Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, January 20, 2012 16:37 - 6 քննարկում

Որտե՞ղ փնտրենք մեր ծագման վկայագիրը:

Գրել է Լուսանցք

17-11-2008

Հայկական զլմ-ները շատ քիչ են անդրադառնում հեթանոսություն-քրիստոնեություն առնչություններին (կամ՝ միմիայն հակասություններին են անդրադառնում), եւ առհասարակ, հայոց հեթանոսական ու նախահեթանոսական անցյալին, հայ արիականության թեմային կարծես «տաբու» է դրված: Իսկ նախաքրիստոնեական անցյալ ասելով՝ շատերը պարզապես հասկանում են ինչ-որ անորոշ կռապաշտություն (հաճախ շփոթելով հունական, հռոմեական, նաեւ պարսկական ու հնդկական ազգային հավատների հետ)՝ բացարձակապես չխորանալով հին հավատի ու նախնյաց պաշտամունքի արմատների ու տիեզերաճանաչողության մեջ:

Քրիստոնյա հոգեւորականներից շատերը, լավ իմանալով հեթանոսական (իմա՝ ազգային) հավատի աշխարհաճանաչողական սկզբունքները, լռում են, կամ՝ կեղծում իրականությունը: Իսկ «հասարակ» մահկանացուները պարզապես «կտրված» են այդ անցյալից՝ ոչինչ չիմանալու հանգամանքով պայմանավորված: Ոչինչ չիմանալն էլ պայմանավորված է կրթահամակարգում այդ մասին ոչինչ չսովորեցնելով, չհաղորդելով կամ մի քանի մասնակի դրվագներ ներկայացնելով, այն էլ՝ ոչ ճշգրիտ…

Ուստի հրապարակային ելույթներում, ինչպես հոգեւոր, այնպես էլ աշխարհիկ, մարդիկ եւ մասնագետները հիմնականում տալիս են սին կամ թյուր մեկնաբանություններ մեր նախաքրիստոնեական անցյալի մասին: Իհարկե, թեմային անդրադարձող լրագրողները (հատկապես՝ պատվերով գրող), նաեւ՝ որոշ պատմաբաններ ու հոգեւորականներ նույնպես, վստահեցնում են, թե հանգամանալից ուսումնասիրել են Հայոց պատմության մինչքրիստոնեական անցյալը, բայց զարմանալիորեն ապշում են մեր ձեւակերպումներում (եւ՝ ոչ միայն մեր) հանդիպած նախահեթանոսական ժամանակների մասին տեղեկատվությունից: Առհասարակ՝ նախահեթանոսական ձեւակերպումից: Պարզ է, որ փաստագրական «պատառիկները» դեռ չեն կարող ամբողջապես վեր հանել նախահեթանոսական ժամանակների իրողությունները, սակայն, պատմական անցքերի ավելի խորը վերլուծությունները որոշակիորեն հստակեցնում են ընդհանուր մարդկային պատմության եւ մասնավորապես՝ հայ արիական ժամանակաշրջանի մի շարք փաստեր… Ինչպես հայկական, այնպես էլ շումերական, խեթական, աքքադական, ասուրական, հունական, հրեական, պարսկական, հնդկական (հատկապես՝ վեդայական) եւ այլ աղբյուրները մեզ տալիս են պատմական հիմնարար տեղեկություններ, որոնց հիմքի վրա կարող է եւ՛ անցյալի պատմությունը վեր հանվել, եւ՛ իրականությունը: Ունենք լուրջ գիտնականներ, ովքեր արդեն տպագրել են տասնյակ պատմագիտական գրքեր՝ վկայելով ու հիմնավորելով այդ նյութերը: Այս հայագիտական աշխատություններում Հայոց պատմությունը ներկայացված է ինչպես 4-7 հզ., այնպես էլ՝ 10-12 հզ., եւ ավելին՝ մինչեւ 40 հզ. տարվա վաղեմությունից… Խոսքը Հայոց պատմության մասին է, այն պատմության, որը տալիս է Հայկական լեռնաշխարհում ապրող բնիկների՝ հայերի մասին գոնե փոքր-ինչ տեղեկություններ: Այսինքն՝ խոսքը Հայոց բուն ծագումնաբանության մասին չէ, որին անդրադառնալը դեռ նոր ու անակնկալ իրողություններ է բացահայտելու… Հին ազգերի պատմությունը «տիեզերական» թելերով կապված է արարչական երեւույթների (Տիեզերաշինության) բուն գործընթացների հետ, եւ մարդկության (բնական ազգերի) տարիքը կարող է մեզ աներեւակայելի հեռուները տանել, որից շատերը գուցեեւ սարսափեն… Իսկ սարսափը ամեն բան հերքելու, համբերատար ու տրամաբանված չառաջնորդվելու եւ էլի նման հակա-բաների լուրջ խթան է դառնում… Մարդը հաճախ հենց սարսափից է, որ չի ցանկանում իր քթից այն կողմ տեսնել: Չնայած մարդուն հատուկ է քիթը իր նմանների գործերին խառնելը, բայց հազարամյակներից անդին… կամ… դեպի տիեզերական հեռաստանները նայելը շատ քչերին է ցանկալի եւ հետաքրքիր, նաեւ՝ հասու: Մեր աշխարհահռչակ ազգակից գիտնական, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը տիեզերագիտական երկար ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ Երկիր մոլորակը 5-10 մլրդ. տարեկան է: Իսկ աշխարհի հնագույն գրավոր աղբյուրներից՝ Վեդաներում, մարդկության ծագման կամ գոյության մասին արձանագրված փաստերն ունեն շուրջ 1,3 մլրդ. տարվա վաղեմություն… Ըստ որոշ գիտական տվյալների, Երկիր մոլորակը 13,7 մլրդ., իսկ ըստ Ալեքսանդր Ֆրիդմանի մաթեմատիկական հաշվարկների՝ մոտ 18 մլրդ. տարեկան է… Այնպես որ, 10 հզ. կամ 100 հզ. տարվա պատմություն ունենալու բանավեճերն ու գիտական եզրակացությունները դեռ բազմիցս սրբագրվելու են՝ դեռ բացահայտելով շատ ու շատ խորիմաստ խորհուրդներ…… Երբ հետեւում ենք մեր նախնյաց իմացության՝ մտքի եւ իմաստնության ընթացքին, ապա հասկանալի է դառնում, որ նրանք կարողացել են ոչ միայն երկրային, այլեւ՝ տիեզերական հաշվարկներով զբաղվել: Իսկ հայկական արեգակնային ու լուսնային տոմարները (իրենց ձեւով եզակի) հավաստում են, որ հին հայերը ոչ միայն իմացել են իրենց գործն ու առաքելությունը, այլեւ՝ ամենօրյա (ամեն օրվա խորհրդի) անելիքը…… Հաճախ են հնչում այսպիսի պարզ տեսակետներ՝ բա որտե՞ղ են հին հայերի քաղաքակրթության հետքերը: Խոսքն ավերակների վերածած պատմության ու հոգեւոր-մշակութային արժեքների մասին չէ, այլ՝ թե որտե՞ղ են հին հայերի ստեղծած ինքնաթիռի մնացորդները կամ հեռուստաաշտարակի ավերակները… Եթե միանգամից ասենք, որ սրանք պարզունակ հարցադրումներ են, մեզ հաստատ կհամարեն օդում խոսողներ: Բայց մի հարց ենք տալիս նման հարցերը տվողներին՝ հին հայերի (հայ(ր)-ների)՝ (higher)* – բարձրյալների) ինչի՞ն էին պետք այդ ինքնաթիռն ու հեռուստակայանը, եթե Աստվածների հետ խոսող, հոգին Երկիր մոլորակում ու Տիեզերքում սավառնեցնող (ինչպես այսօրվա Յոգի(Հոգի)-ները) Աստվածամարդիկ գիտեին ամեն բան (իսկ ցանկության դեպքում՝ տարածության եւ ժամանակի մեջ խնդիրներ էին լուծում), այնպիսի գաղտնիքներ, որոնք այսօրվա «գերզարգացած» մարդու համար դեռ գերբնական երեւույթներ են…… Եթե մարդը դեռեւս Լուսնից այն կողմ ոտք չի դրել ու դեռ հայտնի չէ՝ կարո՞ղ է Մարսից հեռու գնալ, ապա հին հայերը տեղեկանում էին Մեծ-Տի Եզերքի Երկինքների իրադարձություններին, իսկ Երկրին սպառնացող վտանգների մասին «դեղին» զլմ-ներից չէին տեղեկանում, այլ՝ թափառող տեղեկատվական Տիեզերադաշտերից… Նրանք տիեզերաանցքերի (սեւ խոռոչներ) մասին սարսափով չէին խոսում, քանզի հասկանում էին Լույսի ու Խավարի Առաքելությունները, եւ Արիների ու Չարիների մասին հեքիաթներում չէին կարդում, այլ՝ իրապես շփվում էին այդ վերերկրային ուժերի հետ…… Երբ պատկերացնում ենք, որ մի Կենդանակերպի լիագումար պտույտի չէ, որ ականատես են եղել մեր նախնիները, ապա ազգի կամ մարդու ծնունդը հաշվարկելը դառնում է խիստ բարդ ու ներկայիս մարդու ուղեղի համար անվերահսկելի մի գործ: Արեգակնային համակարգի 1 ամիսը 2160 երկրային տարի է (կարծիք կա՝ 720 երկրային տարի), 1 եղանակը (3 ամիս)՝ 6480 երկրային տարի է, իսկ 1 տարին (12 ամիս)՝ 25.920 երկրային տարի: Եվ մեկ անգամ չէ, որ այս պտույտը «գրանցել» են հին հայերը: Տեսակետներ կան, որ Գալակտիկական 1 պարբերությունը 8 մլն. 640 հզ. երկրային տարի է (ըստ Վեդաների՝ ներկայումս մեր Գալակտիկան՝ Ծիր Կաթինը, կատարել է մոտ 51,5 նման պտույտ): 1 Կենտրոնական Գալակտիկայի շուրջ պտույտը՝ Միջգալակտիկական-Տիեզերական 1 պարբերությունը, այս հաշվարկով 8 մլրդ. 640 մլն. երկրային տարի է: Իսկ ըստ Վեդաների, 1 մահայուգան = 4 մլն. 320 հզ. երկրային տարվա (գարուն (սատյա յուգա) – 1 մլն. 728 հզ., ամառ – (դվայպարա յուգա) – 1 մլն. 296 հզ., աշուն – (տրետա յուգա) – 864 հզ., ձմեռ – (կալի յուգա) – 432 հզ. տարի): Երբ հասկանում ենք նաեւ, որ մեր նախնիներն իմացել են Նյութական Տիեզերքի 1 օրվա հաշվարկը (= 1000 մահայուգայի, իսկ 1000 մահայուգան = կալպայի (Բրահմայի 1 օրը, (նույնն է՝ նաեւ գիշերը)), այսինքն՝ 1 լրիվ օրը = 8.640.000 երկրային տարվա), ապա գիտակցում ենք, որ հաստատ մեր փառահեղ նախնիները «սերիալներ» ստեղծելու եւ կյանքի վայելքները, արժեքն ու իմաստը խաղատներում գտնելու, նաեւ իշխանություն-ընդդիմություն խաղալու ցինիկ ցանկություններ բնավ չեն ունեցել…… Իսկ Նյութական Տիեզերքը (Տիեզերքի ամեն օրը՝ ցերեկ-գիշեր, համարվում է մեռնող-հառնող Տիեզերք) ապրում է 100 տարի, որը բաղկացած է 365 այդպիսի օրերից: Եվ ահա, հիմա գտնվում ենք 51,5 տարվա ընթացքում: Նյութական Տիեզերքի (Բրահմայի կյանքի (100 տարին)) տեւողությունը մոտ 311 տրլն. 40 մլրդ. երկրային տարի է… Հայ-արիական իմաստնությունն ասում է՝ «Նյութեղեն է այն, ինչ զգայական է (ընդհուպ մինչեւ գենետիկ հիշողության երեւակումները)», «Տիեզերքը նյութ է եւ լողում է Գերիմաստության հոգեւոր անեզրության մեջ» (Հայ Արիական Միաբանության կենսադրույթների «Իմաստություն» բաժին): Եվ այժմ, երբ նոր հայերը ցանկանում են ապրել իրապես հին հայերի հոգեւոր-իմացական արժեհամակարգով, հայ-արիական-ցեղակրոն (ցեղապաշտական) ձեւով, շատերը խրտնում են այդ ապրելակերպից (ավելին՝ հակադրվում են): Բայց նրանք, ովքեր իրապես սկսել են ցեղը՝ գենը, գիտակցաբար կրել եւ արթնացնել իրենց մեջ, հասկանում են, որ այն ամենը, ինչ վերը շարադրված է, իրական ու իրատեսական է եւ մոտենում է ի շրջանս յուր…… Ցեղա-կրոն-ությունը, դեռ դրա հիմնադիր Նժդեհն է ասել, կրոն չէ՝ «ցեղային կրոն» չէ, որ ինչ-որ կերպ նույնացնելով հեթանոսությանը, համարվի կրոնական աղանդ: ՑԵՂ-ա-ԿՐՈՆ նշանակում է ցեղը կրող, այլ ոչ՝ ցեղի կրոն… ինչպես մաքրակրոնը նշանակում է մաքուրը (մաքրությունը) կրող, ոչ թե՝ մաքուր կրոն եւ այլն: Այսօրվա հայը Ծագումով (Տեսակով) ԱՐԻԱՑԻ (Հայ-Արիացի) է, Հավատով (Աշխարահայացողությամբ)՝ ԱԶԳԱՅԻՆ-ՑԵՂԱԿՐՈՆ (ազգ (հայերեն) – հեթանոս (ասորերեն) – էթնոս (հունարեն)), Կրոնով (Իմաստասիրությամբ)՝ ՔՐԻՍՏՈՆՅԱ (հիմնականում): Եթե այս դեպքում էլ թարգմանենք հրեա-հունական քրիստոնյա (Հիսուս Քրիստոս) հասկացողությունը, ապա կստանանք ՕԾՅԱԼՈւԹՅԱՆ եւ ՓՐԿՉՈւԹՅԱՆ տեսությունը, որ հայ-արիներին, վաղուց է հայտնի, եւ ԱՐԱՐԱՏ-ն էլ մարդկության օծյալ ժողովրդի ԱՐԱՐՄԱՆ ու ՓՐԿՈւԹՅԱՆ վայրն է…… Բազմիցս է գրվել, որ շումերական եւ հնագույն այլ դյուցազներգություններում Արարատյան Երկիրը՝ Հայք-Հայաստանը, համարվում է «Սրբազան օրենքների երկիր», «Աստծո եւ մարդկանց հավիտենական ուխտի երկիր», «Մարդկության փրկության երկիր» եւ այլն: Չցանկանալով այս հոդվածում մանրամասնել պատմական ծավալուն փաստերը (անհրաժեշտության դեպքում կարող ենք)՝ միայն նշեմ, որ հայ-արիական հավատը (Եհովայի հետեւորդների կողմից հեթանոսական որակված) ՀԱՅ ՏԵՍԱԿ-ի ծագման պես հին է (ինչպես՝ Հայոց դիցարանը), եւ մեր հին հավատի որակումը որպես աղանդի, կամ՝ համեմատությունը 1-2 հազարամյակի պատմություն ունեցող կրոնների հետ, մեղմ ասած, զարմանալի է: Ա՛յ, հակառակը կարելի է դիտարկել, քանզի հզոր ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ ՀԱՎԱՏ-ի՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի փլուզումից հետո, ԱՐԻԱԿԱՆ ծագմամբ տարբեր ազգերը ստեղծեցին իրենց ազգային հավատքները, այդ թվում՝ հայոց արիադավանությունը՝ հեթանոսությունը նույնպես, հենվելով ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի հիմնարար սկզբունքներին, որի հիմքին էլ հետագայում «ամրացավ» քրիստոնեությունը: Հայ առաքելական եկեղեցու գրեթե բոլոր տոներն ու ծեսերը խարսխված են Հայոց հին հավատի արարողակարգի ու ծիսակարգի վրա (նույնիսկ «Պատարագ»-ի Քրիստոսին նվիրված մասը, ըստ որոշ մասնագետների, Վահագն Աստծուն նվիրված ձոներգության «թարմացված» տեսակն է…): Բայց, Եհովայի ընտրյալ ազգը՝ հրեաները, ամեն կերպ «փակեցին» մեր Աստվածներին, մեր ձեռքերով Նրանց էլ մեր պատմության ու տաճարների հետ այրեցին ու հիմնահատակ ավերեցին: Այդ ամենն արվեց «Աստծու որդու»՝ խաչի հետեւում պատսպարվելով եւ հետագայում քրիստոնեացման «խաչակրաց» ավերիչ կեցվածքով: Բայց Աստվածները միշտ կան… Նրանք մեր նախնյաց չպատժեցին (քանզի իսկապես սիրում էին), բայց՝ հեռացան, Նրանք հեռացել են նաեւ մեր անմահ հոգիներից, աշխարհահայացքային- տիեզերաճանաչողական տեսլականից (Հայոց Էպոսի Փոքր Մհերը փակվել է քարայրում եւ սպասում է մեր հոգու վերազարթոնքին, տիեզերականչին): Այո՛, մեր իսկ ձեռքերով են հիմնականում ոչնչացրել մեր ԾԱԳՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ-ը, բազում հազարամյակների պատմությունը՝ քրմական մատյանները, խավարեցրել են մեր տիեզերահաղորդ լույսը, սակայն, ամեն ինչ չէ, որ կորել է եւ դեռ վերադառնալու է… երբ մենք հասկանանք ու կարեւորենք մեր ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆ-ը: Իսկ դա պարզապես նիրհած է մեր Գեն-ի ներսում: Քրիստոնեությունը, որպես կրոն, նույնպես ճգնաժամ է ապրում, այդ պատճառով կարիք չկա այն «փրկելու» համար խառնել ամենատարբեր հասկացությունները: Այսինքն՝ հեթանոսությունը, քրիստոնեությունը եւ ցեղակրոնությունը միմյանց հակադրելն անիմաստ է, մեկ անգամ արդեն հակադրել ու կործանվել ենք (այժմ ապրում ենք գենետիկ ու հոգեւոր խեղումներով), ճիշտը անցյալի-ներկայի-ապագայի համադրումն է, ոչ՝ հակադրումը: Իսկ գալիքը այն սկիզբն է, որտեղից մենք եկել ենք ու… պիտի գանք ու գնանք պարբերաբար……

Արամ Ավետյան



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Edmond Ebrahimi ( Abrahamian )
Jan 20, 2012 22:54


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('17864') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xBA\xD6\x80\xD5\xA5\xD5\xBD \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xBA\xD6\x80\xD5\xA5\xD5\xBD \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xBA\xD6\x80\xD5\xA5\xD5\xBD \xD5\xAC\xD5\xB8...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219