ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, July 31, 2012 2:59 - 6 քննարկում

Ցնցող բացահայտում Արթուր Սաքունցի մասին. Ինչո՞վ է իրականում զբաղված Հելսինկյան ասոցիացիան

Ձկան Աչք

Բարև ընթերցող ջան, մի հոյակապ, մանրամասն ու հանգաանալից շարադրված հոդվածի առնչվեցի այսօր համացանցում, որտեղ հեղինակը մեջբերումներ անելով արտասահանյան տարբեր ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք նրանք արել են Սաքունցի և իր ղեկավարած Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասսաբլեային մասին։ Սար ու ձոր չնկնեմ, մեջբերեմ Հակոբ Ասատրյանի հոդվածն ամբողջությամբ.

***
Գունավոր հեղափոխությունների վերաբերյալ քաղաքագիտական տեսությունների ու միջազգային մամուլի արձագանքների ուսումնասիրության ժամանակ մի ցնցող փաստ արձանագրեցի: Պարզվում է` գունավոր հեղափոխության ուրվականը ոչ միայն Հայաստանի կողքով անտարբեր չի անցնում, այև Հայաստանը արդեն մի քանի տարի է հանդիսանում է գունավոր հեղափոխությունների սնուցման “դարբնոց”: Այս մասին մի շարք հրապարակումներ կան գունավոր հեղափոխություններով անցած երկրների վերլուծական կենտրոնների ուսումնասիրություններում, սակայն, չգիտես ինչու, այդ մասին մեր հասարակությունը դեռևս տեղյակ չէ: Հայաստանցի ընթերցողը թերևս զարմանա, եթե կարդա արտասահմանյան լրատվամիջոցների այնպիսի հրապարակումներ, որտեղ արտերկրի ուսումնասիրողները մեր ընթերցողին անթաքույց հուշում են, թե ինչով է զբաղված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Այն, որ այդ գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը Հայաստանում կուրծք է ծեծում մարդկանց տարբեր խմբերի /դատապարտյալ, աղանդավոր, զինվոր, հոմոսեքսուալ/ իրավունքների պաշտպանության համար, բոլորին է հայտնի, սակայն քչերը գիտեն, որ Սաքունցի գլխավորած գրասենյակում կազմակերպվում են դասընթացներ, որտեղ վերապատրաստվում են տարբեր երկրներում գունավոր հեղափոխություններ նախապատրաստող խռովարարների խմբեր: Ուկրաինական www.ukrainian-news.ucoz.ua լրատվամիջոցը հետևյալ կերպ է ներկայացնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող այդ դասընթացները. “Այդ նախապատրաստական ճամբարի հրահանգիչներն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ակտիվիստները և Մարդու իրավունքներիմիջազգային ֆեդերացիայի Վարշավայի բաժանմունքի մասնագետները, ովքեր Ղարաբաղից, Ղրիմից, Աբխազիայից, Հարավային Օսիայից և Ռուսաստանից եկածկամավոր-վարձկաններին ուսուցանում են «հեղափոխություններ»-ի արվեստը, «ոչ բռնի բողոքականընդվզման» ձևերն ու մեթոդները: Ոսուցման սկզբնականծրագիրը նախատեսված է մինչև 2011 թվականի վերջը: Ծրագրիհամաձայն` ճամբարի կազմակերպիչները պետք է ուսուցանեն և «հեղափոխական կյանք» բաց թողնեն նվազագույնը 5 խումբ` յուրաքանչյուրի կազմում 20-30 մարդ (որոնցից յուրաքանչյուրը հետագայում պետք է կազմակերպի, գլխավորի և ուսուցանի «հեղափոխանականների» սեփական գրոհային խումբը): /Հղումը` http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/ 
Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կազմակերպած դասընթացների հայաստանյան շրջանավարտները, ըստ ուկրաինական վերոնշյալ լրատվամիջոցի, կոչված են իրականացնելու այնպիսի ակցիաներ, ինչպիսիք են. “Հակակառավարական քարոզչոււթյան և իշխանություններիվարկաբեկման միջոցով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի սադրիչները մտադիր են ազգայնական հիստերիա հրահրել` իրենց կողմից հորինված այնպիսի պատճառների շուրջ, ինչպիսիք են Ղարաբաղի 7շրջանները Ադրբեջանին «հանձնելու» դավաճանական պայմանավորվածությունը, ինչպես նաև Թուրքիային զիջումներ կատարելը` 1915թվականի Հայոց Ցեղասպանության ընդունմանպահանջից հրաժարվելու տեսքով: Նպատակը բացահայտ է. «հեղաշրջումներ»-ի հարցերով մասնագետ-սադրիչներըցանկանում են առավելագույնս նսեմացնել իշխանությունների հեղինակությունը, վարկաբեկել իշխող կուսակցությանթեկնածուներին և, բնակչության զանգվածային հուզումներիֆոնին, հասնել ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում «գունավոր» ընդդիմության թեկնածուների հաղթանակին”:/Հղումը` http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/ 
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նույն նպատակների մասին է խոսում նաև Ղրիմի “Крымское Эхо” լրատվամիջոցը /Հղումը` http://kr-eho.info/index.php?name=News&op=article&sid=4308&word=%D1%E0%EA%F3%ED%F6/Պարզվում է արտասահմանյան լրատվամիջոցներին քաջատեղյակ են Արթուր Սաքունցի գործունեության մեկնարկի մասին:“Ղարաբաղումև Հայաստանում ծրագրված գունավոր հեղափոխության գաղափարական ներշնչող Արթուր Սաքունցը 2001թվականինՎանաձոր քաղաքում տեղի գործազուրկների հետ  ստեղծել է 15 հոգուց բաղկացած մի խումբ և իրեն անվանել Հայաստանիգլխավոր իրավապաշտպան: Իր կազմակերպության փաստաթղթերում և արտասահմանյան հովանավորների համարնախատեսված ռեզյումեում Սաքունցը հայտարարել է, որ ինքը հրաժարվում է որևէ ձևով համագործակցել իշխանության հետ, իշխանություններին հայտարարում է պատերազմ, որը մտադիրէ վարել իրավապաշտպան կազմակերպություններից ստացված օտարերկրյա գրանտների հաշվին: /Հղումը`http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/
Իսկ Արթուր Սաքունցի հասարակական ճանաչման և նրա ղեկավարած գրասենյակի միջազգային ազդեցության մասին արտասահմանյան լրատվամիջոցը գրում է հետևյալը` “Արթուր Սաքունցը լայն ճանաչում գտավ չթույլատրված ցույցի անցկացման, սադրիչ վարքագծի և հասարակական խուլիգանության համար Վանաձորի իշխանությունների կողմից իր տասնօրյա ձերբակալությունից հետո: Ոչ ոք ուշադրություն չէր դարձնիայդ մանր գործին, եթե հանկարծ դրան չխառնվեր «Amnesty International» անունը կրող միջազգային կազմակերպությունը,որը հասարակությանը և ԶԼՄ-ներին լայնորեն տեղեկացրեց, թեզայրացած ու անհանգստացած է մարդու իրավունքների խախտման կապակցությամբ և «իր մտահոգությունն էարտահայտում Վանաձոր քաղաքում գտնվող Հելսինկյանքաղաքացիական ասամբլեայի անդամների անվտանգությանհամար, որի համակարգող Արթուր Սաքունցը ձերբակալված է ոստիկանության կողմից»: Այդ հիմնական իրադարձությունիցհետո, Արթուր Սաքունցը սկսում է ակտիվորեն համագործակցել իրավապաշտպան հիմնադրամների և ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ, իշխանական ռեժիմից դժգոհ «ընդդիմադիրներ» հավաքագրում և «գործակալներ»-ի ցանցիստեղծման աշխատանքներ կատարում, ինչպես նաև ԱՄՆ-ի րավապաշտպան հիմնադրամների կողմից տրամադրվածգրանտների հաշվին դիվերսիոն հակակառավարական ակցիաներկազմակերպում: Շուտով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գործակալների ցանցըկենտրոնական բազա է դառնում Հայաստանի տարածքում «գունավոր» հեղափոխությունների ակտիվիստների ևպրոֆեսիոնալ վարձկանների պատրաստման համար: …Այդսցենարների շրջանակներում Աբխազիայում, ՀարավայինՕսիայում, Ղարաբաղում, Ղրիմում, Ուզբեկստանում,Բելառուսում և Ռուսաստանի տարբեր շրջաններում տեղի էունենում բողոքական տրամադրությունների արհեստականաշխուժություն: …Ղրիմից հավաքագրվում են նաև երիտասարդիսլամական «հեղափոխականներ», որոնք մտադիր ենհակառուսական հիստերիա առաջացնել Ղրիմի թաթարականբնակչության շրջանում և այնտեղ Թուրքիայի հովանու ներքոստեղծել անկախ թաթարական պետություն”: /Հղումը` http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/
Եթե կարելի է ինչ-որ կերպ հասկանալ Արթուր Սաքունցի “անձնական ներդրումը” գունավոր հեղափոխությունների միջազգային տարածման “սուրբ” գործում, ապա դժվար է հասկանալ, թե ինչու է նրա գործունեությունը արժանանում նաև ադրբեջանական լրատվամիջոցների ու իրավապաշտպանների գնահատանքին: Բերեմ մեկ օրինակ, Վրաստանի Բակուրիանի քաղաքում 2005թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած “Հասարակական մոնիթորինգի անցկացումը բանտերում” թեմայով սեմինարից հետո /որին մասնակցում էին հայաստանյան և ադրբեջանական իրավապաշտպաններ/ ադրբեջանական Day.az լրատվամիջոցը գրում է. “Ադրբեջանցի գերիները պահվում են ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի տարածքում: Իսկ այն գերիները, ովքեր հայերի համար վտանգ են ներկայացնում, պահվում են Շուշիի բանտի նկուղում: Այս մասին հայտնել է Խոշտանգումների դեմ հանձնաժողովի ղեկավար Էլչին Բեհբութովը: Իսկ հանձնաժողովի ղեկավարին այդ մասին տեղեկացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական բյուրոյի ղեկավար Արթուր Սաքունցը: Արթուր Սաքունցը նաև հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը իրավապաշտպանների համար պայմաններ չի ստեղծում` ծանոթանալու ադրբեջանցի գերիների պահպանման պայմաններին”: /
Հղումը`http://news.day.az/armenia/20792.html / 
Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:


6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Մերուժան
Jul 31, 2012 3:43


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('21196') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBA\xD5\xA1\xD5\xB4\xD5\xA1\xD5\xB6\xD5\xA1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBA\xD5\xA1\xD5\xB4\xD5\xA1\xD5\xB6\xD5\xA1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBA\xD5\xA1\xD5\xB4\xD5\xA1\xD5\xB6\xD5\xA1\xD5\xAF\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219