ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, May 3, 2012 3:42 - 1 քննարկում

Նա շատ հարուստ է, բայց այս անգամ որոշեց Ռաֆֆի հաշվին հոր գերեզմանին այցելել, համ էլ Ռաֆֆիին էդ փողերը ամերիկայից հա ղրկում են…

Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա

Ամեն ինչ իր տեղը կընկնի

Ազատության հրապարակում հրավիրված համերգից առաջ երեկ մի քանի հարց ուղղեցինք ԱՄՆ-ում բնակվող երգիչ Հարութ Փամբուկչյանին:

– Շատ հազվադեպ եք Հայաստան գալիս. հանուն «Ժառանգությա՞ն» եք եկել, թե ձեզ վճարել են:
– Ես այստեղ եմ Րաֆֆիի համար: Մենք պատանեկության ընկերներ ենք, իր ընտանիքը եղել է իմ առաջին ծափահարողը Լոս Անջելեսում` իմ երաժշտական կարիերան սկսելուց, եւ ես նպատակահարմար գտա իմ ընկերոջ կողքին գտնվել այսօր, այստեղ, նաեւ առիթ ունենալու, որ շփվեմ իմ ժողովրդի հետ: Ինչ վերաբերում է գումարին, ինքնաթիռի տոմսերը եւ կեցության ծախսերը Րաֆֆին է հոգացել, եւ ես եկել եմ:

– Այսինքն, երգելու եւ քարոզչական հանրահավաքին մասնակցելու համար չեք վճարվելու:
– Ես գումար շատ ունեմ, ես շատ հարուստ եմ, ես գումարի համար չեմ եկել այստեղ, ես եկել եմ իմ պատանեկության ընկերոջ կողքին լինելու: 36 տարի է ես Ամերիկայում եմ, տարեկան 170 հազար դոլար եմ աշխատում:

– Եթե ուրիշ կուսակցություններից կանչեին` կգայի՞ք:
– Բոլորին նույն պատասխանը կտայի, որ չեմ խառնվում քաղաքականությանը: Ինձ մի անգամ կանչեցին ՀՅԴ-ի համար, երբ Սոս Սարգսյանն էր առաջադրվել, ես ասացի, որ ինքը մեր լավագույն դերասանն է, չեմ կարծում, որ կարողանա երկիր ղեկավարել: Այս է եղել: Ընդհանրապես չեմ խառնվում քաղաքականությանը, պատկանում եմ երգի կուսակցությանը, իմ գործը երգն է, եւ կրկնում եմ` այստեղ եմ Րաֆֆիի համար:

– Մինչեւ ե՞րբ եք ՀՀ-ում լինելու:
– Մինչեւ ամսի 8-ն եմ այստեղ, ուզում եմ մի քանի օր լինել քաղաքում, հանդիպել իմ ընկերների հետ, լինել հորս գերեզմանին:

– Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցության իշխանության գալու դեպքում ցանկություն կունենա՞ք վերադառնալ ՀՀ-ում ապրելու:
– Տեսեք, միայն ես չեմ, բոլորս, ովքեր ապրում ենք Ամերիկայում, բոլորիս վերջին հանգրվանը Հայաստանն է, Երեւանն է: Ես հիմա ճիշտ ճանապարհ եմ տեսնում մեր հայրենիքի պատմության մեջ ու լավատես եմ: Ես միշտ հավատացած եմ եղել իմ ժողովրդի անմահությանը: Ոչ թե միայն ես, բոլորս մի օր պիտի գանք, ապրենք մեր հայրենիքի ուրախություններով, տխրություններով:

– Ո՞րն է այն ճիշտ ճանապարհը, որի վրա գտնվում է ՀՀ-ն:
– Եթե այսօր որեւէ մեկը կարողանում է բարձրանալ եւ հեռուստատեսությամբ իր խոսքը ասել, իր կարծիքը ասել, խոսքի ազատություն, մտքի ազատություն կա, դա արդեն դեմոկրատիայի ճիշտ ճանապարհն է: Ես 36 տարի ապրում եմ ԱՄՆ-ում, արդեն 15 պրեզիդենտ է փոխվել: Այնտեղ բոլորը կարողանում են իրենց ասելիքը ասել` կապ չունի մաշկի գույնը սեւ է, դեղին է, ճերմակ է: Ես դա տեսել եմ 36 տարի: Այսինքն, հիմա ՀՀ-ում նույն դեմոկրատացման ճանապարհն է  գնում, բոլորը կարողանում են իրենց խոսքն ասել:

– Բայց Հայաստանում արդեն 15 տարի է նույն իշխանությունն է:
– Ինչքա՞ն պիտի մնան, կարո՞ղ է` 10 տարի էլ մնան:

– Դե, որ ժողովուրդը թողնի` կմնան:
– Ես մասնագիտությամբ նկարիչ-քանդակագործ եմ, բայց զբաղվում եմ երաժշտությամբ, անում եմ այն, ինչ կարողանում եմ անել: Կարող եմ երգել, բայց ոչ խոսել կամ քաղաքականությամբ զբաղվել: Ես ասացի` Րաֆֆիի հետ մենք ընկերներ ենք, դրա համար եմ այստեղ, թե չէ չեմ խառնվում քաղաքականությանը: Մի բան էլ ասեմ, որ իշխանությունները գալիս-գնում են, ժողովուրդն է մնում: Ես դրան եմ հավատում, ամեն ինչ պիտի ընկնի տեղը, ինչո՞ւ լավատես չլինել:

Սյուզաննա Պողոսյան

Մայիս 2, 2012

  • տպելու համար


1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Antarameg
May 4, 2012 17:49


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('19820') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xB5 \xD5\x93\xD5\xBC\xD5\xB9\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xB5 \xD5\x93\xD5\xBC\xD5\xB9\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xB5 \xD5\x93\xD5\xBC\xD5\xB9\xD5\xB8\xD5\xBF...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219