ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, March 25, 2012 1:54 - 3 քննարկում

Как сделать Армению одной из самых процветающих стран.

 

 (предложение Совета профессионалов Армении).

Мировые цены на цветные металлы выросли за 20 лет примерно в 5 раз. Это значит что в среднем, за год, цена на медь, молибден, золото, производимые в Армении, вырастает на 25 %. Тенденция роста цены на цветные металлы не только сохраняется но и усиливается так как мировые запасы истощаются и одновременно бумажные деньги (доллар, евро и т.д.) находятся под риском и, следовательно, реальные ценности (как цветные металлы например) будут расти в цене. Поэтому весьма вероятно, что цены на цветные металлы будут в ближайщие годы рости и будут где то на отметке 30 % годовых.

Отмеченное обстоятельство дает ключ к выдвижению существенно новой схемы в экономике Армении которая представляется ниже.

Начнем с простого рассуждения. Какой владелец чего то, что будет в будущем году будет стоить миллиард 300 миллионов долларов, продасть сегодня это за один миллиард только? Ответ очевиден – никакой владелец не сделает этого. И разве владелец не переработает свой продукт чтобы получить два миллиарда вместо одного. Почему же правительство Армении делает самое худщее, продавая цветные металлы в непереработанном виде и по бросовой цене? Конечно Правительство Армении может сказать, что оно продает цветные металлы вынужденно поскольку нуждается в деньгах для пенсионеров, учителей и так далее. Но все это будет лищь маскировкой действительности.

Мы покажем здесь как более грамотно распорядиться народным добром в интересах народа Армении и Армянского этноса.

1. Нужно немедленно остановить процесс разработки НОВЫХ залежей частными компаниями и создать государственное предприятие которое будет добывать все новые залежи. Добытые вновь цветные металлы должны складироваться в Армении.

2. Нужно создать государственный банк («цветных металлов»), который будет основываться на цветных металлах точно также как другие мировые банки основываются на запасах золота в банках.

В РЕЗУЛЬТАТЕ АРМЕНИЯ И АРМЯНСКАЯ ДИАСПОРА ПОЛУЧАТ ОГРОМНЫЕ ВЫИГРЫШИ.

Выигрыш 1. Сотни тысяч вкладчиков будут сдавать деньги в подобный банк ПОСКОЛЬКУ ОН ОБЛАДАЕТ РЕАЛЬНЫМ БОГАТСТВОМ (ЦВЕТНЫМИ МЕТАЛЛАМИ А НЕ ДОЛЛАРОВЫМИ БУМАЖКАМИ, КОТОРЫЕ МОГУТ ОБЕСЦЕНИТЬСЯ В ЛЮБУЮ МИНУТУ) И, С ДРУГОЙ СТОРОНЫ БАНК СМОЖЕТ ПРЕДЛОЖИТЬ ОЧЕНЬ ВЫГОДНЫЕ УСЛОВИЯ ДЛЯ ВКЛАДЧИКОВ ПОСКОЛЬКУ ЕГО СОСТОЯНИЕ УВЕЛИЧИВАЮТСЯ ПРИМЕРНО НА 30 % В ГОД. В результате Армения получит существенные инвестиции.

Выигрыш 2. Существенно снизится разворовывание и цветных металлов и инвестиций поскольку все (и металлы и банк) будет под государственным контролем. (И не нужно говорить что подобного воровства нет: по словам президента Путина это главная проблема во всех постсоветских странах).

Выигрыш 3. По мере накопления металлов часть их можно будет продавать на аукционах (то есть гласно и по максимальной цене). Это должно дать Армении огромные дополнительные доходы.

Выигрыш 4. Поскольку будет складировано значительное количество необогащенного цветного металла, можно будет приступить к процессу его обогащения с целью существенного увеличения его стоимости. А это, в свою очередь, даст значительный прирост богатства народа, создаст новые рабочие места и подстегнет научные разработки и поставит новые задачи перед инженерной наукой и образованием.

Выигрыш 5. Несомненно, основными вкладчиками станут зарубежные армяне которые вложат значительную часть денег. Тем самым армянская диаспора с одной стороны получит определенный доход а с другой стороны будет интегрирована в общеармянское соотрудничество.

Без сомнения, осуществление данных предложений приведет к существенному увеличению благосостояния народа и многократному увеличению бюджета страны.

 

Совет профессионалов Армении

(обсуждено и одобрено в различных секциях Совета в Армении, Австрии, Белгии, России, США)



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

hendo
Mar 25, 2012 6:20

ասպետ սարգսյան վազգենի կողմից:
Մանվելը պատերազմում պատժիչ գործողությունների եվ թալանի գլխավոր ասպետն էր,թալանի համից մեծ ախորժակը բացելով,մեկ գիշերվա մեջ թալանեց ու իրենով արավ նախկին էջմիածինի շրջանի ու քաղաքի ձեռնարկությունները:Շանտաժի ու ռեպրեսիաների ենթարկելով ժողովրդին մեկ գիշերվա մեջ դարձավ նախկին էջմիածինի շրջանի տերն ու դարձավ միլիոնատեր:1996թթ կեղծված ընտրությունների գլխավոր հերոսն:Արդեն 1998թթ պետական հեղաշրջման գլխավոր հերոսներից մեկն,որը կատարեց Վազգեն Սարգսյանը:1999թ.հոկտեմբերի 27ից հետո անցավ Քոչարյանի կողմը եվ մոռացավ կնքահայր Վազգենին:2008թթ ընտրությունների ժամանակ անցավ Լեվոնի կողմը:Հիմա էլ անցել է Սերժ ի կողմը:Տեսնում եք ինչ գեներալական բնավորություն:
Հայ մարդը ,որի երակներով հոսում է արիական արյուն,չի կարող թալանել,սպանել :Դրանք հայեր չեն:Հայ մարդը չի կարող թալանի իր տունը,հայրենիքը,իր եղբորը,քրոջը,թե կուզ թշնամուն:
Հայեր արթնացեք ,հայաստանը կոծանվում է:Հայաստանը ղեկավարվում է Մարիոթ հյուրանոցի երրորդ հարկի հրեաների կողմից:Սերժը ծախված մարիոնետ է…
Մարկոսյան Ժորա, կուրգան

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 5 Thumb down 0

ArMen S (Glendale)
Mar 26, 2012 10:52

Հիմնականում կարելի է համաձայնվել այն դրույթների հետ, որ առաջարկվում է այստեղ։ Ուղղակի կուզենայի ավելացնել հետևյալը՝ Համաձայն ՀՀ ընդերքի մասին օրենքի՝ Հոդված 11 “ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է” այսինքն նրա պատկանող հարստությունը պատկանում է ժողովրդին։ Ուրեմն նրա շահագործումից ստացված արդյունքները նույն պես պետք է ամբողջովին պատկանեն հանրությանը։ Մասնավոր ձեռնարկությունը ինչպիսի օրենք ուզում է լինի, միշտ կփորձի գերշահույթներ ստանալ մի բանից, որ պատկանում է բոլորին։ Ինչպես ես բազմիցս պնդել եմ, լեռնահումքային արդյունաբերությունը պետք է պատկանի ժողովրդին, այսինքն պետք է ուղղակի ազգայնացվի այդ որորտը։ Մասնավորը չի կարող տնորինել երկրի ընդերքի հարստությունը՝ գոնէ լավ է դեռ ընդերքը օրենքով արգելված է սեփականաշնորհել։
Ինչ վերաբերում է բանկին, որը պետք է ստեղծել հանքահումքային հանածոների պահեստավորման բազայի վրա, նույպես լավ գաղափար է, ուղղակի մի հարց, ով է՞ տնօրինելու այն՝ մասնավորը, թե պետությունը։ Մասնավորը արդեն գիտենք, որ ուղղեկցվում է միայն ու միայն անձնական շահով և հետևաբար զբաղվելու է պարզ վաշխառությամբ։ Մինչ դեռ եթե գոն է սրա հիման վրա ստեղծվի առաջին հանրային բանկը (ներկայումս ՀՀ տարացքում չկա և ոչ մի հանրային կամ պետական բանկ։ Կենտրոնական բանկը անունով է միայն պետական, ենթարկվում է ավելի շատ արտաքին գաղութարարներին և հետո նա ոչ մի ներդրումային գործառույթներ չունի՝ միայն այսպես կոչված ռեգուլյատոր է) կարելի է մեծածավալ համապետական և համազգային նշանակության ծրագրեր իրականացնել, որից կօգտվի մեր ամբողջ ժողովուրդը և ոչ թե նրա ինչոր արտոնյալ կամ “էլիտար” հատվածը։ Ուզում եմ հիշեցնել, որ ներկայիս նախագահի խոստումներից մեկը նույնպես համահայկական բանկի ստեղծումն էը, բայց այն նույնպես պետք է մասնավոր լինի, այս անգամ արդեն “համահայկական” անվանումով քողարկված։ Մինչ դեռ այդ հանրային բանկի դրամը, որը լրիվ ապահոված կլինի մեր ընդերքի հարստությամբ և ոչ թե օտար պետության տարադրամով, կարելի է իսկապես համապետական նշանակության ծրագրեր անտոկոս ֆինանսավորել և վարել անկախ պետությանը վայել անկախ տնտեսություն։
Հարգանքներով՝ Արմեն

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 2 Thumb down 0

ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ
Mar 26, 2012 11:21

Թալեաթի խոստովանությունը ԱՄՆ դեսպանին

Պատմում է հենց ինքը` դեսպան Մորգենթաուն
Ներքևում նկարագրված դեպքերը տեղի են ունեցել, երբ արդեն հայերի հանդեպ կիրառվող վայրագությունների մասին լուրերը` իրենց բոլոր սարսափելի մանրամասներով, հասել էին Ամերիկյան դեսպանատուն: Սկզբում` հունվար և փետրվար ամիսներին, միտում կար դրանք ներկայացնելու, որպես անհնազանդության դրսևորումներ, որոնք կատարվում էին հայկական բնակավայրերում: Երբ այդ լուրերը հասան մեզ, Թալեաթն ու Էնվերը դրանք ներկայացրեցին, որպես խիստ չափազանցված փաստեր, և երբ առաջին անգամ մենք լսեցինք Վանի անկարգությունների մասին, այս թուրք պաշտոնակատարները հայտարարեցին, որ դա ապստամբության փորձ է, որը իրենք շուտով կվերահսկեն: Հիմա ես տեսնում եմ, որ այդ վաղ ամիսներին թուրքական Կառավարությունը անում էր ամեն ինչ, որպեսզի իրական տեղեկությունները ինչքան հնարավոր է երկար կարողանար թաքցնել արտաքին աշխարհից: Այսինքն, Ամերիկան և Եվրոպան կիմանային հայերի ջարդերի մասին, երբ արդեն դրանք իրականացված կլինեին: Եվ քանի որ այն երկիրը, որից ամենից շատն էին ուզում թաքցնել իրողությունը, Ամերիկան էր, ապա նրանք իմ և իմ աշխատակազմի հետ զրուցելիս դիմում էին ծայրահեղությունների:
Ապրիլի սկզբներին իշխանությունները Կոստանդնուպոլիսում ձերբակալեցին մոտ 200 հայերի: Նրանցից շատերը, ովքեր հետո արտաքսվեցին, համարվում էին առաջնորդներ կրթական և սոցիալական ոլորտներում, նրանք այն մարդիկ էին, ովքեր հեղինակություն էին վայելում արդյունաբերության և ֆինանսական դաշտերում: Եվ քանի որ ես այդ հայերից շատերին գիտեի, ապա սկսեցի հետաքրքրվել նրանց դժբախտություններով: Բայց երբ խոսեցի Թալեաթի հետ նրանց արտաքսման մասին, վերջինս պատասխանեց, որ Կառավարությունը ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով է դա արել: Նա ասաց, որ Վանում հայերը ցույց են տվել իրենց հեղափոխական նպատակները, և որ Կոստանդնուպոլսում այդ հայ առաջնորդները կապեր ունեին ռուսների հետ, ուստի թուրքական Կառավարությունը ամեն հիմք ուներ վախենալու, որ կարող էր ապստամբություն սկսվել: Թալեաթը պնդեց, որ դա ամենաապահով ծրագիրն էր, և ավելացրեց, որ Կոստանդնուպոլսում հայ համայնքներին չեն անհանգստացնի:
Բայց շուտով թուրքերի դիմակը պատռվեց: Ապրիլին ես հանկարծակի պարզեցի, որ զրկվել եմ օգտվելու ծածկագրից` ամերիկյան հյուպատոսների հետ կապվելու նպատակով: Խիստգրաքննություն էր անցկացվում` կապված նամակագրության հետ: Այս ամենը կարող էին նշանակել, որ այն, ինչ կատարվում էր Փոքր Ասիայում, իշխանությունները մտադիր էին թաքցնել: Բայց դա նրանց չհաջողվեց: Չնայած ճանապարհորդելու համար դրված բազմաթիվ խոչընդոտներին` որոշամերիկացի միսիոներներ կարողացան թափանցել երկրի ներսը: Նրանք ժամերով նստում էին իմ գրասենյակում և արցունքն աչքերին` պատմում էին այն սարսափների մասին, որոնց միջով անցել էին: Նրանցից շատերը կորցրել էին առողջությունը այն տեսարաններից, որ ականատես էին եղել: Շատ դեպքերում նրանք ինձ ներկայացնում էին ամերիկյան հյուպատոսների կողմից ուղարկված նամակներ, որոնք ապացուցում էին նրանց պատմությունների ճշմարիտ լինելը: Ինձ ասում էին, որ միայն մի հույս կա` փրկելու մոտ 2 միլիոն հայերի ջարդերից, սովից. և դա Միացյալ Նահանգների բարոյական օգնությունն էր: Այդ դատապարտված ժողովրդի ներկայացուցիչները հայտարարեցին, որ քանի դեռ Ամերիկայի դեսպանը չի համոզել Թուրքիային ցած դնել իր ոչնչացնող զենքը, ամբողջ հայ ազգը կանհետանա: Բացի ամերիկացի և կանադացի միսիոներներից, ինձ էին մոտենում նաևնրանց գերմանացի գործընկերները, ովքեր ինձ խնդրում էին, որպեսզի բարեխոսեմ և միջամտեմ: Այսմարդիկ հաստատում էին այն բոլոր սարսափելի բաները, որ լսել էի: Այդ գերմանացիները գիտեին,որ Գերմանիան կապված է այնպիսի մարդկանց հետ, ովքեր այդպիսի վայրագություներ էինկատարել, բայց միևնույն ժամանակ շատ լավ գիտեին Գերմանիայի քաղաքականությունը և որ այներբեք չէր միջամտի այս հարցին: Միայն Ամերիկան կարող էր վերջ տալ ջարդերին:
Իհարկե, տեխնիկապես ես ոչ մի իրավունք չունեի միջամտելու համար: Թուրքիայի ներքինքաղաքականությունը այդ երկրի «ընտանեկան» գործն է: Քանի դեռ այն ինչ-որ ձևով չի առնչվելԱմերիկայի հետաքրքրությունների հետ, ապա այն չի հետաքրքրում Ամերիկայի Կառավարությանը:
Երբ երկու միսիոներներ ինձ պատմեցին սարսափելի վայրագությունների մանրամասների մասին, ես չկարողացա զսպել ինձ և անմիջապես գնացի Թալեաթի մոտ: Նա շատ վատ տրամադրություն ուներ, քանի որ քանի ամիս է, ինչ փորձում էր ազատել իր երկու ընկերներին` Այուբ Սաբրիին և Զինունին, որոնք ձերբակալվել էին Մալթայում` Անգլիայի կողմից: Սկզբում ես նրա հետ խոսեցի կանադացի մի միսիոների` դոկտոր ՄաքՆոթնի մասին, ում Փոքր Ասիայում շատ կոպիտ էին վերաբերվում:
- Այդ մարդը Անգլիայի կողմից ուղարկված գործակալ է, և մենք ապացույցներ ունենք դրա համար: Քանի դեռ իմ ընկերները ազատ չեն արձակվել, մենք ոչինչ չենք անի ոչ մի անգլիացու կամ կանադացու համար:
- Բայց դու խոստացել էիր, որ Ամերիկայի համար աշխատող ցանկացած անգլիացու կվերաբերվես որպես ամերիկացի:
- Այո, բայց խոստումները հավերժ չեն պահում: Ես հիմա հրաժարվում եմ այդ խոստումից: Ցանկացած խոստման համար կա սահմանափակ ժամանակահատված:
- Բայց եթե ոչ խոստումը, ապա ի՞նչն է պարտավորեցնում,- հարցրեցի ես:
- Երաշխիքը,- արագ պատասխանեց Թալեաթը:
Ես ավելի կարևոր թեմա ունեի խոսելու նրա հետ այդ ժամանակ: Երբ սկսեցի խոսել Կոնիայում հայերի մասին, Թալեաթի դեմքը էլ ավելի խոժոռվեց, աչքերը լայնացան, թեքվեց դեպի ինձ և ասաց.
- Նրանք ամերիկացինե՞ր են:
Այս հարցով նա ինձ փորձեց հասկացնել, որ դա իմ գործը չէ: Նա շարունակեց.
- Հայերին պետք չէ վստահել: Բացի այդ, ինչ մենք անում ենք նրանց հետ, չի վերաբերում Միացյալ Նահանգներին:
Ես պատասխանեցի, որ ինձ համարում եմ հայերի ընկերը և ցնցված եմ` իմանալով, թե ինչպես եք վերաբերվում նրանց: Բայց նա միայն գլուխը թափահարեց և ասաց.
- Քո հայերի նման մենք չենք ապրում ապագայով: Մենք միայն ներկայում ենք ապրում: Ինչ վերաբերում է Անգլիային, հուսով եմ կկապնվեք Վաշինգտոն և կհայտնեք, որ մենք ոչինչ չենք անի նրանց համար, քանի դեռ ազատ չեն արձակվել իմ ընկերները:
Թալեաթը շատ փոփոխական մարդ էր: Մի օր նա դաժան էր և անզիջում, մեկ այլ օր` բարեսիրտ և հարմարվող: Զգուշությունից ելնելով` ես պետք է սպասեի, մինչև նրան կգտնեի համեմատաբար խաղաղ վիճակում, որպեսզի խոսեի հայերի մասին: Շուտով այդպիսի հնարավորություն եղավ: Վերը նկարագրված խոսակցությունից մի քանի որ հետո ես նորից այցելեցի Թալեաթին.
- Ինչու՞ այս փողից մեզ չես տալիս,- ասաց Թալեաթը` գրադարակից մի ծրար հանելով:
- Ի՞նչ փող,- հարցրի ես զարմացած:
- Այս ծրարը Ամերիկայից ձեզ համար է, այնտեղից հայերի համար շատ փող են ուղարկում: Լավ կլինի, որ այդ փողը մեզ տաս: Մենք նրանց նման ունենք դրա կարիքը:
- Ես երբեք չեմ ստացել այդպիսի ծրարներ:
- Բայց կարող ես ստանալ: Ես քեզ ուղղված ծրարները առաջինն եմ ստանում և այն կարդալուց հետո նոր ուղարկում եմ քեզ:
Դա ճիշտ էր: Կոստանդնուպոլիս ուղարկված բոլոր նամակները նախ Թալեաթն էր կարդում և հետո միայն ուղարկում հասցեատերերին: Անգամ դեսպաններին ուղղված նամակները բացառություն չէին կազմում: Իհարկե, ես կարող էի բողոքել, բայց որոշեցի դեռ անդրադառնալ գլխավոր թեմային, որի համար եկել էի: Նա կրկին փորձում էր խուսափել և ասում, որ հայերը կապեր ունեն ռուսների հետ: Նա ասաց, որ «Միություն և Առաջադիմություն» կոմիտեն մանրամասն քննարկել է հարցը և ավելացրեց, որ աքսորման մասին որոշումները միանգամից չեն կայացվել, այլ երկար և հանգամանալից քննարկման արդյունք են.
- Մի օր ես կգամ և քեզ հետ կքննարկեմ հայերի հարցը,- ասաց նա և թուրքերենով ավելացրեց,- բայց այդ օրը երբեք չի գա:
Մեկ ուրիշ անգամ նա հարցրեց.
- Ինչու՞ ես այդքան հետաքրքրված հայերով: Դու հրեա ես, իսկ նրանք` քրիստոնյա: Մենք այստեղ հրեաներին լավ ենք վերաբերվում: Ինչու՞ ես բողոքում: Ինչու՞ չես թողնում քրիստոնյաների հետ վարվենք այնպես, ինչպես ուզում ենք:
- Դու չես հասկանում, որ ես այստեղ ոչ թե հրեա եմ, այլ` Ամերիկայի դեսպան: Իմ երկրում կան 97 միլիոն քրիստոնյա և մոտ 3 միլիոն հրեա: Այսպիսով, ամենաքիչը ես 97 տոկոս քրիստոնյա եմ: Բայց դա չէ պատճառը, որ ես դեմ եմ ձեր ծրագրին, այլ պատճառն այն է, որ ես մարդ արարած եմ: Դու ինձ շատ անգամ ես ասել, որ ուզում ես Թուրքիան դարձնել զարգացած երկիր: Այն, թե ինչպես ես վերաբերվում հայերին, քեզ չի թողնի իրագործել այդ որոշումը: Ամերիկացիները վրդովված են հայերի նկատմամբ ձեր վերաբերմունքի համար: Դուք պետք է հիմնվեք ոչ թե ռասսայական խտրականության, այլ մարդասիրության վրա: Պատերազմից հետո դու նոր խնդրի առջև կկանգնես: Հասարակության կարծիքը քեզ կհետևի ամենուր, նույնիսկ ԱՄՆ-ում: Աշխարհը երբեք չի մոռանա կոտորածները: Մարդիկ կդատապարտեն բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են դրանց համար:
Անկեղծ ասած, այս նկատողությունները ամենևին չվիրավորեցին Թալեաթին և չփոխեցին նրա մտադրությունները: Ես կարծես անշարժ պատի հետ էի խոսում:
- Այդ մարդիկ հրաժարվեցին զենքերը վայր դնել, երբ մենք հրամայեցինք նրանց,- ասաց նա:- Նրանք ապստամբեցին Վանում և Զեյթունում: Միայն մի միջոց կա պաշտպանվելու. դա նրանց արտաքսելն է:
- Ենթադրենք, մի քանի հայեր դավաճանել են քեզ: Արդյո՞ք դա կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի ոչնչացնես մի ամբողջ ազգ: Արդյո՞ք դա պատրվակ է` անմեղ կանանց և երեխաներին տանջելու համար:
- Դրանք անխուսափելի են,- պատասխանեց Թալեաթը,- մենք տարբերություն չենք դնում մեղավորների և անմեղների միջը: Նա, ով այսօր անմեղ է, վաղը կարող է մեղավոր լինել:
Թալեաթը այդ հարցը չէր կարողանում ազատ քնարկել ինձ հետ, քանի որ դեսպանատան աշխատակիցը, ով թարգմանում էր մեզ համար, ծագումով հայ էր: Մի անգամ նա ինձ առաջարկեց իր սեփական թարգմանչին: Դա առաջին անգամն էր, որ Թալեաթը ցույց տվեց, որ ես ինչ-որ ձևով կապ ունեի հայերի նկատմամբ նրա վերաբերմունքի հետ:
Երկու օր հետո մենք նորից հանդիպեցինք: Ես նոր էի սափրվել, և Թալեաթը, ինձ տեսնելով, ասաց.
- Դու երիտասարդացել ես: Այնքան երիտասարդ ես երևոմ, որ էլ չեմ կարող հետևել խորհուրդներիդ:
- Ես սափրվել եմ, քանի որ այն արդեն սպիտակել էր հայերի նկատմամբ քո վերաբերմունքից:
Այս հաճոյախոսությունների փոխանակումից հետո նա ասաց.
- Ես քեզ կանչել եմ, որ բացատրեմ մեր վերաբերմունքը` հայերի նկատմամբ: Կա երեք պատճառ, որ բացատրում է մեր վերաբերմունքը հայերի նկատմամբ: Առաջինն այն է, որ նրանք թուրքերի հաշվին հարստացել են: Երկրորդը` նրանք որոշել են առավեություն ունենալ մեր նկատմամբ և ստեղծել առանձին պետություն: Երրորդ` նրանք բացահայտ կերպով խրախուսում են մեր թշնամիներին: Նրանք օգնել են ռուսներին Կովկասում, և դրանով է պայմանավորված մեր պարտությունը: Եվ մենք եկել ենք այն որոշման, որ նախքան պատերազմի ավարտը պետք է հայերին թուլացնենք: Մենք արդեն հայերին մաքրել ենք Բիթլիսից, Վանից և Էրզրումից:
Այս երեք կետերի վերաբերյալ ես ունեմ իմ հակադարձ կարծիքը: Թալեաթը իր նշած առաջին առարկությամբ ընդունում էր, որ հայերը ավելի աշխատասեր և ունակ են, քան ձանձրալի և ծույլ թուրքերը: Այն, որ հայերը համագործակցում են թուրքերի թշնամիների հետ, նշանակում է, որ հայերը կոչ են անում Եվրոպական ուժերին` իրենց փրկել կոտորածներից, սպանություններից և կողոպուտներից: Հայկական հարցը հիմնված է դարերի ընթացքում իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի և անարդարության վրա: Սրան միայն մի լուծում կա. դա մի Կառավարության ստեղծումն է, երբ բոլոր քաղաքացիներին կհամարեն հավասար, և որտեղ բոլոր հանցանքները կպատժվեն:
- Մտածիր նյութական վնասի մասին,-ասացի Թալեաթին,- Այս մարդիկ քո երկրի աշխատողներն են: Նրանք են կառավարում քո գործարաններից շատերը: Բացի այդ, նրանք մեծ հարկ վճարողներ են: Տնտեսապես ի՞նչ կդառնաք առանց նրանց:
- Մեզ դա այդքան էլ չի հետաքրքրում: Մենք արդեն հաշվարկել ենք և կունենանք 5 միլիոն ֆունտ կորուստ: Ես քեզ կանչել եմ, որպեսզի բացատրեմ մեր դիրքորոշումը, և որ այն փոխել անհնար է, մենք արդեն որոշել ենք ամեն ինչ: Հայերը միայն կարող են բնակվել անապատում:
Ես Թալեաթի հետ շատ խոսեցի հայերի մասին: Բայց ինձ չհաջողվեց նույնիսկ մի փոքր փոխել նրա վերաբերմունքը: Նա անձնական թշնամություն ուներ հայերի նկատմամբ, որ գնալով մեծանում էր` հայերի ջարդերի շատացմանը զուգընթաց:
Մի օր Թալեաթը երբևէ ամենացնցող հայտարարությունը արեց, որ լսել էի: New York Life ապահովագրական ընկերությունը հայերի հետ ուներ կնքված գործարքներ: Բանն այն էր, որ հայերից շատերը ապահովագրել էին իրենց կյանքը և ունեին տնտեսումներ:
- Կուզենայի,- ասաց Թալեաթը,- որ կապվեիր Ամերիկայի ապահովագրական ընկերությունների հետ, որ մեզ ուղարկեն իրենց հայ գործընկերների ամբողջական ցուցակները: Նրանք այժմ սպանված են և ժառանգներ չունեն` իրենց փողը ստանալու համար: Այդ կարողությունները մնում են պետությանը: Կարո՞ղ ես դա անել:
Նա արդեն չափն անցավ, և ես ինքնակառավարումս կորցրեցի.
- Դու ինձանից այդպիսի ցուցակ չես ստանա,- ասացի ես և հեռացա:
Սեպտեմբերի վերջին կինս գնաց Ամերիկա: Հայերի կոտորածները շատ էին ազդել նրա վրա, և նա որոշեց հոռանալ, քանի որ էլ չէր կարողանում ապրել այդպիսի երկրում: Բայց նա որոշել էր մի բան անել այս դժբախտ ժողովրդի համար: Կնոջս ճանապարհը ացնում էր Բուլղարիայով, և նա որոշեց անպայման հանդիպել թագուհի Էլեոնորայի հետ: Թագուհին ազնիվ և բարեհոգի կին էր, որ իր ժամանակի մեծ մասը հատկցնում էր Բուլղարիայի աղքատ ժողովրդի պայմանների բարելավմանը: Կինս ուզում էր նրա հետ խոսել հայերի մասին: Այդ տարիների Թուրքիան ուզում էր, որ Բուլղարիան իր դաշնակիցը դառնա պատերազմի ժամանակ, և պատրաստ էր նույնիսկ զիջումների գնալ:
Կինս թագուհու հետ ոչ պաշտոնական հանդիպում ունեցավ և ամեն ինչ պատմեց հայերի մասին և թե ինչպես են վերաբերվում կանանց և երեխաներին: Վերջում նա խնդրեց թագուհուն, որ միջամտի` հայերի օգտին: Կինս ավելի հեռուն գնաց` ասելով, որ սարսափելի կլինի, երբ Բուլղարիան, ով նախկինում նույնպես տառապել է Թուրքերի պատճառով, այժմ դառնա նրա դաշնակիցը: Թագուհին իրոք ցնցված էր: Նա շնորհակալություն հայտնեց կնոջս և խոստացավ, որ կզբաղվի այս հարցով:
Թագուհին հետաքրքրվեց հայկական հարցով և փորձեց դեմ դուրս գալ թուրքական վայրագություններին: Դա ոչնչի չբերեց, այլ միայն արթնացրեց Թալեաթի ակնթարթային ցասումը` իմ նկատմամբ: Այս դեպքերից հետո Թալեաթը ինձ հետ շատ զուսպ և կոպիտ էր խոսում:
Թալեաթի վերաբերմունքը հայերի նկատմամբ ամփոփվեց իր պոռոտախոս հայտարարությամբ.
- Հայկական հարցը լուծելով` ես 3 ամսում ավելի շատ բանի հասա, քան Աբդուլ Համիդը` ավելի քան 30 տարում:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 3 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*