ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, February 4, 2013 4:53 - չքննարկված

Զարուհի Փոստանջյան. -Սերժ Սարգսյան, ժողովրդի առաջին թշնամին դո՛ւ ես: Միայն ժողովրդի թշնամին կարող է նման արձանագրություն ստորագրել:

2013-02-04 13:40:08

 

Այսօր մեկնարկեց 5-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ` գարնանային նստաշրջանը, և քանի որ գրանցված էր 110 պատգամավոր, այսինքն՝ կար քվորում, նիստը հայտարարվեց բացված՝ ՀՀ պետական օրհներգի ներքո, որը կիսատ հնչեց:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց երրորդ նստաշրջանում քննարկվող հարցերի օրակարգը: Նա հայտնեց, որ ԱԺ բնապահպանության մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացված «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության օրինականության վերաբերյալ» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությանը: Այն քվեարկությամբ՝ 65 դեմ, 16 կողմ, մերժվեց նաև ԱԺ-ի կողմից:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ, հարց հնչեցնելու ժամանակ խոսելով Սերժ Սարգսյանի մասին և դիմելով խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ասաց՝ ձե՛ր նախագահը։

Այս արտահայտությանն արձագանքելով՝ ԱԺ նախագահն ընդգծեց. «Ոչ թե ձեր, այլ Սերժ Սարգսյանը բոլորի՛ս նախագահն է»։

Զարուհի Փոստանջյանն էլ հակադարձեց՝ բոլորիս նախագահը չէր կարող ստորագրել հայ–թուրքական խայտառակ արձանագրությունները. «Միայն ժողովրդի թշնամին կարող է նման արձանագրություն ստորագրել»,–հայտարարեց Զարուհի Փոստանջյանը։

Ի պատասխան՝ ՀՀԿ–ի շարքից հնչեց. «Ժողովրդի առաջին թշնամին դո՛ւ ես»:

Zham.am


Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ