ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, December 17, 2012 4:00 - 3 քննարկում

Քոչարյանը հաստատ կգա, պարզապես ժամանակի հարց է…

17 Դեկ 2012 ...

ԱՅՈ, ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՐՑ Է

Նախորդ շաբաթվա մեր վերլուծական հոդվածը, որը վերնագրել էինք “Ժամանակի հարց է”, ինչպես և սպասում էինք, բուռն արձագանք գտավ հայրենական լրատվամիջոցներում: Այդ արձագանքները հիմնականում համարժեք չէին հոդվածի ասելիքին, քանի որ անդրադարձողները դարձյալ զանց էին առել բովանդակությունը և զարկ տվել երևակայությանը, բայց ավելի շատ սեփական կողմնակալ դիտավորությանը: Հրապարակումների գերակշիռ մասի հեղինակները այնպես էին հասկացել, թե ահա, Ռոբերտ Քոչարյանը մեր կայքի միջոցով հայտարարում է, թե ակտիվ քաղաքականություն է վերադառնում հենց հիմա, թե ուրեմն իր թեկնածությունն առաջադրելու է մոտակա նախագահական ընտրություններում: Մի քանիսը նույնիսկ սկսեցին հաշվարկել երկրորդ նախագահի շանսերը, քիչ էր մնում, որ դիմեին հայ ժամանակակից  սոցիոլոգիայի “հոր” օգնությանը և այլն: Մինչդեռ մեր հրապարակման ասելիքը պարզից էլ պարզ էր. ժամանակը և քաղաքական իրողություններն են պարտադրելու մեծ փորձ, հմտություն և վաստակ ունեցող գործչի վերադարձը:  Ստիպված ենք կրկին մեկնաբանելու մեր իսկ հոդվածը, որովհետև շատերը կամ պարզ բաներն ընկալելու կարողություն չունեն, կամ` ցանկություն և կամ էլ` զուրկ են երկուսից էլ: Այս ուղղումը նրանց համար կարող էինք ավելի վաղ անել, կամ պատասխանել այդ հրապարակումներին, որպեսզի ավելի խորը չմոլորվեին իրենց իսկ ստեղծած լաբիրինթոսում, բայց մի կողմից` հետաքրքիր էր, թե մինչև ուր կհասնի բորբոքված ու աչառու երևակայության ընթացքը, մյուս կողմից` ավելի կարևոր համարեցինք մեր նախանշած օրակարգը և նյութերի հերթականությունը: Ինչպես հենց նույն հոդվածում խոստացել էինք, շաբաթվա ընթացքում ներկայացրեցինք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը հայկական երկու տպագիր թերթերին պաշտոնավարման ավարտից մի քանի տարի անց, և մի տեսաֆիլմ, որն իր մեջ պարունակում է ուշագրավ դրվագներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բեղմնավոր գործունեության մասին, այդ թվում և մայրաքաղաքի խնդիրների վերաբերյալ:

Այնուհանդերձ մի քանի պատասխան տալու գայթակղությունից չենք կարող հրաժարվել: Ոչ թե հոդվածագիրներին պատասխանելու, այլ նրանց տարածած թյուր տեղեկություններին:

Դրանցից ամենահինն ու բազմաչարչարը  մոսկովյան հանդիպման մասին բամբասանքն է: Սա շատ պարզունակ  հնարք է: Գրում են հնարովի հանդիպման մասին, որպեսզի հետո էլ ավելի հեռուն գնան, և տարածեն, թե ՌԴ նախագահն այս անգամ չի ընդունել ՀՀ երկրորդ նախագահին, և սույն “փաստը” այս կամ այն թեկնածուին պաշտպանելու ենթատեքստ ունի:

Երևակայական հանդիպումներ շարքից մյուսը Քոչարյան-Ծառուկյան հանդիպմանն էր վերաբերվում: Երկուսն էլ մի քանի անգամ առիթ են ունեցել հայտարարելու, որ գործում են ինքնուրույն, առանց սեփական քայլերը միմյանց հետ պայմանավորելու: Հասկանալի է, որ խոսքը վերաբերում է ԲՀԿ առաջնորդի քայլերին: Ի՞նչ են նրանք ասելու հիմա, նախագահի ընտրություններին չմասնակցելու Ծառուկյանի վերջին հայտարարությունից  հետո: Այս շարքի մի անմիտ պնդում էր նաև հրապարակ նետված լուրը, թե Ռոբերտ Քոչարյանի հրահանգով է Ավետ Ադոնցը Բրյուսելում դիմավորել Ծառուկյանին ու ԲՀԿ պատվիրակությանը, և թե խիստ դժգոհ է հանդիպումների արդյունքներից: Իրականում պարզ է, և մենք էլ տեղյակ ենք, որ Ռոբերտ Քոչարյանն  առնչություն իսկ չուներ այդ հանդիպումներին, իսկ նրա դժգոհ կամ գոհ լինելու մասին լուրերն ուղղակի անհեթեթություն էին, քանի որ որևէ մեկը չէր կարող իմանալ Քոչարյանի գնահատականների մասին այն պարզ պատճառով, որ վերջինս այդ օրերին արդեն հանրապետությունում չէր:

Անմտությունների մի մեծ խմբաքանակ էլ մամուլը հրապարակ նետեց հենց Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո: Որքան պիտի ինքնաբորբոք երևակայություն և տրամաբանության վրա թքած ունենաս, որպեսզի պնդես, թե Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի նախագահի ընտրություններում գաղտնի աջակցել է Լևոն Տեր-Պետրոսյանին, և հիմա էլ կաջակցի, եթե նա առաջադրվի: Այսքան “հանճարեղ” այս պնդումը եզակի չէ մեր մամուլում, դրանք բազմաթիվ են թե տպագիր և թե էլեկտրոնային մամուլում և նույնքան էլ անմիտ կլիներ դրանց բոլորին անդրադառնալը, կամ թվարկելն իսկ:

Ահա մտքերի, տեսակետների, “իմաստուն” վերլուծությունների այս խառնաշփոթ համատեքստում էր, որ հրապարակ եկավ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հրացազրույցը, որում նա հայտարարում էր, որ երբեք չի լսել, թե Ռոբերտ Քոչարյանը ցանկություն հայտնի 2013 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:

Այս հարցազրույցը ոմանց հիասթափություն, ոմանց էլ խորին բավարարվածություն պատճառեց: Երկրորդ նախագահի հնարավոր վերադարձի շուրջ այս մեծ աղմուկը` մի կողմից սպասում, մյուս կողմից անհանգստություն ու տագնապ, հուշում են, որ մենք ստույգ ու ճշգրիտ վերնագիր էինք ընտրել բազմաթիվ արձագանքներ գտած մեր նախորդ հոդվածի համար: Իսկապես, Ռոբերտ Քոչարյանի վերադարձն ընդամենը ժամանակի հարց է:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

HAYK GRIGORYAN
Dec 17, 2012 15:53


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24062') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8E\xD5\xB8\xD5\xB2\xD5\xBB\xD5\xB8\xD6\x82...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8E\xD5\xB8\xD5\xB2\xD5\xBB\xD5\xB8\xD6\x82...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8E\xD5\xB8\xD5\xB2\xD5\xBB\xD5\xB8\xD6\x82\xD5\xB5\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219