ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, September 10, 2012 0:40 - 4 քննարկում

Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհու սենսացիոն հայտարարությունը09:

41 10/09/2012
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահության մամլո քարտուղարության հաղորդագրությունը

Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհու սենսացիոն հայտարարությունը“Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանն ամիսներ առաջ դիմել էր Սլովակիայի գլխավոր դատախազություն` պարզելու Սլովակիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանուհի Գյուլհան Ուլուտեկինի կողմից Սլովակիայի Քրեական Օրենսգրքի 424Ա հոդվածի, այն է` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն համարող օրենքի վերոհիշյալ պարագարաֆի  խախտման շուրջ, որի դեպքում նախատեսվում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամանակով:

Խոսքն այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանության Հուշաքար-խաչքարի մոտ տեղի ունեցած միջոցառման դեմ դեսպանուհու գրած արձագանքի մասին էր, “Հայերը,Միկլոշկոն և Հարաբինը” վերնագրով` հրապարակված “Տիժդեն” շաբաթաթերթի մայիսի 4-ի համարում, որտեղ դեսպանուհին կասկած էր հայտնել Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ “այդ ժամանակաշրջանում առավել շատ թուրքեր են կոտորվել”:  Եվ ահա դատախազության հանձնարարությամբ Սլովակիայի ՆԳ ոստիկանության վարչությունը պարզաբանել է կատարվածը Թուրքիայի դեսպանուհու հետ և ստացել է հստակ պատասխան, որը մեջբերում ենք. “….դեսպանուհին այդ հարցի շուրջ (նկատի ունեն Հայոց ցեղասպանության փաստը) արտահայտվում է շատ զգուշորեն, դիվանագիտորեն և կասկածի տակ չի դնում այն  (Հայոց ցեղասպանությունը): “Հետևաբար,- գրում է ՆԳ պատասխանատու պաշտոնյան, այս հարցի շուրջ ունենալով հենց իր`դեսպանուհու անձնական կարծիքը  հայտնի դեպքերի,  փաստերի հաստատման վերաբերյալ, հայտարարում եմ, որ նա ՔՕ-ի համապասխան հոդվածը չի խախտել” : Այսինքն, ըստ ՆԳ մարմնի պարզաբանման` թուրք դեսպանուհին, որպես պետական պաշտոնյա և դիվանագետ,  չի հերքում Հայոց ցեղասպանության փաստը:

ԵՀՄՖ-ն Սլովակիայի ՆԳ նախարարության կողմից վարած աշխատանքները համարում է բավարար և ընդունում, որ Թուրքիայի դեսպանուհու տված բացատրություններն իսկապես հաստատում են Հայոց Ցեղասպանության փաստը և սրանով նա դառնում է առաջին թուրք դեսպանն աշխարհում, որն ընդունում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի

 նկատմամբ կատարված կոտորածները որպես ցեղասպանություն:

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը պաշտոնական նամակ է ուղղել Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհի տ. Գյուլհան Ուլուտեկինին և պատճեն` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն` հայտնելով խորին շնորհակալություն անկեղծ խոստովանության համար, սա համարելով մեծ նվաճում հայ-թուրքական հարաբերություններում պարզություն մտցնելու կարևոր գործում: Միաժամանակ ԵՀՄՖ-ն հույս է հայտնում,որ այս առաջին ձեռքբերումը հիմք կհանդիսանա Թուրքիայի ԱԳՆ-ի համար նույն ոգով շարունակելու  Հայոց Ցեղասպանության շուրջ պարզաբանումները և կարճ ժամանակում գալու ընդհանուր հայտարարի և համանման հայտարարությամբ հանդես գալու արդեն ողջ աշխարհի առջև:

Ըստ ԵՀՄՖ-ի նախագահի, սա կլինի մեծ նվեր հայ և թուրք ժողովուրդների համար Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ”:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

NAREK.FR
Sep 10, 2012 1:40


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('22158') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB2\xD5\xB8\xD5\xAC\xD5\xB8\xD6\x80 \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB2\xD5\xB8\xD5\xAC\xD5\xB8\xD6\x80 \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB2\xD5\xB8\xD5\xAC\xD5\xB8\xD6\x80 \xD5\xA4\xD5\xA5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219