ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, November 27, 2012 3:39 - չքննարկված

Շամշյանը ոստիկան չէ՛ և իրավունք չունի վարորդների փաստաթղթերը ստուգել: Այդ դաունյան հիվանդը համը հանում է…

Նահապետ Գևորգյանը Հանրապետության հրապարակում սպառնում էր հաշվեհարդար տեսնել ֆոտոլրագրողի հետ

27.11.2012 12:45

մեկնաբանությունների քանակը 1  1331 դիտում

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը հերթական անգամ «փայլել է իր քաջագործությամբ»:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հանրապետության հրապարակի «Արարատ» ռեստորանային համալիրի կամարի տակ լուսանկարել է «Մերսեդես» մակնիշի 005 DD 05 համարանիշի ավտոմեքենան, որի մոտ կանգնած է եղել պատգամավորը՝ ինչ-որ անձի հետ: Ֆոտոլրագրողը այդ պահին եղել է «Պանարամա» էլեկտրոնային կայքի լրագրող Հասմիկ Համբարձումյանի հետ:

Քանի որ ավտոմեքենայի ապակիները մգեցված են, ֆոտոլրագրողը փորձել է պատգամավորից պարզել, թե արդյո՞ք ավտոմեքենան իրենն է, և ԱՊՊԱ-ի և տեխզննման կտրոնները փակցվա՞ծ են դիմապակուն: Սկզբում պատգամավորը հերքել է, որ ավտոմեքենան իրենն է, սակայն հայտնել է նաև, որ ԱՊՊԱ կտրոնը փակցված է: Զրույցն ավարտվել է կամարների մոտ, ինչից հետո Հ. Համբարձումյանը գնացել է իր աշխատանքի վայր, իսկ Գ. Շամշյանը Արտգործնախարարության հարևանությամբ գտնվող կանգառում սպասելիս է եղել տրանսպորտի:

Քիչ անց պատգամավորը ֆոտոլրագրողին տեսնում է Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ և բարկանում, թե ինչի համար եմ նկարում ավտոմեքենան: Եվ հետո հայտնում՝ ոչ քեզանից, ոչ էլ ոչ ոքից չեմ վախենում: Հա, իմ ավտոն ա, որ կա»:

Գ. Շամշյանը պատգամավորից փորձում է ճշտել, թե ինչու է կոստյումի վրայից բացակայում կուսակցության կրծքանշանը: Լսելով դա, Ն. Գևորգյանը սկսում է հայհոյանքներ և սպառնալիքներ տալ, թե՝ ս……. էղի, մուտիլովկա էս անում, ինչին ֆոտոլրագրողը հակադարձել է: Այդ ամենից հետո պատգամավորը սկսել է շարունակել հայհոյանքներն ու սպառնալիքները, ասելով՝ սատկացնելու եմ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենայի դիմապակուն կար ԱՊՊԱ կտրոնը, սակայն բացակայում էր տեխզննման կտրոնը:

Կատարվածի մասին ֆոտոլրագրողը պատրաստվում է դիմել Ազգային ժողովի նախագահին, նորաստեղծ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովին, Գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանապետին:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ