ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, June 30, 2012 9:09 - չքննարկված

Ցանկալի է տեսնել այս դեպքի մասնակիցներին “Հրաչջան”-ի “կիսաբաց պատուհաններում”…

Սիրեկանի կողմից այլանդակված կինը 86 վիրահատություն է տարել

2012-06-30 20:48:01
48-ամյա Բելգիացի Պատրիսիա Լեֆեվրը կորցրել է դեմքը, երբ նախկին սիրեկանը ծծմբային թթու է լցրել նրա վրա։ Բայց ինքը իր մեջ ուժ է գտել և հպարտորեն, գլուխը բարձր` մասնակցել է դատական ընթացքին։ Ոչ վաղ անցյալում նա որոշել էր բաժանավել ամուսնացած սիրեկանից, սակայն 57-ամյա Ռիչարդ Ռեմեսը ամենևին էլ չէր պատրաստվում խզել կապերը նրա հետ։ Վերջինը որոշել է եսասիրության համար պատժել սիրած կնոջը,  և, օգտագործելով ծծմբային թթու, իրագործել է իր հրեշային հետևանքներով պլանը։

«Էքսպրես թերթի» հավաստմամբ՝ 2009 թ. դեկտեմբերի 1-ին շենքի մուտքի մոտ Ռիչարդը ծծմբային թթու է շփել Պատրիսիայի դեմքին։ Կնոջ սրտաճմլիկ աղաղակները լսելով՝ հարևանները օգնության են հասել։ Բժիշկները, որպեսզի փրկեն տիկին Լեֆեվրի կյանքը, նրան արհեստական շնչառություն են միացրել։ Նա երեք ամիս եղել է անգիտակից վիճակում։ Մինչ օրս նա տարել է 86 վիրահատություն, ավելի քան 20 վիրահատություն էլ դեռ սպասվում է։

« Նա այլանադակեց իմ դեմքը։ Ամբողջ կյանքս փոխվեց մի ակնթարթում։ Նույնիսկ քիթս արհեստական պետք է լինի։ Ես ուզում եմ, որպեսզի նրան մեղավոր ճանաչեն ոչ միայն մարմնական վնասվածք պատճառելու, այլև սպանության փորձ կատարելու համար»,-հայտարարել է Պատրիսիան դատարանում։ Ոճրագործը այլանդակված կնոջից պաշտոնական ներողություն է խնդրել, բայց դա չի մեղմել իր կատարած հանցանքը։ Ռեմեսին սպասվում է ոչ թե սիմվոլիկ 2, այլ մինչև 8 տարվա ազատազրկում։ Չնայած ամուսնու կատարած հանցագործությանը՝ Ռեմեսի օրինական կինը մտադիր չէ նրանից բաժանվել և պաշտպանում է ամուսնուն։



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ