ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, March 18, 2012 0:52 - 5 քննարկում

Ինչ ե՞ն փնտրում նրանք Հայաստանում

NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է «+972» ամսագրում Յուվալ Բեն Ամիի հոդվածը.

«Ասում են, թե մեկ բան կարող է ուրախացնել Իսրայելին` աշխարհում ունենալ եւս մեկ եբրայախոս երկիր: Սակայն լեզուն միակ բանը չէ, որը մարդիկ կիսում են, իրականում կա մի ժողովուրդ, որը, թվում է բաժանում է մեր պատմությունը. նա եւս արմատներով հասնում է մինչեւ բիբլիական ժամանակներ, նա եւս անցած դարում գազանային ցեղասպանություն է տեսել եւ հիմա առավելապես իր մահմեդական հարեւանների հետ խնդիրներ ունի:Երկիրը, որտեղ բնակվում է այդ ժողովուրդը, իրենք Հայաստան են անվանում, իսկ մենք `Արմենիա: Այն ընդամենը մի փոքր է մեծ Իսրայելից: Ինչպես Իսրայելը, սահմանակից է չորս երկրների հետ, որոնցից միայն երկուսի հետ, դարձյալ ինչպես Իսրայելը, բաց սահման ունի:

Հայաստան ժամանելով` ես անմիջապես մեկ այլ, առավել խորհրդանշական ընդհանրություն գտա, որը, կարելի է ասել, կիսում է երեք ժողովուրդ: Օդանավի պատուհանից ես կարողացա տեսնել Արարատ լեռը, որը լինելով հայ ժողովրդի խորհրդանիշը, գտնվում է սահմանից այն կողմ` Թուրքիայում:Այդ պատկերն ինձ անմիջապես հիշեցրեց Երուսաղեմի նկատմամբ հրեաների ունեցած կարոտի մասին, երբ այն անհասանելի էր: Ոչ միայն իսրայելցիները կարող են ընդհանրություններ գտնել հայերի հետ: Աշխարհում ցրված պաղեստինցիները եւս, ովքեր կրում են պատմական աղետի վերքերը, կարող են հայելային արտացոլանքը գտնել այստեղ:Պետք է նշել, որ անգամ առանց Արարատի Հայաստանը լի է հրաշքներով. օրինակ` հնագույն վանական համալիր Նորավանքը, Գառնիի տաճարը, Երեւանում Կասկադի հուշահամալիրը:Պատմական ամենամեծ հետքը մնացել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունից:

Իսրայելը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դա անհրաժեշտ է Թուրքիայի հետ լավ հարաբերությունները պահպանելու համար, որը մինչ օրս չի ճանաչում այն: Կգնա՞ արդյոք Իսրայելն առաջ եւ արդյո՞ք վիրավոր ժողովրդին համերաշխություն կհայտնի հիմա, երբ Թուրքիայի հետ հարաբերությւոնները վատթարացած են: Կապրենք` կտեսնենք:

Այս դեպքում ամենաքիչը, ինչ կարող է անել իսրայելցի զբոսաշրջիկը, ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելն է Ծիծեռնակաբերդում:Բացի ընդհանրություններից, պետք է նշել մեկ տարբերություն. այն ժամանակ, երբ, թվում է, Իսրայելն աղետալի պատերազմի է պատրաստվում Իրանի դեմ, Հայաստանն առանձնահատուկ լավ հարաբերություններ ունի իր հարավային հարեւանի հետ:

Երեւանի Հանրապետության հրապարակում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանի գրասենյակում նրա հետ ունեցած հանդիպմանը, պատասխանելով Իրանի մասին հարցին, վարչապետը նշեց Հայաստանի շրջափակված դրությունը. «Մենք հույսներս դնում ենք մեր հարեւանների, մասնավորապես` Վրաստանի վրա, աշխարհի հետ շփում ունենալու առումով, եւ մենք պետք է երաշխավորենք մեր դարպասների դիվերսիֆիկացիան: Այդ իսկ պատճառով Իրանի հետ լավ հարաբերությունների պահպանումը մեզ համար կարեւոր է: Մենք նաեւ հիշում ենք, որ իրանցիները պատմականորեն բարեկամ ժողովուրդ են, հատկապես ծանր ժամանակներում, եւ ցեղասպանության ժամանակ ապաստան են տվել հայերին»:Մեր զրույցի ժամանակ վարչապետը բացահայտ հայտարարեց, որ Հայաստանը «դեմ է հանդես գալիս Իրանի նկատմամբ Իսրայելի հնարավոր հարձակմանը, ինչն անկայունություն կառաջացնի ողջ տարածաշրջանում»: Սա օտարացած երկվորյակի նախազգուշացում չէ, այլ հավատարիմ բերեկամի եւ հարեւանի:

Երբ օդանավը թռչում էր Արարատի վրայով` վերադառնալով պայթյունավտանգ հայրենիք, ես կարող էի միայն ցանկանալ, որ մեր երկրները նաեւ այս դիրքորոշման հարցում նման լինեին»:



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Harut
Mar 18, 2012 5:05


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('18993') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBB\xD5\x9E\xD5\xB6\xD5\xB9 \xD5\xBA\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBB\xD5\x9E\xD5\xB6\xD5\xB9 \xD5\xBA\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBB\xD5\x9E\xD5\xB6\xD5\xB9 \xD5\xBA\xD5\xAB\xD5\xBF...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219