ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, May 18, 2012 4:45 - 1 քննարկում

Էշն ինչ գիտի՜, նուշն ի՞նչ է…

Արդարացում Գեորգի Ավանեսովին

Friday, 18 May 2012 14:03
Hits: 32

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ երեկ լսվեց առաջին հայ հաքեր Գեորգի Ավանեսովի նկատմամբ հարուցված քրեական գործը:

Առաջին հայ հաքեր Գեորգի Ավանեսովը…առաջինը ոչ միայն Հայաստանում, այլ համարյա ամբողջ աշխարհում: Մի մարդ, ով կարողացել է կոտրել Կասպերսկու համակարգչային հատուկ ծրագիրը, և այս այն դեպքում, երբ վերջինիս ստեղծողները պարծենում էին, թե ոչ ոք աշխարհում չի կարող կոտրել ծրագիրը և անգամ գումարներ էին խոստանում: Էլ չենք խոսում բազմաթիվ այլ կայքերի մասին, որոնք Գեորգի Ավանեսովը նույնպես կարողացել է մուտք գործել (Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի, ՌԴ մշակույթի նախարարության «Կուլտուր.Ռու» կայքերը և այլն):

Մի՞թե սա չի խոսում երիտասարդի` համակարգչից օգտվելու անսահման կարողությունների մասին, ով կարողանում է իրագործել ամենաանհնարինը համակարգչի վիրտուալ աշխարհում: Վստահ եմ, շատերը (այդ թվում` երկրի ղեկավարներ և հատուկ ծառայություններ) կունենան նրա կարիքը: Սրա մասին է վկայում այն փաստը, որ հայ հաքերի համբավն անգամ գիտեն հեռավոր Նիդեռլանդներում, որտեղ նույնպես հետաքրքրված են նրանով, այսինքն` ոչ թե նրանով, այլ նրա «ուղեղով»:

Իրականում, ահա թե ինչպես են նրան վերաբերվում Հայաստանում.

Գեորգի Ավանեսովի դատավարությունը շարունակվում է համարյա երկու տարի և մայիսի 21-ին կավարտվի: Ըստ մեղադրյալի` իրեն մեկուսարանից մեկուսարան են տեղափոխել ապօրինի՝ առանց դատարանի որոշման եւ սանկցիայի. «Երբ «Նուբարաշենից» ինձ տարան քրեական հետախուզության վարչություն, ես արդեն 72 ժամ անազատության մեջ էի, ձեռնաշղթաներով էի»:

Իհարկե, համակարգչային կայքերի վրա հարձակումներ կատարվում են, բայց այս մեկը իր նախադեպը չունի Հայաստանում. այսպիսի գործ Հայաստանի Հանրապետության դատարաններում առաջին անգամ է: Այս առումով Գեորգի Ավանեսովի պաշտպան` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեղամ Հակոբյանը նշել է. «Հաշվի առնելով, որ ՀՀ-ում համակարգչային սաբոտաժ հոդվածի կիրառման հետ կապված գոյություն չունի ձեւավորված դատական պրակտիկա եւ սա համարվում է առաջին դեպքը, ուստի խիստ կարեւորվում է սույն գործով տվյալ նորմի կիրառման զգուշավորությունը, քանի որ սրանով իսկ քրեական իրավունքի իրավակիրառական պրակտիկայում ըստ էության նախադեպ է ստեղծվում: Հատկանշական է այն, որ այս գործով կարող է ձեւավորվել անհարկի ու անհիմն դատական նախադեպ, ըստ որի, ՀՀ քրեական օրենսգրքի 253 հոդվածի 1-ին մասով կատարված ցանկացած արարք կարող է անվերապահորեն որակվել որպես դիտավորությամբ ծանր հետեւանքներ առաջացնելուն ուղղված հանցագործություն»:

Ի՞նչ ծանր հետևանքների մասին կարող է լինել խոսքը այն դեպքում, երբ մեղադրանքի (Ավանեսովը մեղադրվում է ռուսաստանյան «Մակոմնետ» ՓԲԸ ընկերությանը պատկանող195.128.64.77 IP-ի հասցեի վրա հարձակում իրականացնելու համար, որի հետևանքով ժամանակավորապես շարքից դուրս է եկել մոտ 192 հաճախորդի համակարգիչ) հիմքում դրված տուժողների ցուցմունքներով ոչ միայն չհաստատվեցին առաջադրված մեղադրանքները, այլև դատարանում հարցաքննված տուժողները ըստ էության հաստատեցին, որ իրենց որևէ ֆիզիկական կամ նյութական, կամ բարոյական վնաս չի պատճառվել և իրենք որևէ առումով չեն տուժել: «Ըստ եզրակացության, Գեորգի Ավանեսովը հարձակումներ է գործել տարբեր կայքերի վրա, սակայն քրեական գործով չկա որևէ օբյեկտիվ տվյալ, որ այդ կայքերից որևէ մեկին կամ բոլորին պատճառվել է այնպիսի վնաս, որ հնարավորություն կտար այդ վնասը գնահատել որպես ծանր հետևանքների առաջացում», -հայտարարեց Հակոբյանը: Մեղադրանքը պաշտպանող դատախազ Հովսեփ Սարգսյանը ծանր հետևանք ասելով նկատի ուներ այն, որ վնասվել է Ավանեսովի գործունեության պատճառով տուժող գերատեսչությունների գործարար համբավը և կայքերի հաճախորդների տվյալների պաշտպանվող գաղտնիությունը: Եթե սա է ծանր վնասը, ապա, հետաքրքիր է` մարդասպանությանը, ահաբեկչությանը կամ գողությանը ինչ գնահատական կտար վերջինս:

Ավելին, մինչ դատական վիճաբանությունների փուլում դատախազի մեղադրական ճառը լսելը, դատարանը համաներում կիրառեց Գ.Ավանեսովին առաջադրված Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների կապակցությամբ եւ դադարեցրեց նրա նկատմամբ քրեական հետապնդումը: Եվ այժմ Ավանեսովը մեղադրվում է, ուշադրություն, ռուսական Կասպերսկու հատուկ ծրագրերի լաբորատորիայի գործունեությունը 4 ժամով խափանելու համար, 4 ժամով: Մի՞թե 5 տարով կարելի է ազատազրկման դատապարտել մի հայ տղայի Հայաստանում, ով  ապացուցեց, որ իր հետ ոչ ոք չի կարող մրցել աշխարհում (տեղեկացնենք, որ երեկ մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը կարդացել էր մեղադրական ճառը և դատարանից պահանջել ազատազրկման դատապարտել Ավանեսովին հինգ տարի ժամկետով):

Վերջում նշենք, որ Ավանեսովը նախկինում դատված չի եղել, նրա մայրը գտնվում է ծանր վիճակում, իսկ որդին նրա միակ կերակրողն է: Վաղ հասակից կորցնելով հորը, պատանեկան տարիներից ընտանեկան հոգսը ծանրացել է նրա վրա:

Դատավարության վերջում Ավանեսովը վերջին ելույթի խոսք ստացավ, ասաց, որ իրավական ձևակերպումներ չի անի, համաձայն է իր պաշտպանի հետ ու դիմելով դատարանին խնդրեց «ամնիստիա կիրառել կամ գոնե պայմանական տալ, վատագույն դեպքում»:

Համարյա ամեն օր թուրքերը կոտրում են հայկական կայքեր` դադարեցնելով նրանց գործունեությունը որոշ ժամանակով (նշենք, որ օրեր առաջ նաև հարձակման էր ենթարկվել bnaban.am կայքը): Արդյո՞ք հնարավոր չէ տալ թուրք լամուկներին արժանի պատասխան և մի բան էլ ավելին, ապացուցել, որ հայերի դեմ նրանք ոչինչ են ամեն ոլորտում, անգամ վիրտուալ աշխարհում: Չէ՞ որ սա էլ արտաքին քաղաքականության մի տեսակ է, որը պետք է ճիշտ և գրագետ օգտագործել, այլ ոչ թե դատապարտել: Հետևաբար, Գ. Ավանեսովը ենթակա է արդարացման:

Հիշեցնենք, որ «DDoS» հարձակումներ գործած հայաստանցի թիվ մեկ հաքեր Գեորգի Ավանեսովի դատավարությունը կավարտվի մայիսի 21-ին, որին մեր պարտքն ենք համարում անդրադառնալ: Իսկ մինչ այդ հետևություններ արեք ինքներդ…

Bnaban.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ARORDUHY
May 18, 2012 7:02


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20112') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\x90\xD4\xB5\xD5\x8E\xD5\x87\xD4\xB1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\x90\xD4\xB5\xD5\x8E\xD5\x87\xD4\xB1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\x90\xD4\xB5\xD5\x8E\xD5\x87\xD4\xB1\xD5\x8F\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219