ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, July 8, 2012 7:52 - 1 քննարկում

Հայ Ժողովուրդը սպասում է Ձեր վերադարձին: Անտարբեր չլինելու հերթը ձերն է…

Բաց Նամակ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին

08-07-2012 15:33

 

Բաց Նամակ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին

Մեծարգո պրն. Նախագահ.

Մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների, միավորումների, խմբերի ներկայացուցիչներս ու անհատ քաղաքացիներս.
Գիտակցելով, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է քաղաքական, տնտեսական, մշակութային ու սոցիալական կրախի շեմին,
Մտահոգ լինելով երկրում արտագաղթի, աղքատության, սոցիալական վիճակի, անարդարության, բռնությունների օրեցօր ահագնացող չափերով
Ցանկանալով թույլ չտալ Հայաստանի հայաթափումը, ցանկանալով ապրել մեր երկրում որպես երկրի լիարժեք տեր ու քաղաքացի
Համոզված լինելով, որ Ձեր կուտակած փորձը, գիտելիքները որոշումներ ընդունելու ու դրանք իրականացնելու վճռականությունը, ինչպես նաև ժողովրդի հսկայական աջակցությունը Ձեզ թույլ կտան կանգնեցնել երկիրը կործանման տանող գնացքի ընթացքը
Դիմում ենք Ձեզ կոչ անելով երկրի համար օրհասական այս պահին, ցուցաբերել առաջնորդին հարիր սկզբունքայնություն ու վճռականություն, վերադառնալ ակտիվ քաղաքականություն և առաջադրել Ձեր թեկնածությունը 2013թ նախագահական ընտրություններում: Ձեր վերադարձի հավանականությունը հույս կներշնչի մեր ժողովրդին և գուցե ստիպի գաղթելու պատրաստ հազարավոր ընտանիքների փոխել իրենց որոշումը:
Ինչպես մեկ անգամ ասել եք Դուք` << անտարբերությունը դավաճանությունից վատ է>>. Անտարբեր չլինելու հերթը ձերն է: Հայ Ժողովուրդը սպասում է Ձեր վերադարձին…

Ազգային նոր Պահպանողական Շարժում
Արմենուհիներ Հայ օրիորդաց միություն
Ջավախք մշակութային երիտասարդական միություն
Հայտարարություն-նամակը բաց է բոլոր կազմակերպությունների ու անհատների համար, բոլոր այն մարդիկ ովքեր ցանկանում են միանալ հայտարարությանը դա կարող են անել` Ֆեյսբուկ սոցիալական ցանցում տարածված նամակի տակ նշելով այդ մասին:

Maxinfo.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

KARO
Jul 10, 2012 5:41


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20888') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>ET QOCHARYAN...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>ET QOCHARYAN...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'ET QOCHARYAN UZ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219