ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, August 22, 2012 18:23 - 12 քննարկում

Ձեզ ենք ներկայացնում խիստ արժեքավոր մի գրություն՝ անցիալում հայտնի Ալեքսանդր Վարպետյանի կողմից.

Իբր «Հայ Միտք» հորջորջվող մի խմբում, Գևորգ Հովհաննիսյան հորջորջվող ամբարտավան մի պատմաբան աղբյուրները չնշելու մեր ակնարկներին պատասխանում է.

«Հարգարժան Տիայր Վարպետյան. արիականությունն, իմ կարծիքով, չի կարող վերաբերվել ոչ ոքի, անկախ նրանց հավակնոտ ու մեծամիտ ինքնասիրահարվածության: Այն Հայի մեջ է և բոլոր ժամանակների մեր մեծերը պարզապես օգնել են մեզ ինքնաբացահայտվելու: Դուք այն ներկայացնում եք այնքանով, որքանով որ պատկերացնում եք: Հերունին և մյուսներն իրենց ոլորտներում արել են ոչ պակաս Ձեզանից: Իսկ Հայկի ու Բելի մասին զրուցում ենք, քանզի դեռևս չունենք համատիեզերական հարցերին միջամտելու Ձեր խորաթափանցությունը: Հարգանքներս»:
Միայն թե այս ողորմելի պատմաբանը չի նշում թե պատմության մեջ այդ ո՞վ և ե՞րբ է հայոց արիական ծագումը բացահայտել և ի՞նչ է ընդհանրապես արիականությունը: Այդ վերագրելով Հերունուն (երբ նա այդ մասին հպանցիկ միայն կրկնել է) թե այլոց, միտումնավոր թե ակամա իրողությունը բացեիբաց աղավաղվում է հենց այսօր, նենգ թե տխմար «պատմաբանների» ու այսպիսի աճպարարների կողմից: Ահա, նման հանգամանքները նկատի ունենալով հայ հասարակությունը և մասնավորպես «ազգայնական» ներկայացող նման շրջանակները բնորոշել էինք ոչ պակաս լկտի, բութ, գռեհիկ և վնասարար՝ որքան վերին օլիգարխները: Ըստ այդմ վերից վար-վարից վեր մահացու ապականված է ողջ հայ իրականությունը, «հայ միտքն» ու հոգի-ներաշխարհը: Ապաքինումը հնարավոր է միմիայն հենց այդտեղ ու դեռևս ախտազերծ նախ սահմանափակ շրջանակներում, «առողջությամբ վարակելու» կամ ամբողջովին չայլասերվելու և չկործանվելու ակնկալիքով:
Ցանկացած ծնունդ, վերածնունդ թե էվոլյուցիա միշտ էլ սկսվել կենսունակ և արարչական մեկ օջախից: Մարդն ու կապիկն էլ տարբերվում են ընդամենը մեկ գենով: Անտառներն էլ աճում կամ վերաճում են մեկ-երկու սերմից, մարդկութունը՝ առայժմ հայտնի մեկ մոլորակից…
Այստեղ է «Նոյյան տապանում» զույգ-զույգ կենդանիների և Վ. Սարոյանի փրկված «մեկ զույգ հայի» խորհուրդը:
Եվ այստեղ է նաև Պողոս առաքյալի հորդորի իմաստն ու մեր մոտեցումը.
«Մարգարիտները խոզերի առջև մի գցեք»:

Նախ Գևորգ Հովհաննիսյանը «արիականությունը» չի վերագրել Հերունուն, պարզապես շեշտել է, որ իրենց ոլորտներում Հերունին և մյուսները արել են ոչ պակաս: Ընդհանրապես, Վարպետյանին ուղղված նրա խոսքն ունեցել է մեկ պատճառ. կասեցնելու համար ճանաչողական բնույթի փոքրիկ ուսումնասիրությունների շուրջ բանավիճող հայորդիների դեմ վերջինիս մոլեգին ու խանդոտ հարձակումները: Ինքնասիրահարվածն ամենուր փնտրում է սեփական հեղինակային իրավունքների խախտման դեպքեր և թուք ու մուր սփռում աջ ու ձախ:
Հետապնդման մոլուցքն ու մեծամտության աճող չափաբաժինը նրան հասցրել են այնպիսի վիճակի, որ կորցրել է ժամանակի և տարածության կողմնորոշումը` Մարսելից մինչև Հայկական Լեռնաշխարհ ձգվող ողջ տարածքն ապականելով ազգայնական հայագետներին ուղղված ախտաժետ բնորոշումներով:
Կանացի խառնակչությամբ, միմյանց դեմ լարելու հարուստ փորձն այսօր էլ չի լքել մեծ կոմբինատորին:Իր խառնիճաղանջ լեզվով համացանցային բոլոր խմբեր սողոսկելուց և այնտեղ իր անձին համապատասխան ընդունելության չարժանացած “էաբան-արիաբանը” չի մոռանում բարձրագոչ աղաղակներով հեռանալուց առաջ, ձեռքի հետ պիտակներ կպցնել անձանց, որոնց պարտավոր էր պարզապես օգտակար լինել:
Ինչևէ, արիականության գաղափարը գրպանած և համատիեզերական միջազգայնականություն քարոզող պարոնը, որն այսօր զբաղեցնում է առաջին հորիզոնականը ՀԱՅԱ միջմոլորակային համքարության ցուցակում( տես. «Լույսաշխարհ»), արդեն սպառել է իրեն իբրև ճշմարիտ ազգայնական (թեև այդպիսին երբեք չի էլ եղել): Եվ իր վրա վաղուց խաչ քաշած ազգայնականներին պիտակավորելու և Եվրասիական մայրցամաքի անդորրը խախտելու փոխարեն, լավ կանի մեկ-մեկ ընթերցի այն ուսումնասիրությունները, որոնց հեղինակներին պախարակում է “ողորմելի, վնասարար և այլ պիտակներով”: Համացանցում բանսարկությամբ զբաղվելու փոխարեն Ձեզ խորհուրդ կտայինք կարդալ Ձեր իսկ կողմից վավերացված «Ծննդոց-Այա» մեկնությունը, շատ բան կսովորեք, հավատացնում ենք:

«Հայկյանների Միություն» հասարակական կազմակերպության լրատվական բաժին



12 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Գոռ Աբրահամյան
Aug 23, 2012 1:33


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('21654') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xAC\xD5\xA5\xD6\x84\xD5\xBD\xD5\xA1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xAC\xD5\xA5\xD6\x84\xD5\xBD\xD5\xA1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xAC\xD5\xA5\xD6\x84\xD5\xBD\xD5\xA1\xD5\xB6\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219