և բռնաբարել են իրեն և իր հետ բնակարանում գտնվող մի ռուս աղջկա:Կնոջ այս հայտարարությունից նախ ապշում են բոլորը:Հետո Սամվելն ասում է,որ իր ջոկատի մարտիկները գտնվում են Վայքի Բարձրունի գյուղում և հնարավոր չի,որ նրանցից որևիցէ մեկը եղած լինի,քանի որ իր ջոկատում բոլորը խելացի,հանգիստ ու չափի մեջ գտնվող մարդիկ են և եթե Արտաշատում կան իր ջոկատից տղաներ,ապա հենց այսքանն են՝ շտաբում այդ րոպեին գտնվող այս մի քանիսը:Կինը պնդում է,թե շտաբ գալիս,մեկ-երկու րոպե առաջ տեսել է այն տղաներին հենց շտաբի դիմաց:Սամվելը վերցնելով կնոջը,իր «վիլիս» մեքենայով գնում է փնտրելու նրանց:Քաղաքի կենտրոնում,ընթացքի ժամանակ կինն հանկարց բղավում է,թե դիմացից եկող մեքենայի ղեկին այն տղաներից մեկն էր:Սամվելը հետապնդում և կանգնեցնում է այդ մեքենան:Կինը հաստատում է,որ երեք մարդկանցից մեկը հենց սա է:Պարզվում է,որ դա Արտաշատում բնակվող,ազգությամբ եզդի Քյալաշ Խուդոյանն է,որը ոչ մի կապ չունի ոչ ջոկատի հետ,ոչ էլ առհասարակ շարժման հետ:Սամվելն ստիպում է նրան հետևել իրեն:Գալիս են շտաբ,որտեղ Քյալաշը խոստովանում է,որ գիշերն ինքն ու իր ընկերներն իրոք ջոկատի մարտիկների անվան տակ եղել են այդ կնոջ բնակարանում ու հայտնում է,թե ովքեր են եղել իր մյուս ընկերները:Տղաները բնականաբար ահավոր բարկանում են,որ իրենց անվան տակ հանդես գալով,նման արարք են գործել Քյալաշն ու նրա ընկերները և սկսում են ծեծել նրան:Հանկարծ շտաբ է մտնում Արտաշատում հայտնի ու վտանգավոր հանցագործ Միշա Խուդավերդյանը (կծան Միշան),որը մինչ այդ, երբեք շտաբում չէր եղել և ոչ մի կապ չուներ ջոկատի հետ:Մինչ տղաները իբր բանից անտեղյակ Միշային պատմում են կատարվածի մասին,Սամվելը վերցնելով այդ կնոջը, դուրս է գալիս փնտրելու մյուսներին:Կծան Միշայի հայտնվելը շտաբում,կարծես ոգևորում է Զավենին և նա ատրճանակով կրակում է Քյալաշի ոտքին:Միշան առաջարկում է Քյալաշին տանել Թատրոնի հրապարակ,ներկայացնելու ժողովրդի դատին:Այդպես էլ անում են:Այն ժամանակ, թատրոնի հարթակի վրա,անընդմեջ տեղի ունեցող հանրահավաքների համար միշտ միացված էին բարձրախոսներն ու հրապարակում միշտ հավաքված էր ժողովուրդը:Քյալաշին բարձրացնելով հարթակ,կծան Միշան անձամբ հայտարարում է,թե այս եզդին իր ընկերների հետ գիշերը 15 տարեկան հայ աղջիկ է բռնաբարել և «դրանց սատկացնել է պետք»:Ժողովուրդն ալեկոծվում է:Հանկարծ,որտեղից-որտեղ, հարթակի վրա են հայտնվում նաև, արդեն իսկ զինված հանցավոր խմբի ղեկավար, Լանջազատցի Ռուբեն Հակոբջանյանը ( զովշենցի Ռուբոն) և ոմն Քյարամ,դարձյալ ազգությամբ եզդի ,որը թշնամական հարաբերություննի մեջ է գտնվելիս լինում Քյարամի հետ:Վերջինս սկսում է անխնա ծեծի ենթարկել արդեն իսկ վիրավոր Քյալաշին և այդ ծեծին մասնակցում են նաև Զավենն ու Խաչիկը:Հետո,արդեն կատաղած ամբոխի աչքի առաջ,Քյարամը բարձրացնում է իր ձեռքին գտնվող հրացանն ու ամբողջ ուժով իջեցնում Քյալաշի գլխին:Մահացու հարվածից տապալվում է Քյալաշն ամբողջովին:Փոքր եղբայրս,որն արդեն հավաքված ամբոխի ետևում ,հարթակից հեռու,ճանապարհի վրա գտել ու կանգնեցրել էր Քյալաշի հետ այդ կնոջ տուն մտած մյուս երկու տղաներին,հասկանալով,որ հարթակում ծայրահեղ բաներ են տեղի ունենում,չի հայտնում այդ երկուսի մասին:Թատրոնի հրապարակ է գալիս շտապօգնության մեքենան և տանում Քյալաշի դեռ շնչող մարմինը:Զավենն ու Խաչիկը շտապ հասնելով հիվանդանոց արգելում են բժիշկներին օգնություն ցույց տալ մահամերձին:Դեպքի մասին տեղեկացած և հիվանդանոց եկած Քյալաշի ողբացող հորը Զավենը թույլ չի տալիս մոտենալ որդուն:Հանկարծ հայտնվում է Սամվելը,որը գնալով թատրոնի հրապարակ և տեղեկանալով կատարվածի մասին,շտապում է հիվանդանոց:Նա բարկանում է Զավենի վրա,պահանջում հեռանալ և խնդրում բժիշկներին, անմիջապես օգնություն ցույց տալ Քյալաշին:Բժիշկները Քյալաշին տեղափոխում են վիրահատարան,սակայն անզոր են լինում փրկել նրա կյանքը՝ հարվածից ստացած ուղեղի ծանր վնասվածքի պատճառով:Իսկ նրան հարվածած Քյարամը անհետանում է Արտաշատից:Երեկոյան ժամը 4-5-ի սահմաններում, երբ ետ եկա Երևանից ու իմացա կատարվածը,անմիջապես զանգահարեցի Աշոտ Նավասարդյանին և տեղեկացրի ամբողջը:Նավասարդյանը կես ժամ հետո արդեն շտաբում էր,մեզ մոտ:Նա Արտաշատ էր եկել հին քաղբանտարկյալ, հայտնի մի քաղաքական գործչի հետ միասին,որն այսօր էլ ապրում և գործում է ու ճանաչված է բոլորի կողմից:Մանրամասն տեղեկանալով կատարված դեպքի մասին և զրուցելով շտաբում գտնվող այդ կնոջ հետ,որի անունն էր Արմինե Հակոբյան,Նավասարդյանը ցանկություն հայտնեց գնալ Արտաշատի թատերական հրապարակ և ելույթ ունենալ:Մենք բոլորս միասին,այդ կինն էլ մեզ հետ, գնացինք հրապարակ:Խոսեց միայն Աշոտ Նավասարդյանը,պատմեց կատարվածի մասին ու ասաց. «քանի որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում,ուրեմն տեղի ունեցող ցանկացած հանցագործություն պետք է դիտել որպես հայրենիքի դավաճանություն և պատժել պատերազմական օրենքներով:Այս տեսանկյունից,կատարված այս պատիժը համարում եմ արդարացի»:Հետո խնդրեց հարթակի վրա գտնվող Արմինե Հակոբյանին,որ մոտենա ու պատմի իր հետ տեղի ունեցածը,իսկ նա մերժեց,ասելով,որ վախենում է:Այս նույն վախի պատճառաբանությամբ,ոչ մի կերպ այդ կինը չհամաձայնվեց հեռանալ և մնաց ջոկատի հետ:Այդ օրն իսկ,Նավասարդյանը կարգադրեց Սամվելին,ջոկատը ետ բերել Բարձրունուց ու սպասել նոր հրահանգի:Կարճ ժամանակից հետո պարզ էր դառնալու,որ շիկահեր այդ կինը՝ Արմինե Հակոբյանը,Արտաշատում հայտնի մարմնավաճառ էր,որ նրա անբարոյական վարքի համար, 4 տարբեր անգամներ, բոլոր հարևանները միասին գրավոր դիմել են ոստիկանություն,նրան շենքից վտարելու պահանջով,բայց արդյունքի չեն հասել:Մեկն էր նա,որն օգտագործվում էր օրգանների կողմից՝ մարդկանց դեմ գործ սարքելու համար:Կարճ ժամանակից ամբողջ շրջանը գիտեր,որ նա հատուկ նպատակով էր ուղարկվել մեզ մոտ:Նույնիսկ լուրեր էին պտտվում,որ Քյալաշն ու իր ընկերները եղել են նրա մշտական այցելուներն ու Քյալաշի հետ կատարված այդ դեպքը,օրգանների կողմից նախօրոք լավ պատրաստված սցենար է եղել հենց Քյալաշի,այդ կնոջ ու Կծանի մասնակցությամբ,որտեղ անտեսված է եղել դեպքերի նման զարգացումը,կամ՝ գուցէ և դա էլ էր նախատեսված,ո՞վ գիտե:Քանի որ մեր բազմաթիվ պահանջներին՝ գտնել Քյալաշի գլխին մահացու հարված իջեցրած Քյարամին,ՀՀ Գլխավոր դատախազության կողմից,այդպես էլ մինչ օրս մնաց որպես «ձայն բարբարո հանապատի»:Կատարված այս ամբողջ դեպքը, մեզ ձերբակալելուց հետո ամենախայտառակ ձևով շուռ տվացվեց և ներկայացվեց այսպես՝. կատարված սպանության բացահայտ հրահրող որպես,երբե´ք չձերբակալվեց ու չմեղադրվեց Արմինե Հակոբյանը,որին ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրեց ընդհամենը որպես վկա,դեպքի հրահրող որպես՝ նկատելով ինձ…որ անգամ ականատես չէի եղել դեպքին:Ռուբիկ Հակոբջանյանը, իր տված ցուցմունքում, ստորաբար զրպարտելով ինձ գրել էր,որ իբր ես կոչ եմ արել տղաներին՝ սպանել Քյալաշին:Կատարված դեպքի բազմաթիվ վկաներից չկար գոնե մեկը,որ հաստատած լիներ իմ ներկայությունը գոնե այնտեղ:Եվ միայն,շրջանում ու շրջանի սահմաններից դուրս երկար տարիներ անպատիժ կերպով բազմաթիվ պատվերով հանցագործություններ իրականացրած այս հանցագործի՝ ՆԳ նախարար Կառլեն Թորոսյանի գործիքն հանդիսացող Լանջազատցի Ռուբիկ Հակոբջանյանի ցուցմունքը հիմք ընդունելով էր,որ Գլխավոր դատախազության «իրավունքի պաշտպանները» իմ դեմ գործ էին հարուցել,որպես կատարված սպանության հրահրողի:Ռուբեն Հակոբջանյանն արդեն ձերբակալված էր,երբ եկավ դատարան որպես վկա և արդեն իր ձեռքով խոստովանանք-ցուցմունք էր տվել ու հայտնել էր,որ ինքը եղել է Նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանի կողմից զինված և նրա կողմից մեզ ոչնչացելու պատվերը կատարողն ընդհամենը:Դրա հետ միասին էլ,հանցավոր աշխարհի ներկայացուցիչներն էին հետաքրքրված ու մարդ էին ուղարկել՝ լսելու դատն ու նրա տված ցուցմունքները,ինչի պատճառով էլ հենց,նա շտապեց հերքել իր ստոր զրպարտությունները:
Թեև դատարանում Քյալաշ Խուդոյանի հայրը ճանաչեց և մատնացույց արեց Զավեն Պողոսյանին,ասելով, որ հենց նա էր,որ արգելում էր իրեն մոտենալ որդուն և արգելում էր բժիշկներին,օգնություն ցույց տալ նրան,թեև երկու բժիշկներն էլ,որից մեկը գլխավոր բժիշկ Ռուբիկ Ավետիսյանն էր,մյուսն էլ՝ Պարույր Սևակի որդին,մանրամասն ցուցմունք էին տվել և նույնն էլ ասացին դատարանում,որ Զավեն Պողոսյանն էր իրենց արգելում օգնություն ցույց տալ տուժողին և Սամվել Մարգարյանն էր,որ գալով այնտեղ հեռացրեց Զավենին ու պահանջեց անմիջապես օգնություն ցույց տալ Քյալաշին,միևնույն է՝ մեղադրական եզրակացության մեջ այդ ամբողջ դեպքի մեղավոր ու դաժան մասնակից որպես՝ ձևակերպվեց Սամվելի անունը:Փաստորեն իրականացվում էր քննչական խմբի նախկի ղեկավար Սերգեյ Պողոսյանի ամեն անգամ իմ երեսին նետած չարախինդ հայտարարությունը՝.«ես կործանելու եմ ձեր ընտանիքը,կոմունիստական մաֆիա էիր ասում հա՞,կոմունիստների դեմ էիք դուրս եկել»:
Այս բոլորով հանդերձ,ձերբակալությունից հետո հանկարծ իմացանք,որ ՀՀՇ-ի հետ արդեն սիրախաղեր սկսած Աշոտ Նավասարդյանն էլ իր հերթին է գրիչ բարձրացրել ու ցուցմունք տվել,որ իբր իրեն ճիշտ տեղեկություն չեն տվել կատարված դեպքի մասին և ինքն իբր իմացել է,թե այդ տղաները անչափահաս աղջիկ են բռնաբարել:Ինքը իբր չի իմացել նաև ,որ այդ տղաներից մեկը սպանվել է,իմացել է,թե ուղղակի ծեծված ու վիրավոր է և միտինգից հետո է իմացել,որ նա մահացել է:ՈՒ գրել էր նաև,որ ինքը խիստ դատապարտում է այդ դեպքը և կարծում է,որ «դա այն դեպքը չէր,որի համար կարելի էր մարդ սպանել»:Ահա,այսպես:Փաստորեն,դեպքից հետո իր իսկ ելույթում արտահայտած մտքերը ընդհամենը արդարացնելու համար,Աշոտ Նավասարդյանը հիմա էլ ընտրել էր կատարվածն ամբողջովին մեզ վերագրելու,իր ելույթի ամբողջ ընթացքում իր հետ հարթակում գտնված Արմինե Հակոբյանին իբր տեսած չլինելու և ինչ որ անչափահաս աղջկա հորինված պատմություն ներկայացնելու և ժամանակին դեպքն արդարացնելու,իսկ հիմա լրիվ հակառակը՝ դեպքը դատապարտելու տարբերակը:Այս և նմանատիպ ցուցմունքներ իր իսկ ձեռքով գրելուց կարճ ժամանակ անց,Աշոտ Նավասարդյանը ստիպված էր լինելու բազմաթիվ անգամներ մեղա գալ,և իր «աջ թևը» դարձած Աշոտ Աղաբաբյանի միջոցով հավաստել,որ դատարանում փոխելու է ցուցմունքն ու ճիշտն է ասելու:Ահա թե ու՞մ ետևից էինք գնացել մենք և ու՞մ էինք դարձրել մեզ համար պաշտամունք…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Gevorg
Feb 15, 2013 16:14


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25010') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>Tikin Margar...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>Tikin Margar...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'Tikin Margaryan...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219