ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, January 22, 2013 21:25 - 1 քննարկում

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 36)

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ
Մաս 361990 թվականի մարտի 27-ին, երբ դուրս եկանք Արտաշատի երկաթգծի պետի աշխատասենյակից,մի անգամից ուղևորվեցինք դեպի Ազատավան գյուղ՝ Խաչիկ Վասիլյանի հորեղբոր տուն,որտեղ պահեստավորված էր Ադրբեջանի Խիրդազան կայարանին հասցեագրված վագոնի բռնագրաված ապրանքը:Սամվելն այդտեղ հայտարարեց,որ ինքն ու ջոկատը չեն խառնվում այդ գործին,իրենց չի հետաքրքրում կատարվածը և Հակոբջան Թադևոսյանի ձեռքից վերցնելով վագոնի փաստաթղթերը,դրանք հանձնեց Խաչիկ Վասիլյանին ու մենք դուրս եկանք այդ տնից:Սակայն ապարանցի Զավեն Պողոսյանը հայտարարեց,որ ինքը մնում է :Մենք այլևս չվերադարձանք այդտեղ:Հաջորդ օրը,՝տղաները իրենց մոտ՝ Ազատավան են հրավիրում մորաքրոջս աղջկան՝ Անուշ Մարգարյանին:Վերջինս իմ հարազատ մորաքրոջ աղջիկն էր և նրանք էլ էին Մարգարյան:Մարտի 28-ի առավոտյան, Անուշ Մարգարյանը,որը 35-ամիա կին էր, չամուսնացած,Արտաշատի Քաղկոոպից Ազատավան է հրավիրում ապրանքագետի,գնահատել տալիս եղած ապրանքները և սկսվում է վաճառքը:Ամբողջ այն 3 շաբաթների ընթացքում,երբ տեղի էր ունենում ապրանքի վաճառքը,Անուշ Մարգարյանը գիշերում է այդ տանը՝ Խաչիկ Վասիլյանի հորեղբոր ընտանիքի հետ միասին,Խաչիկին,Վարուժան Մելքոնյանին և Զավեն Պողոսյանին օգնում՝ վաճառելու ամբողջ ապրանքը,միասին էլ հաշվում ու փաթեթավորում են ամբողջ եղած գումարը և վերջում, հավաքելով ու մաքրելով ամբողջ տունը, Անուշը հեռանում է այդտեղից:Այն,որ Անուշ Մարգարյանն է բոլոր օրերի ընթացքում ակտիվորեն օգնում տղաներին,վաճառելու ապրանքը,ականատես են լինում հարյուրավոր մարդիկ:
Այսքանից հետո,թեև այդ բոլոր օրերի ընթացքում ես գոնե մեկ անգամ չէի գնացել այդտեղ,բացարձակ ոչ մի կապ չունեի այդ վագոնի ապրանքի վաճառքի հետ,սակայն ամիսներ անց,երբ արդեն ձերբակալվել էի և անօրինական ձևով՝ մեկ ու կես ամիս շարունակ առանց որևիցէ մեղադրանք ներկայացնելու պահվում էի ՊԱԿ-ի մեկուսարանում,երբ իմ դեմ, ամբողջ այդ մեկ ու կես ամսվա ընթացքում քննչական մարմինը չէր կարողացել իր բազմաթիվ հորդորներից ու ճնշումներ գործադրելուց հետո, որևիցէ մեկից ցուցմունք կորզել ,հանկարծ ի հայտ է գալիս մորաքրոջ աղջիկ կոչված այս երևույթը՝ Անուշ Մարգարյանն ու իր թեթև ձեռքով գրում և ստորագրում,որ՝. «Վագոնի ապրանքը վաճառել են Խաչիկը,Վարուժը և Սվետլանան…»,մեջտեղից հանելով Ապարանցի Զավեն Պողոսյանի անունն անգամ,ինչին որ ձգտում էին հենց քննիչները…Իսկ հետո, շատ հանգիստ ու մանրամասն շարունակելով իր ցուցմունքն այս կինը,գրում է,թե քանի անդամ կա ջոկատում,գրում է տղաների անուն ազգանուններն ու բնակության վայրերը,գրում է,թե ինչ տեսակի զենքեր է տեսել նրանց ձեռքին և այսպես շարունակ…
Ցանկացած զրույցի ընթացքում,նրան քիչ թե շատ մոտիկից ճանաչուղների մոտ մանկամիտի տպավորություն թողած այս կինը՝ Անուշ Մարգարյանը,հանկարծ քննիչների առաջ փայլատակում է իր «հիշողությամբ»,իր նենգությամբ ու սեփական կաշին վարպետորեն փրկելու իր ստորաքարշությամբ և դառնում ճակատագիրս խորտակող առաջին «մարդը»… Հենց այդտեղ՝ ՊԱԿ-ի մեկուսարանում, տեղեկանալով իմ դեմ տված նրա կեղծ ցուցմունքի մասին,պետք է հանկարծ հիշեյի, արդեն սպանված Խաչիկ Վասիլյանի ասած խոսքերն ու զգուշացումները,ամեն օր շտաբ ել ու մուտ անող այդ մարդակերպ սողունի՝ մորաքրոջ աղջիկ հանդիսացող Անուշ Մարգարյանի վերաբերյալ…
Վագոնի վաճառքից հետո,Խաչիկը մի քանի անգամ ժողովի ժամանակ պահանջ դրեց արգելել Անուշի մուտքը շտաբ,կասկած հայտնելով,որ նա պատվեր է կատարում և շատ կասկածելի է:Նա որպես փաստ բերում էր այն հանգամանքը,որ ամեն անգամ, ջոկատի փակ ժողովներից հետո,Անուշը և´իրենից,և´ ջոկատի մյուս տղաներից փորձում է իմանալ,թե ինչ խուրհրդակցություն է տեղի ունեցել :Նրա ինչի՞ն էին պետք այդ տեղեկությունները,այն ժամանակ չէինք հասկանում,չէինք պատկերացնում ու հավատում,որ մի օր այդ ամենը մեր դեմ է օգտագործվելու:Հարազատ լինելու հանգամանքը մեզ թույլ չէր տալիս հավատալ,որ նրա հետաքրքրությունը անմեղ հետաքրքրություն չէ միայն և թելադրված է ինչ որ ուժերի կողմից:Չէինք կարող հավատալ,որ մեզ հետ հարազատական կապ ունեցող մեկը,այն էլ կին անձնավորություն,կարող էր այնքան անբարո գտնվել,որ թույլ տար իրեն որպես գործիք օգտագործել մեր դեմ:Այդ ամիսներին, ամեն օր պարտադիր, Երևանից մեր շտաբ էր գալիս ՀԱԲ կազմավորման տղաներից մեկը՝ Մարտին անունով,որին Մռդո էին անվանում:Մենք դեռ չգիտեինք,որ նրան խիստ կասկածում են ՀԱԲ-ականները:Այս Մռդոն շատ կարճ ժամանակում, բավականին մտերիմ հարաբերություններ էր հաստատել Անուշի հետ,ինչը չէր վրիպել Խաչիկ Վասիլյանի ուշադրությունից:Եվ նա համոզված պնդում էր,որ Անուշի ու Մռդոյի միջոցով են նաև տեղեկությունների մի մասը դուրս հորդում…
Հետո,շա՜տ հետո,Անուշ Մարգարյանի փոխարեն ու իմ դեմ սարքած նրա բացահայտ սուտ ցուցմունքի պատճառով նաև, երկու տարի ՊԱԿ-ի նկուղներում գտնվելուց ու մեղադրյալի աթոռին նստելուց հետո,վերջին 20 տարիների ընթացքում պիտի տեսնեի,լսեի ու մա´նավանդ համոզվեի,որ այդ կին կոչված կիսագրագետ երևույթը, մեր դեմ ծրագիր ուներ իրագործելու,ծրագիր՝ ցմահ…
Վերջին 20 տարիների ընթացքում,մինչ օրս, բազմաթիվ ու բազմապիսի խայտառակ գործեր է կատարել ու շարունակում է դեռ կատարել՝ հատկապես իմ անվան տակ…Ամենուր ու ամեն դեպքում հայտարարելով իրեն իբր՝ եղբայրներիս քույր և ամեն անգամ,հերթական խայտառակությունից հետո, նորից ամբողջ Արատաշատի շրջանում սկսվում է հոլովվել իմ անունը,թեև ես արդեն 20 տարի է, որ բնակվում եմ Եվրոպայում…
Երկու տարի ՊԱԿ-ում գտնվելուց հետո,երբ դատարանի վճռով ազատ արձակվեցի,առաջին բանը որ պետք է անեի՝ դա Անուշ Մարգարյանից բացատրություն պահանջելս էր:Կարծում էի,թե մարդկային դիմագիծ ունեցող այս կենդանին,որի հետ Աստծո կամոք նաև ազգակից էի, պիտի չկարողանա աչքերիս նայել:Բայց որքա՞ն մեծ եղավ զարմանքս,երբ նա անամոթության բոլոր սահմաններն անցնելով,ձայնը գլուխը գցած հայտարարեց թե՝.«բա ի՞նչ պիտի անեի,ես ջահել աղջիկ,ես գնայի՞ նստեյի»:Իսկ այս «ջահել աղջիկն» ինձանից մեծ էր ճիշտ վեցը տարի… Եվ ըստ նրա,կարելի էր ու արդարացված էր իր փոխարեն բանտ ուղարկել մեկին՝ իր իսկ մորաքրոջ աղջկան,հարված հասցնելով նրա ընտանիքի հիմքերին ու երկու տարի անմայր թողնելով նրա 8-ամիա երեխային…
Տարիների ու կատարվածի այս փորձից հասկացա,որ երբե´ք չի կարելի անմնացորդ վստահել ու հավատալ ոչ ոքի՝ հիմք ընդունելով արյունակցական կապը:Հասկացա,որ եզակի ու պատահականություն չի եղել 37 թվականը…Որ այն, ամեն պահ կարող է ճիշտ նույնությամբ կրկնվել,քանզի մարդկանց մեջ,մարդկանց շարքերում ապրում են ու դեռ կշարունակեն ապրել Անուշ Մարգարյանի նման վտանգավոր արյունապիղծ սողուններ…
Վագոնի ապրանքի վաճառքից գոյացած գումարի չափի մասին այդպես էլ մեզանից ոչ ոք ոչ տեղյակ եղավ,ոչ էլ հետաքրքրվեց,մինչև ապրիլ ամսին տեղի ունեցած արյունալի դեպքերը…
Միայն պետք է ասեմ,որ եղած ապրանքից բավականին քանակությամբ օգնություն հատկացվեց զոհված մարտիկների ընտանիքներին,առանց կուսակցական պատկանելիությունն հաշվի առնելու:Նրանք այն ժամանակ 6-7-ն էին,որոնց թվում՝ միայն Ռուզաննա Գորգիսյանը հրաժարվեց ընդունել այդ օգնությունն ու խնդրեց այն վաճառել,զենք ու զինամթերք գնելու համար:
1990 թվականի Մայիսի 20-ին,նախորոք խորհրդակցելով Խաչիկ Վասիլյանի հետ և ստանալով նրա համաձայնությունը,ես «Արտաշատ» թերթում մի այսպիսի հայտարարություն տվեցի՝. «Արտաշատի,Մովսես Գորգիսյանի անվան «Անկախության Բանակը» հայտարարում է՝. մայիսի 28-ին, ի նշան Հայաստանի անկախության օրվա,Բանակի մարտիկների կողմից նվերներ կստանան այն բոլոր նորածինները,ովքեր այդ օրը կծնվեն Արատաշատի ծննդատանը»:
Եվ այդ օրը՝ 1990 թվականի մայիսի 28-ին,Արտաշատի ծննդատանը մեծ,շատ մեծ տոնախմբություն էր,որին ներկա էին նաև թերթի խմբագրությունից:Ծնվել էր 11 երեխա,որոնց բոլորին մայրերը տվել էին Անդրանիկ,Գևորգ ու Սոսե անունները:Ջոկատի մարտիկների անունից ունեցած իմ ելույթից հետո,ես՝ բոլոր տասնմեկ մայրերին հանձնեցի
ծաղիկներ,մանկասայլակներ և յուրաքանչյուրին 200-ական ռուբլի գումար…
Հիշողություններիս մեջ անմոռաց կմնա այդ հրաշք օրը մինչ ի մահ…
«Արտաշատ» թերթի խմբագրությունը, բավականին մեծ հոդվածով ու միջոցառումը պատկերող նկարով անդրադարձավ այդ միջոցառմանը,որի մեկ համարը,իբրև կատարված «հանցագործության» ապացույց,ամիսներ հետո պետք է հայտնվեր քննիչների ձեռքին ու զետեղվեր քրեական գործի հատորներում…
Գումարի մնացած մասը ,ապրանքի վաճառքն իրականացրած տղաները բանկերում դարձրեցին սերտիֆիկատ ու պահեցին զենք-զինամթերք ձեռք բերելու համար:Գումարն ամբողջությամբ գտնվում էր Խաչիկ Վասիլյանի մոտ,որն այն թաքցրել էր իր մայրական տանը՝ Ազատավան գյուղում:Ջոկատի մարտիկներից ոչ ոքի,նույնիսկ ջոկատի հրամանատար Սամվելի,կամ՝ շտաբի պետ Հակոբջան Թադևոսյանի մտքով իսկ չէր անցնում այդ ժամանակ,որևիցէ ձևով իմանալ գումարի չափի,նրա գտնվելու տեղի մասին,կամ փորձել բաժին ունենալ այդ գումարից:Հենց այս պատճառով էլ,բացարձակ սուտ է,հորինվածք, քննիչ Սերգեյ Աբրահամյանի կողմից իր գրքույկում ներկայացված այն «փաստը»,թե իբր այդ գումարից հետո տղաները «նկատելիորեն փոխվեցին,բարոյալքվեցին»:ՈՒ հետո,ավելի առաջ գնալով իրենց իսկ՝ մարդկանց դեմ գործեր սարքելու մեջ վարպետացած, օրգանների աշխատակիցների երազանքի մեջ,ինչի համար որ հենց իրականում սարքել էին այս վագոնի Արտաշատ հասցնելու դեպքը,քննիչ Աբրահամայանը ահա այսպես է ներկայացնում դեպքերի շարունակությունը,որտեղից արդեն պարզ դուրս է ցցվում վարպետորեն թաքցրած «շան գլուխը»՝. «…և նաև պարզ է մի բան,որ նման հանգամանքներում ջոկատի ներսում անշուշտ պետք է ծագեին վեճեր ու կռիվներ:
Խաչիկ Վասիլյանից բռնությամբ ետ խլեցին 463 000 ռուբլին,որը,համաձայն հանցագործների ցցմունքների հանձնել են Հանրապետական կուսակցության ղեկավարին՝ Աշոտ Նավասարդյանին…»:
Օրգաններն իհարկե շատ պիտի ցանկանային,որ այդ գումարի պատճառով իրոք կռիվ ու վեճ սկսվեր ջոկատում:Նրանք հենց այդ նպատակով ու այս կազմակերպված,կուռ ջոկատը կազմաքանդելու համար էլ Ադրբեջանական այդ վագոնը հասցրել էին Արտաշատ:Բայց սպասելով ու տեսնելով,որ ջոկատն ինչպես ազնիվ,միասնական ու հաստատուն եղել էր,այդպես էլ կար,ջոկատի դեմ զինեցին,հրահանգ տվեցին ու հանեցին շրջանի հին հանցագործներին և այդ ամբողջ ծրագիրն իրականացնողն ու հանցագործների բանդան ղեկավարողն,ինչպես արդեն ասել եմ՝ պարզվում էր,ՆԳ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանն էր եղել,ով հրահանգել էր հանցագործներին՝ ըստ բանդայի գլուխը հանդիսացող Լանջազատցի Ռուբեն Հակոբջանյանի խոստովանանք-ցուցմունքի,մինչև վերջին մարդը ոչնչացնել ջոկատի անդամներին,քանի որ նրանք անկախականներ էին և խոստացել էր հանցագործներին,որ նրանք պատասխանատվության չեն ենթարկվի դրա համար,ինչն այդպես էլ ի դեպ եղավ…ՈՒշադրություն դարձրեք, վերևում մեջ բերածս քննիչ Աբրահամյանի տողերին,որտեղ չկա,միտումնավոր չի պարզաբանված,թե այդ ովքե՞ր Խաչիկ Վասիլյանից «բռնությամբ ետ խլեցին» գումարը և այդ ի՞նչ հանցագործներ էին,որոնց ցուցմունքների համաձայն,գումարը ետ էր տվացվել Աշոտ Նավասարդյանին:Անտեղյակ մարդն այս տողերը միայն կարդալիս համոզվում է կարծես,որ իրոք ջոկատի տղաների մեջ վեճ ու կռիվ էր ընկել այդ գումարի համար և նրանք էլ հենց բռնությամբ Խաչիկից խլել էին այդ գումարը:Նման ստոր խաղերով,չպարզաբանված նկարագրություններով,եղածը լղոզելով՝ ինչպես ասում են,Աբրահամյանը փորձել է որպես իրականություն ներկայացնել իրենց իսկ չիրականացած երազանքն ու իր իսկ նախարարի տեղակալի կողմից կազմակերպված մեծամասշտաբ հանցագործությունը,ստվերի մեջ թողնելով իրենց գործիքը հանդիսացած Ռուբեն Հակոբջանյանի և Կծան Միշայի կողմից ղեկավարվող բանդային:Հավատացած եմ՝ կգա ժամանակ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ, երբ կգնահատվեն ինչպես բոլոր իրական հերոսներն,այնպես էլ՝ սևով կգրվեն դավաճանների,շարժմանը ու մարտիկներին թիկունքից հարվածողների,ապազգային հանցագործների անունները և այդ անունների մեջ,ի խայտառակություն նաև իրենց իսկ սերունդների,կլինի 89-90 թվականների Հայաստանի հանրապետության ՆԳ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանի անունը…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

sofia
Jan 23, 2013 10:49


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24616') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>Sveta jan ts...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>Sveta jan ts...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'Sveta jan tsavo...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219