ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, April 26, 2012 4:42 - 2 քննարկում

Պաշտոնակատա՞ր, թե կամակատար Գայանե Գասպարյան, որ մեկ ազնիվ ուսանողուհու ճկույտը չարժե…

Բրյուսովի անվան համալսարանում դե ֆակտո երկիշխանություն է

14:32 • 26.04.12

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր անսովոր վիճակ էր. դե ֆակտո բուհում կար երկու ռեկտոր՝ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը և ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը, ով այսօր տեղավորվել էր օտար լեզուների ֆակուլտետի ամբիոնի վարիչներից մեկի կաբինետում, իսկ Սուրեն Զոլյանը ռեկտորատի իր կաբինետում էր:
Tert.am–ի հետ զրույցում Գայանե Գասպարյանը, այդուհանդերձ, հայտարարեց, որ «բուհում երկու ռեկտոր չկա, կա մեկ պաշտոնակատար»:
Հիշեցնենք, որ այսօրվանից Սուրեն Զոլյանին պաշտպանող ուսանողները հայտարարել են դասադուլ, և խոստմանը հավատարիմ՝ հավաքվել էին Բրյուսովի շենքի դիմաց՝ մինչև երրորդ հարկ լսելի «դա-սա-դուլ» վանկարկումներով:
Զուգահեռաբար, լսարաններում և միջանցքներում տարբեր ձևաթղթերով ուսանողական խմբեր էին շրջում,իսկ որոշ լսարաններում «տեղ-տեղ» ուսումնական գործընթացը շարունակվում էր: Բուհի ուսանողական այն հատվածը, որ պայքարում է՝ իրենց ձևակերպմամբ բուհում արդարությունը վերականգնելու համար, բրյուսովցիների հայտնի տերմինով նշեցին, որ մի մասը «մոդուլ» է հանձնում՝ միջանցիկ քննություններ:
Բուհի ստեղծված երկիշխանության պատկերը լրացնում էին տարբեր բովանդակությամբ հայտարարությունները, որ փակցված էին տարբեր լսարանների պատերին. «Բրյուսովի շենքը չի՛ վաճառվում» , իսկ մյուս «ճամբարից» հայտարարության տեսքով ուսանողներին հիշեցվում էր, որ ուսանողի առաջին պարտքը սովորելն է:
Բուհի սովորական անցուդարձին ու ներքին խոհանոցին անծանոթ մարդու համար, սակայն, հասկանալի էր, որ բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմը ևս տարբեր կողմերում է: Սուրեն Զոլյանին պաշտպանող դասախոսներն ու աշխատակազմը հավաքված էր երրորդ հարկի ռեկտորատին մոտակա սենյակներում,( նկատեցինք, թե ինչպես նախկին ռեկտորի օգնականները Զոլյանի գործավարուհուն հրահանգում էին այսօր գործուղման մեկնող Զոլյանի մոտ ոչ մեկի չթողնել, մինչև կլինի ընդունում-հանձնում), իսկ մյուսները հավաքված էին նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարի ներկա կաբինետի «մատույցներում»:
Բուհի ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը նշեց, որ ուսանողների բողոքի պատճառն այն է, որ Սուրեն Զոլյանը ուսանողներին հավատացրել է, որ բուհի շենքը վաճառվելու է և Բրյուսովը միացվելու է Հայկական պետական մանկավարժական համալսարանին: Գայանե Գասպարյանի խոսքով՝ դա այդպես չէ և դա է փաստում է այն, որ ինքը ռեկտորի պաշտոնակատար չէր նշանակվի և չէր հայտարարվի ռեկտորի մրցույթ:
Երբ ուսանողներն արդեն մոտ կես ժամ շարունակ վանկարկում էին «դասադուլ», նրանց միացավ Սուրեն Զոլյանը՝ փոքրիկ հանրահավաք անելով ուսանողների հետ: Բուհի նախկին ռեկտորը հայտարարեց, որ ստիպված է մեկնել գործուղման՝ Կալինինգրադ, քանի որ այս անգամ հիմնական զեկուցողն է:
«Քանի որ այստեղ լրագրողներ կան, դուք գիտեք՝ մի շաբաթ է՝ ձեզ համոզում եմ, որ դասադուլ չանեք: Փոխանակ ինչ-որ ձևով դա գնահատվի , ինձ անընդհատ մեղադրում էին, որ դա ես եմ կազմակերպում…»,-Սուրեն Զոլյանի խոսքն այստեղ ընդհատվեց ուսանողների բուռն «ոչ» վանկարկումներով: Իսկ մի ուսանողուհու դիտարկմանն էլ, որ «մենք հո ոչխար չե՞նք», ռեկտորը արձանագրեց.«Մենք ոչխար չենք, բայց մեզ փորձում են ոչխարի տեղ դնել»:
Ամեն դեպքում, ուսանողներին ուրբաթ գիշերը վերադառնալու խոստում տված Զոլյանը հայտնեց, որ չէր ցանկանա, որ իրենց պայքարի ձևն անդրադառնա ուսասնողների ուսումնական պրոցեսի վրա: Սուրեն Զոլյանն առաջարկեց այս հարցին մոտենալ ազատ կամարտահայտմամբ՝ ովքեր ուզում են, կարող են գնալ դասերի, մասնակցեն քննությունների և «մոդուլների»:
Սուրեն Զոլյանը ուսանողներին նաև հայտնեց, որ Կալինինգրադում գտնվելիս հոգով-սրտով ուսանողների հետ կլինի: «Ու իմացեք, շատ լավ գիտեն մեր մասին, իրենք էլ մեզ հետ են»,-հայտարարեց բուհի նախկին ռեկտորը:

Լուրեր Հայաստանից



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ռոբերտ Գյումրեցի
Apr 26, 2012 6:06


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('19647') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB5\xD5\xA9\xD5\xA5 \xD5\x8D\xD5\xA5\xD6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB5\xD5\xA9\xD5\xA5 \xD5\x8D\xD5\xA5\xD6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB5\xD5\xA9\xD5\xA5 \xD5\x8D\xD5\xA5\xD6\x80\xD5\xAA...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219