ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, April 25, 2012 13:40 - 2 քննարկում

Քյառթու «Շպիօն Օնիկը» գործողության մեջ….

Րաֆֆի Հովհաննիսյանը Լոնդոնում գաղտնի պայմանավորվել է թուրքերի հետ և խոստումնե՞ր տվել նրանց
By Vahagnakanch
Հայտնի “Anonymous” հաքերային շարժման ակտիվիստներ Լյուկ Ստիվենսոնի և Ռիչար Տիմերի բլոգերում սենսացիոն տեղեկություններ են հրապարակվել Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի պետական գերատեսչությունների տեղեկատվական ցանցերը կոտրելու միջոցով:

Ցանցերը կոտրելու արդյունքում “Anonymous”-ի ձեռքին հայտնվել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության` Թուրքիայի ու ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների հետ գաղտնի ծառայողական դիվանագիտական նամակագրությունը: Այս նամակներից պարզ է դառնում, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը համաձայնել է աջակցել Թուրքիայի արտգործնախարարությանը Լոնդոնի ու Վաշինգտոնի քաղաքականությանը լոյալ Հայաստանի ընդդիմության հետ կապեր հաստատելու հարցում: Հայտնում է Ռեգնում լրատվական գործակալությունը:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս թուրքերի առաջին հանդիպման ժամանակ հատկապես ցեղասպանության հարցով մեծ ճնշում չգործադրել հայերի վրա. “Անգլիացիները խորհուրդ են տալիս թուրք դիվանգետներին հայ ընդդիմադիրներից ստանալ համաձայնություն հայ-թուրքական հարաբերությունների և հայ-թուրքական պատմական հանձնաժողովի ստեղծման հարցում համագործակցության շուրջ նրանց ֆինանսապես աջակցելու միջոցով: Թուրքերին նաև խորհուրդ է տրվում քայլեր ձեռնարկել ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում և ԵՄ-ի երկրներում ընդդիմադիր գործիչների իմիջը բարձրացնելու ուղղությամբ”:

Եվ մասնավորապես Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունը իր աջակցությունն է առաջարկել թուրքերին հայ ընդդիմադիր գործիչներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Րաֆիի Հովհաննիսյանի հետ կապեր հաստատելու հարցում: Նրանք նաև խորհուրդ են տվել թուրքերին հայ ընդդիադիր գործիչների հետ հանդիպում ունենալ 2012թ-ի մարտին կամ ապրիլին: Աղբյուրը նշում է, որ թուրքերի`հայ ընդդիմադիրների հետ հանդիպելու գաղափարը աջակցություն է գտել նաև Վաշինգտոնում, սակայն ԱՄՆ-ին Պետքարտուղարությունը որոշում է ընդունել չմիջամտել այդ գործընթացին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունները չփչացնելու համար, սակայն համաձայնություն է տվել, որ բրիտանական կողմը ներկայացնի ԱՄՆ-ի հետաքրքրությունները հայ և թուրք գործիչների հանդիպումներում:

Տեղեկատվության այս արտահոսքի համատեքստում ուշագրավ է Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրացված International Media Resources-ի էջում Մարկ Լերների կատարած գրառումն այն մասին, որ իշխանական ուժերի դեմ պայքարի համար համախմբված ընդդիմադիրն Րաֆֆի Հովհաննսիյանը և Խաչատուր Քոքոբելյանը 2012թ-ի մարտին մեկնել են Լոնդոն Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչների հետ հերթական փակ բանակցություններրը անցկացնելու նպատակով: International Media Resources-ին թուրք դիվանագետներից մեկը գաղտնիության սկզբունքով տեղեկացրել է, որ երկօրյա խորհրդակցությունների արդյունքում քննարկվել են համագործակցության կազմակերպման եւ հայ ընդդիմադիրներին խորհրդարանական ընտրություններում աջակցություն ցուցաբերելուն վերաբերող շատ հարցեր:

«Ժառանգության» առաջնորդը կառուցողական է տրամադրված եղել Անկարայի հետ համագործակցության հարցում եւ անձնական երաշխիքներ է տվել, որ եթե 2013-ի նախագահական ընտրություններին ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Թուրքիամ աջակցեն իրեն, ապա ինքը կկարողանա Հայաստանի Հանրապետությունում պայմաններ ստեղծել հայ-թուրքական արձանագրությունների անխափան վավերացման համար: Իրենց հերթին, թուրք դիվանագետները երաշխավորել են հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո Հայաստանի տնտեսության մեջ ներդնել 5-7 մլրդ դոլար`առաջին 10 տարում»,- տեղեկացրել է աղբյուրը:

Թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է բավական կարճ ժամանակահատվածում Թուրքիային ԱԳՆ-ին հաջողվել կապ հաստատել Թուրքիայի մոլի թշնամի, ազգայնական Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, թուրք դիվանագետը պատասխանել է, որ դրան նախորդել են թուրքական կողմի երկամսյա խորհրդակցությունները ԱՄՆպետդեպարտամենտի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հետ:

Zham.am



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Karen
Apr 25, 2012 21:28


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('19636') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBB\xD5\xB4 \xD5\xAF\xD5\xA1\xD6\x80\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBB\xD5\xB4 \xD5\xAF\xD5\xA1\xD6\x80\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBB\xD5\xB4 \xD5\xAF\xD5\xA1\xD6\x80\xD5\xAE\xD5\xAB...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219