ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, May 8, 2012 12:17 - 4 քննարկում

ՀՅԴ-ն Հայաստանում անելիք այլևս չունի…

ՀՅԴ. մանդատի եւ «ցնցոտու» արանքում

Հայ Յեղափոխական դաշնակցությունը հանդես է եկել խորհրդարանի ընտրության վերաբերյալ հայտարարությամբ, որով հռչակել է իշխանափոխության նոր փուլի սկիզբ: Միայն թե ՀՅԴ-ն չի հստակեցրել, թե արդյոք իշխանափոխության այդ նոր փուլը սկսում է խորհրդարանի մանդատներով, թե առանց դրա: Բանն այն է, որ ՀՅԴ-ն համարում է, որ ընտրությունը չի արձանագրել ժողովրդի կամքը: Հետեւաբար հետաքրքրական է դառնում, թե արդյոք Դաշնակցությունը մասնակցելու է չարձանագրված կամքի խորհրդարանին:

ՀՅԴ հայտարարության մեջ այդ մասին չկա հստակ խոսք: Ըստ երեւույթին, Դաշնակցությունը դեռ չի որոշել, թե ինչպես է վարվելու, եւ տպավորություն կա, որ կորոշի միայն այն բանից հետո, թե ինչ կպայմանավորվի Սերժ Սարգսյանի հետ:

Չի բացառվում իհարկե, որ ՀՅԴ որոշումը կախված է այլ ուժերի, մասնավորապես ընտրությունների վերահսկման միասնական շտաբի եռյակի մյուս երկու անդամի՝ ԲՀԿ-ի եւ Կոնգրեսի հետ պայմանավորվածությունից: Միգուցե Դաշնակցությունը սպասում է, թե ինչ որոշեն այդ երկու ուժերը՝ արդյոք նրանք կորոշեն միասնաբար վայր դնել մանդատներն ու դուրս գալ ՀՀԿ դեմ պայքարի: Այդ դեպքում ՀՅԴ-ն գուցե միանա նրանց, կամ էլ գուցե Սերժ Սարգսյանի մոտ ՀՅԴ կշիռն այդ դեպքում զգալիորեն բարձրանա:

Համենայն դեպս, ՀՅԴ համար սպասելու կարծես թե լայն դաշտ կա, որից էլ կուսակցությունը փորձում է օգտվել, առայժմ խնամքով թաքցնելով խորհրդարանի մանդատի հանդեպ զգացմունքները:

Խնդիրը միայն այն է, որ ՀՅԴ հայտարարության մեջ կարծես թե ուշագրավ ակնարկ կա նաեւ ԲՀԿ խախտումների մասով: “Իշխող կոալիցիայի անդամների անվան դիմաց գրանցվեցին բարձր արդյունքներ. նախ և առաջ ի հաշիվ պետական եւ վարչական լծակների ամբողջական օգտագործման ու ընտրակաշառքի վերածված աննախադեպ մեծ ֆինանսական միջոցների”, ասված է ՀՅԴ հայտարարության մեջ։

Խորհրդարանի ընտրության քվեարկության օրը իշխող կոալիցիայի անդամ էին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Դաշնակցությունն իր հայտարարության մեջ չի առանձնացնում որեւէ մեկին, նրանց մեղադրելով իրենց անվան դիմաց հավելյալ ձայներ գրելու եւ ընտրակաշառք բաժանելու համար: Մինչդեռ, ԲՀԿ-ն այն միասնական շտաբի անդամ է, որի հետ ՀՅԴ-ն պայքարում էր ընտրախախտումների համար: Իսկ այժմ մեղադրու՞մ է ԲՀԿ-ին խախտումների համար:

Մի հարցում ՀՅԴ-ն իսկապես իրավացի է: Արձանագրելով, որ ընտրակաշառքը խաղաց շատ մեծ դեր, ՀՅԴ-ն նաեւ շեշտում է. “Սա նաև նշանակում է, որ քաղաքական ուժերը, այդ թվում ՀՅ Դաշնակցությունը, դեռ չեն կարողացել մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն արմատավորել”։

ՀՅԴ խոստովանությունն իսկապես գնահատելի է, բայց թերեւս չունի բավարար արժեք: Բանն այն է, որ այդ խոստովանությունն արժեք կունենար այն դեպքում, եթե ՀՅԴ-ն առաջին անգամ բախված լիներ ընտրակեղծիքի եւ աներ այդօրինակ հայտարարություն: Մինչդեռ, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը 2003 թվականից մասնակցում է համապետական ընտրություններին ու դրանցից հետո բողոքում խախտումներից ու կեղծիքից, իսկ հետո գնում մաս կազմում իշխանությանը: Իսկ իշխանությունից էլ ՀՅԴ-ն պոկվեց ոչ թե այդ կեղծարարության եւ ապօրինությունների համար, այլ ընդամենը հայ-թուրքական արձանագրությունների:

Դրանից հետո, օրինակ, ՀՅԴ-ն որպես քաղաքական ուժ, իր մասով ինչպես կարող է Հայաստանում ազատ եւ իրավագիտակից քաղաքացի դաստիարակել, եթե քաղաքացին տեսնում է, թե ՀՅԴ-ն ինչպես է ամեն անգամ պայմանավորվում իշխանության հետ եւ մասնակցում տնտեսական դաշտի քվոտավորմանը, տնօրինում տարատեսակ օբյեկտներ, առեւտրի չափաբաժիններ:

Իսկ հետո էլ օրինակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարում է, թե իսկ ինչու եք կարծում, որ դաշնակցականը պետք է ցնցոտիներով լինի:

Իհարկե սխալ է այդպես կարծելը: Ի վերջո, ներկայում 20-րդ դարասկիզբը չէ, եւ օրինակ ՀՅԴ լիդերները պարտավոր չեն իրենց կուսակցական նահապետերից մեկի՝ Արամ Մանուկյանի օրինակով շարքային քաղաքացու ազնվությամբ մահանալ տիֆից:

Պարզապես, ՀՅԴ լիդերներն էլ թող չկարծեն, թե հասարակությունը պետք է սկզբունքի եւ իրավագիտակցության օրինակ համարի իշխանության հետ ՀՅԴ քաղաքական հաշտվողականության երկարամյա պատմությունը, եւ օրինակ ի դեմս Դաշնակցության ներկայիս հրամանատարակազմի, տեսնի այլընտրանք ընտրակաշառքին:

Այ, եթե Դաշնակցության հրամանատարակազմը իշխանափոխության նոր փուլը սկսեր “ցնցոտիներով”, ոչ թե օրինակ մանդատներով, այդ դեպքում հանրությունը գուցե կհավատար, որ Դաշնակցությունը փոխվել է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

nara
May 8, 2012 12:47


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('19924') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB4\xD5\xA1\xD5\xB7\xD5\xB6\xD5\xA1\xD5\xAF...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB4\xD5\xA1\xD5\xB7\xD5\xB6\xD5\xA1\xD5\xAF...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB4\xD5\xA1\xD5\xB7\xD5\xB6\xD5\xA1\xD5\xAF\xD6\x81\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219