ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, May 28, 2012 0:55 - 2 քննարկում

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ: Հօրինած Երկիր կուսակցությունը մեռած է` թաղած չէ: 7-ն ու 40-ունքը հունիսի մեկին: Տարոսը մնացածներին…

ՕԵԿ-ի մահվան տասնօրյակը

11:15 – 26.05.2012
Մայիսի 22-ին տեղի է ունեցել ՕԵԿ քաղխորհրդի նիստը, որտեղ, ինչպես և պասվում էր, «պատմական» որոշումներ են ընդունվել: Դրանց թվում է կուսակցության անդամագրման նոր կարգի վերաբերյալ որոշումը, ըստ որի` «կուսակցության անդամներ այսուհետ կարող են դառնալ առնվազն երկու կուսակցականի երաշխավորություն ստացած և թեկնածուական փորձաշրջանն անցած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կընդունեն կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը, կհամապատասխանեն կուսակցության անդամ դառնալու համար սահմանված չափորոշիչներին»:

Ձևակերպման մեջ, որ լիովին համահունչ է այլ կուսակցությունների անդամագրման կարգերին, առանձնանում է «այսուհետ» բառը, որն «անմեղորեն» հուշում է, որ այս կուսակցությանը նախկինում անդամակցել են առանց որոշակի կանոնակարգի, անդամակցել է, փաստորեն, ով ասես, ահա թե ինչու և ինչպես է ձևավորվել ՕԵԿ անդամների այն հսկայական զանգվածը, որը մայիսի 6-ին գնացել ընտրատեղամասեր և միահամուռ կերպով ՕԵԿ-ին… ձայն չի տվել:

Ուստի ՕԵԿ-ում որոշել են «մաքրել» կուսակցությունը: Քաղխորհրդի նույն որոշման մեջ նշվում է, որ հունիսի 1-ից կսկսվեն «վերակազմավորման գործընթացներ»` միտված այն բանին, որ բացառվի կուսակցության մեջ «պատահական» մարդկանց հայտնվելը: («Պատահական» բառը նույնպես որոշումից է, ինչը ցույց է տալիս, որ այս կուսակցությունն, այնուամենայնիվ, անուղղելի է, եթե այդ բառով է բնորոշում շուրջ 90 հազար կեղծ ՕԵԿ-ականների գոյության փաստը):

Սակայն առավել զավեշտալին «Օրինաց երկիր» կուսակցության վիճակն է մայիսի 22-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ քաղխորհրդի որոշման` քանի որ առկախված է բոլորի անդամակցությունը կուսակցությանը, այդ թվում, բնականաբար, նաև Արթուր Բաղդասարյանի, որովհետև նրա անդամատոմսն էլ մյուս բոլորի նման «անվավեր» է, իսկ առանց անդամատոմսի հայ քաղաքական իրականության մեջ կուսակցական պատկանելություն որոշելն անհնար է, ապա ստացվում է, որ նշված ժամանակահատվածում` մայիսի 22-հունիսի 1-ը, ոչ մի ՕԵԿ-ական… գոյություն չունի: Եվ այդ փաստից ընդամենը մեկ եզրահանգման կարելի է գալ. նշված ժամանակաշրջանում գոյություն չունի նաև ոչ մի ՕԵԿ:

Բարի հարություն:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Marine Vahradyan
May 28, 2012 1:12


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20299') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\xBD\xD5\xA1 \xD5\xAC\xD5\xB8\xD6\x82\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\xBD\xD5\xA1 \xD5\xAC\xD5\xB8\xD6\x82\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\xBD\xD5\xA1 \xD5\xAC\xD5\xB8\xD6\x82\xD5\xB5\xD5\xBD...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219