ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, July 9, 2012 4:16 - 1 քննարկում

Տղան հորն է քաշել, պտուղը՝ ծառից, փուշը՝ Ոզնուց: Տխմարը չի հասկանում հիմար կատակի հետևանքը:

Լևոն Տեր-Պետրոսյանն այս ազգի առաջին դավաճանն է, իսկ Սերժ Սարգսյանը` ոչ. Վահրամ ՍահակյանԼևոն Տեր-Պետրոսյանն այս ազգի առաջին դավաճանն է, իսկ Սերժ Սարգսյանը` ոչ. Վահրամ Սահակյան

«Այս երկրում ապրել չարժե. ես իմ անձնագիրը պատռել ու նետել եմ ԱԺ-ի գլխին և հեռանալու եմ Հայաստանից` չնայած, որ պետությունը հարգում եմ»: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց գրող Վահրամ Սահակյանը` հավելելով, որ եթե իր ասուլիսին մեծ թվով լրագրողներ են ներկայացել, նշանակում է` ինքն իրենից ինչ-որ բան ներկայացնում է` ճիշտ այնպես, ինչպես, իր իսկ խոսքերով` «գերմանացի Ռուբենը»:

Նա նաև նշեց, որ իր վրա հարձակում չի եղել, իրեն չեն ծեծել: «Իրավունք չունե՞մ մի անգամ կատակելու, կատակը մնում է կատակ: Ոչ մի նպատակ չունեի, միայն կատակ էի անում: Ուղղակի ընկել էի գետնին, ընկերուհուս խնդրել, որ բերանիս մոտ կետչուպ քսի: Այսքանը»,- պատմեց նա:

Վահրամ Սահակյանը նաև տեղեկացրեց, որ իրեն մի քանի անգամ փորձել են կաշառել. «Բայց ես երբեք կաշառք չեմ վերցրել: Կաշառք չեն վերցրել նաև դերասաններ Հրանտ Թոխատյանն ու Վարդան Պետրոսյանը»:

Գրողը նաև ներողություն խնդրեց օրեր առաջ իրեն զանգահարած և իր որպիսությամբ հետաքրքրված` ասուլիսին ներկա լրագրողներից մեկից, ում հեռախոսով սեռական բնույթի հայհոյանք էր տվել:

Անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայտնի միջադեպին` Սահակյանը նկատեց, որ ոչ ոքի ծեծել չի կարելի: «Ծեծելն ու գնդակահարելը հարցի լուծում չեն: Բայց երբ Գագիկ Բեգլարյանին չբռնեցին, երբ մի պատիժ ներվեց, կլինեն երկրորդը, երրորդը, կլինեն գերմանացի Ռուբենը, ֆրանսիացի Արթուրը և այլն: Եթե երկրում չկա պատիժ, կնշանակի` ամեն ինչ կարելի է, ամեն մեկին կարելի է ծեծել»,- ասաց նա` հավելելով, որ ինքը հոգնել է պայքարելուց:

Վահրամ Սահակյանը, անդրադառնալով ՀՀ երեք նախագահներին, Լևոն Տեր-Պետրոսյանին համարեց այս ազգի առաջին դավաճանը: «Իսկ Սերժ Սարգսյանը` ոչ: Նա գոնե գիրք է կարդում, այն էլ` Վահրամ Սահակյանի հեղինակածը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես մարդ չէր, ժողովրդի ասած`իսկական գյուրզա»,- ասաց նա:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Վարդան
Jul 9, 2012 12:44


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20879') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB5\xD5\xBD \xD5\xB7\xD5\xA1\xD5\xBF ...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB5\xD5\xBD \xD5\xB7\xD5\xA1\xD5\xBF ...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB5\xD5\xBD \xD5\xB7\xD5\xA1\xD5\xBF \xD5\xA5\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219