ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, April 14, 2012 23:40 - 2 քննարկում

Ի՞նչ արժե ՀՀԿ ցուցակի 17-րդ համարը

14-04-2012 01:30

 

 

Լրատվամիջոցներից մեկում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը (Դհոլ) հանդես է եկել ծավալուն, բայց միևնույն ժամանակ բովանդակազուրկ հոդվածով: Գեղամյանը, որին ժամանակին Սերժ Սարգսյանը դհոլ էր անվանել և գնահատել 300 000 դոլար (այժմ նրա արժեքը տասն անգամ նվազել և հայտնվել է ՀՀԿ ցուցակի 17-րդ հորիզոնականում) «վերլուծում» է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը, Եվրասիական միության հեռանկարները` քննադատելով 1-ին և 2-րդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին: Սակայն հոդվածից ակնհայտ է դառնում, որ Գեղամյանի հիմնական թիրախը Ռոբերտ Քոչարյանն է` պետպատվերի պահանջներն են այդպիսին: Գեղամյանը ջանք ու եռանդ չի խնայում սևացնելու Քոչարյանի կառավարման տարիները , հիշում, թե ինչպես էին ժամանակին իշխանություները խուզարկում ընդիմադիրների տները, բայց «չի հիշում», թե ինչ մեղադրանքներ էր հնչեցնում Սերժ Սարգսյանի հասցեին` ընդհուպ հայտարարելով, որ տանը բռոնեժիլետով (զրահաբաճկոնով) էր ման գալիս: Հիշում է «2004թ. ապրիլի 12-ին իշխանությունների կողմից սանձազերծած ընդիմության ծեծի մասին», բայց «մոռանում», որ այն ժամանակ ՀՀԿ-ն իշխող կուսակցություններ, Սերժ Սարգսյանին էլ համարում էր ԳՈՐՇ ԿԱՐԴԻՆԱԼ` գեր լիազորություններով օժտված: Այս անգամ, սակայն, դհոլի կոչմանն արժանացած Արտաշը չի բարձրաձայնում իր` ձվածեծված լինելու մասին:
Գեղամյանը նաև փորձում է աշխարհաքաղաքական «վերլուծություններ» անել, Քոչարյանին ու Օսկանյանին նույնականացնել` «ապացուցելով» վերջինների արևմտամետությունը, ինչպես նաև մութ սենյակում սև կատու փնտրելու իր կարողությունը` պատվիրատուին բավարարելու անհագ ցանկությամբ:
«Միաբան» Արտաշը հավանաբար մոռացել է, թե ինչպես է ՀՀԿ ներկայիս վերնախավը օր ու մեջ հայտարարում Եվրոպական ինտեգրման մասին. վերջերս ՀՀ վարչապետ, ՀՀԿ ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը ռուսական մամուլում հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու «անտրամաբանական» լինելու մասին… այդ ինչպե՞ս է ստացվում, մի՞թե Եվրասիականության ջատագով Գեղամյանը ընդգրկվում է մի կուսակցության ցուցակում, որը դեմ է այդ միությանը ու մի բան էլ ուրիշներին է քննադատում դրա համար… Ավաղ (մեջբերումը Գեղամյանինն է) Արտաշես Գեղամյանների պատվիրատուն չի կարողանում մոռանալ Վիկտոր Դալաքյանի բացահայտած «երանելի» օրերը Մոնտե Կառլոներում:
Ք.Վ.

 

Լրատվամիջոցներից մեկում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը (Դհոլ) հանդես է եկել ծավալուն, բայց միևնույն ժամանակ բովանդակազուրկ հոդվածով: Գեղամյանը, որին ժամանակին Սերժ Սարգսյանը դհոլ էր անվանել և գնահատել 300 000 դոլար (այժմ նրա արժեքը տասն անգամ նվազել և հայտնվել է ՀՀԿ ցուցակի 17-րդ հորիզոնականում) «վերլուծում» է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը, Եվրասիական միության հեռանկարները` քննադատելով 1-ին և 2-րդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին: Սակայն հոդվածից ակնհայտ է դառնում, որ Գեղամյանի հիմնական թիրախը Ռոբերտ Քոչարյանն է` պետպատվերի պահանջներն են այդպիսին: Գեղամյանը ջանք ու եռանդ չի խնայում սևացնելու Քոչարյանի կառավարման տարիները , հիշում, թե ինչպես էին ժամանակին իշխանություները խուզարկում ընդիմադիրների տները, բայց «չի հիշում», թե ինչ մեղադրանքներ էր հնչեցնում Սերժ Սարգսյանի հասցեին` ընդհուպ հայտարարելով, որ տանը բռոնեժիլետով (զրահաբաճկոնով) էր ման գալիս: Հիշում է «2004թ. ապրիլի 12-ին իշխանությունների կողմից սանձազերծած ընդիմության ծեծի մասին», բայց «մոռանում», որ այն ժամանակ ՀՀԿ-ն իշխող կուսակցություններ, Սերժ Սարգսյանին էլ համարում էր ԳՈՐՇ ԿԱՐԴԻՆԱԼ` գեր լիազորություններով օժտված: Այս անգամ, սակայն, դհոլի կոչմանն արժանացած Արտաշը չի բարձրաձայնում իր` ձվածեծված լինելու մասին:

 

Գեղամյանը նաև փորձում է աշխարհաքաղաքական «վերլուծություններ» անել, Քոչարյանին ու Օսկանյանին նույնականացնել` «ապացուցելով» վերջինների արևմտամետությունը, ինչպես նաև մութ սենյակում սև կատու փնտրելու իր կարողությունը` պատվիրատուին բավարարելու անհագ ցանկությամբ:

 

«Միաբան» Արտաշը հավանաբար մոռացել է, թե ինչպես է ՀՀԿ ներկայիս վերնախավը օր ու մեջ հայտարարում Եվրոպական ինտեգրման մասին. վերջերս ՀՀ վարչապետ, ՀՀԿ ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը ռուսական մամուլում հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու «անտրամաբանական» լինելու մասին… այդ ինչպե՞ս է ստացվում, մի՞թե Եվրասիականության ջատագով Գեղամյանը ընդգրկվում է մի կուսակցության ցուցակում, որը դեմ է այդ միությանը ու մի բան էլ ուրիշներին է քննադատում դրա համար… Ավաղ (մեջբերումը Գեղամյանինն է) արտաշեսգեղամյանների պատվիրատուն չի կարողանում մոռանալ Վիկտոր Դալաքյանի բացահայտած «երանելի» օրերը Մոնտե Կառլոներում:

 

Ք.Վ.

 

 

Maxinfo.am



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Զավեն
Apr 15, 2012 10:08


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('19407') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBF\xD5\xA1\xD6\x80\xD5\xA4\xD5\xA1\xD6\x81...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBF\xD5\xA1\xD6\x80\xD5\xA4\xD5\xA1\xD6\x81...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBF\xD5\xA1\xD6\x80\xD5\xA4\xD5\xA1\xD6\x81\xD5\xAB ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219