ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, February 29, 2012 15:19 - 6 քննարկում

«Ազգ». Հայկ Դեմոյանի ոչ համոզիչ բացատրությունն ու Գեւորգ Յազըճյանի հրաժարականը

Ատենախոսության մեջ առկա բազմաթիվ սխալները, թերություններն ու իրարամերժ կարծիքները, անգամ ռուսերեն լեզվի անհասկանալի գերակայությունը չխանգարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին ստանալու պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

«Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության  ինստիտուտում տեղի ունեցավ  Հայկ Դեմոյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:

Հայկ Դեմոյանը, իհարկե, բոլոր դիտարկումներին տվեց իր պատասխանները, չնայած հայերեն չգրելու վերաբերյալ բացատրությունը համոզիչ չէր. «Ես ստացել եմ հայերեն կրթություն: Բայց եթե ես այս աշխատանքը գրեի հայերեն լեզվով, մենք այստեղ նստած կլինեինք երևի 5-6 տարի առաջ, դա հեշտ տարբերակն էր: Որպես գիտնական` ես խնդիր եմ դրել գնալ ավելի բարդ ճանապարհով: Եթե ես աշխատանքը չգրեի ռուսերեն, չէի ստանա ԱՊՀ երիտասարդ գիտնականների մրցանակ: Բայց որպես հեղինակ գտնում եմ` աշխատանքը պետք է ներկայացվի նաև մայրենի լեզվով»:

Հայկ Դեմոյանը, սակայն, չբացատրեց համոզիչ կերպով, թե ո՞րն էր հայերեն թարգմանելու դժվարությունը եւ ինչո՞վ է պայմանավորված ատենախոսությունը ռուսերեն ներկայացնելու հապճեպությունը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը պատմաբան Գեւորգ Յազըճյանն ասուլիսի ժամանակ ասել էր` կհրաժարվի իր գիտական աստիճանից, եթե մասնագիտական խորհուրդը Հայկ Դեմոյանից չպահանջի ատենախոսությունը հայերեն: Իր պայմանի համաձայն` Գեւորգ Յազըճյանը երեկ հրաժարվել է գիտական աստիճանից»,-գրում է «Ազգ»-ը:



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Մերուժան
Mar 1, 2012 1:20


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('18602') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB3\xD6\x87\xD5\xB8\xD6\x80\xD5\xA3 \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB3\xD6\x87\xD5\xB8\xD6\x80\xD5\xA3 \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB3\xD6\x87\xD5\xB8\xD6\x80\xD5\xA3 \xD5\x85\xD5\xA1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219