Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, January 10, 2013 20:41 - 5 քննարկում

ՎԱՀԱԳՆԱԿԱՆՉ: Բարի Վերադարձ Հայ Աստվածներին

ՎԱՀԱԳՆԱԿԱՆՉ
Բարի Վերադարձ Հայ Աստվածներին

Արորդիները “հայ” եկեղեցուն Մեղադրում են Ցեղասպանություն Իրականացնելու Մեջ
By Vahagnakanch
Մենք բազմիցս խոսել ենք քրիստոնեության ապազգային կրոն լինելու, հրեադավանություն քա­րո­զելու, հայ­կա­կան ազգայինը անտեսելու եւ մարդկանց հնազանդեցնելու մասին: Ներկայացրել ենք նաեւ քրիստոնեու­թյան մուտքը Հայոց հողում՝ ավերով ու ավարով… Որպեսզի չկրկնվենք, որպես լրա­­ցուցիչ նյութեր ներկա­յաց­նում ենք հետևյալ փաստաթղթերը (հայության մեջ գործող միակ արի­ադավան-հեթանոսական քաղաքական ուժի՝ Հայ Արիական Միաբանության), որոնք դեռ պա­տա­ս­խանի են սպա­սում: Այս փաստաթղթերը (և նմանատիպ այլ փաստաթղթեր) ուղարկվել են նա­և Էջմիածին, կա­թողիկոսին, սակայն որևէ արձագանքի չեն “արժանացել” դեռեւս…

* * *

Ինչպես մեր, այնպես էլ համաշխարհային պատմությունից հանրա­հայտ է, որ 301թ. քրիստոնեու­թյունը որպես պետական կրոն առաջինն ընդունած Հայաստան երկիրը կրել է անդառնալի կորուստ­ներ՝ հոգևոր-հավատամքային, պատմա-մշակու­թային, գիտա-կրթական, կացու­թա­ձևային, ազգային ու պետական ան­վտ­ան­­գության, գաղափարախոսու­թյան, քաղաքակա­նության ու այլ տեսանկյուններից: Համաշխարհային պատ­­մության մեջ ամրագրված “խաչակրաց արշավանքներ”-ը սար­սափելի ավե­րածությունների ու հար­յուր հա­զարավոր մարդկային զո­հերի պատճառ են դարձել: Սակայն, այն ավերը, որը կատարվել է ամե­նուր, որևէ կերպ չի համեմատվում պատմական Հայաստանում կա­տարված հատ­կապես հոգևոր-հավատամքային ու պատմա-մշա­կութա­յին եղեռնի հետ, որն իրականացվել է խառ­նազգ “գրիգոր լուսավորիչ” (իրակա­նում՝ խա­վարիչ) հոր­ջորջ­յալի գլխավորությամբ:

Քրիստոնեությունը “մտել” է նաև Հռոմ, Հունաստան, սակայն հռո­մեական ու հունական տաճար­ներն ու պատմությունը չեն ավերվել ու ոչնչացվել, մահմեդականությունը նույնպես չի կործանել պարսկական կամ եգիպտական հնագույն մշակույթը: Իսկ ինչու՞ է կործանվել հայ­կականը…

Տասնյակ պատմիչներ են արձանագրել քրիստոնեության մուտքն ու բարբարո­սու­թյունները Հա­յաստա­նում, հետագայում էլ է հանգա­մա­նալից վերլուծվել այդ պատմա-քաղաքական ու մշակութա-հավատամ­քա­յին ջարդը: Հատկապես հայտնի պատմիչ Ագաթանգեղոսի նկարագ­րությամբ, թե ինչպես են քանդվում տա­ճարներն ու ինչպիսի ատելութ­յամբ է ոչնչացվում մեր պատմությունը, քրմական հազա­րավոր տարի­ներ շա­րու­նակա­բար գրված մատյանները, հասկանալի է դառնում, որ քրիստոնեու­թյու­նը Հայաստան է մտել ատե­լու­­թյամբ ու բռնությամբ, մահ ու ավեր սփռելով, որն ակնհայտ ՑԵՂԱՍՊԱ­ՆՈՒԹՅՈՒՆ է՝ իրակա­նացված ինչ­պես հո­գևոր, այնպես էլ ֆիզիկական իմաստով: Նման բան կաներ միայն հայ ազգի ոխերիմ թշնամին, գրիգոր խա­վարիչն անձամբ է ղեկավարել այդ գործողությունները և նրա պիղծ անունն այսօր մե­զանում հա­մարվում է սրբացած… մինչդեռ նրա անունը պիտի դրվեր աթաթուրքի ու այլ ցեղասպանների անիծյալ շար­քում:

ԱրԷգԱկի (Արական-Է(Ի)գական Ակունքի) Արարչական Լույսը փոխ­վեց Լուսնի (լույս-սին, սին-լույս) ար­տա­ցոլանք-լույսով, և մենք դար­ձանք “(սին)-լուսա­վորչա­կան”, այստեղից էլ ՀԱՅՈՑ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԱՆԻ­ՎԸ սկս­եց թարս պտտվել՝ ԼՈՒՅՍԻՑ դեպի ԽԱ­ՎԱՐ… Արևապաշտու­թյու­նից՝ Լուսնապաշտություն:

Մի առիթով հույն զբոսաշրջիկները Գառնիում զարմացան, թե՝ “հայերն ինչպես են սուրբ համա­րում մի մարդու, որն անխնա, գուցե նաև միտումնավոր ոչնչացրել է իրենց հիշողությունը, սկիզբը…”: Իսկ հայ եկե­ղեցին սա չգիտի՞, 130-ից ավելի կաթողիկոսներից գոնե մեկի խիղճը չտանջե՞ց իրեն, գոնե որևէ եկեղե­ցա­կան սպասավորի խիղճը իր մեջ էլ չխոսե՞ց… Ազգությամբ լեհ Հռոմի պապը ներո­ղություն հայ­ցեց կաթո­լի­կ­ների գործած բոլոր մեղքերի համար, …մերոնք քարի պես լուռ են:

Մենք, հենվելով բազմաթիվ ուսումնասիրությունների ու իրողութ­յունների, դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական գործ հա­րուցելու հայ առաքելական եկեղեցու դեմ, ի դեմս՝ կաթո­ղիկոսի, որպես գրի­գոր խավարիչի հետնորդների ու Հայաստանում ավելի քան 1700 տարի կատար­ված քրիստոնեական բար­բարոսությունների ու խարդա­վանքների զոհերի պատասխանատուի, նաև այս ամենն իմացողի ու թաք­ցնողի:

Մեղադրանքը՝ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ իրողութ­յունն է: Մենք պատրաստ ենք պատ­մական փաստերի վրա դա հիմնա­վորել նախաքննության ընթացքում:

Պահանջում ենք.

1. Օրենքով արգելել քրիստոնեական եհովապաշտական ու ցեղամո­լական (այլազգի ընտրյալության) կրո­նի քարոզը Հայաստանում:

2. Պարտադրել հայ առաքելական եկեղեցուն՝ ներողություն խնդրել հայ ազգից, քրիստոնեկան ու “լուսա­վորչական” բարբարոսություննե­րի ու մեր ազգին պատուհասած անդառնալի կորուստների համար: Որից հե­տո արգելել եկեղեցու գործունեությունը՝ ունեցվածքը վերա­դարձնելով ազգին:

3. Բոլոր քրիստոնեական հուշարձանները համարել պատմա-մշակու­թային արժեք, պետական սե­փակա­նու­թյուն: Այն եկեղեցիները, որոնք կառուցվել են արիական-հեթանոսական տաճարների վրա, բերել նա­խնա­կան տեսքի՝ եկեղեցու պետականացրած միջոցներով:

4. Հայատյաց ու սրբապիղծ ճանաչել գրիգոր լուսավորիչ կոչեցյալին ու նրա անձը ճանաչել Հայոց հավա­տամքային ցեղասպանության գլ­խավոր կազմակերպիչ: Նրան մեղավոր ճանաչել նաև Հայոց արքա Տր­դա­տին թունավորելու և հետո, հակաթույն հրամցնելով, իբր հրաշք գործելու խարդա­խու­թյան ու այն առավելա­գույնս ի չարս օգտագոր­ծե­լու մեջ:

Մեր այս քայլը շատերը կանվանեն հերթական “շոու”, ոտն­ձգու­թյուն քրիստոնեական “սրբա­զան” ար­ժեքների դեմ, հեթանոսական բարբաջանք, անտեղյակության հետևանք և այլն, սակայն, վս­տահ ենք, շատ-շա­տերը իրապես կհասկանան մեր նպատակի իմաստն ու կարև­որությունը: Մենք ար­ժևորում ենք մեր պատ­մության իրական ու ճշմար­տացի գնահատումը, ինչքան էլ այն դաժան կամ ամոթալի դիտվի, քանզի միայն այսպես կարող ենք խուսափել նոր սխալներից, իսկ հինը դաս կհան­դիսանա բոլոր սերունդների համար: Այս համատեքստում, արդեն պատմաբանների կողմից վերաար­ժեքավորվում է մեզանում դասական օրինակ դար­ձած “Վարդա­նանց (զուտ կրոնական) պատե­րազմը”, դրա նպատակահարմա­րութ­յունն ու իմաստը, մար­տավարու­թյան պարզունակությունը՝ ռազմական տեսանկյունից…

Հ.Գ. – Մենք պարտավոր ենք մեր սերունդներին կրթել իրական ու հայ­րենատիրական հաղթանակ­նե­րով, հավիտենարժեք գաղափարներով, ազգային համապարփակ ավանդությամբ: Մենք տեր ենք մեր պատմու­թ­յան անքակտելի շարունակականությանը՝ սկսած հայ-արիական ժա­մանակներից, ամ­փոփված հեթանոսա­կան, քրիստոնեական… համայ­նավարական և նորօրյա ժամանակներով: Բազ­միցս արդարացիորեն գրվել ու խոս­վել է հեթանոսական և համայնավարական ժամանակա­շր­ջան­նե­րի սխալների մասին, խոսվում է նաև մեր­օրյա սխալներից, սակայն, չգիտես ինչու քրիստոնեության անցյալն ու ներկան անընդ­հատ փորձում են շղար­շով պատել, հանկարծ չվերլուծել ու չքննա­դատել: Ինչու՞…



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Larisa Meliqyan
Jan 11, 2013 2:01


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24435') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\xA5\xD5\xA9\xD5\xA5 \xD5\xB0...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\xA5\xD5\xA9\xD5\xA5 \xD5\xB0...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\xA5\xD5\xA9\xD5\xA5 \xD5\xB0\xD5\xAB\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/l in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219