ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, December 9, 2012 19:33 - 3 քննարկում

Ազնիվ դաշնակցականները չեն կարծում արդյո՞ք, որ խեղդվող Սերժ Սարգսյանն իր հետ հատակ կտանի լողալ չսովորած Հայաստանի «Խեղդվողին փրկող» դաշնակցությանը…

ՀՅԴ–ի տարօրինակ հանդիպումը

ՀՅԴ–ի տարօրինակ հանդիպումը

Տարօրինակ հանդիպում է տեղի ունեցել քաղաքական դաշտում։ ՀՅԴ մամլո դիվանդի հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 8–ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է «yerkir.am»–ը։

Տարօրինակն այն չէ, որ իշխանական և ոչիշխանական քաղաքական երկու ուժերի ղեկավարները հանդիպել են։Տարօրինակը հանդիպման թեման է։

Բանն այն է, որ ըստ նույն հաղորդագրության՝ կողմերի միջև կայացել է երկարատև քննարկում՝ Հայաստանի պետական–հանրային և քաղաքական կյանքի արմատական բարեփոխմանն ու առողջացմանն  ուղղված՝ ՀՅԴ առաջարկած 7 կետանոց հիմնադրույթների շուրջ։ Հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները։

Ինչպես հայտնի է, ՀՅԴ–ի առաջարկած 7 կետերում դրույթ կա մասնավորապես հայ–թուրքականարձանագրությունների մասով։ Հայտնի է նաև, որ այդ տխրահռչակ արձանագրությունների նախաձեռնողներից մեկը Սերժ Սարգսյանն է։

Շատ տարօրինակ է, որ «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահոր հետ քննարկվել է հայ–թուրքական արձանագրությունների հարցը։ Այդ տրամաբանությամբ ՀՅԴ–ն կարող էր հարցը քննարկել նաև Գյուլի հետ։ Չէ՞ որ հայ–թուրքական արձանագրությունների հետ կապված Թուրքիայի ու Հայաստանի նախագահների տեսակետները նույնն են։ Ընդ որում՝ Գյուլի հետ հայ–թուրքական արձանագրությունների հարցի քննարկումն ավելի արդյունավետ կլիներ, քանզի ՀՀ նախագահը շարունակ պնդում է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, այսինքն՝ Սերժ Սարգսյանը սպասում է թուրքական կողմի արձագանքին, որպեսզի հետո որոշի իր անելիքը։ Իսկ դա նշանակում է, որ ՀՅԴ–ն իր առաջարկած 7 կետերից առնվազն մեկի հարցով ճիշտ զրուցակից չի ընտրել։

Ինչ վերաբերում է այդ տարօրինակ հանդիպման ներքաղաքական բաղադրիչին, ապա ավելորդ չէ հիշեցնելը, թե ինչ արդյունքներ են ունենում Սերժ Սարգսյանի հետ քննարկումները (հիշենք «Սերժ Սարգսյան–տասնյակ կուսակցությունների ղեկավարներ» ձևաչափով ժամեր տևած քննարկումները Մարզահամերգային համալիրում) և ինչով են ավարտվում նրա հետ երկխոսությունները։

Հուսանք, որ օրեր առաջ քննարկում կազմակերպած և նախագահական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիային կողմ արտահայտված ՀՅԴ–ի ներկայացուցիչների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ կրել է զուտ արարողակարգային բնույթ։

7or.am



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

A,Askojan
Dec 10, 2012 3:53


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('23932') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBB\xD5\x9E\xD5\xB6\xD5\xB9 \xC2\xAB\xD4...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBB\xD5\x9E\xD5\xB6\xD5\xB9 \xC2\xAB\xD4...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBB\xD5\x9E\xD5\xB6\xD5\xB9 \xC2\xAB\xD4\xB1\xD5\xA6...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219