Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, March 16, 2012 18:35 - 5 քննարկում

Մենք պարտավոր ենք գրկաբաց ընդունելու մեր եղբայրներին,եթե անգամ նրանք մնան մահմեդական հավատքի մեջ:

Հարգելի Գարեգին,
լավ հիշիր,որ ամեն հարց լուծելիս չէ,որ պետք է դնենք ու չոր ձևով կտրենք-թափենք:Հարցը վերաբերվում է մեր ազգակիցներին,մեր արյանը,մեր գենը կրողներին:Ի՞նչ կապ ունի,որ նրանք մուսուլման են:Իսկ եթե մենք քրիստոնեա ենք,դա ուզում է ասել,որ վերին արտի ցորենն ե՞նք,թե՞ ճշմարիտ հայ ենք:Դե ես էլ քեզ կասեմ,որ քրիստոնեությունն էլ,մահմեդականությունն էլ մոտավորապես նույն բանն են և երկուսն էլ ՕՏԱՐ են մեզ՝ հայերիս:Ոնց որ 1700 տարի առաջ են բռնի կերպով մեզ բոլորիս՝ միլիոնավոր հայերիս քրիստոնեացրել,և այդ միլիոնները ոչինչ չեն կարողացել անել օտարի կողմից մեզ պարտադրված այդ չարիքի դեմ,այնպես էլ 100 տարի առաջ նույն դաժան միջոցներով բռնի,կամ սարսափի ազդեցության տակ մահմեդականացվել են մի քանի տասնյակ հազար հայեր:Դե արի դնենք ու ամբողջ քրիստոնեա հայերին ոչնչացնենք,կամ ասենք՝ հայ չեն:Կլինի՞:Ճիշտ կլինի՞:Չէ՞ որ մեր հայերիս,մեր պապական մաքուր հավատքը արևապաշտությունն է:Այնպես որ այսօր կարելի է ասել ամբողջ հայությունն է հավատափոխ վիճակում:ՈՒրեմն ի՞նչ անենք,ի՞նչ ես առաջարկում:Հասկացա՞ր հիմա,որ քո տաք-տաք խոսելը նշանակում է, մեղմ ասած՝ ուրացում մեր ազգի մի հատվածի հանդեպ,այն հատվածի,որի այլադավանությունը ոչ թե նրա մեղավորությունը պետք է դիտել,այլ նրա դժբախտությունը,ինչ պարագայում էլ որ դա կատարված լինի:Իսկ չե՞ս ուզում մտածել,որ հենց հավատափոխ այդ հայերը գուցե ավելի հայրենասեր են եղել,գուցե մտածել են առերես հավատափոխ լինել,բայց չտեղահանվել,մնալ իրենց պապական հողի վրա,գուցե մտածել են,որ կարճ ժամանակից ամեն բան կփոխվի,հողերը ետ կվերադարձվեն տիրոջը և իրենք պարտավոր են ամեն կերպ մնալ ու պահպանել այդ հողը,մնալ որպես այդ հողի կենդանի տերեր ու կատարվածի վկաներ,բայց անցել են տարիներ,երկրի քաղաքական վիճակը պտտվել է ի վնաս հայության և նրանք այդպես էլ կորցրել են իրենց երազանքը իրականացնելու հնարավորությունը:Եվ կամ գուցե ուրիշ մի բան:Իսկ ինչու՞ այդպես չես մրտածում,թե՞ հնարավոր չի:Չի կարելի Գարեգին,շա՜տ զգույշ պետք է լինել մեր ազգի ամեն մի բեկորի մասին խոսելիս ու դատելիս:Մենք նրանց պետք է փայփայենք,բերենք դեպի մեզ և ոչ թե մերժենք ու վանենք մեզնից:Օտարները մեզ զոռով հավատափոխ են անում,իմանալով որ մեր երակներում ուրիշ արյուն է հոսում,չեն խորշում,մեզ ձուլում,դարձնում են իրենց մի մասնիկը,իսկ մենք ի՞նչ ենք անում,մերժու՞մ ենք մեր հարազատ արյանն ու գենին,որոնք այսքան տարիներ անցնելուց հետո անգամ չեն ùմոռացել իրենց ազգային պատկանելիությունը:Ինչու՞,ի՞նչ իրրավունքով:Կասեի,որ հենց նրանք են իսկական հայերը,հայի ամենաուժեղ տեսակը,որ օտարների մեջ դարեր ապրելով,ուրիշ լեզու օգտագործելով,ուրիշ կրոն ունենալով,ի վերջո չեն մոռացել ու նորից ուզում են ետ դառնալ դեպի իրենց արմատները:Դե տես թե ինչքան ուժեղ ու խոսուն է նրանց մեջ հայի գենը:Իսկ մեզնից շատերը վստա՞հ են,որ նույն պայմանների առաջացման դեպքում կունենան այդ ուժն ու կենսունակությունը:Վստա՞հ ենք,որ մեզ թույլ ենք տալիս տաք-տաք դատել նրանց:Մենք պարտավոր ենք գրկաբաց ընդունելու մեր եղբայրներին,եթե անգամ նրանք մնան մահմեդական հավատքի մեջ:

Svetlana



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Լուսարփի
Mar 17, 2012 6:17


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('18965') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8D\xD5\xBE\xD5\xA5\xD5\xBF\xD5\xAC\xD5\xA1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8D\xD5\xBE\xD5\xA5\xD5\xBF\xD5\xAC\xD5\xA1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8D\xD5\xBE\xD5\xA5\xD5\xBF\xD5\xAC\xD5\xA1\xD5\xB6\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219