ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, April 17, 2012 14:45 - 3 քննարկում

Էս խոճկորի բողազը միայն Սուրենի Սուրը կկտրի: Ուսանողներ պատրաստեք շամփուրները՝ խոզի խորոված եք ուտելու…

Սուրեն Զոլյանը չի ենթարկվում Արմեն Աշոտյանի հրամանին

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի’ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու այսօրվա հրամանին ԵՊԼՀ ռեկտորը պատասխան գրություն է ուղարկել:

«Հարգելի պարոն Աշոտյան

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով, ես պարտավոր եմ չկատարելու օրենսդրությանը հակասող Ձեր ապրիլի 17-ի թիվ 58-Ա1 հրամանը, ուստի շարունակում եմ պաշտոնավարել որպես Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր:Սուրեն Զոլյանը չի ենթարկվում Արմեն Աշոտյանի հրամանին

Հորդորում եմ Ձեզ ուշադիր կարդալ ՀՀ Սահմանադրության 5-րդ և 83,5-րդ հոդվածները, ինչպես նաև բուհական ոլորտը կարգավորող օրենքները և հիշեցնում, որ ի հակառակ իր ցանկության ու պատկերացման «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ կառավարության 31.10.2002 թ. Թիվ 1929-Ն որոշման 37-րդ կետի համաձայն ԵՊԼՀ ռեկտորն ընտրվում է ԵՊԼՀ խորհրդի կողմից, իսկ ընտրության արդյունքները հաստատվում են ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունմամբ, ուստի խորհուրդ եմ տալիս առաջնորդվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հետագա անօրինական քայլեր կատարելուց խուսափելու նպատակով:

Պարզաբանումները տրված են եղել իմ երեկվա` ապրիլի 16-ի, ԱԶ-01/162-12 գրության մեջ, ինչպես նաև ապրիլի 17-ին կայացած ԵՊԼՀ գիտխորհրդի արտահերթ ընդլայնված նիստի որոշման մեջ, որը Ձեզ կուղարկվի անմիջապես վերջնական խմբագրման աշխատանքների ավարտից հետո:
Ձեր անհամաձայնության դեպքում կարող եք վիճարկել այս գրությունը դատական կարգով»:

ԵՊԼՀ ռեկտորատը հայտնում է, Ս. Զոլյանը ս.թ. ապրիլի 18-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ կմասնակցի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կայանալիք «Բազմալեզվությունը հասարակությունում, աշխատաշուկան և քաղաքականությունը: Դասավանդման նոր մարտահրավերները բարձրագույն ուսումնականհաստատություններում» խորագրով գիտաժողովին և հանդես կգա «Հայաստանում լեզվաբանական կրթության հեռանկարները» զեկույցով:

 

Նյութի աղբյուր՝ 1in.am



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ruzan
Apr 17, 2012 16:30


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('19461') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://www.yout...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219