Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, January 8, 2013 15:03 - 7 քննարկում

Սպանի՛ր եղբորդ` դեղնակտուցդ բարձր պահած, արմատահան արա՛ վերջին հային, դրանք աղանդավորներ են ու քեզ պես չեն մտածում…

Vign_421_527017393978729_1859589550_n

Հարգելի Գևորգ: Ֆեյսբուկյան պատերի տակ ելույթ ունենալու փոխարեն, առաջարկում եմ բոլորդ միասին ելույթ ունենալ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ-ում: Համարձակ եղեք, մի քաշվեք, մի ամաչեք: Սպասում եմ ձեզ:
Ս.ՔԻՐԵՄԻՋՅԱՆ

 

«Հայ կրոնի հեղափոխություն».
պատրա՞նք, թե՞ իրականություն

Վերջին շրջանում, սփյուռքահայության մեջ, շնորհիվ մեծ համարում և բազմահազար դիտորդներ ունեցող «Լույսաշխարհ» էլեկտրոնային ցանցի, լայն շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որն արդեն հասցրել է կրքեր բորբոքել նաև հայաստանյան իրականության մեջ: «Հայ կրոնի հեղափոխություն» կոչված շարժման մասին է խոսքը: Այդ շարժումն այսօր ներկայացված է նաև սոցցանցերում և ակտիվ քարոզչությամբ է զբաղված համացանցային տարբեր տիրույթներում: Ի՞նչ է այն, ովքե՞ր են դրա մունետիկները, արդյո՞ք միայն համացանցային զվարճանք է, թե՞ կան նաև դրա հաջողությանը նպաստող այլ՝ դեռևս չերևակվող լուրջ խթաններ: Նախքան այս թեմային անդրադառնալը, հպանցիկ անցում կատարեմ Հայաստանում դեռևս (հուսանք) քիչ հայտնի աղանդավորական մի շարժման.
«Vikka»-արևմտաեվրոպական նեոհեթանոսական կրոն: Լայն տարածում է գտել 1954թ. սկսած՝ շնորհիվ անգլիական պետական մարմինների: Այս աղանդի հետևորդներն իրենց համարում են բնապաշտներ, նաև՝ հնագույն կախարդանքների և մոգությունների վերածնողներ: Հիմնականում ընդունում են արական և իգական սկիզբներով գերագույն աստվածությունների պաշտամունքը: Սակայն, այս աղանդին հարող ամեն տեսակի ֆեմինիստական, մայրիշխանական և լեսբիական շարժումների հետևորդների մոտ (իսկ այդ շարժումները Եվրոպայում հաճախ սերտորեն առնչվում են «Vikka» աղանդին) հստակ ուրվագծվում է գերագույն դիցուհու պաշտամունքն ու արական սկիզբ ունեցող աստվածությունների դեմ կատաղի, անզիջում պայքարը, ինչը, բնականաբար, բխում է հիշյալ շարժումների գաղափարաբանությունից: Մերժելով դասական կրոններում պաշտվող աստվածություններին, սրանք գարշում են հատկապես քրիստոնեությունից: Այս աղանդին հարող ֆեմինիստները, մայրիշխանական շարժումների ակտիվիստներն ու լեսբուհիները պնդում են, որ իրենք կոչված են վերածնելու «բաբելոնյան սրբազան հավատալիքները»: Զբաղվում են շամանիզմով, կախարդանքներով: Առանձնակի պաշտամունքի է ենթակա սրանց մոտ եգիպտական Իզիդա դիցուհին՝ իր բոլոր ատրիբուտներով: Հայտնի են ամենամսյա պաշտամունքային ծիսակատարությունները՝ ժանրին հարիր բոլոր դրսևորումներով:
Նպատակս չէ, սակայն, մանրամասնորեն նկարագրել այս աղանդի էությունն ու գործունեությունը: Դրա մասին բավականին հարուստ տեղեկություններ կան նաև համացանցում: Հպանցիկ դրան անդրադառնալուս բուն պատճառը հետևյալն է.
Ֆեմինիստական և լեսբիական բազմաբնույթ կառույցներն ու շարժումները եվրոպական երկրներում իրենց հետ բերում են նաև դասական ընտանիքների քայքայման, «նոր դարաշրջանին» հարիր՝ սեռական-կենցաղային-ընտանեվարման կյանքի կոչեր: Այդ ամենը, որպես օրինաչափություն, հաճախ ուղեկցվում է տվյալ շարժման նպատակներին հարիր կրոնական ուղղության, աղանդի ներթափանցումով համապատասխան երկիր: Նպատակը. իբրև թիրախ ընտրված ազգի շրջանում առաջացնել խանդավառություն՝ սկզբում դեպ հեթանոսության, բնապաշտության շպարի ներքո գործող տվյալ աղանդը, և ապա, իբրև վերջնական նպատակ՝ արևմտյան այլասերիչ շարժումների հաղթանակի համար հոգեբանական հողի նախապատրաստում: Տվյալ դեպքում, «Vikka» աղանդը, իրենում առկա շամանիզմի, կախարդանքների, դիցամոր ու դիցահոր գաղափարների շահարկման, արևապաշտական, որոշ երկրներում՝ կրակապաշտական, մեկ այլ տեղ՝ լուսնապաշտական ծեսերի դյութանքով, բավականին հաջող զենք է եվրոպական որոշ երկրներում հաղթարշավող այլազան շարժումների ձեռքին՝ ավանդապաշտ, ազգային արժեքների պահպանմանը նախանձախնդիր հավաքականությունների մեջ սողոսկելու համար:
«Vikka» աղանդի որոշ ծեսեր նկարագրող լուսանկարներ կարող եք տեսնել  «Հայ կրոնի հեղափոխություն» կոչվող զառանցանքի համացանցային էջերում.

http://www.facebook.com/pages/Հայ-Կրոնի-Հեղափոխություն/388625367881175

Պատահական չէ, կարծում եմ, որ «գերապատիվ մեր հեղափոխականները» համադրել և տարածում են այս գայթակղիչ նկարներն իրենց գաղափարների հետ միասին: Ո՛չ քչերն են՝ իրենց արիադավան համարող հայորդիներից, հրապուրվել սրանց կոչերով ու «ազգահոգ» հայտարարություններով. կաթողիկոսի գնդակահարություն, տերտերներին քացու տակ առնել, եկեղեցիների գմբեթներին խաչերի փոխարեն՝ կեռխաչերի տեղադրում, հին կտակարանի ժխտում, նորի բարեփոխում, բնապաշտություն, և այլն, և այլն, և այլն: Ձեռքի հետ էլ, արդեն առանձին, «Հայ կրոնի հեղափոխություն» կոչվածի քարոզչությունից դուրս, իբրև անհատ «մտավորականներ»՝ սեռական սանձարձակության, հայ ընտանիքի պղծման, հայ կնոջն ու աղջկան փողոց դուրս բերելու կոչեր:
Ազգային արժեքները դավանող յուրաքանչյուր հայորդի պետք է հստակ գիտենա. Հայաստանյայց առաքելական եկեղեցին, այո՛, կարիք ունի՛ վերափոխման: Եվ դա բխում է հենց իր՝ եկեղեցո՛ւ շահերից: Քանզի, վաղվա Ազգային Պետության մեջ նա ունենալու է իր հստակ տեղը՝ այսինքն, գործելու է միայն իբրև հոգևոր կառույց և երբեք չի կարողանալու խառնվել պետության գործերին: Վաղը, ազգային հայեցակարգով առաջնորդվող մեր սերունդների կյանքում, յուրաքանչյուր Նպատակ և խնդիր պետք է դրվի ազգայինի գերակայության դիրքերից ելնելով, և յուրաքանչյուր կառույց՝ լինի դա կրոնական, թե հասարակական-քաղաքական, կենսունակ է լինելու այնքանով, որքանով որ իր գաղափարաբանությունն ու գործունեությունը բխեցնելու է Ազգայինի՛ շահերից: Կհաջողվի՞ դա անել Հայաստանյայց եկեղեցուն՝ նա միշտ էլ կունենա՛ հավատավորների իր խումբը, չի՞ հաջողվի՝ բնական ընտրության օրինաչափությամբ այն իր տեղը կզիջի մեկ այլ՝ ազգային վարդապետություն ու մարտավարություն որդեգրա՛ծ կառույցի: Այսինքն, բարեփոխումները եկեղեցու ներսում՝ դա առաջին հերթին եկեղեցո՛ւ խնդիրն է, և պետությունը, անհրաժեշտաբար, նրան ստիպելո՛ւ է գնալ այդ բարեփոխումներին: Բայց դա անելու է Հայաստանյա՛յց եկեղեցին՝ Հայոց պետության օգնությամբ կամ պարտադրանքով:
Ավերումի և քանդումի կոչերը պետք չէ՛ ընդունել խանդավառությամբ: Այդ ավերումներից շուրջ 18 դար է՝ մենք դեռ ուշքի չենք եկել: Ավերումի կոչեր անողները ոչինչ չեն կարող տալ՝ հայոց պետականությանը հասած չարիքների մեջ արդարացիորեն եկեղեցու մեղքը տեսնող հայորդիներին: Երբ թույլ է պետությունը, երբ ներցեղային բարոյականը չէ՛ նրա հպատակների գործողությունները վարող շարժառիթը՝ միշտ էլ գլուխ են բարձրացնում ուժեր, ովքեր փորձում են իրենց վրա վերցնել պետական գործառույթները: Եկեղեցին բացառություն չէ: Օրինակները քիչ չեն նաև մեր պատմության նախաքրիստոնեակա՛ն շրջանում: ՈՒրեմն, մեր պատմության մեջ առկա թերիները վերլուծելու, ազգային հայեցակարգի որոնման, ազգային արժեհամակարգով ապրող սերունդ դաստիարակելու մեր ճանապարհին՝ չշեղե՛նք մեր ուշադրությունը դրսից փչող կասկածելի հովերի վրա, չխաբվե՛նք մեր ցավն ու նվիրական զգացմունքները շահարկող «հեղափոխականներին», հատկապես, երբ հատվածաբար, տարբեր ամբիոններից, սրանք բացառիկ լպիրշությամբ հանդես են գալիս արդեն այլ՝ իրենց բուն էությունն ու նպատակնե՛րը բացահայտող կոչերով:
Մեկ այլ՝ ոչ պակաս մտահոգիչ փաստ, որ իրենց հետ բերում են մեր «ազատամիտները». այսօր իրոք, ազգն իր ամբողջության մեջ սիրող, Հայ լինելը որևէ դավանանքի հետ չպայմանավորող, թող որ՝ տարբեր կրոնական կամ դավանաբանական ուղղությունների հետևորդ հայորդիներ վարակվել են սրանց բերած հոգեբանական պառակտման ախտով: Քրիստոնյա հայորդիք, անխնա քննադատելով հանդերձ սրանց՝ ուղղակի կապ են փնտրում նորօրյա մեր «մարգարեների» ու հայոց ազգային հավատքի ակունքները պեղող, արիադավան իրենց ազգակից-եղբայրների միջև: Արիադավաններից ոմանք, իրենց հերթին, խանդավառված «հեղափոխականների» թվացյալ ազգահոգությամբ, միաժամանակ, զայրացած՝ թացն ու չորը հաճախ իրարից չզատող քրիստոնյա իրենց ազգակիցների մոլեռանդությունից, փոխադարձ վիրավորանքներով ու միայն մեր միջև առկա ճեղքվածքն անդունդի վերածող վեճերո՛վ են զբաղեցնում իրենց առօրյան: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ օրեցօր խորացող պառակտում, ազգը հատվածականությունների վերածող արհավի՛րհք:
Թող ներվի ինձ, սակայն, ստիպված եմ ստորև՝ հայ ընթերցողի ուշադրությանը ներկայացնել մի քանի հղումներ, որոնք ավելի լավ պատկերացում կտան այն մասին, թե ովքե՞ր են «հայ կրոնի հեղափոխության» անվան տակ գործողները, ի՞նչ ուժեր կարող են թաքնված լինել նրանց ետևում, և ի՞նչ հեռահար նպատակներ են դրանք հետապնդում: Այս հղումներից մի քանիսը ուղղակիորեն բացահայտում են մեր «հեղափոխականների» բուն էությունը, որոշներն էլ՝ կարող են կողմնակի պատկերացումներ տալ սրանց շփումների և կապերի մասին: «Լույսաշխարհ» կայքում, որտեղ ինձ բավականին տևական ժամանակ ամբիոն է տրամադրվել, ընկերներիս հետ միասին տեղադրել էի այս, և մի քանի այլ հղումներ: Դրանց հետևել էին վրդովված հայորդիների բուռն արձագանքն ու լրացուցիչ մերկացնող մեկնաբանությունները: Դրանք բոլորը, սակայն, խնամքով ջնջվեցին՝ այն պահից, երբ «ազգայինի» անվան տակ եթեր սպրդած գործակալների սենսացիոն հայտարարությունները ուղիղ համեմատական դարձան տվյալ լրատվամիջոցի ռեյտինգային ցուցանիշի բարձրացմանը: Ահա այդ հղումներից մի քանիսը.

1. http://www.youtube.com/watch?v=ZYtgDzj_dk4

Սա երեք մասից բաղկացած հաղորդում է՝ Հայ կրոնի հեղափոխության ջատագովներից Վահե Ավետյանի մասնակցությամբ: Հաղորդման երրորդ հատվածն ամբողջությամբ, ինչպես նաև՝ վերը տեղադրված երկրորդ հատվածից այս պատառիկը ջնջվել են Ավետյանի պահանջով:

2. http://am.forum.26l.mobi/topic1810267_350.html 

3. http://www.a1plus.am/am/politics/2011/06/6/vahe-avetyan 

Այս երկու հղումներում խոսվում են Վահե Ավետյանի մի շարք դարակազմիկ արարքների մասին. Խոջալուի դեպքերի համար ազերիներից ներում խնդրելը, Օբամային գրած նամակը, ուր մեր վտարանդու կողմից հայոց վրիժառուական գործողությունները որակվել են, իբրև հայկական ահաբեկչություն, և այլն:

4. http://www.facebook.com/note.php?note_id=121892077863343

Սա բոլորիս քաջ հայտնի, տխրահռչակ Գեորգի Վանյանի էջն է: ՈՒշադրության են արժանի այն ջերմ մեկնաբանությունները, որ ծավալված են նրա և վտարանդի մեր գրողների միջև:

Հ.Գ.- Այս ամենն, իհարկե, մեզ համար առանձնապես կարևորություն չէին ներկայացնի. ի վերջո, եվրոպական իր տերերի հասարակ խամաճիկ մի հայանուն ստահակ՝  փրփուրը բերանին, ինքնահաստատվելու փորձեր է անում: Այդպիսիք եղել են բոլոր ժամանակներում և մեր օրերում էլ՝  բացառություն չեն: Սակայն, փաստը մնում է փաստ, որ քաղաքական կողմնորոշումներից՝  կրոնի հեղափոխություն, այստեղից՝  սեռական սանձարձակություն քարոզող այս սուբյեկտը միայնակ չէ: Երկրե-երկիր անցնելով՝  ակտիվորեն զբաղվում է «վտարանդի գրողների» ցանցի ընդլայնմամբ, համարվում է նույնպես «վտարանդի գրող» Արմեն Մելիքյանի (գործ)ընկերը, արդեն կարողացել է իր հաստատուն տեղը զբաղեցնել սփյուռքի բազմահազարանոց լսարան ունեցող լրատվամիջոցներից մեկում: Եվ արդյունքում՝ պառակտում և թերահավատություն, սանձարձակություն և օտարահակ, ապազգային մթնոլորտ է սերմանվում այնտեղ, ուր հնչում է սրա և իր նմանների խոսքը: Իսկ առայժմ, դավին անտեղյակ հայ ընթերցողը հիանում է հայոց հին հավատքի անվան տակ հրամցվող աղանդավորական պատկերներով:

Հովհաննիսյան Գևորգ



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

գեվորգ բարսեղյան
Jan 8, 2013 19:27


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24406') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x85\xD5\xB8\xD6\x82\xD6\x80\xD5\xA1\xD6\x84...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x85\xD5\xB8\xD6\x82\xD6\x80\xD5\xA1\xD6\x84...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x85\xD5\xB8\xD6\x82\xD6\x80\xD5\xA1\xD6\x84\xD5\xA1\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219