ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, May 7, 2012 7:46 - 1 քննարկում

Արցախում բնակվող բազմազավակ մայր. Եվրոպայում էլ ինձ տուն ու մեքենա տան, չեմ գնա Արցախից (հարցազրույց/ֆոտո)

Ադրբեջանցիները տարիներ շարունակ բարբաջում են՝ իբր ազատագրված տարածքներում ոչ մի հայ չի բնակվել ու չի բնակվում, իբր Արցախն ամայի է…
Սիրով հիասթափեցնեմ մեր հարևաններին: Արցախում ոչ միայն բնակվում են հայեր, այլև մեծ թիվ են կազմում բազմազավակ ընտանիքները, որոնք ցանկացած հարցում աջակցություն են ստանում ԼՂՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և բարերարների կողմից: Առիթ ունեցա ծանոթանալ ու զրուցել Քաշաթաղի շրջանի Աղավնո ձորակում ապրող 8 երեխաների մայր Էլմիրա Հարությունյանի և վերջինիս դուստրերի հետ:
 
_Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր ամուսնու հետ, տիկին Էլմիրա:
-Ասեմ, որ Սարի թաղում եմ ապրել, եկեղեցում եմ տեսել ապագա ամուսնուս,  հավանել ենք իրար, 3 ամիս ընկերություն ենք արել, հետո եկել են ինձ ուզելու՝ հայկական ադաթներով, բայց հարսանիք չենք արել, քանի որ եղբայրս նոր էր մահացել: 1996 թվականին ենք ամուսնացել, սկզբում Թոխմախում ենք ապրել, 2002 թվականից տեղափոխվեցինք Քաշաթաղ, տան խնդիր ունեինք: Շատ գոհ եմ Արցախից, անկեղծ եմ ասում, ամեն ինչ լավ է, բայց այստեղ պետք է աշխատես, այգի պահես, անասուն պահես, որ ապրես: Սեպտեմբերին վարչապետն իմացավ, որ գայլը 2 կովիս կերել էր, 800.000 դրամ փող հատկացրեց, որ նոր կովեր գնենք:
_Շատ երեխաներ ունենալու որոշումը ծրագրավորված ու գիտակցվա՞ծ որոշում էր, թե՞ պարզապես այդպես ստացվել է:
_Երբ եղբայրս մահացավ, մամաս գերեզմանից տուն չէր գալիս, 2 աղջկա հույսին էր, ասում էր՝ ինչու շատ երեխա չունեցա: Այս իրողությունն ի սկզբանե նպաստեց շատ երեխաներ ու մեծ ընտանիք ունենալու որոշմանս: Բացի այդ, շատ վաղուց երազիս տեսա Քրիստոսին, որը դատապարտում էր մանկասպանություն կատարող բժշկին, ուխտ արեցի, որ երբեք երեխա չեմ սպանի փորումս: Ճիշտ է՝ գուցե չեմ հասցնում շատ բաներ, բայց երեխաներս օգնում են ինձ: Կառավարությունն էլ մեր մեջքին է. տունս սարքել-տվել են, աշխատանք են տվել՝ թանգարանում եմ աշխատում, նպաստ եմ ստանում, ավանդ եմ ստանում՝ 12.000 դրամ ամեն ամիս, հավ ենք պահում, անասուն ենք պահում, այգի ունենք: Ես ոչ մի բանից չեմ դժգոհում:
-Կասե՞ք Ձեր երեխաների անուններն ու ծննդյան թվականները:
_ Ուրեմն ասեմ. ունեմ 2 տղա, 6 աղջիկ: Հերթականությամբ հիշում եմ ու կարող եմ ասել.
Մարիամ-1997թ. մարտի 28
Աննա-1998թ. ապրիլի 15
 Քնար -2001թ. փետրվարի 22
Հռիփսիմե -2004թ. դեկտեմբերի 20
 Գայանե -2006թ. հունիսի 28
Սրբուհի -2005թ. հուլիսի 8
Հովհհանես -1997թ. դեկտեմբերի 7
Գրիգոր -2010թ. սեպտեմբերի 2. փոքրս Արցախի անկախության օրն է ծնվել, միակն է ողջ Քաշաթաղում, որ այդ օրն է լույս աշխարհ եկել, ամենաշխույժն է երեխաներիցս:
_Հետևու՞մ եք, որ երեխաները չկռվեն միմյանց հետ, թե՞ թողնում եք, որ ինքնուրույն պարզեն իրենց հարցերը:
-Ես միշտ միջամտում եմ, սաստում եմ, չեմ թողնում, որ վատ բառեր ասեն իրար, չեմ թողնում, որ անհամերաշխություն լինի ընտանիքում: Ամեն դեպքում ինքնուրույն են երեխաներս, ես մայր ու սկեսուր չեմ ունեցել կողքս, երբ 8 երեխա եմ բերել: Ես շատ լավ եմ նայել երեխաներիս, մեն-մենակ եմ մեծացրել, ամուսինս երեխա օրորած չկա: Մեր տանը Երուսաղեմից՝ Քրիստոսի գերեզմանից բերված յուղ ունեինք, մի անգամ, երբ Հովհաննեսս ահավոր ջերմում էր, այդ ձեթով ենք բուժել:
-Երեխաները կնքվա՞ծ են:
_Բոլոր երեխաներիս կնքել ենք 40 օրեկանը լրանալուց հետո: Երկուսի կնքահայրը պսակիս քավորն է, Քնարիկինս մորաքրոջս տղան է, մյուս հինգինը՝ մեր հոգևոր եղբայրներից մեկը:
_Ու՞մ հետ են երեխաներն ավելի մտերիմ, ու՞մ հետ են կիսվում իրենց խնդիրներով:
_Հոր հետ մտերիմ է միայն Հովհաննեսը, հայրը շատ խիստ է, իմ հետ են շատ կիսվում երեխաները:
_Ո՞րն հայկական ընտանիքի ամրության գրավականը:
_Սեր պետք է լինի, սիրով ամուսնություն, տղամարդն է իշխողը՝ տան գլուխը, երբ կինն է փորձում ամուսնուն ղեկավարել, ընտանիքը փլվում է, պետք է լինի հարգանք իրար նկատմամբ:
_Ձեր երեխաների ապագան Արցախում տեսնու՞մ եք:
_Ես մեծ սիրով Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի հարս կտամ աղջիկներիս, մեր հողերն են, չեն կարող երբեք ապացուցել մեր պիղծ թշնամիները, որ դրանք ադրբեջանական են: Ամեն քայլի մեր հուշարձաններն են, Արցախում հին եկեղեցիներ ունենք՝ 4-րդ դարից սկսած, հետո էլ՝ վանքեր, խաչքարեր: Ղարաբաղի կռվից հետո ինձ ստիպողաբար՝ 19 տարեկանում, ամուսինս բերեց այստեղ, չէի ուզում ընդհանրապես, բայց երբ եկա, սիրեցի այս գյուղը, անկեղծ սիրեցի, հասկացա՝ սա է իմ տեղը: Հիմա Եվրոպայում էլ ինձ տուն ու մեքենա տան, չեմ գնա Արցախից: Այս հողի համար կռվել են, մենք պարտավոր ենք պահել, պահպանել, ապրել այստեղ:
_Ապաստարանի խնդիրն ինչպե՞ս եք լուծել:
_Պետությունն Արցախում ամեն ինչ տրամադրել է: Մի տունը սարքել է, մյուսի գումարը տվել է ինձ, երկու տարվա մեջ  էլ մեկ այլ բարձրաճաշակ ու հարմարավետ տուն են կառուցել, տվել մեզ:
 
_Երեխաներն ուսման հետ կապված խնդիր ունե՞ն:
_Այ դա է միայն մեր խնդիրը, դպրոց ունենք, բայց համակարգիչներ չունենք, գեղարվեստի դպրոց չունենք, աղջիկս լավ խալի է գործում, շոր է կարում, բայց չկան նման դասընթացներ կամ հաստատություններ: Երգի ու պարի դպրոցներ էլ չկան: Շատ կուզենայինք, որ լինեին: Ամեն դեպքում մեր բոլոր խնդիրներն այստեղ լուծում են, համոզված ենք, սա էլ վաղ թե ուշ կլուծվի:
-Մտերիմ հարևանուհիներ ունե՞ք:
_Բոլորի հետ էլ լավ եմ, չկա չափազանց մտերիմ, բոլորին էլ հարգում ու սիրում եմ:
_Սերիալներ դիտու՞մ եք:
_Չէ, ընդհանրապես, բացառված է, չեմ նայում:
_Աստված չանի իհարկե, բայց եկեք պատկերացնենք՝ պատերազմը վերսկսվեց: Շատ անկեղծ պատասխանեք՝ կլքե՞ք Արցախը:
_Միշտ ասել եմ, որ կգնամ կբարձրանամ այն՝ վերևի քարանձավները,  բայց չեմ գնա այստեղից երբեք, սա իմ հողն է, մեր պապերն ու ապուպապերն էլ մինչև վերջ իրենց հողում են մնացել: Ամուսինս կգնա, կկռվի, ես էլ այստեղ կմնամ. սուտ չեմ ասի, միգուցե երեխաներիս ապահովության համար ուղարկեմ Երևան, բայց երդվում եմ, որ ինքս կմնամ իմ հողի վրա: Անգամ երբ գնում եմ Երևան, որ տեսնեմ ծնողներիս, կարոտում եմ Արցախը, չեմ կարողանում Երևանում երկար մնալ:
Ինձ հաջողվեց զրուցել նաև Էլմիրայի երեխաներից մի քանիսի հետ: Պարզվեց՝ ամենակրտսերը՝ Գրիգորը, քնած է, Սրբուհին էլ Երևանում է: Ուստի զրուցակիցներիցս դարձան Քնարիկը, Հռիփսիմեն ու Մարիամը՝ ամենամեծը: Մի շարք հարցերի արդյունքում ստացվեց հետևյալը.

_Ես Քնարիկ Հարությունյանն եմ, 11 տարեկան եմ, բոլոր քույրերիս էլ սիրում եմ, բայց շատ մոտիկ եմ Աննայի հետ, սովորում եմ Վարագ Առաքելյանի անվան դպրոցում՝ 4-րդ դասարանում, շատ եմ սիրում դասատուիս, բժշկուհի եմ ուզում դառնալ: Սիրում եմ շրջապատս, մի բազմազավակ ընտանիք էլ կա. մեր հարևանն է, իրենք էլ շատ տղա ունեն, բայց չենք խաղում իրենց հետ: Որ սիրահարվեմ, մամայիս հետ կկիսվեմ:
Հռիփսիմեն էլ մեզ համար բանաստեղծություն արտասանեց, ամոթխած ժպտաց ու պատմեց.
_Ես երրորդն եմ երեխաների մեջ, 8 տարեկան եմ, երրորդ դասարանում եմ հիմա, 4 հոգի ենք դասարանում, անգլերեն եմ շատ սիրում, բայց բժիշկ եմ դառնալու, չեմ վախենում դժվարություններից, սիրում եմ Արցախը, ուրախ եմ, որ ծնվել եմ Քաշաթաղում: Գիտեմ, որ մեր հերոսներն են ազատագրել մեր հողը: Մամայիցս գաղտնիք չունեմ, մամայի հետ շատ հեշտ է, մեկ էլ քրոջս՝ Գայանեի հետ եմ մոտիկ, Մարիամի հետ եմ կռիվ  անում մեկ-մեկ: Տան գործեր եմ սիրում անել, ավլել եմ սիրում: Հայ երեխաներին ցանկանում եմ առողջություն, երկար տարիների կյանք, մեր պես լավ երեխաներ լինեն:
Ամենամեծը՝Մարիամը, մեզ ցույց տվեց իր ձեռքի աշխատանքներն ու պատմեց ապագայի հետ կապված ծրագրերի մասին:
-15 տարեկան եմ, տան գործեր շատ չեմ սիրում, դիզայներ եմ ուզում դառնալ, զարդեր եմ սարքում: Դեռևս տղաները չեն մոտեցել ինձ: Եթե լուրջ նպատակով մոտենան, կշփվեմ, ընթացք կտամ, բայց մամային անպայման կասեմ: Շատ եմ սիրում պայծառ գույները. դեղինն եմ սիրում: Ես Երևանում եմ ծնվել, բայց ուրախ եմ, որ եկել ենք այս սիրուն տեղը, ունեմ լավ ընկերուհիներ այստեղ, օրինակ՝ Անժելան: Ուզում եմ երգչուհի դառնալ, եկեղեցում երգել: Երբ մաման տանը չի լինում, ես եմ նայում քույրերիս: Այստեղ իմ տարիքի քիչ մարդ կա, շրջապատն է պակասում: Արցախի բարբառին դեռ չեմ տիրապետում: Կուզենամ այնպիսի ամուսին ունենամ, որ հողի համար կյանքը տա: Երբեք չեմ թողնի ու փախչեմ Արցախիցս…

Հեղինակ: Ani Margaryan



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

SVETLANA
May 7, 2012 14:59


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('19895') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBF\xD5\xA5\xD6\x81\xD6\x81\xD5\xA5\xD6\x84...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBF\xD5\xA5\xD6\x81\xD6\x81\xD5\xA5\xD6\x84...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBF\xD5\xA5\xD6\x81\xD6\x81\xD5\xA5\xD6\x84,\xD5\xB0...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219