ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, March 12, 2012 0:04 - 10 քննարկում

ՀՀՇ-ի «քամին» բացեց ՀՀԿ-ի «վերմակը», երևաց ստի հետույքը…

Հրանտ Բագրատյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին. Ձեր ելույթը հետեւողական չէ

Մարտ 10, 2012 | 23:26

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, վերլուծելով վերջինիս ՀՀԿ համագումարի արտասանած ծրագրային ելույթը:Մարտ 10, 2012 | 23:26

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, վերլուծելով վերջինիս ՀՀԿ համագումարի արտասանած ծրագրային ելույթը:

Ստորեւ ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ.

«Այսօր մամուլում կարդացի Ձեր մարտի 10-ի ելույթըՀՀԿ համագումարում։ Քաղաքական մասով Դուք դեռ առիթ կունենաք լսելու որոշակի մեկնաբանություններ։ Բայց ահա տնտեսական մասով պարզապես ապշել էի։ Միթե այդպես են վերլուծում ձեր շրջապատում տնտեսական փաստերը, միթե կարելի էր երկրի ղեկավարի տիտուլը կրող անձին նման «նյութ» մատուցել։

Խոսքս չեմ երկարացնում։ Անմիջապես անցնում եմ փաստերի։ Կվերլուծեմ ձեր յուրաքանչյուր թիվ։ Հետեւությունները թողնում եմ ձեզ։

Նախեւառաջ, մի քանի «մեթոդաբանական» հարց։

Առաջին, իմ բոլոր վերլուծությունները պաշտոնական վիճակագրության թվերն են։ Որպեսզի կասկածներ չլինեն, ամեն անգամ առանց զլանալու կնշեմ աղբյուրը։

Երկրորդ, երբեք թույլ չեմ տվել պրիմիտիվ ձեւով համեմատելու հունվարը դեկտեմբերի հետ։ Սովորաբար այդտեղ անկումն անխուսափելի է։ Եվ դա ճիշտ է բոլոր նախագահների եւ կառավարությունների համար։ Ավելին, միշտ նշել եմ, որ վաղուց ժամանակն է տնտեսական տարին տարբերակել ֆինանսականից։ Մասնավորապես ճիշտ կլինի, որ ՀՀ-ում ֆինանսական տարին սկսվի ապրիլի 1-ից եւ տեւի մինչեւ մարտի 31-ը։ Համոզված եմ, որ այս քայլը թույլ կտա տարեկան 1-2 տոկոսով արագացնել ՀՆԱ աճը եւ մեղմացնել տնտեսության տարեկան դինամիկայի խոտորումները։ Ասեմ նաեւ, ամիսը ամսվա հետ համեմատելու սովորություն ունեն հենց պետական կառույցները։ Օրինակ, 2011-ի գնաճը ըստ 2010-ի վերջում ընդունած բյուջեի, պետք է կազմեր 4 ± 1.5%։ Այսինքն առավելագույնը 5.5%։ Իրականում այն  կազմել է 7.7% (2011-ի հունվար-դեկտեմբերը 2010-ի հունվար-դեկտեմբերի նկատմամբ)։ Բայց ՀՀ ԿԲ կայքում  դուք կգտնեք 4.7% թիվը (շտապեք բացել եւ տեսնել այս թիվը, քանի դեռ ԿԲ կայքում փոփոխություններ չի արել)։ Սա սխալ չէ։ Այսպիսի թիվ էլ կա։ Բայց այն գնաճն է ամիսը ամսվա վրա։ ԿԲ-ն էլ, հասկանալով, դիտավորյալ այս թիվն է գրել, որ Սահմանադրությամբ սահմանված գնաճը կատարած համարի։ Այնպես որ “ամիսը ամսվա” վրա վիճակագրությամբ հենց պետական մարմիններն են զբաղված։

Երրորդ, այն կարծիքին չեմ, որ Ձեր ելույթի տնտեսագիտական մասն ինձ է ուղղված։ Ամենեւին։ Ես ո՞վ եմ։ Մի քիչ շատ կլիներ, անտեղի։ Բայց թույլ տվեք ասել, այն նաեւ ինձ է ուղղված։ Ի վերջո դուք իրավունք ունեք իշխանությունից դուրս գտնվող մեկ այլ ճշմարտություն եւս իմանալու։ Ես էլ այս երկրի ու առավել եւս տնտեսական համակարգի հիմնադիրներից մեկն եմ։

Չորրորդ, Ձեր ելույթը հետեւողական չէ։ Մեկ դուք 2011-ի թիվը համեմատում եք 2006-ի հետ, մեկ 2012-ի պլանային թիվն եք համեմատում 2006-ի հետ, մեկ էլ, երբ նպատակահարմար է իբրեւ բազիսային տարի նշում եք 2007-ը։ Ենթադրում եմ, որ Ձեզ դիտավորյալ շփոթեցրել են։

Հիմա մեկ առ մեկ ձեր բերած փաստերի մասին։

1. Նշում եք, որ 2007-ին պետական բյուջեն կենսաթոշակայինի հետ 658 մլրդ դրամ էր։ Հիմա այն 1043 մլրդ դրամ է (ըստ ԱԺ կողմից ընդունված 2012-ի բյուջեի նախագծի)։ Այսպիսի ձախողված կառավարում տեսե՞լ եք։ Հարցնում եք։ Էլի որ չենք տեսել։ ՍԳԻ 2007-2011 թթ գումարային գնաճը կազմել է 37.1% (ՀՀ վիճակագրական տարեգիրք, 2011, էջ420)։ Եվս 5.5% գնաճ նախատեսել եք 2012-ին։ Գումարային ե՞ղավ 44.7%։ Եղավ։ Հիմա 1043-ը 658-ից մեծ է 58.5%-ով։ Բյուջեն պետության աշխատավարձն է։ Ուրեմն այն աճել է 58.5%, իսկ գները՝ 44.7%։ Ուրեմն Ձեր բյուջեն իրականում 5 տարում աճել է 13.8%-ով։ Եվ սա բացարձակ ճշմարտություն է։ Բա 5 տարում 13.8% բյուջե աճեցնելը գո՞վալու բան է։ Հարաբերական առումով ձեր վիճակը ընդհանրապես վիճակ չի։ 2007-ի նշված 658 մլրդ դրամը եղել է 304.2 միջին փոխարժեքի դեպքում ( http://www.cba.am/am/SitePages/statdatabank.aspx)։Այսինքն խոսքը 2.16 մլրդ դոլարի մասին է։ 2010-ի 1043 մլրդ դրամը այսօրվա փոխարժեքով (389.79 առ 10 մարտի 2011թ) 2.67 մլրդ դոլար է։ Այսինքն 6 տարում ավելացել է 23.6 տոկոսով։ 6 տարում դոլարի սղաճը կազմել է 28 տոկոս։ Հիմա Ձեզ գովենք երկրի բյուջեն հարաբերականորեն կրճատելու համար։ Բա խոսք էիք տվել 2 անգամ (100 տոկոսով) ավելացնել։ Ոչինչ որ Ադրբեջանի բյուջեն 5 տարում 2.5 անգամ է ավելացել, Վրաստանինը ավելի քան 2 անգամ (դոլարային արտահայտությամբ),  իսկ աշխարհինը՝ 1.4։

2. Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2006թ 1982 դոլարից 2011-ին հասել 3174 դոլարի, ասում եք դուք։ Ես 2006-ի կամ Ռ.Քոչարյանի պաշտպանը չեմ։ Բայց չի կարելի վերցնել դոլարով դրամի գերարժեւորված տարին համեմատել թերարժեւորվածի հետ։ Ի վերջո տնտեսագիտությունը մասնագիտություն է։ Ուրեմն, 2007-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 3903 դոլար (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2007թ հունվար-դեկտեմբերին, Երեւան, 2008, էջ 79)։ Այս ցուցանիշով մենք աշխարհում 89րդն էինք։ 2011-ի 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն նախնականով 3090 դոլար է (նախնական, քանզի ՀԲ-ն դեռ չի ամփոփել) եւ մենք հայտնվել ենք 114-րդ տեղում։ Ի՞նչպես կարող էիք այս փաստերը ելույթում շարադրել այնպես, որ շռնդալից զարգացման տպավորություն թողնեիք, միայն Ձեզ է հայտնի։

3. Ասում եք, որ 2011 թ 2006-ի համեմատ արտահանումն ավելացել է 1.6 անգամ եւ կազմել 2.4 մլրդ դոլար։ Ուրեմն, ՀՀ արտաքին առեւտրի շրջանառությունը 2011-ին եղել 1.329 մլրդ դոլար (http://www.armstat.am/file/doc/99469123.pdf)։2006-ին այն եղել է 1.004 մլրդ դոլար։ Ուրեմն 2011-ին անվանական աճը 1.32 անգամ է։ Խնդիրն այստեղ, իհարկե “արտաքին առեւտրաշրջանառության” եւ “ապրանքների ու ծառայությունների” նրբությունները չեն։ Բանն այն է, որ դա անվանական աճ է։ Կա արտահանման գների ինդեքս հասկացությունը։ Այն կազմել է. 2006p` 8.7% (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2006թ հունվար-դեկտեմբերին, Երեւան, 2007, էջ 86), 2007-ին՝ -0.6 (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2007թ հունվար-դեկտեմբերին, Երեւան, 2008, էջ 86), 2008՝ -0.4, 2009՝ -8.6, 2010՝ 19.0%  (ՀՀ վիճակագրական տարեգիրք, 2011, էջ 440) եւ 2011՝ 11.5% (http://www.armstat.am/file/doc/99469123.pdf)։Այսպիսով 2006-2011թթ գումարային ինդեքսը կազմել է 30.5% կամ 1.305 անգամ։ Այսինքն, 2006-2011pp արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է…1.5 տոկոսով։ Հազար ներողություն, բայց սա դեռ ձեր թվերով։ Գլուխ գովելը հեշտ է։

4. Նշում եք, “վերջին 5 տարիներին” միջին աշխատավարձը ավելացել է 1.8 անգամ, իսկ իրական արտահայտությամբ 40.4 տոկոսով։ Ներեցեք, այդ ո՞ր “վերջին 5 տարիների” մասին է խոսքը։ 2007-ի նոյեմբերին միջին աշխատավարձը եղել է 80433 դրամ (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2007թ հունվար-դեկտեմբերին, Երեւան, 2008, էջ91), իսկ 2011-ին եղել է 115265 դրամ (http://www.armstat.am/file/doc/99469123.pd)։   Հավելաճը կազմում է 43.3%։ Այդ ընթացքում գներն աճել են (ձեր իսկ թվերով) 37.1%-ով։ Հիմա 5 տարում աշխատողների իրական եկամուտներն աճել ոչ թե 40.4, այլ 6.2 տոկոսով։ Գո՞հ եք։ Բա ասում էիք 2 անգամ լավ ենք ապրելու։ Հիմա պարզ չի, որ ժողովուրդը ուզի- չուզի պիտի լքի այս երկիրը։

5. Շատ հետաքրքիր են ձեր մտքերն առ այն, որ 5 տարվա ընթացքում մեր երկրում ավանդներն ավելացել են 983 մլրդ դրամով, իսկ ավանդատուների թիվն էլ 595 հազարով։ Դուք գոնե գիտեք, որ ուզենք թե չուզենք տնտեսության մոնետիզացիան աճում է (կաճի մինչեւ կհասնի ժամանակակից ստանդարտին), որ մարդիկ յուրաքանչյուր կոպեկ աշխատում են բանկ տանել, որպեսզի գոնե թույլ չտան խնայածի արժեզրկում։ Հայաստանն ու Ուկրաինան ունեն միեւնույն ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով։ Բայց Ուկրաինայում 1 շնչին ընկնող դեպոզիտները 2.5 անգամ ավել են, քան Հայաստանում։ Հիմա, իրոք 2008-2011թ ավանդները 491 մլրդ դրամից դարձել են 1053։ Միջին տարեկան աճը կազմել 20.1%։ Բա Ռուսաստանն ի՞նչ ասի, որտեղ աճը կազմել 34 տոկոս։  Հետո, մեզ մոտ ավանդները կազմում են ՀՆԱ 25 տոկոսը, մինչդեռ զարգացած ու մրցունակ բանկային համակարգ ունենալու պարագայում պետք է կազմեին 75 տոկոսը (զարգացման մեր կարգին համապատասխան)։ Ավանդատուների թվի ավելացման առումով։ Ձեզ գոնե հայտնի է, որ այդ “ավելացման” առյուծի բաժինն այն է, որ մարդիկ տրոհում են իրենց ավանդները ըստ արտարժույթի եւ բանկերի ռիսկերը նվազեցնելու նպատակով։

6. Հիմա հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավման՝ 20.1 տոկոսի մասին։ Թույլ տվեք ձեզ հիշեցնել, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կարելի բարելավել 2 ձեւով։ Ա) ավելացնել հարկերը։ Բ) Պակասեցնել ՀՆԱ-ն։ 2007-2011 թթ ՀՀ-ում “հարկեր/ՀՆԱ” ցուցանիշի բարելավումը կապված ՀՆԱ լճացման եւ հսկայական անկման հետ։ Այսպես, չնայած 2007-ի հունիսի 21-ի կառավարության ծրագրով խոսք էիք տվել ՀՆԱ աճ տարեկան 8-10 տոկոսի չափով, 2007-2011թթ ՀՆԱ աճը եղել ոչ թե 61 տոկոս (Ձեր խոստացած թիվն է), այլ 12.4 տոկոս (հաշված է ըստ՝   ՀՀ վիճակագրական տարեգիրք, 2011, էջ 234,   http://www.armstat.am/file/doc/99469123.pdf)։ Դոլարային արտահայտությամբ այդ 5 տարիներին երկրի ՀՆԱ աճը եղել է 10.8%, իսկ 2008-ի նկատմամբ արձանագրվել է անկում -12.1% (http://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD )։ Կարծում եմ, ՀՆԱ իջեցման հաշվին ցուցանիշի բարելավումը … չգիտեմ ինչ է։

7. Ձեր հաջորդ, սոցիալական ծախսերի վրա ես կանգ չեմ առնում։ Մի քանի խորամանկ թիվ եք բերում՝ մատուցելով իբրեւ առաջընթաց։ Միայն նշեմ, 2008-2010թթ աշխատավարձերը զգալի չափով վճարել է արտաքին պարտքի հաշվին։ Եվ այդ փողը մենք դեռ ետ պիտի տանք։ Վերը նշած ծրանգրով խոստացել էիք նաեւ առողջապահության ծախսերի ավելացում մինչեւ ՀՆԱ 2.2%-ը (http://www.gov.am/files/docs/83.pdf), եղել է 1.6%, կրթության ծախսերը 3.5%, ունենք անփոփոխ 2.78%։ Ի վերջո, Ձեր ղեկավարած կուսակցությունը 2007-ին իբրեւ նպատակ էր դրել աղքատությունը 23%-ից իջեցնել 11.2%-ի։ Ունենք 35%։

8. Այդ ի՞նչ թվեր եք բերում բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման վերաբերյալ։ Եղբայր 2007-ին ՀՆԱ 1 տոկոսն էր, 2010-ին դարձել է 2 տոկոսը (http://data.worldbank.org/indicator/TX.VAL.TECH.MF.ZS)։Ընդ որում խոսքը գնում է 18 մլն դոլարի մասին։ Այդպիսի պրիմիտիվ մակարդակում զարգացում չի լինում։ Բացի այդ, չէ որ միտումների մասին պետք է խոսել, այլ ոչ թե մի տարվա։

9. 750 հազ զբոսաշրջիկներ ունե՞նք։ Եվ սա 7 մլն սփյուռքի առկայության պարագայում։ Լավ։ Բա որ Վրաստանը 2750 հազ ունի, իսկ Թուրքիան 35 մլն։ Միայն Հայաստանից Վրաստան 790 զբոսաշրջիկ է այցելել։ Անհարմար է։ Փորձեք վերացնել ավիափոխադրումների մենաշնորհը, ազատականացրեք շուկան եւ կտեսնեք, որ այս թիվը մեկ տարում 4 մլն-ի կհասնի։

10. Բջջային եւ ինտերնետ կապի վերաբերյալ Ձեր ասած փաստերը համապատասխանում են իրականությանը։ Մի փոքր մոտեցել ենք միջազգային չափանիշին։ Եվ սա Orange-ի  շնորհիվ։ Այդ ընկերության կենդանի արձանը պետք է Հայաստանում կանգնեցնել։ Տեսն՞ում եք ինչ բան է մրցակցությունը։ Բայց էլի, տեղեկացնում եմ Ձեզ, որ Տոկիոյում այս պահի դրությամբ ինտերնետ կապը շուրջ 200 (երկու հարույր) անգամ էժան է, քան Երեւանում։ Այնպես որ նկատի ունեցեք, որ երկրների մեծ մասում այս տեխնոլոգինաերը զարգանում շատ ավելի արագ, քան թե Ձեր ղեկավարած Հայաստանում։

11. Գազի բաժանորդների մասին լավ կլինի ընդհանրապես չխոսենք։ 95%-ով գազաֆիկացված երկրում բաժանորդների 1/3-ը ի վիճակի չէ գազ սպառել։ Եթե այդ գազաֆիկացումը չլիներ, հիմա գազի գինը իրական սպառողների համար մի 20% պակաս կլիներ։ Ու հետո, Ռուսաստանից գազը գնում ենք 180 դոլարով, բայց ժողովրդին վաճառում 435-ով (նկատի ունենալով կալորիականության եվրոպական ստանդարտը)։

Բացի Ձեր կողմից նշված փաստերին անդրադարձ կատարելուց կուզենայի նշել նաեւ եւս մի քանի հանգամանք։   Իրավիճակը պարզապես աղետալի է միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից տարվող տնտեսական կյանքի առանձին ցուցանիշների հաշվառման գծով։ Այսպես, 2007-ին  կոռուպցիայի ինդեքսով Հայաստանը 99-րդն էր (180 երկրների մեջ), իսկ 2011-ին՝ 129րդը (183 երկրների մեջ), տնտեսական ազատության    ինդեքսով 5 տարում 32-րդ տեղից նահանջել ենք 43-րդը։ Doing Business-ի 10 ցուցանիշներից 7-ում արձանագրվել է անկում, ինչի հետեւանքով Հայաստանը 2007-2011 կորցրել է 83 միավոր-տեղ։ Միեւնույն ժամանակ Վրաստանը շահել է 332 միավոր-տեղ, Ադրբեջանը 245 միավոր-տեղ։  Տնտեսության ստվերայնության ցուցանիշով 151 երկրների մեջ 124-րդն է։ “Մխիթարիչ” է միայն մրցունակության ինդեքսի ցուցանիշը։ Հինգ տարում 93-րդ տեղից “բարձրացել” ենք 92-րդ տեղը։

Ուզում եմ նաեւ նշել, որ իմ “հակափաստարկները” բացառապես հիմնված են Ձեր կողմից նշած պաշտոնական վիճակագրության վրա։ Մինչդեռ ես սրանց չեմ հավատում։ Բազմիցս նշել եմ, որ հայկական վիճակագրական ծառայությունը ավելի շուտ քաղաքական խոտան է արտադրում, փուչիկ (այսօրվա վարչապետի խոսքերն են 2-րդ նախագահի հասցեին), քան թե մասնագիտական տեղեկատվություն։ Ամիսներ առաջ հրապարակավ առաջարկեցի Ձեզ մեզ հետ միասին ստուգել, օրինակ, խաղողի արտադրության ծավալները։ Անեիք էլի։ Մի՞թե Ձեզ իրական պատկերը ամենեւին չի հետաքրում:

Հրանտ Բագրատյան, տնտեսագիտության դոկտոր

(Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան),

Փիլիսոփայության դոկտորի թեկնածու (ԱՄՆ),

Երեւանի ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր,

Ուկրաինայի ազգային բանկի (Կիեւ) համալսարանի պրոֆեսոր,

Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) եւ ՌԴ նախագահին կից

Ժողովրդական տնտեսության ակադեմիայի հրավիրյալ դասախոս,

ՌԴ հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս,

ՀՀ վարչապետ (պաշտոնակատար) 1991, 1993-1996թթ,

Ազատություն կուսակցության նախագահ,

ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի համակարգող

Հավայիի Հոնոլուլու Համալսարանի պատվավոր ակադեմիկոս:

 



10 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Նուբար Ասլանյան
Mar 12, 2012 1:39

Թող Հրանտ Բագրատյանը հիշի,թե ոնց էր մեզ խրատ տալիս,որ«Ձուն ու կարագը բոլորի համար պարտադիր չեն»:Այնպես որ,ես չգիտեմ,ինձ չի հետաքրքրում թե ով ում վերմակը բացեց,եւ թե ում քամակը երեւաց,ինձ համար, ՀՀՇ,ՀՀԿ,ԲՀԿ,ՅՀԴ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ,եւ էլի ինչ որ «ություններ»` Մշակույթի,Սփյուռքի նախարարություներ,Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյան,եւ,եւ,եւ,սրանք տարբեր պնակների միեւնուն լափն են:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 66 Thumb down 10

Լուսարփի
Mar 12, 2012 4:19

Այդ կոչոձւմները Հայաստանը քանդելու համար է ,ստացել՞:Պատրաստ եմ ընտրել և Սերժ Սարգսյանին և Րոբերտ Քոչարյանին,միայն թե այդ ազգադավ ՀՀՇ ականներից չսղոցկեն իշխանությունների մեջ,:Մեկ որում ամեն ինչ քանդեցին,բոլորին ցմահ բանտարկություն,աշխատացնել թոշակառուների ֆոնդի համար:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 36 Thumb down 14

Smerch
Mar 12, 2012 6:00

Լուսարփի ջան, հիանում եմ Ձեր նման խելացի Հայ կնոջով: Ձեզանից լույս է առաքում և Ձեր արձակած նետը թիրախի ճիշտ մեջտեղին կպավ…
Այսօր մեր երկրի թիվ մեկ թշնամին գտնվում է ներսում և նա ավելի վտանգավոր է քան հակառակորդը: Վերջինըկանխատեսելի է քանզի բացահայտ ե գործում, իսկ ստանք՝ գաղտագողի, այն գիշատիչ գազանի նման, որն այնքան քաղցած է, որ պատրաստ է լափելու ամեն ինչ…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 27 Thumb down 9

ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ
Mar 12, 2012 7:37

Էս ապուշը վարչապետ եղած ժամանակ կարծում էր, թե` տավարը ծիծիկ ունի: Տո’ դեբիլ, մի էշ դու ես, մեկն էլ նա, ում նամակ ես գրել: Բա ախպերն ախպորը կպնում ա?… Համ էլ էշը նամակ ա? գրում…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 27 Thumb down 9

Գրիգոր
Mar 12, 2012 8:02

Ազգի դավաճաններին այն էլ տիտղոսավոր բոլոր նորմալ երկրներում դատ է հասնում ,մեզ մոտ կա այդպիսի հոդված դրանց դատապարտելու?

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 27 Thumb down 4

ArMen S (Glendale)
Mar 12, 2012 10:00

Եվ ով է խոսում՛՞
Մարդ, որը վարչապետ էր, ալան-թալանի համակարգային հիմնադիրը, հանրային ունեցվածքի փոշիացնողը, հողը անհարկի սեփականաշնորհողը, “մենք միայն մեկ միլիոն մարդ կարող ենք կերագրել” ասողը, պատերազմի տարիներին սեփականաշնորհում կատարողը, որը նույնն է թե փոշիացնել ամեն ինչ, ել չասած մազութի պատմությունները և այլն։ Իսկ հիմա վերլուծում է ներկա թվերը ու զարմանում։ Ամենա ցավալին այն է, որ ոչ մի այլընտրանքային տեսակետ, քան այս լիբերալ տնտեսական մոդելն է, արտահայտող չկա։ Սրանք համոզում էին, որ հանրային ունեցվացքը կորուպցիոն ռիսկեր է պարունակում և նմանատիպ թվային աճպարարություններով համոզեցին սեփկանաշնորհել տառացիորեն ամեն ինչ, իսկ կորուպցիայի աստիճանը ոչ թե նվազել է այլ, իրա իսկ ասելով, ավելացել է։ Միք զարմացեք պրն նախկին վարչապետ, սրանք ուղակի պետք է վերջացնեին այն ինչ դուք սկսեցիք, դա այդ ներդրված մոդելի, առանց նույնիսկ որևիցե այլ դավադրություններ փնտրելու, տրամաբանական հետևանքն է։ Հանրությունը կորցնում է վերջին մնացուկները այն ամենի, որ առաջ իրենն էր։ Իսկ հիմա, երբ այդ ունեցվացքը կուտակվել է մի խումբ “շուստրի” մարդկանց ձեռքը ու ծայրաստիճան բևեռացրել է հասարակությանը, դրա գաղափարական և ֆիզիկական հիմնադիրը դուք եք եղել։ Բայց իհարկ է Տիգրանը ձեզ գլխեց։ Նա որոշեց ավելի մեծ խաղալ՝ ինչպես ասում են “միջազգային ստանդարդներին” համաձայն՝ սկզբում հայտարարեց իրեն առաջին “հավակնորդ” ծրագիրը՝ Հայաստանը դառցնել միջազգային ֆինանսական կենտրոն՝ այսիքն ստեղծվեր մի իրավիճակ, երբ երկիրը կապրի վաշխառության տոկոսների հաշվին, բայց հետո երևի նրան ասեցին, որ դրա տեղերը վաղուց զբաղված են դա մոռացության մատնեց: Հաջորդ “հավակնորդ” ծրագիրը հայաստանը դառցնել տուրիստական երկիր, որի արդյուքում երկիրը մեխանիկորեն վերածվելու է ծառայություն էր մատուցող երկրի, այսինք տուրիստ ընդունող և ճանապարհ դնող որակյալ սպասարկող ժողովուրդ է պետք միայն։ Երևի իրեն ասել էին, որ մեզ մոտ՝ Հայաստան, եվրոպացիներ կուղարկեն հանգստանալու և դրա համար հարկաոր է նրանց պատշաճ ընդունել։ Իսկ հիմա, ընտրությունների նախաշեմին, Նաիրիտի սկանդալի ներքո, Տիգրանի կառավարությունը խոսում է ինչոր ճյուղային արդյունաբերության մասին, բայց դա մեր համար չպետք է աշխատի այլ արտահանման համար (պարտքերը փակել է պետք չէ, մոլիբդենը մենակ չի բավականեցնի)։
Արդեն երևում է, որ Սերժին արևմուտքը добро-ն տվել է այնպես, որ ինչքան ել քամակներդ պատրեք, պրն Նախկին, միևնույնն է նրանք “հռոմի պապից կատոլիկ դուրս եկան”։ Նժդեհական կուսակցությունը ցույց տվեց, որ ինքը ավելի հավատարիմ է արևմուտքին քան դուք՝ նրանք ավելի հաճույքով են պարտք վերցնում, անընդհատ Եվրոպական վերացական արժեքներից են խոսում, Թուրքերի հետ պրոտոկոլներ են ստորագում (լավ է թուրքերը հրաժարվեցին, այպիսով օգնեցին մեզ)։ Ամբագորգոռ հայրենասիրական և հոզական ճառերի ներքո շարունակվում է նույն լկտի լիբերալ տնտեսության հաղթարշավը։ Եվ այս ընտրաԹՈՒՅՆԻ դոզան կբաժանվի եվրոպական արժեքների անվան տակ և տեղի կունենա ամենա “թափանցիկ և արդար” ընտրությունները հայաստանի պատմության մեջ։
Հարգանքներով՝ Արմեն

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 26 Thumb down 10

Antarameg
Mar 12, 2012 16:58

Հրանտ Բագրատյան, տնտեսագիտության դոկտոր
(Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան),
Փիլիսոփայության դոկտորի թեկնածու (ԱՄՆ),
Երեւանի ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր,
Ուկրաինայի ազգային բանկի (Կիեւ) համալսարանի պրոֆեսոր,
Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) եւ ՌԴ նախագահին կից
Ժողովրդական տնտեսության ակադեմիայի հրավիրյալ դասախոս,
ՌԴ հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս,
ՀՀ վարչապետ (պաշտոնակատար) 1991, 1993-1996թթ,
Ազատություն կուսակցության նախագահ,
ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի համակարգող
Հավայիի Հոնոլուլու Համալսարանի պատվավոր ակադեմիկոս:

ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ ՌԱՄԲՈՒԼԻԿ ՈՉխԱՐ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 26 Thumb down 6

OHAN
Mar 12, 2012 23:32

…..ՀԽՍՀ–ի 1920-ականների հիրավի (նաև ցավոք այսօրվա համար) ճիշտ ընթերցումը…..Հավաքվեցին, Խորտակեցին, Սրիկաները, Հայաստնը, ՞ ՞ ՞

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 14 Thumb down 1

Գևո
Mar 13, 2012 15:34

Լավ ասեցիր, Antarameg ջան՝«ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ ՌԱՄԲՈՒԼԻԿ ՈՉխԱՐ», մի բան էլ ես ավելացնեմ ՝ ոչ միայն ռամբուլիկ ոչխար այլ նաև ՈՐՁ ԿՈՎ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 12 Thumb down 1

Tamar Grigoryan
Mar 13, 2012 20:40

Սև ըլնի քո նման դև տնտեսագետը, որ ոչ՛ տնից է բան հասկանում ո՛չ էլ տեսությունից,
հավատքդ ալանն է, ուղտդ՛ թալանը: Ասա էս քանի տարի ա ձենդ դուրս չէր գալիս, հիմա տաք քամին արևմուտքի՞ց, թ՞ե հարավից ա փչում գլխիդ: Էսի սև դևն է, սև ցունամին էլ պիտի տանի սրան:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 13 Thumb down 2

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*