ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, November 5, 2012 16:19 - չքննարկված

ԱՐԴԵՆ ԻՍԿ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՎԻՐՏՈՒԱԼ ՄԻՋԱՎԱՅՐԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ԴԵՊԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՇՈՇԱՓԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ…

 

Ժամանակը աշխատում է ոչ մեր Հայ ազգի օգտին, այլ Հայաստանը կողոպտողների, ովքեր բավականին մեծ հույսեր են փայփայում, որ այն ինչ յուրացրել են մինչ այսօր անօրինական միջոցներով, կշարունակեն նույնը և հետագայում: Ցավոք դա այդպես չի լինի գոնե այս անգամ, քանի որ եթե այս անգամ էլ պատասխանատվության չհրավիրենք և չպատժենք մեղավորներին, դա նշանակում է, որ արդեն ինքներս մեր դատավճիռը կայացրել ենք մեր իսկ սեփական համաձայնությամբ և այլևս ոչ ոքի հարկավոր չէ մեղադրել, քանի որ մենք ինքներս համաձայնվում ենք նման կեղտոտ հոգեբանության հետ, կոպիտ ասած հետևում ենք հետևյալ ծեծված կարգախոսին՝ Մի դատիր, որ չդատվես, այսինքն չունենք անգամ իրավունք պահպանելու սեփական մեր իրավունքները, սա կոչվում է ամենաթողություն, որը հետագայում ֆինանսական կամ ծանոթության գերակշռության պայմաններում կարող է սրբագրվել որպես քաղաքակրթության բարձրագույն օրենք: Եկեք գիտակցենք, որ մենք ունենք պատասխանատվություն մեր ու մեր սերունդների առաջ, որպեսզի հետագա սերունդներն էլ հետևեն նույն օրենքներին, քանի որ միայն պահանջելը դա արդար չի լինի, ազատ է նա, ով իր վրա է վերցնում ավելի շատ պատասխանատվություն, սա է իրական ժողովրդավարական գլխավոր սկզբունքներից մեկը, ինքնահսկում, բացարձակ արդարության գրավականներից մեկը: Օտար երկրում ինչքան էլ փորձենք ապրել ու ստեղծել, մեկ է դա մերը չէ, քանի որ մենք ունենք ՀԱՅԱՍՏԱՆ, որը մոտակա տարիների ընթացքում կնդլայնենք տարածքով: Թող ասածս գեղարվեստական չհնչի, բայց իրոք մեր Հայաստանը կարոտած ծնողի պես իր հայ զավակին է սպասում, որպեսզի հետ վերադառնա ու վերացնի խավարի թագավորությունը դրախտային տարածքից, իսկ Հայոց լեռաշխարհը մեր թիկունքն է ու պաշտպանը, մենք էլ քաջ ու արիասիրտ զավակները, ինչպես որ եղել է առաջներում, մենք նրանց սերունդներն ենք, մեր մեջ կրելով Հային հատուկ Գենը: Մենք պետք է հետ վերադառնանք դեպի մեր հարազատ Հայաստան աշխարհ և ինքներս սկսենք լայնածավալ գործունեություն այն բոլոր ասպարեզներում, որի վրա հիմնվում է Ինքնիշխան և Անկախ Պետությունը: Չի կարելի այլևս հույսեր փայփայել ներկա վարչակազմի, չինովնիկների և ընդիմադիրների հետ կապված, սա արդեն փակուղի է բացարձակ, տեղի բնակչությունը կարծես արդեն հարմարվել է այդ քաոսային իրավիճակին, որոշ մասը իր գոյությունը քարշ տալով, որոշ մասը ծանոթների, բարեկամների ու շրջապատի միջամտությամբ օրն անցկացնելով, իսկ որոշակի մասը ձայն վաճառելով իրեն համարում է իր պարտքը հայրենիքին մատուցող հայրենասեր: Նման հոգեբանական վիճակը ամբողջ ազգությանը լուռ կերպով ուղեկցում է դեպի հավերժ հանգրվան, մարդ էակը, Հայը շեշտակիորեն մարդկային քաղաքակրթության բարձունքից գլխիվայր նետվում է դեպի դեգրադացման անդունդի խորքը, որը այլևս հետադարձ ճանապարհ չունի: Սա անթույլատրելի է, հարկավոր է ամեն բան թողնել մի կողմ և միսանական կերպով բռնել հետադարձ ճանապարհ դեպի հայկական բնօրրան, միայն տեղում հնարավոր կլինի ազգին փրկել ծախված կուսակցությունների ճանկերից ու մեծ ջանքերի շնորհիվ Հային վերադարձնել իրեն բնորոշ քաղաքակրթության միջավայր, քանի որ նրանք էլ Հայաստանում արդեն չեն հասկանում, թե ինչպես դուրս գալ հոտած ճահիճից: Այնպես որ սիրելի հայեր, մենք ինքներս մեր պետությունը պետք է ոտքի կանգնեցնենք ու շարժվենք առաջ, ուրիշը մեր փոխարեն ոչինչ չի անի, միայն հիվադը գիտի իր ցավը ու բուժման միջոցը: Հարկավոր է տեղում իրարու բերել բոլոր ասպարեզների մասնագետներին և կազմել կառուցողական հզոր շարժում, իր մեջ ներգրավվելով հայ ազգի բոլոր հայրենասեր զավակներին, միայն սեփական ջանքերով կկարողանանք հասնել հաջողության, զերծ մնալով բոլոր կուսակցական և կրոնական կեղծ խմբավորումներից: Հայաստանը ունի բոլոր այն նախադրյալները, որոնք կարելի է օգտագործել պետության զարգացման համար, կյանքի բերելով բոլոր այն հողատարածքները, գործարանները, բնական հարստությունները, որոնք մինչ այժմ շահագործվել են միայն վարչակազմի, չինովնիկների և օլիգարխիկ կլանների բարեկեցիկության նպատակներով, ի վնաս համայն Հայության: Համոզված եմ, որ պետք է գործի անցնել և Հայաստանը տանել դեպի ապաքինում հանուն Հայ ազգի բարօրության և հզորացման:
Մենք իրոք իրավունք չունենք թողնելու բախտի քմահաճույքին մեր Հայաստան Աշխարհը: ՄԵՆՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԴԱՐ ՀԻՄՔԵՐՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՍՆԵԼ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ, ՀԱՎԱՏԱՑԵՔ: ՄԵՐ ԿԱՐԳԱԽՈՍԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ, ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ՔԱՋՈՒԹՅՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ ԵՆ ՄԵՐ ՊԱՊԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԱՆՑԱԾ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԹՈՂԱԾ ՀԱՅ ՔԱՋՈՐԴԻՆԵՐԸ:

Tigran Sargsyan

ATENQ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ