ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, May 7, 2012 23:50 - 2 քննարկում

Սյունիքի նախրապանը իր ժողովրդի մասին:

Սյունիքի մարզում ՀՀԿ-ի օգտին լավագույն ցուցանիշներ են գրանցվել, սակայն մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շատ անտրամադիր էր: Նա  ջղային հայացքով հետեւում էր Աշոտ Գիզիրյանի մեկնաբանություններին: Երբ ուզում էինք իրեն հարցեր ուղղել, դեմքն ավելի մռայլվեց:

– Պարոն Խաչատրյան, ինչո՞ւ եք մռայլվել, Դուք էլ հո հաղթանա՞կ եք տոնել: 

– Մեկ-մեկ լավ առիթներից էլ ես ուզում…. (միտքը կիսատ թողած, սկսեց հռհռալ՝ Գ. Ս.):

– Համամասնական ցուցակում անցողիկ տեղում եք, հիմա խորհրդարա՞ն եք գնալու, թե՞ մնալու եք մարզպետի պաշտոնին:

– Ես մնալու եմ մարզպետ: Ես ուզում եմ ժողովրդին ծառայել:

 – Բայց ժողովուրդն այն կարծիքին է, որ Սյունիքը Ձեր լծի տակ է, վախի մթնոլորտ եք ստեղծել: 

– Հիմա տեսաք, չէ՞, էդ ասող-խոսողները մեկ-երկու անասուն են: Դուք տեսաք, չէ՞, թե ժողովուրդը ոնց ա ինձ հարգում ու սիրում: Արդյունքը սա էր: Հաջող ընտրությունները մեր լավ փոխհարաբերությունների արդյունքն էր, էլ ավելի լավ ի՞նչ եք ուզում:

– Այս դեպքում ինչո՞ւ է ողջ Հայաստանում այն տպավորությունը, թե սյունեցիները Ձեր լծի տակ են ապրում:

– Դա մեկ-երկուսի կարծքին ա, իսկ ընտրությունների արդյունքը ցույց տվեց, որ մարզպետ-ժողովուրդ ջերմ հարաբերություններ են: Եվ այդ վստահության արդյունքում երիտասարդ տղան ընտրվեց, որովհետեւ ժողովուրդը վստահեց մարզպետին, եւ էս պայմաններում չեմ կարծում, որ նման հարցերը տեղին են:

 – Պարոն Խաչատրյան, ճի՞շտ է, որ հարյուր հազար դոլարի վրա գրազ եք եկել, որ ՀՀԿ-ի օգտին 80 տոկոս ապահովելու եք:

– 80 տոկոս ապահովել եմ, իմ ծննդավայրում եղել ա 79 տոկոս, իսկ 100 հազարը որ կրեմ, կեսն էլ քեզ եմ տալու…

– Սիլվա Համբարձումյանի հետ Ձեր հարաբերությունները հարթվեցի՞ն:

– Էդ արդեն քեզանից պիտի հարցնեմ, դու ավելի լավ կիմանաս…



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ananun
May 8, 2012 12:58


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('19925') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>ay bozi vast...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>ay bozi vast...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'ay bozi vastak,...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219