Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, January 20, 2012 5:00 - 20 քննարկում

Ճշմարտությունը կախված է Արշունեցու ազնվությունից:

Օգտակար եղավ հագեցած գույներով պատի վրայի նկարի ներկայացնելը կայքէջում, դա հնարավորություն տվեց մի շարք պարզաբանումների, որ կատարվեց գունա-անալիզատորի միջոցով: Ես այդ նկարը տպագրեցի և տարա ՀՕՄ ԴԵՊՕ շինարարական խանութ և խնդրեցի գույներ տեսակավորող աշխատակցին իր մասնագիտացված համակարգիչով գտնել գույների անունները, բաղադրիչները, տեսակը, որակը, նրանց կայունությունը ջրի և լույսի նկատմամբ և այլն: Ներկայացնում եմ մանրամասնորեն

1. Գույներն են «Մաջենտա.», «Սայան», «Ելօ», և դրանց խառնուրդով պայմանավորված սևգույն: Գույների համակարգը` CMYK

2. Ներկերն ահավոր կայուն և մնայուն են, մանրահատ, մոլեկուլյար չափսերի. վրձինով քսված չեն, տարածված են համաչափ, աերոգրաֆով:

3. Աերոգրաֆի անցքերը համապատասխանում են «Պլոտեր» տպագրիչներին. դրանք համակարգիշի հետ աշխատող, հեղուկ ներկ-թանաքներով աշխատող տպագրական սարքեր են, որոնց վրա կարելի տպել հսկայական չափսերի պաստառներ պլաստիկե հենքի վրա:

4.Գործնականորեն այդ ներկերը հենքից չեն հեռացվում, անհնար է նկարը չորանալուց հետո, որևէ լուծիչով հեռացնել նկարը հենքի պլաստիկից: Ես խնդրեցի նաև սպասարկող ոճաբան մասնագետի կարծիքը նկարում երևացող կնոջ մասին (նրանք ասացին, որ դա կին է): Ոճաբանը մի պահ ներողություն խնդրեց, գնաց և վերադարձավ ձեռքին մի տարօրինակ մանր ծակերով թաղանթ և ասաց,  որ նկարը սրանով կբերվի իրական տեսքի: Երբ նա նկարը տեղադրեց թաղանթի տակ, նկարը, ով զարմանք, դարձավ պայծառ և հստակ, իսկ կողքի սրբապատկերը, որ մինչ այդ ավելի լավ էր երևում խավարեց, կորցրեց հստակությունը: Ամբող անձնակազմը հավաքվել էին դիտելու այդ իսկական հրաշքը: Նկարից մեզ էր նայում շականակագույն մազերով, դեղին, ասեղնագործ մինչև վիզը հասնող շապիկով, գեղեցիկ և թարմ մաշկով մի գեղեցկուհի, մուգ մոխրագուն աչքերով: Մազերը ուղղված էին և կտրված մինչև ուսերը: Ոճաբանը ասաց ,« Դատելով շորերից, դեմքի վրայի ավելորդ գույների և շրթնաներկի բացակայությունից այս կինը արևելքի կին է, հավանաբար մուսուլմանուհի»: Ես իհարկե նրան չպատմեցի թե դա ինչ նկար է: Այսքանը:

Հիմա քանի որ ըստ Արշունեցու հայտարարության այդ նկարը անհետացել է, և չի նկարահանվի  պատը առանց նկարի , քանի որ նա դիմելով Լույսաշխարհի մասնակիցներին և նաև փաստեր պահանջողներին ուղղակի հայտարարում է.  «դուք այդ հնարավորությունը ձեր բռնած դիրքով ձեռից բաց եք թողել…», ուրեմն նորից պետք է դիմել Արշունեցուն և խնդրել նրան հայտնելու մեզ, ո՞վ է եղել նախկին տան տերը, արդյո՞ք նա պարսիկ է, թուրք, ալբանացի, կոսովոից, մի խոսքով մուսուլման է եղե՞լ: Եթե այո, ուրեմն Հօմ Դեպոյում կատարած հետազոտումը ճիշտ է և դա տղամարդու նկար չէ, այլ կնոջ, այն էլ մուսուլմանուհու: Հարգելի Սոնա Արշունեցի, խնդրվում է լինել ազնիվ, Ձեզնից է կախված այս թնջուկի լուծումը: Սպասում ենք հույսով և հավատով: Աստված մեզ օգնական:

Քիմիկոս, Արտավազդ Գրիգորյան

Նորդ Հոլիվուդ



20 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

david
Jan 20, 2012 5:37


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('17835') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC\xD5\xAB ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219