ԱԶԱՏ ԽՈՍՔ - Հեղինակ՝ Admin. Tuesday, February 10, 2009 22:53 - 11 քննարկում
ՀՀՇԱԿԱՆ ԾԱՆՐ ՎԱՐԱԳՈՒՅՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
ՆԱՄԱԿ ԲԵԼԳԻԱՅԻՑ
(…Մենք հենց սկզբից էլ տեսնում էինք, գիտեինք, թե ովքեր են ՀՀՇ-ում տեղ գտած մարդիկ, ի՞նչ է նրանց ուզածն առհասարակ, և այդ ամենը խիստ տարբեր էր մեր պատկերացումներից… Նամակն ավարտվում է, բայց այս հարցը բաց է մնում, ինչո՞ւ: ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ)
Արտաշատի` հետագայում «Անկախության բանակ» կոչվող ջոկատը կազմավորվել էր 1989 թվականի սեպտամբերին: Ջոկատի մարտիկները սկզբում 18-ն էին, բոլորն էլ Անկախության գաղափարակիցներ էին: Ջոկատը կազմավորումից անմիջապես հետո` հենց սեպտեմբերին, մեկնեց Գորիսի Տեղ, Կոռնիձոր և Արավուս գյուղերի սահմանային գոտի, որը գնդակոծվում էր ադրբեջանական կողմից: Ջոկատի հրամանատարն ավագ եղբայրս էր՝ Սամվել Մարգարյանը, որի մարտիկներից մեկն էլ կրտսեր եղբայրս էր՝ Վարդանը: Այդ նույն ժամանակ սահմանային նույն գիծ էին գնացել նաև Աշտարակի ջոկատի տղաները, որոնց ղեկավարում էր Գեղազնիկ-Չաուշը, որը հետագայում՝ ՀՀՇ-ի իշխանության անցնելու 10-11-րդ օրը «հանելուկային» ձևով պիտի զոհվեր Երևանի սրտում, ՀԱԲ-ի դեմ` անձամբ Վազգեն Սարգսյանի ձեռնարկած հարձակման ու շրջափակման պայմաններում: Չաուշն ու Սամվելը դարձել էին լավ ընկերներ և համագործակցում էին: Բայց Գեղազնիկի խմբում կային պառակտիչ հհշամետ տարրեր, ինչպես, օրինակ, Մուշեղ Սաղաթելյանը, որոնք ամեն բան անում էին` ցանկացած գործ վիժեցնելու և միացյալ բանակը դեպի ՀՀՇ ուղղորդելու համար, ինչի պատճառով էլ նմաններին զենք չէր վստահվում, նրանց խրամատներ հսկողության չէին ուղարկում և զբաղված էին միայն, բառացիորեն, ջոկատի մյուս անդամների կոշիկները մաքրելու, տարածքը կարգի բերելու և նման գործերով: Մենք, ԱԻՄ-ի անդամներս, այն ժամանակ ամեն ուրբաթ հավաքվում էինք Կույրերի միավորման դահլիճում և Մովսես Գորգիսյանի գլխավորությամբ ժողովներ անցկացնում: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Մովսեսը հայտարարեց «Անկախության բանակ» կազմելու մասին: Մովսեսի այս կոչին անմիջապես արձագանքեցին Արավուսում գտնվող արտաշատցի մարտիկները և Մովսեսի, Աշոտ Նավասարդյանի ու Սամվելի անմիջական հանդիպումից ու զրույցից հետո առաջինն էին, որ մտան «Անկախության բանակ» ու դրեցին այդ բանակի հիմքը: 1989 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ առաջին հայ-ադրբեջանական կռիվը՝ Կոռնիձորի կռիվը, որի ժամանակ հայկական կողմն ունեցավ առաջին կորուստը՝ զոհվեց ուջանցի Նորիկը: Կոռնիձորի կռիվների գլխավոր հրամանատարն էր Սամվելը, և նրանք կռվում էին ադրբեջանցիների և նրանց կողքին կանգնած ռուսական բանակի զինվորների դեմ: Այդ մարտը, որի մասին գրվեց թերթերում, մեծ ճանաչում բերեց ջոկատին: Հաջորդը 1990-ի հունվարի 18-19-ի Երասխավանի մարտերն էին, որի ժամանակ նորից առաջինը մարտի դաշտ մտան Արտաշատի «Անկախության բանակի»-ի մարտիկները` քաջաբար կռվելով երկու օր շարունակ և տալով մեկ ոտքից վիրավոր՝ Գոռ Վարդանյանին: Այն ժամանակ դեռ բոլորին անհայտ, Արարատի ՀՀՇ-ի անդամ Վազգեն Սարգսյանը, որն այդ և մյուս բոլոր մարտերին Երասխավանի ճանապարհի ոլորանում տեղադրված և ճակատային գծից բավական հեռու գտնվող իր հրամանատարական փայտյա կետից էր «ղեկավարում» մարտը, գրեց «Ձեր ցավը տանեմ, արտաշատցիներ» վերնագրով մի հոդված` նվիրված Արտաշատի «Անկախության բանակի» մարտիկներին: Դրանից հետո ողջ հանրապետությունում ջոկատը դարձավ իսկական լեգենդ, և սկսվեցին ՀՀՇ-ի անընդմեջ պահանջները` ջոկատն իրենց ենթակայության տակ անցնելու համար: Հատկապես Վազգենը և Արտաշատի ՀՀՇ-ի անդամները ջանք ու եռանդ չէին խնայում` ջոկատն իրենց ենթարկեցնելու համար, որոնք միշտ էլ ապարդյուն էին անցնում: Շարունակական այս պահանջները, որոնց մասին Մովսեսի մահից հետո ես անձամբ տեղյակ էի պահում Աշոտ Նավասարդյանին, բերեցին նրան, որ կենտրոնի կողմից Արտաշատ ուղարկվեց հին քաղբանտարկյալ, ԱՄԿ-ի անդամ, քաղաքական հայտնի գործիչ Հակոբջան Թադևոսյանը՝ տեղում աշխատանքները կոորդինացնելու համար: Հակոբջանի մուտքը Արտաշատ ներվային սպազմ առաջացրեց ՀՀՇ-ի մոտ, և ստիպեց նրանց վերջ տալ անհարկի առաջարկություններին: 1990 թվականի ապրիլի 2-ին Նավասարդյանը, համաձայն ԱՄՆ-ից ուղարկված Հայրիկյանի հրամանի՝ կամ ԱԻՄ-ը զինաթափել ու բերել բացառապես քաղաքական դիրքերի վրա, կամ՝հեռանալ, հեռացավ` դնելով ՀՀԿ հիմքը, որի կազմ մտան հենց առաջինը Արտաշատի «Անկախության բանակի» մարտիկներն ամբողջ կազմով՝ 32 հոգի:
Այսպիսի տեղաշարժը, պարզ է, ՀՀՇ-ի սրտով չէր երբեք և ոչ էլ նրանց այն ժամանակվա տերերի ու թելադրողների՝ Կոմունիստական Մոսկվայի և նրանց հայ գործընկերների: Եվ սկսվեցին արտաշատյան հայտնի արյունոտ դեպքերը: Ջոկատի դեմ կազմակերպվեցին բազմաթիվ սադրանքներ, որոնք իրականացնում էին իրենց ՀՀՇ-ի զինված կազմավորում հայտարարած մարտիկներն ու շրջանի հին հանցագործները: Ջոկատը շարունակում էր հսկել երկրի սահմանները Վայքում, մասնակցում էր Նոյեմբերյանի, Երասխավանի, Բարձրունու կռիվներին` միաժամանակ պաշտպանվելով այն հանցավոր խմբից, ովքեր, չգիտես ինչպես, հասցրել էին կարճ ժամանակահատվածում զինվել և դուրս գալ ջոկատի դեմ: Կատարված արյունելի դեպքերը վերջնականապես հեղինակազրկեցին ջոկատին, որոնց ավելացան նաև անհայտ մարդկանց կողմից միտումնավոր տարածած սուտ ու հորինովի պատմությունները ջոկատի մասին` դարձնելով այդ նվիրյալ մարտիկներին սարսափազդուկերպարներ: Եվ այս ամենը վերջացավ նրանով, որ ՀՀՇ-ի իշխանության անցնելուց հետո, երբ արդեն բանտերում էին ՀԱԲ-ի, «Անկախության լեգիոն»-ի մարտիկները, մենք ևս հայտնվեցինք երկաթյա վարագույրի հետևում: Ջոկատի ձերբակալություններն սկսվեցին 1990-ի սեպտեմբերի 16-ին, այն բանից հետո, երբ Վազգեն Սարգսյանի հետ հանդիպման գնացինք ես և Սամվելը: Չհամաձայնելով գնալ նրա առանձնասենյակ, ուր գիտեինք, որ մի քանի օր առաջ կանչվել ու ձերբակալվել էր «Անկախության լեգիոն»-ի հրամանատար, Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա տեր Գրիգորը, (աշխարհիկ անվամբ՝ Արծրուն Ավետիսյան), մեր զրույցը տեղի ունեցավ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող պաղպաղակի կետում: Վազգենը հայտնեց մեզ, որ պատրաստվում է երկրապահ ջոկատներ կազմավորել և առաջարկեց մաս կազմել երկրապահներին, հակառակ դեպքում, զգուշացնելով, որ բանտ կգնանք: Սամվելն առաջարկեց զինաթափվել, զենքերը հանձնել և անցնել խաղաղ աշխատանքի, բայց Վազգենը մնաց անդրդվելի` ասելով. «Չէ, կամ մեզ հետ, կամ` բանտ: Մտածեք, ձեզ երկու օր ժամանակ»: Այս մասին ես անձամբ տեղեկացրեցի Աշոտ Նավասարդյանին, իսկ նա ասաց. «չզարմանաք, որ մի օր սրանք ինձ էլ ձերբակալեն» և ուրիշ ոչինչ: Մենք հենց սկզբից էլ տեսնում էինք, գիտեինք, թե ովքեր են ՀՀՇ-ում տեղ գտած մարդիկ, ի՞նչ է նրանց ուզածն առհասարակ, և այդ ամենը խիստ տարբեր էր մեր պատկերացումներից: Գիտեինք, թե ովքեր են մայիսի 27-ի արյունոտ դեպքերի կազմակերպիչները, որոնք նախ կայարան գնալու, զենքերը տանելու առաջարկով դիմել էին մեզ` փորձելով մեր ձեռքով իրականացնել այդ սադրանքը, և մերժում ստանալուց հետո նոր դիմել այն մարտիկներին,որոնք զոհ դարձան նրանց ստոր խարդավանքին: Այժմ էլ ապրում են մեզ մոտ եկած և այդ առաջարկությամբ մեզ դիմած մարդիկ, որոնց գիտենք անուն առ անուն: Գիտեինք. թե ում կողմից թալանվեցին ու յուրացվեցին Արարատի շրջանի Խալիսա գյուղի ադրբեջանցիների ոսկիներն ու փողերը, և ինչու՞ միայն ադրբեջանցիների, գիտեինք, թե ովքեր են գողանում անասուններն ու պարկերով ալյուրը և վաճառում դրանք մեզ մոտ և սահմանից այն կողմ, գիտեինք, թե ում հրահրմամբ և ինչու են տեղի ունեցել Երասխավանի մարտերը, որն է եղել այդ ամենի նպատակը, գիտեինք, թե ովքեր են առհասարակ Վազգենն ու մյուսները, ովքեր Երևանից ու Երասխի ճանապարհից այն կողմ չգնացած` փորձում էին հեղինակություն շահել մեր նմանների միջոցով և իրենց վերագրել հերոսական ամեն բան: Իսկ դրա համար անհրաժեշտ էր կամ իրենց թևի տակ բերել մեզ ու մեր նմաններին, կամ՝ ոչնչացնել: Արդեն տեսնում էինք մեր մարտական ընկերների՝ ՀԱԲ-ի, «Անկախության Լեգիոն»-ի մարտիկերի հանդեպ իրականացված բռնությունները և, բնականաբար, երբեք մաս կազմել չէինք կարող ՀՀՇ-ի նման խայտառակ մի ոհմակի, թեկուզ` հանուն մեր ազատության: Լեոնիդ Ազգալդյանն այդ ժամանակ իր խմբով գտնվում էր Վարդենիսում և լուր էր ուղարկել ու իր մոտ կանչել Սամվելին: Ջոկատը պատրաստվում էր գնալ Վարդենիս` Լեոնիդի մոտ, բայց չհասցրեց… Բանտերում հայտնվեց քաջությամբ, մարտունակությամբ ու կարգապահությամբ հանրապետությունում առաջիններից մեկը եղող մի ջոկատ, որը, Նավասարդյանի խոսքերով ասած, կարող էր դառնալ Անկախ Հայաստանի Մատյան գունդը և ոչ ոք չցանկացավ դեմ գնալ «ամենազորներին» և բացահայտել մեր գլխին փաթաթած, հենց ՆԳ նախարարի տեղակալ Կարլեն Թորոսյանի կողմից մեզ պարտադրված խայտառակ ու արյունոտ դեպքերը:
Բանտերում էր հայտնվել մի ջոկատ, որի մարտիկներից 5-ը պատգամավոր էին և ընտրվել էին հենց ձերբակալված վիճակում` ՀՀՇ-ի կատաղի պայքարի և նույնիսկ երկընտրության պայմաններում: Դատարանի դահլիճ էին գալիս այդ պատգամավոր ազատամարտիկները, որոնց ընտրողները՝ շրջանային կոմիտեի նիստի մասնակիցները, քաղաքական կուսակցությունների շատ ղեկավարներ, պատգամավորներ, գրողներ, սահմանամերձ շրջանների ամբողջ բնակչությունը գրավոր պահանջում էին ՀՀՇ իշխանություններից ազատ արձակել նրանց: Հետաքրքիր է, եթե այսօր ես կամ մեզանից որևէ մեկը կանգնի Լևոն կոչեցյալ ազգադավ սրիկայի դեմ ու պատասխան պահանջի պատերազմական թեժ շրջանում կռվող ազատամարտիկներին բանտերը լցնելու համար, ի՞նչ պատասխան է տալու այդ պատեհապաշտ Մեծ Սրիկան, ինչպե՞ս է արդարացնելու իր և իր ոհմակի այդ քայլը: Հայտնի է, որ նույնիսկ Ստալինի նման մարդակուլ անձը պատերազմի ժամանակ բանտերից ազատ արձակեց բազմաթիվ հանցագործների` ճակատում կռվելու համար: Այսօր իրենց կողմից կատարված հանրապետության համատարած թալանը, ժողովրդի կեղեքման փաստը Լևոնը լկտիաբար արդարացնում է պատերազմով, այն պատերազմով, որին մասնակցած առաջին կամավոր ազատամարտիկներին բանտել էր խցերում և հարցականի տակ դրել պատերազմի ելքն ու երկրի ապագան, հետաքրքիր է, իսկբանտված ազատամարտիկների՞ հարցով ինչպե՞ս է արդարանալու: Այսօր, տարիների հեռվից երբ հետ եմ նայում, նորից եմ համոզվում, որ նման քայլով, ապազգային այդ կազմակերպության՝ ՀՀՇ-ի լիդերները ազատ էին արձակում իրենց սեփական ձեռքերը, որոնք թալանելու էին սեփական երկիրն ու ժողովրդին: Քաղաքական արենայից հեռացնում էին ա՜յն նվիրյալներին, որոնք ոչ մի կերպ հավատարմության երդում չտալով իրենց, կարող էին մի օր բռնել ու կտրել իրենց` ազգակործան ու թալանչի թաթը:
Ջոկատի դեմ կազմակերպված ամբողջ սադրանքի մասին գրեցին ինչպես ժամանակի շատ թերթեր, այնպես էլ այդ ամենի դիպուկգնահատականը հետագայում տվեց ՀԱԲ-ի քաղ. գծով հրամանատար Վարդան Վարդանյանը, իր, եթե չեմ սխալվում, «Երկաթյա վարագույրի հետևում» գրքույկում, մարդ, որը շատ մոտիկից ու լավ էր ճանաչում բոլորիս և մանրամասն տեղյակ էր կատարված ամբողջ դեպքերին:
1990 թվականի սեպտեմբերի 30-ին, օպերայի հրապարակում ԱԻՄ-ի կազմակերպած միտինգից իմ հնչեցրած ելույթը ԼՏՊ-ի և նրա ապազգային քաղաքականության դեմ՝ ի պաշտպանություն ձերբակալված բոլոր ազատամարտիկների, պատճառ հանդիսացավ, որ մեկ ամիս անց` 1990-ի հոկտեմբերի 31-ին, ես ևս հայտնվեմ ՊԱԿ-ի բանտում: Ինձ ձերբակալելու համար չկար և ոչ մի հիմնավոր պատճառ: Գոյություն ուներ միայն մեկ ցուցմունք, ըստ որի, իբր ես մասնակցել եմ Ադրբեջանի Խրդազան կայարանին հասցեագրված վագոնում եղած ապրանքների վաճառքին, որը գրվել էր քննիչի կողմից ցուցմունք տվողին հոգեբանական ճնշման ենթարկելու ազդեցության տակ, ինչը հերքվեց և քննչական խմբի ղեկավար Սերգեյ Պողոսյանը հեռացվեց քննչական խմբից: Ադրբեջան գնացող այդ վագոնը, որը «չգիտես թե» ի՞նչ հրաշքով էր հայտնվել Արտաշատի կայարանում, նախօրոք բացվել էր, այնտեղ գտնվող ապրանքի մի մասը վաճառքի էր հանվել Արտաշատի շրջկոոպի պահեստում և «Մանկական աշխարհ» խանութում և միայն դրանից հետո՝ մարտի 25-ին, երբ ջոկատը Վայքի Բարձրունի գյուղում եռօրյա կատաղի մարտեր էր մղում թշնամու դեմ, դատարկվել ու տեղափոխվել էր մնացածը, որը հետագայում վաճառքի էր հանվելու: Ապրանքի բռնագրավմանը մասնակցել էին Արտաշատի ՀՀՇ-ի 5 անդամներ, ևս մի մարդ, որը ոչ մի կուսակցության և ջոկատի անդամ չէր, և Սամվելի ջոկատից ընդհամենը 2-ը, որոնք շրջան էին իջել` պարեն տեղափոխելու Բարձրունի: Շտաբի պետ Հակոբջանն էլ ներկա էր եղել, բայց ոչ` մասնակից: Ապրանքը տեղափոխվել էր Ազատավան գյուղ, ոչ մի ջոկատի անդամ չհանդիսացող ազատամարտիկի տուն, և վաճառքն իրականացվել էր նրա, ՀՀՇ-ի անդամ հանդիսացող 5-6 մարդու կողմից և մեր ջոկատ մտցված, օրգանների հետ ներքին կարգով աշխատող Զավեն Պողոսյանի կողմից: Բայց այս ամենը չխանգարեց ՀՀՇ-ի բոլոր անդամներին դուրս բերել որպես վկա` ընդամենը կարճաժամկետ ազատազրկելով միայն մեկին, և ամբողջ գործը ջարդելու ողջ ջոկատի մարտիկների, Հակոբջանի ու ինձ վրա, որ ոչ այդ վագոնի առգրավմանը, ոչ էլ նրա վաճառքին էինք գոնե ներկա գտնվել: Ես մեկ ամիս շարունակ գտնվում էի ՊԱԿ-ի նկուղներում` առանց որևէ մեղադրանքի առաջադրման, ինչը օրենքի կոպիտ ոտնահարում էր: Մեկ ամիս հետո ինձ մոտ եկավ քննչական խմբի ղեկավար, Գլխավոր դատախազության հատուկ գործերի քննիչ Սերգեյ Պողոսյանը և հայտնեց, որ Վազգեն Սարգսյանի առաջարկությունն է բերել ինձ: Վազգենը նրա միջոցով առաջարկում էր ինձ.
1. գրավոր ներողություն խնդրել ԼՏՊ-ից` սեպտեմբերի 30-ին օպերայի հրապարակում նրա դեմ ունեցած իմ ելույթի համար,
2. գրավոր դիմում գրել և մտնել ՀՀՇ,
3. նամակ գրել ու հորդորել եղբորս՝ Սամվելին,որը գտնվում էր Նուբարաշենի բանտում, ջոկատի տղաների հետ միասին գրավոր դիմում գրելու և մտնելու ՀՀՇ:
Այս բոլորի դիմաց, Վազգենն ինձ խոստանում էր ազատություն: Երկու օր ժամանակ խնդրեցի քննիչից և երկու օր հետո նրան հանձնեցի այն ժամանակ շատերին հայտնի իմ «Բաց նամակ Վազգեն Սարգսյանին» գրությունը, որը ցնցեց շատերին: Նամակս քննիչին հանձնելուց մի քանի օր հետո ՊԱԿ-ի բանտ, ինձ տեսակցության եկավ այն ժամանակ դատախազության հատուկ քննիչ Վովա Գասպարյանը: Նա կցված չէր քննչական այն խմբին, որը մեր գործն էր քննում: Ինչպես ասաց՝ եկել էր ուղղակի ծանոթանալու ինձ հետ: Նա ինձ ասաց. «դատախազությունում հավաքվել ու միասին կարդացել ենք քո նամակը ուղղված Վազգենին: Բոլորս քո նամակի մեկական կրկնօրինակ վերցրել ենք ու զարմացել, թե ո՞վ է այդ կինը, որը, գտնվելով ՊԱԿ-ի բանտում, չի վախենում և դեռ էնտեղից այսպիսի նամակներ է գրում: Մենք ուղղակի հիացած ենք քեզնով, եկել եմ հատուկ ծանոթանալու քեզ հետ»: Հետո հայտնեց, որ իր վարույթում գտնվող գործերից հայտնի է դառել, որ Աբովյանում գործող «Սեռիի բանդա» անունը կրող հանցավոր խումբը, որի մասին անգամ լսած էլ չկայինք, իր կատարած 32 հանցագործություններից 18-ը կատարել է մեր ջոկատի անվան տակ, ինչն այդպես էլ խոստովանել է: Գասպարյան Վովան քննում էր նաև մեր դեմ ելած Արտաշատի հին հանցագործներից կազմված խմբի գործը, որոնց «հերոսությունները» չէին սահմանափակվում մեր դեմ կատարած դեպքերով և հետ էին գնում մինչև սովետական տարիներին կատարված աղմկահարույց, բայց կոծկված հանցագործություններ և ինչպես ժամանակը ցույց տվեց հետագայում՝ հասան նաև մինչև վերջին ժամանակներս: Գասպարյանն ասում էր, որ «էս անգամ ձուկը գլխից եմ բռնել, Սվետա ջան, բացելու եմ ամեն բան», բայց ինչպես տեսանք, ես էի ճիշտ, երբ նրան ասում էի՝ «դուք էլ ոչինչ չեք անի, ես չեմ հավատում»: Մեր դեմ ելած, բազմակի անգամներ դատապարտված մարդկանցից կազմված այդ խումբը, իր ձերբակալման ժամանակ գրավոր գրելու և խոստովանելու էր, որ իրենց զինել և մեր ջոկատի դեմ էր հանել այն ժամանակվա ՆԳ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանը` ասելով իրենց. «մեծ քանակությամբ զենք է անցել անկախականների ձեռքը, որը մեծ վտանգ է ներկայացնում կոմունիստներիս համար: Դրանց ոչնչացրեք մինչև վերջին մարդը, դուք պատասխանատվության չեք ենթարկվի»: Այս խոստովանանք-ցուցմունքը մինչ օրս էլ գոյություն ունի գործում, որտեղից զարմանքով տեղեկացանք, թե ո՞ւմ ձեռքի գործերն էին արտաշատյան դեպքերը: Այս տխրահռչակ Կառլեն Թորոսյանը դատարան ներկայացավ մեկ անգամ, որպես վկա, հետո հեռացվելով գործից, հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ շտապեց հերքել արտաշատյան դեպքերը իր կողմից կազմակերպված լինելու փաստը և փախավ հանրապետությունից, գնաց Մոսկվա՝ իր տերերի մոտ: Այդ ժամանակ հասկացանք, թե ինչո՞ւ էր այն տարիներին Մոսկվայից Հայաստան եկած հայտնի իրավաբան Գդլյանը, որը բացահայտել էր Ուզբեկստանի գործը, ասում մեզ, որ դուք ներքաշվել եք ահավոր կեղտոտ խաղի մեջ և այնքան վտանգավոր մարդկանց կողմից, որոնց կազմած մաֆիայի դեմ Ուզբեկստանինն ընդհամենը մի խուժան խումբ է: Փաստորեն, մեր հարցում համընկել էին ՀՀՇ-ի և նախկին կոմունիստական կլանի շահերը, որոնք միահամուռ ջանքերով պատրաստում էին մեր ոչնչացումը: Հետագայում մեր գործի քննչական խմբի ղեկավար հանդիսացող Սերգեյ Աբրահամյանը բացահայտ խոստովանում էր, որ ընդամենը Վազգենի ու Լևոնի պատվերն է կատարում: Քննիչ Աբրահամյանը ամբողջ գործի քննությամբ տեսավ, որ շատերս, մանավանդ ջոկատի հրամանատար Սամվել Մարգարյանը իրականում ոչ մի հանցանք չենք կատարել, ինչպես ստահոդ լուրեր էին պտտվում հանրապետությունում, բայց դա չխանգարեց խիղճը գրպանը դրած «օրենքի այդ պաշտպանին» մինչև վերջ կատարելու իր կամակատարի ամոթալի դերը՝ մեզ վրա բարդելով բանդիտիզմի մեղադրանքը, որի համաձայն, անկախ կատարած կամ չկատարած հանցանքներից, ամեն բանի համար պատասխանատու պետք է լինեին նաև ջոկատի պետը և ոչ մի հանցանք չկատարած մյուս մարտիկները: Մեզ խորտակելու համար հհշական «ջոջերը» խոստացել էին Սերգեյ Աբրահամյանին նոր պաշտոն: Ազատվելուցս հետո ես առիթ ունեցա նրան հանդիպելու արդեն Երևանի Շահումյանի շրջանի գլխավոր դատախազի իր առանձնասենյակում և ասելու. «պարոն Աբրահամյան, շնորհավորում եմ մեր ճակատագրերի գնով ձեռք բերված ձեր պաշտոնը»: Քարացած դատախազը կարողացավ միայն արտաբերել. «Սվետա ջան, նույն անաչառ աղջիկն ես մնացել»: Եվ այս ամենը չխանգարեց Սերգեյ Աբրահամյանին գրիչ վերցնելու և գրելու «Որ չկրկնվի մղձավանջը» իր «հանճարեղ» գործը: Կարդալով այն, որն այսօր էլ ունեմ ինձ մոտ, հարց առաջացավ՝ 1996-ին լույս տեսած իր այդ «քերթվածքով» կամակատար Աբրահամյանը ցանկացել էր իրավաբանի իր ծախու բնո՞ւյթը թաքցնել, և մեզ ամեն կերպ գունազարդ հանցագործներ դուրս բերելով, ամբողջ եղածը գրքույկում գլխիվայր ներկայացնելով մի կերպ արդարացնե՞լ իր կատարած բացահայտ հանցանքը, թե՞ ցանկացել էր մինչև վերջ դուր գալ բաց նամակիս պատճառով ոսկորներն իրարից խախտված Վազգենին ու Լևոնին: Անհայտ է, բայց երկու դեպքում էլ բնորոշվում է այդ ողորմելի կամակատարի էությունը, որն իրեն իրավունք էր վերապահում իր «հանճարեղ» այդ գործի մեջ վարկաբեկել նաև Հակոբջան Թադևոսյանի նման անմնացորդ հայրենասեր մարդուն, որի եղունգն անգամ չարժեր ինքը՝ Սերգեյ Աբրահամյան արարածը, որպես մարդ և որպես հայ: Մեր հանդեպ իրագործվող դատավարության և պատժաչափերի թելադրված լինելու փաստը, անձամբ Վազգենիկողմից, չէր ժխտում նաև դատավոր Զինավոր Ղուկասյանը, որը այժմ Սահմանադրական դատարանի դատավոր է: Մենք պարզորոշ զգում էինք, որ մարդը կանգնել է փակուղու առաջ և չունի ուրիշ անելիք, քան կատարելու Վազգենի կամքը: Մինչև դատի վերջին օրը չէին դադարում անգամ դատարան բանակցությունների գալ ՀՀՇ-ի ներկայացուցիչները` առաջարկելով մեր ազատության դիմաց հայտարարել ու մտնել ՀՀՇ: Մենք գիտեինք, հավատում էինք, որ կարճ ժամանակից գալու է ձեր խոսքերով ասած՝ այս ԱԶԳԱԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ վերջը, բայց չգիտեինք, որ այսքան ուշ և այսքան մակերեսորեն, որը տղաների վրա նստեց բանտային երկար տարիներ: Ջոկատի մեծ մասը տարիներով անցկացրեց բանտերում, կրտսեր եղբայրս՝ Վարդանը՝ 8, ավագ եղբայրս՝ ջոկատի հրամանատար Սամվելը` 12, ես՝ 2 տարի անընդմեջ ՊԱԿ-ի բանտում, որը լինելով խիստ ռեժիմային, ըստ օրենքի իրավունք չունեին չդատված որևիցե մեկին այդքան երկար այդտեղ պահելու: Հակոբջան Թադևոսյանը հոգեկան խանգարում ստացավ այս ամենից և մահացավ հոգեբուժարանում, ջոկատի հրամանատարի տեղակալ Վահրամ Արամյանը ևս հոգեկան խանգարում ստացավ ու երկար տարիներ համապատասխան բուժման ենթարկվեց, Սամվելը 12 տարի բանտերում անցկացնելուց հետո ազատվեց և 2003-ի օգոստոսին «ավտովթարից» մեկ շաբաթ անց Էրեբունու հիվանդանոցում մահացավ, որը չխանգարեց նրա մահվան վկայականում որպես մահվան պատճառ գրել՝ մահացավ ինքնաթունավորումից:
Այս բոլորը շատ չնչին մասն է մեզ հետ կատարված դեպքերի, որոնք կարծում եմ ուղղություն կտան հասկանալու մեր ողբերգության չափը և այն նորից՝ 18 տարի անց հասարակության սեփականությունը դարձնելու կամ չդարձնելու անհրաժեշտությունը:
Մեծագույն հարգանքներով՝
Սվետլանա Մարգարյան
(Անհասկանալի է ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանի վարքը այս երկար տարիների ընթացքում: ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ)
11 քննարկումներ
Liana
Սիրելի Սվետլանա կարդում եմ քո և քո եղբայրների անցած ուղին, որին մասամբ ես ծանոթ էի այդ տարիների անց ու դարձից, բայց ոչ այսքան հանգամանորեն: Խորը ակնածանք եմ տածում ձեր անցած ուղուն, որը լի էր փուշ ու տատասքով. Հպարտ եմ, որ հայ կնոջ արգանդից ձեզ պես նվիրյալներ են ծնվել:
Շնորհակալ եմ Աստծուն, որ կաս, ապրում ես մեր կողքին ու փորձում ես տարիների հեռվից լույս սփռել անցյալի մութ էջերին ու մեր ժողովրդին և ինչու չէ սերունդներին պատմել դառը ճշմարտությունը, մերկացնելով մարդկանց, ովքեր արժանի չեն կրել փառքի դափնիներ:
Կարդացողի Հավանություն՝
1
0
Նախ մի փոքր փորձեմ պատասխանել հոդվածի ներքևում եղած Ձեր գրությանը,այն Է՝.
«Անհասկանալի է ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանի վարքը այս երկար տարիների ընթացքում: ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ)»:
Երբ կատառվեցին հայտնի դեպքերը,Հայրիկյանը դեռ ԱՄՆ-ում Էր,երբ նա վերադարձավ Հայրենիք,մենք արդեն բանտերում Էինք…Բացի այս ամենից,դեռևս 1990թվականի ապրիլի հենց 2-ին,Մենք միձայն որոçում Էինք ընդունել եվ միացել ԱԻՄ-ից հեռացած Աçոտ Նավասարդյանին,ուղղակի դնելով ՀՀԿ-ի հիմքը:Այս մասին գիտեն բոլորը,թեև լռում են մինչ օրս:Հայրիկյանը տարբեր ժամանակ չորս անգամ մտել Էր գլխավոր դատախազի մոտ,ԱԻՄ-ի անունից հատկապես ինձ և Հակոբջանին ազատ արձակելու պահանջ ու խնդրագիր ուղարկել,նաև որպես քաղաքական դատապաçտպան դատարան Էին ուղարկել Մովսեսի կնոջը՝ Ռուզան Գորգիսյանին,բայց ոչինչ չօգնեց գործին…Իսկ ի՞նչ եք կարծում,մեր,ՀԱԲ-ի և «Ակախության Լեգիոնի» ու մյուսների ձերբակալությամբ,երկրի ղեկավարությունը ձեռք գցած ՀՀՇ-ն արդյոք իրենից չԷ՞ր հեռացնում նաև իçխանությունից զրկվելու վտանգը,քանի որ մենք և նçածս բոլոր մյուս կազմակերպությունները ,ովքեր թեկուզ լինելով ուրիç կուսակցության անդամներ և ուրիç ղմբավորումներ,բայց և լինելով Անկախության գաղափարի մարտիկներ,որպես Հանրապետության նախագահ տեսնում Էինք Պարույր Հայրիկյանին:Այս դեպքում ուրիç ի՞նչ պետք Է աներ Պարույրը,որ չարեց:ՀՀՇ-ի «ազգային ջոջերը» առհամարհած ունեյին անգամ Մարդու իրավունքների այն ժամանակվա պաçտպան Ռ.Պապայանի,գրող Սերո Խանզադյանի,սահմանամերձ գոտիների ողջ բնակչության,բազմաթիվ դեպուտատների,կուսակցությունների ղեկավարների դիմումները,մեզ ազատ արձակելու հարցում:ՈՒղղակի նպատակ կար ՀՀՇ-ի և նçածս çրջանակների կողմից,վերացնել մեզ և այդպես Էլ արվում Էր:ՈՒրիç հարց Է,թե այս գործում ի՞նչ արեց «Անկախության Բանակ»-ի գլխավոր Հրամանատար Աçոտ Նավասարդյանը,որ պիտի չաներ,որի ենթակայության տակ Էր գտնվում ջոկատը և համարվում արդեն ՀՀԿ-ի «Ակախության Բանակ»…Գերադասում եմ ուղղակի ԼՌԵԼ, այս հարցում Նավասարդյանի կատարած դերի մասին…
Կարդացողի Հավանություն՝
1
0
(…Մենք հենց սկզբից էլ տեսնում էինք, գիտեինք, թե ովքեր են ՀՀՇ-ում տեղ գտած մարդիկ, ի՞նչ է նրանց ուզածն առհասարակ, և այդ ամենը խիստ տարբեր էր մեր պատկերացումներից… Նամակն ավարտվում է, բայց այս հարցը բաց է մնում, ինչո՞ւ: ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ)
———————————————————————————————————————————————-
Հարգելի Լույս Աçխարհ,մի օր ԱՆՊԱՅՄԱՆ կպատասխանեմ այս հարցին,կպատասխանեմ մանրամասնորեն…Նույնիսկ հասկանում եմ,որ այսօր բաց թողնված այս հարցի պատասխանն ինձ վրա Է դրված,որը լույս կսփռի հարցականի տակ մնացած çատ իրադարձությունների վրա:Կպատասխանեմ ,երբ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ իրեն զգացնել կտա,կգա մաքրելու եղած կեղտն ու փոçին…Իսկ այն չգալ չի կարող…
Կարդացողի Հավանություն՝
0
0
Սվետա ջան կարծում եմ լրջորեն պետք է մտածես ու այս կարևոր փաստերը սերունդներին փոխանցելու առաքելությունը վերցնես քո ուսերին: Այս կայքէջի
քննարկողներով չի կարելի սահմանափակվել’ մտածելով, որ քո մեջ կուտակվածը
քեզանից դուրս հորդեց ու ինչ որ տեղ դու քեզ բավարարված ես զգում. ո´չ այն պետք է դառնա գիրք, դասագիրք սերունդներին պատմող’ հանրագիտարան, որ
այսօրվա մոլորությունը սերունդներին չփոխանցվի: ՈՒզում եմ մի մեջբերում անել
“Անկախություն” թերթ այն տարիների խմբագիրի, այժմ պատմաբան- ակադեմիկոսի ինձ գրած նամակից մի հատված, որ քեզ կխրախուսի անհապաղ ձեռնարկելու քո հուշերի գիրքի տպագրությունը:
Կարդացողի Հավանություն՝
1
0
(Շարունակություն)
Ահա ինձ հասցեագրած նամակից մի հատված.
——————————————————————
Սիրելի Սօնա,
դարձեալ շատ ւրախ եղա, վօր Ձեր բոլոր մտքերը ոչ միայն ընդունում եմ, այլեւ 10-15 տարի առաջ ԱՆԸՆԴՀԱՏ գրել եմ իմ խմբագրած ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ եւ ԱԶԱՏ ՀԱՅՔ թերթերում:
Այո, դրանց պէտք է դատի տալ իրենց ոճրագործութիւնների համար: Աիդ ձեր առաջարկը ես ներկայացրել էի իմ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ընտրութիւնների ծրագրում: Ղարաբաղը առանձին սուբյէկտ, առանձին պետութիւն սարքելը Լեւոն Չարագործի ամենամեծ հարուածներից էր Արցախի հայրենատիրական ազատամարտին:
Վազգէն Սարգսեանը նույն Լեւոն չարագործի գործակատարն էր. նա ոչ մի առնչութիւն չունի այն բաների հետ, որ վերագրում են իրեն. ուղղակի Վասակ Մամիկոնեանի, Մուշեղ Մամիկոնեանի, ս. Վարդանի, Գարեգին Նժդեհի եւ նրանց նմանների յիշատակի պղծում է, երբ այդ մարդուն անուանում են սպարապետ: Մարդիկ, որ ճանաչում են եւ տեսել են Վազգէն Սարգսեանին, գիտեն որ նա էր որ ասաց«եթէ 100 տոկոսով էլ ձայները հաւաքէք, մէկ է Լեւոնն է դառնալու նախագահ»: Այդ մարդուն ճանաչողները պիտի մտածեն. գուցէ ս. Վարդանն էլ, Մուժեղ Մամիկոնեանն էլ, Գարեգին Նժդեհն էլ են Վազգէնի նման «ստից են դարձուել սպարապետ»: Ահա թէ որն է այդ սուտ վերագրումի ՄԵԾԱԳՈՅՆ ՎՆԱՍԸ մեր ժոզղովրդին…
———————————————————————————————
Սվետա ջան հետևությունը թողնում եմ քեզ, որ լույսի սփռես մեր ազգի
այդ տարիների մութ էջերին. վստահ եմ, որ քեզ կօգնի քո հայրենասիրական ոգին
ու մտավոր կարողությունը: Երբ պատրաստ լինի աշխատությունդ, տպագրության հարցում կարող եմ օգտակար լինել:
Սիրով’ Սոնա Արշունեցի
Կարդացողի Հավանություն՝
1
0
Hrayr
ԱՅԴ ԵՍ ԵՄ ԳԱԼԻՍ
Ու հանկարծ եկա,ես-ըս մահապարտ դարձնելուց առաջ հարթակին ելա:
Ես մսաղացի արյունին շատ մոտ գոըյներ տարբերի ըստ իմ ճաշակի:
Ելա դրոշով,որ խարան դառնամ ձեր երդման վրա.
Եռագույն դարձած ձեր միտքն ավիրի.
մի հին ֆիդայու չասված երդումը դարձրի կրակոց:Բանկ օտոմանը ու
Խանասորը ես սևով լցրի Երասխավանում:
դիմացս դրոշ ու դուք հակառակ:
Պատեպատ տվիք,ծանոթ -հարազատ խորթ էին ձեզ համար
լեղապատառը որոտ էր դարձել:
Ես լինելություն,եկա որ ասեմ
-Ես ձեր ԱՄՈԹՆ եմ,որ այդ ամոթին նյութի տեսք տվեք:
կոմիսիոն բացեք,գնացուցակը կախեք արչիչից.որ ամեն գնորդ
խիղչը իր տանը թողնելուց առաջ,երբ փորձեր կանի ինձ համտես անել,քնքուշ
ժպտացեք ու ամոթ կոչված սրվակին ի փող տվեք մի պաչկուճ:
Ինքնակիզումս շքերտ դարձրիք,քանիս անորդ դիակիս վրա կրակոցներով երդում տվեցիցին.
իսկ ես չկայի,ինձ հով անում ձեր վախն սպանած Եռագույնը..
Ձեր ասպետական կեցվածքի վրա ես հույս չդրի:
Խելառ դոնկիխոտ,ժանգոտված զրահով ու բութ նիզակով դոնկիխոտությոինը սպանեցի:
ձեր քրքիջի դեմ մի հին հողմահաց ուսերիս առած.արնոտ ոտքերով չիգեր թափեցի Երասխը անցնել
որ աւյն Արաքսի պղտոր ջրերում հաց տալու կոչնակ ձեզ աղաղակեցի
Ես չգիտեր,որ ճամփու դրած հայ մարդուկներս լուսնախավարում հաչոց են դարձել,որ ես ընտրված
կնիքը մատաղ եմ վերուստ:
Ես չգիտեի,որ անկյունում «Փրկող» մի Ջոկատ պետք է հոգա մահս պանծացնել:
Ես չգիտեի,պետք չեր իմանալ
երբ բոցը չկար,կրակն հանգած էր ,ես հայտնվեցի ձեր ուսին ծեծված:
դուք հասկացաք,որ մեղք եք տանում,ու ինձ անտվանգ դարձնելու համար
շարժվող եչկաթի մեջը խցկեցիք:
Հետոն դուք ասեք…ու շատ կրակոց,կողքս մեռելներ..
Պարզած Դրոշս բելին էր տրված…հիմա հարցնում եմ ,ինչպես եք քնում,երազահանի որ էջն եք թերթում
Կռվախնձոր եմ՞,գույժ եմ ձեր գոյի
թե իմ արյունից թմրամոլներ պետքա բուժեք՞,դուք ձեզ խնայեք,վառոդս շատ է,դուք օդ կցնդեք
Ու ես եմ գալիս..
ԴԵ ՀԻՄԱ ԵրթԸ ՔԵԶ ՀԱՍԱՎ ՀՈԳԻՍ,ՄԻԱԿՍ ԴԱրձԱծ.
ԴՍՏԵր ծՆՈՒՆԴՈՎ ԴրՈշԻՍ խՈՆԱրՀՎԵԼ ՍԻրԻր
ՈՒ ԵԼԻր ՀՊԱրՏ,ՄԱՆՈՒԿ ՁԵՌՔԵրՈՎ ՄԵր ՋԱՀԸ ՊԱՐԶԻՐ:
ՈՐ ԱՐՅՈՒՆ ՍԵՍԱծ ՀԱՅԿԻ ԶԻՆՎՈՐԸ ԳՈՆԵ ՄԻ ՄԱՀՎԱՆ ԴԻՄԱՑԸ ԿԱՆԳՆԻ
1990 ՀԱԿՈԲՋԱՆ ԹԱԴևՈՍՅԱՆ
Կարդացողի Հավանություն՝
1
0
Թամար-Գ. Ն.Յ.
Ի՞նչ ասելս էլ չգիտեմ: Ասեմ որ ամաչում եմ էդ տեսակ «տղամադկանց», առավելևս պետական այրերի
փոխարե՞ն: Շա՜տ մեղմ չ՞է:
Մի բան հաստատ գիտեմ: Ծանրությունը էլի մեր վրա է: Թե ինչ գնով, էդ էլ գիտենք միայն մենք ու մեր
աստված, մեծացնել մեր զավակներին այնպես, որ կարողանան հակակշիռ կանգնել աշխարհակործան
աղբերին ու ուժերին:
Առաջն աստված….
Կարդացողի Հավանություն՝
1
0
Վահագն Ղուկասյան
Բարև Սվետիկ, դու ինձ հնարավոր է հիշես, հնարավոր է ոչ, դա էս պահին էական չէ:
Այն ինչի մասին դու գրել ես, հիմնականում այդպես է, բայց ոչ ամբողջովին: Խոստովանում եմ, որ ես էլ 90թ-ին ճիշտ այդպես էի մտածում ու համոզված էի, որ այդպես էլ կա: Բայց ժամանակները եկան ու ապացուցեցին, որ մենք` Անկախության համար պայքարի դուրս ելած նվիրյալներս, իրոք ներքաշվել էինք մի շատ ահավոր ու կեղտոտ խաղի մեջ: Ժամանակները եկան ու մշուշված պատկերը հստակեցրեցին, մեզ ավելի տեսանելի դարձրին, թե որքան շատ էին մեր մեջ խծկված կգբ-ական գործակալները:
Այ դու հիշեցնում ես ձեր, այսինքն` Սամվելի ջոկատի դեմ ելած խուժանին, դու անունը չես տալիս, ես կտամ` «Կծան Միշան» էր, որ իր` սովետական ժամանակների կրիմինալից հավաքված բանդա էր: Այո դու ճիշտ ես, այդ բանդան ղեկավարվում էր Կառլեն Թորոսյանի կողմից: Բայց այն տարիներին, ոմանց հաջողվել էր մեր մեջ ներարկել, որ Կծանը ՀՀՇ-ի կողմից է ուղորդվում: Այո, ՀՀՇ-ում էլ շատ սրիկաներ կային, բայց ես հազար անգամ վերհիշելով ու մեկ առ մեկ վերլուծելով անցիալը, համոզվել եմ այն բանում, որ կգբ-ական խլուրդները հավասարապես խծկվել էին մեր` Ազգային ազատագրական պայքարին դուրս եկածներիս մեջ: Լիներ դա ԱԻՄ, Արտաշատցի Սամվելի ջոկատ, ՀԱԲ թե ՀՀՇ… Ես ամենևին պատահական չեմ համարում իտալական դուբլոնկաներով բարձված այդ վագոնի Արտաշատում հայտնվելը, դրա պատճառով տեղի ունեցած անցանկալի դեպքերը («Ճարտարապետների տան» նկուղ-ճաշարանում ես մասնակցել եմ այդ առիթով Աշոտ Նավասարդյանի հրավիրած հավաքին)… Պատահական չեմ համարում ոչ միայն Գեղազնիկի Չաուշի մահը, այլ նաև խիստ կասկածում եմ, որ Գդլյան Հարութը ազերիների գյուլեքից խփվեց: Ով ի դեպ, կարող էր և Գյումրիից վերադարնալիս սպանվել, եթե մեքենայի մեջ Սոսի հետ տեղերը չփոխէին:
Պատահական չեմ համարում, որ արյուն լվա գլուխներով ղարաբաղցի մի քանի տասնյակ փախստականներին, միանգամից հիվանդանոց տեղափոխելու փոխարեն, նախ Ազատության Հրապարակ բերվեցին մեզ ցուցադրելու համար: Որ հետո ինչ որ մեկը հարթակից մեզ զինվելու կոչ աներ, ու ամենևին էլ պատահական չէր, որ այդ կոչից հետո, մեր երբեմնի թվացիալ ընկերները, իրականում մեր մեջ խցկված կգբ-ական խլուրդները ինֆորմացի հասցրին, թե որ գործարանի պահակակետերում, որ քաղմասում կամ զորամասում զենք ու զինամթերքներ կան: Նայլոտները մենք անվանում էինք զենքերի ազգայնացում, բայց մտքներովս չեր անցնում, որ ԿԳԲ-ի սցենարով մի մեծ թատրոնի էինք մասնակցում… Դու հիշեցնում ես Երասխի կռիվը, որի մասին լուրը ստացանք որ ազերիները Սադարակի կողմից Երասխավանի վրա են հարձակվել: իսկ հիշում ե՞ս, որ այդ նույն կռվի կապակցությամբ, մեզ տարբեր տեղերից լուրեր էին հասնում, որ Երասխի նախօրերին Ադրբեջանում էլ են բազմաթիվ նայլոտներ կազմակերպվել: Ու որ նրանց էլ ահազանգեր էր հասել, թե իբր հայերս ենք երասխի կողմից հարձակվել ու գինու գործարանի կողմի բլուրներից սադարակի կողմն ենք կրակոցներ սկսել… Կիրովականցի Վահանին գերությունից վերադարձնելու օրը, Աշոտ Նավասարդյանը թորքերի հետ զրույցից հետո համոզվել էր, որ իրականում ոչ նրանք էին հարձակվել, ոչ մերոնք, այլ թե էն կողմ թե մեր կողմ կրակողները բլուի վրա դիրքավորված, մեր մեջ խցկված ու մեզ իրար կպցնող սովետական բանկն էր:
Մոսոյի մարմինը դեռ Երևան չհասած, լուր տարածեցին թե ՀՀՇ-ի արածն էր, բայց այդ օրը ՀՀՇ-ն էլ զոհ տվեց: ՀՀՇ-ի անուն վարքաբեկվում էր նույնքան, որքան որ մյուսներին: Երասխավանում տեղի ունեցած պատասխանատուն, այդ օրերին սահմանից շատ ավելի հեռու գտնվող Վազգեն Սարգսյանը չէր, Վազգեն Մանուկյանն էր: Ազատության հրապարակում մեզ զինվելու կոչ անողը Լևոնը կամ Վանոն չէին, Մանուչարյան Աշոտն էր: ԿԳԲ-ի չաստից, իբր մեր ազգայնացրած զենքերի կազմակերպիչը ՀՀՇ-ն չէր, Կծանից ոչնչով չտարբերվող Խուճուճ Գոքորն էր՝ Արամազդի, Արծրունի (տեր տերի) ու Հայրիկյանի «պահաջով» կգբ-ից իրեն կցված, իբրև վարորդ Մակարյան Հակոբն էր: Նոյեմբերյանի կռիվ մոգոնողը ՀՀՇ-ն չեր, էլի Տերտերն էր, որ Սևոյան Հենդոյին գերի թողեց, եկավ ՀԱԲ-ին ու մյուսներին տարավ գցեց ռուսների թիրախը: ԱԻՄավանում էլ էդքան տղա կորցրին, տանողը էլի ՀՀՇ-ն չէր, Արամազդն էր: Մոսոյի դիահերձման ժամանակ մեր ներկայացուցիչն էլ Արամազդն էր, ՀՀՇ-ն չէր:
Հարգելի Սվետա, թող տպավորություն չստեղծվի, թե իմ այս պահի նպատակը, ՀՀՇ-ի պաշտպանությունն է, ես էլ չեմ սիրել ՀՀՇ-ին, բայց ժամանակները ու դրանց ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ դեպքերը հստակ խոսում են այն մասին, որ ՀՀՇ-ում էլ, մեր մյուս կազմակերպությունների նման, վխտացել են կգբական ագենտնրը: Հանձինս Աշոտ Մանուչարյանի, Վազգեն Մանուկյանի ու էլի թաքնված կամ բացահայտված ռուսական ագենտներ:
Հարգանքներով` Վահագն Ղուկասյան
Կարդացողի Հավանություն՝
0
0
Վահագն Ղուկասյան
Ճիշտն ասած, չնայաց 20 տարի առաջ հետևել եմ այդ աղմկահարուց դատավարության, բայց չգիտեի որ որպես քննիչի, այն հանձնարարված է եղել Սերգեյ Աբրահամյանին: Դատախազական համակարգում տեղավորված սույն քննիչը, իրականում հատուկ ծառայությունների դրածո ագենտ է եղել: Նույն Սերգեյ Աբրահամյանի էի Սերժ Սարգսյանական իշխանությունները հանձնարարել գլխավորել Վանո Սիրադեղյանի դեմ սարքվող գործը. Այդ մասին ես դեռևս 10 առաջ մամուլում գրելու առիթ ունեցել եմ ու ապացուցել որ այն սարքվել է: Ու երևի պատահական չի, որ 7-8 տարի առաջ էլ, դարձյալ նույն Ս.Աբրահամյանին հանձնվեց Նիկոլ Փաշինյան դեմ «հարուցված» սարքված գործը:
Վահագն Ղուկասյան, Փարիզից, septemberi21@yahoo.com
Կարդացողի Հավանություն՝
1
0
Վահագն Ղուկասյան
septemberi21 @ yahoo .com
Կարդացողի Հավանություն՝
0
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
- People about Kocharyan – 15-19.05.2012
- Հիտլերը վառեց Ռայխստագը՝ մեղքը գցելով կոմունիստների վրա, ՀՀկ-ն՝ իր կռիշը, տեսնես ո՞ւմ է շառի քաշելու…
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-8)
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-7)
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- Անքննելի մեկ այլ գործ
- -Շվեյկ, այնոյինը կապի…
- Ինչո՞ւ վարչապետը ձերբակալված չէ: Հարություն Առաքելյանը 6 ամիս է կորած է: Գուցե՞ բանտարկված է: Ծառուկյան պատժիր հանցագործին…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-6)
- Հարգելի Գևորգ, մի՛ փորձեք երևույթը հայկական բառապաշարի մեջ խցկել: Իրերը կոչեք հեղինակած օտար լեզվով՝ «գյոթեր» և «ղզօղլաններ»: Եթե ուզում եք հասկանալ օտար այս բառերի արմատական իմաստը, ապա դրանք այսպիսին են՝ «ոռեր» և «աղջիկտղաներ»:
- Հայաստանի կառավարությունը քիչ էր մնացել կորցներ երկրին մեծ եկամուտներ ապահովող, Թուրքիայում արտադրական փորձաշրջան անցած, հայ հաճախորդներին այս էլ քանիերորդ անգամ «քցել» փորձող ահեստավարժ մարմնավաճառից:
- http://www.jewishracism.com/JewishGenocide.htm
- « KRAV MAGA »-ՈՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ՍՔՈՂՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՈՎ
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-5)
- ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՄԻՑ ԿՈՐԶՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ…
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
- Էշն ինչ գիտի՜, նուշն ի՞նչ է…
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Թուրքիայում քրիստոնյաները որպես հարևան 10 տոկոսով ավելի ցանկալի են՝ քան հրեաները:
- «Հայրենիք» ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- Վիշապի Կարկատանով Կարմիր գլխարկը և տատիկի կարկանդակը:Նամակ Լույսաշխարհին:
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-4)
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 22, 2012 16:05 - չքննարկված
ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- -Շվեյկ, այնոյինը կապի…
ՀԱՅԱՍՏԱՆ - May 22, 2012 15:25 - չքննարկված
People about Kocharyan – 15-19.05.2012
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Անքննելի մեկ այլ գործ
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - May 9, 2012 9:28 - 2 քննարկում
Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Обращение к христианам
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Jews, Zionists Behind Armenian Genocide Holocaust…
- За xолокост-геноцидом Армян стоят сионисты.
- Священный Арарат: Обиталище Богов

Շնորհակալություն հարգելի Սվետլանա. օրինակելի է Ձեր վարքը: Կուզեի «Բաց նամակ Վազգեն Սարգսյանին»-ն էլ կարդալ:
/Բարեբախտաբար, կյանքումս նման իրավիճակներում չեմ հայտնվել, բայց համոզված եմ , որ ես էլ անդրդվելի կլինեի:/
Նամակը կարդալուց, կարծես թե, բութ գործիքից ստացվող ցավ զգացի : / Ցավոք, այդ գործիքը ստեղծող վարպետները անթափանց վարագույրների հետեւում մնալով՝ Լեւոնի նման բյուրավոր ԳՈՐԾԻՔՆԵՐ են ԲԹԱՑՆՈՒՄ ու ,որպես ընծա, մատուցում տարբեր ազգերին, որ իրենց գլխին խփեն: /
Փառք Հակոբջան Թադևոսյանին, ով Հրայրի պես ՀԱՅ որդի է նվիրել աշխարհին՝ մարդկային ՀԱՅ տեսակի բարեբեր երթը չընթհատելու համար :
Լույս Աշխարհի հարցադրումները պատասխանի կարիք ունեն՝ իրոք:
Կարդացողի Հավանություն՝
1
0