Սվետլանա Մարգարյան - Հեղինակ՝ . Thursday, January 19, 2012 3:26 - 6 քննարկում

…ի՞նչ եք ուզում անել, հիմնահատակ կործանե՞լ բոլոր եկեղեցիներն ու կառույցները:

Կուզեի գրել   քրիստոնեության քանդման և նորի ստեղծման վերաբերյալ,ինչին վախով անդրադառնում են ոմանք երբեմն,երբ ամեն անգամ զրույց Է     ծավալվում քրիստոնեության մասին:Միշտ դեմ եմ եղել որևիցե բան քանդելուն:Ինչ վերաբերվում է քրիստոնեությանը, այդ կրոնի կողմից ստեղծված արժեքների ոչնչացմանը ևս դեմ եմ,թեև՝ չգիտես ինչու՞ երբ խոսք է գնում ազգային հին արժեքները,Ոգին վերականգնելու մասին,մարդիկ անմիջապես կարծում են,թե կոչ է արվում,կամ նպատակ հետապնդվում ոչնչացնել եղածը՝ քրիստոնեական ամեն բան:Իմիջայլոց ինձ çատերն են գրել այդ մասին,մեղադրելով,թե՝. ի՞նչ եք ուզում անել,հիմնահատակ կործանե՞լ բոլոր եկեղեցիներն ու կառույցները: Մենք գիտենք,որ թեև օտարածին և միտունավոր կերպով Հայաստան բերված այդ կրոնը՝ քրիստոնեությունը հանուն իր հաստատման կործանեց ԱՄԵՆ ԲԱՆ և այն էլ բարբարոսաբար,որը ոչ մի կապ չուներ և  ոչ մի կրոնական սկզբունքների,սիրո,հանդուրժողականության հետ,բայց նույնը վերադարձնելը ՝ կլինի կրկնակի բարբարոսություն:Մարդիկ կան,որ կարծում են,թե ընդհամենը պետք է Աստվածաշնչից կտրել ու դեն նետել ամեն տեսակի աղտեղություններով լցված Հրեական ժողովրդի ազգային պատմությունը՝ Հին Կտակարանը և փոխարենը դնել մեր՝ Հայկական բազմադարյան պատմությունը և ամեն բան իր տեղը կնկնի:Մարդիկ Էլ կան,որ պնդում են,թե Հիսուսը Արիացի էր,ինչն առնվազն ծիծաղելի է,քնզի ընդհամենը աչքի անցկացնելով Հիսուսի վարդապետությունը,պատգամները,կարող ենք տեսնել,որ ճշմարտությունը պահելու պատգամից բացի,ոչ մի Արիական արժեք ու Ոգու արտահայտություն գոյություն չունի:Քրիստոսը՝ Հնդկակն հավատքի,Աստծո Գերագույն Անձնավորության՝ Քրիշնայի ուղղակի փոխադրությունն է և անվամբ,և ծննդյան պատմությամբ,որի դեպքում մնացած բաները Եբրայեցիները փորձել են ուղղակի հարմարեցնել:Քրի»շ«նա-Քրի«Ս»տնա,կամ Քրի«Ս» ՏՈՍ-լատինական վերջավորությունը նույն բաներն են,ինչպես՝ «Ս»տրասբուրգ,կամ «Շ»տրասբուրգ,«Շ»-ի և «Ս»-ի լծորդմամբ(Ա.Վարպետյան):Քրիշնա Աստծո պաշտամունքը,որը գոյություն է ունեցել Քրիստոսից հազրավոր տարիներ առաջ և գրի է առնվել Քրիստոսի ծննդից 500տարի առաջ,նշում է,որ Քրիշնան,կամ՝ Կրիշնան,առանց տղամարդու միջամտության ծնվեց Մայր Դևակիից:Հետո՝ Դևակիի թագավոր եղբոր,որը խլել էր թագավորության իրավունքը Կրիշնայի հորից՝ Դևակիի ամուսինը եղող Վասուդևայից,այդ արքա եղբոր ցասումից խուսափելու համար,որն ուզում էր սպանել մանկանը,Վասուդևան նրան Մատրայից գաղտնի փախցրեց մեկ այլ վայր Վրինդավան:Փախչելիս նա դեմ առավ Յամունա գետին,որի ջրերը ետ քաշվեցին ու ճամփա տվեցին նրան անցնելու և այլն,և այլն…Սրանք նույն աստվածաշնչյան պատմություններն են մնացյալով հանդերձ և Քրիստոսի պատգամները ևս,որոնք տառացիորեն կրկնվում են Քրիշնայից:Տարբերությունը միայն այն է,որ Քրիշնան ապշեցուցիչ ձևով,մտքի ու գիտելիքի ամենաբարձր թռիչքով տվել է բացատրությունը Տիեզերքի,Տիեզերածնության,Բնությա օրենքների,հենց իր պատգամների մանրակրկիտ բացատրության,իսկ Հիսուսը,որի կերպարին այդ բոլորը ծաղկաքաղ անելով հարմարեցրել են ժամանակին ոչ այնքան գրագետ եղող,քոչվոր Եբրայեցի մարգարեները,ոչ:Տարիներ առաջ,80-ականների կեսերին,Երևանում աղմկահարույց դատավարություններ էին տեղի ունենում:Մեկը-մյուսի ետևից դատում էին Մերգելյան ինստիտուտի Երիտասարդ ու խոստումնալից Ֆիզիկոսներին,Հինդուիզմ ուսումնեսիրելու և Կրիշնայական դառնալու պատճառաբանությամբ,ասելով,որ բուսակերությունը,ինչին անցել են այդ ֆիզիկոսները,քայքայում է մարդու առողջությունը և հանդիսանում վատ օրինակ իբր:Ինձ համար միշտ հետաքրքիր ու զարմանալի էր,թե ի՞նչն է այդ հավատքին կապել Ֆիզիկոս այդ մարդկանց:Ծանոթս,որ հայտնի ժուռնալիստ էլ,միշտ լինում էր նրանց փակ դատերին և ապշանքով պատմում նրանց բացատրությունները:Հետագայում,ձեռք բերելով և ուսումնասիրելով Կրիշնան,Բհագավատ Գիտան,Շրիմադ Բհագավատամը,Վեդաները,հասկացա,թե ի՞նչն է այդքան անհանգստացրել բազմակրոն ու միևնույն ժամանակ կրոնին ոչ մի նշանակություն չտվող Սովետական երկրի կառավարությանը:Գիտական այն ահռելի,զարմանալի գաղտնիքները,Տիեզերքի,մոլորակների,մեծ պայթյունի,կյանքի առաջացման,երկրային մարմինների,դրանց տարիքի,ձևի,անգամ նորագույն տեխնիկա հանդիսացող ինքնաթիռների,ատոմային ռումբի,ֆիզիկայի շատ օրենքների՝ ձգողական դաշտի,էներգիայի և այլնի մասին եղած մանրակրկիտ տեղեկությունները,որը տալիս էր այդ կրոնը,կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ Հնդկական փիլիսոփայությունը,որոնցից շատերը արգելված էին լայն մասսաներին և գաղտնի էին պահվում Սովետական տարիներին,ստիպում էին,դրանք  ուսումնասիրողներին չեզոքացնել,հեռու պահել մասսաներից:Մեկ օրինակ ընդհամենը՝ Կրիշնան ասում է՝. Տիեզերքում ամեն բան ԷՆԵՐԳԻԱ է և նյութը դառնում է էներգիա,իսկ էներգիան նյութ:Այս բանը,որը գրվել է հազարավոր տարիներ առաջ,այսօր հաստատված է ֆիզիկայով և նույնիսկ դպրոցներում են դասավանդում:Սա ֆիզիկայի խորը պարզաբանման արդյունք  է,որից բխում են շատ ուրիշ պարզաբանումներ:Եվ եթե ֆիզիկոսներն իրենց ուսումնասիրություններում հասու են եղել դրան ընդհամենը 20-րդ դարում,ապա Կրիշնա ուսմունքը դա ասել է խորը անցյալում:Այսօր աստղոֆիզիկական հաշվումները հանգում են զույգ և նույնիսկ բազմակի Տիեզերքների առկայությանը,Տիեզերքի ընդարձակմանը,Տիեզերքի սահման ունենալուն և ոչ թե՝  անսահմանությանը և այլն,ինչի մասին մանրամասն բացատրել է Կրիշնան Արջունանին,որին նույնիսկ տանում և ցույց է տալիս Տիեզերքի սահմանը:Իսկ Արջունանը Արի-Հայն էր,որին Կրիշնա Արարիչը վստահեց ու հայտնեց բնության բոլոր գաղտնիքները,այսինքն՝ Գիտություն տվեց նրան՝ Արջունային,որը հենց Կրիշնայի վկայությամբ՝   կոչված էր այն իմանալու և մարդկանց փոխանցելու այդ գիտությունը:Արջունանն այն Արի-հայն Էր,որը իր չորս եղբայրների հետ միասին,իրենց հյուր եկաց Կրիçնային հյուրասիրեցին Արրատտայի ձյունով,հենց ըստ Հինդույական սուրբ գրքի… Եվ ահա այս բոլորին ծանոթ լինող մեկը,անհնար է,որ կուրորեն հավատա շատ ավելի թույլ ու հակասություններով լի Քրիստոնեական վարդապետությանը և Հիսուսին՝ որպես Աստծո որդու կամ մարմնացման,երբ թեև բացահայտ չի գրվում,բայց կա վկայված և բոլորը գիտեն,որ այդ Աստծո «որդին» անգամ,12 տարեկան հասակում գնաց Արևելք,եղավ Պարսկաստանում,Հնդկաստանում և Տիբեթում,ուսումնասիրեց Պարսկական Ավեստան,Հնդկական ու Տիբեթի զարմանահրաշ ժողովրդի կրոններն ու իմաստնությունները,ուսումնասիրեց Յոգա և տիրապետեց այդ ուսմունքին 21 տարի շարունակ և հետո՝ 33տարեկանում միայն վերադառնալով  իր ժողովրդի մոտ,սկսեց իր վարդապետությունը քարոզել,որի հիմքում տարիներ շարունակ իր ուսումնասիրած,հասկացած և դրանք իր ժողովրդի կենսակերպին հարմարեցրած Արևելյան մաքրամաքուր պատգամներն էին,որի միջոցով Հիսուսը ամենայն հավանականությամբ նպատակ էր հետապնդում Եբրայեցիների զզվելի ու ամոթալի կենսակերպը նորմալ մարդկային հիմքերի վրա դնել,ինչը բնականաբար չհաջողվեց: Հատուկ ուշադրություն կենտրոնացնել պետք չէ,նկատելու համար,որ Քրիստոնեությունը,որպես կրոն,այլևս սպառել է իրեն:Դրա ամենավառ ապացույցներից մեկը՝  բազմաթիվ աղանդների գոյացումն է,որոնք գալիս են Քրիստոնեության հիմքի վրա ստեղցելու մի նոր բան,ցանկանալով նորոգել,նոր ուժ ու թափ տալ նրան,բայց ՝ ապարդյուն:Աçղարհում չկա ուրիç մի կրոն,որտեղ այնքան çատ ու բազմազան լինեն աղանդները,որքան քրիստոնեության մոտ…Մենք՝ Հայերս,եթե ճիշտը խոստովանենք,ամենաամուրը կպած լինելով այդ կրոնին,ոչ թե իրոք այդքան հավատացիալ ենք,այլ հավատարիմ այդ կրոնն ընդունելու մեր նախնական նպատակին և դարավոր քարոզներին,ցանկանում ենք ամուր պահել մեր ազգային նկարագիրը այդ կրոնի միջոցով,ինչը քարոզել ու համոզել են մեզ արդեն երկու հազարամյակ,որն ավա՜ղ,իրականում շատ հեռու է Հայի իրական նկարագրից:Սակայն մենք վախենալու ոչինչ չունենք այդ կրոնի բնական ընթացքի և անխուսափելի կործանման դեպքում,քանզի մենք ունենք մերը,մեր սեփականը,որն անհամեմատ ավելի հզոր է և գիտականորեն անհամեմատ ավելի զորեղ,թեև բավականին ոչնչացվաց ու մոռացվաց:Մենք ոչ թե պիտի կործանենք այդ կրոնը,ինչպես կարցում ու վաղ են ապրում ոմանք,այլ սերունդներին վերադարձնելով մեր եղած,բայց կործանված հինն ու հզորը,նրանց հասու դարձնելով մեր հավատալիքներին,ըստ այդու՝ վեր հանելով նրանց մեջ Հայկյան Ոգին,լսելի դարձնելով նրանց իրենց մեջ նիրհած Արիական Գենի կանչը,նախապատրաստենք այն անխուսափելի փոխակերպմանը,որը տեղի է ունենալու բնական ընթացքով,որպեսզի ազգը վճռական պահին կանգնելով կատարված փստի առաջ,չմոլորվի ու չգնա դեպի կործանում:Եթե մենք քիչ թե շատ տեղյակ չլինեյինք մեր պատմությանը՝  որ մազապուրծ,կոտորածից հետո  ուժ ենք գտել,ստեղծել և ունեցել ենք Անկախ պետություն,եթե հասու չլինեյինք դրա հնարավորությանը,եթե քիչ թե շատ տեղյակ չլինեյինք Անկախության գաղափարներին,հետագայում՝ 1991թվականին կանգնելով Սովետական Միության քանդման փաստի առաջ,չէինք իմանա մեր անելիքը,կմոլորվեյինք և ստրկական հոգեբանությունը երևի թե մեզ կտաներ դեպի կործանում,կամ՝ լավագույն դեպքում՝ Անկախ Հայրենիք ունենալու հավիտենական կորստին:Ահա այսպես,այսօր էլ շատ աչալուրջ հետևողներ,ուղղակի տեսնում են Քրիստոնեության անկումը: Եվրոպայում ահավոր է վիճակն այլևս:Այստեղ արդեն 5 տարուց ավելի է,որ ոչ մի երիտասարդ չի ցանկանում սովորել հոգևոր դպրոցներում,մտածում են թույլ տալ աղջիկների հոգևոր ուսում ստանալու,որոնք հետագայում կապահովվեն  կադրերի քանակը եկեղեցիներում հոգևորականներ դառնալով:Այստեղ,ժողովրդի 90%-ից ավելին անհավատ են,թեև կանոնավոր պահպանում են եկեղեցիական ծեսերը,որպես սովորական տոնախմբություն:Ամիս չկա,որ չլսենք,թե այսինչ եկեղեցում,այսինչ հոգևորականը  բռնաբարեց այս աղջկան,կամ տղային,դպրոցներում ազատ խոսվում և քարոզվում է համասեռամոլների մասին,որպես բնական մի երևույթի,ահավոր չափերի են հասել Եղբայրների,հայրերի կողմից իրենց քույրերի ու աղջիկների հետ սեռական երկարատև կապի մեջ լինելու դեպքերը և այլն:Սրանք աստվածամերժության,Աստծուց չվախենալու,նրա գոյությանն ընդհանրապես չհավատալու հետևանք են իմ խորին համոզմամբ,որն իր հերթին բերելով ազգային արժեքների կորստյան,ի վերջո՝  վեր է ածվում համընդհանուր այլասերվածության:Մարդկությունը գնալով զարգանում է,նրան այլևս չես կերակրի աստծու կողմից 7 օրում երկիրը սարքելու պրիմիտիվ ու գիտության հետ ոչ մի եզր չունեցող հեքիաթներով:Աստծու գոյությունը,նրա կերպարն առհասարակ պետք է պատճառաբանված լինի,ապացուցելի անգամ ամենահզոր գիտական թրիչքներով,ինչն անկասկած գոյություն ունի և ապացուցելի է,թեև ես ևս ընդունում եմ,որ Աստվաց հոգևոր Է,անտեսանելի ու անçոçափելի:Ահա այս բանը գիտենալու,սրան հասու դառնալու իրավունքն ու միջոցն են խլել մեզանից Եբրայեցիները,նախապատրաստելով մեր դանդաղ կործանումը:Այսօր,արհեստական տարբեր մեթոդներով,ավելի են մոտեցնում մեր կործանումը:Հայաստանը լիքն է տարբեր աղանդներ քարոզող օտարերկրացիներով,որոնք չգիտես թե ինչ կերպ,տարիներով այնտեղ մնալու իրավունք են ձեռք բերում և չգիտես թե իրականում ինչով են զբաղված քարոզելու անվան տակ՝ լրտեսությա՞մբ,թե մեկ այլ բանով:Հայաստանում գլուխ են բարձրացրել համասեռամոլները,հայ տղամարդու Արիական պատվախնդրությունն իր սեռի հանդեպ կամաց-կամաց մղվում է ետին պլան,տեղը զիջելով պատվազուրկ այլասերվածության,ինչից հեռու կմնար միայն ու միայն Արիական արժեքները,Արիացի տղամարդու բարձր կոչումը գիտակցող և այն հպարտությամբ կրող տղամարդը:Հենց այստեղ է կայանում ծնողների դերը:Ամեն հայ ծնող,պատք է գիտակցի,աշխատի որքան կարող է արագ ծանոթանալ մեր իրական ազգային արժեքներին,մեր ինքնությանը,տեր կանգնելու դրան և այն փոխանցելու իր սերունդներին,դաստիարակելու նրանց այդ ոգով ու գիտակցությամբ,հակառակ  այն բանի,թե որքանո՞վ է այն տեղավորվում Քրիստոնեական կրոնի շրջանակներում:Ի վերջո,մենք մեղավոր չենք,որ լինելով հին ազգ,ունենալով անհամեմատ ավելի հին,ավելի ուժեղ,ավելի բարոյական ազգային արժեքներ ու հավատալիքներ,ավելի մեծ փորձ ու գիտելիքներ քան Քրիստոնեական կրոնն է թելադրում կամ թույլ տալիս,գիտակցաբար ,կամ՝ենթագիտակցաբար ուղղորդվում ենք այն կողմ,որտեղ մեր արմատներն են,մեր փրկությունն ու հարատևումը: ՓԱՌՔ  ՀԱՅՈՑ  ԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ ԵՎ  ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ…

ՍՎԵՏԼԱՆԱ  ՄԱՐԳԱՐՅԱՆ



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Գրիգոր
Jan 19, 2012 4:45

ԱՊՐԵՍ ՍՎԵՏԱ ջան ,երբ թուրքերը գրավում էին քրիստնեական երկրները նրանք մզկիթ չէին կառուցում այլ ձևափոխում էին եկեղեցիները .Ես համաձայն եմ փոփոխությանը վեհափառի հրամանով . /եթե չհամաձայնվի կդիմենք մի ուրիշ ջհուդի թող մեր համար էլ նոր ապրելու օրենսգիրք գրի . համոզված եմ հաստատ կգրի փողին մունաթ/

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 30 Thumb down 2

ArMen S. (Glendale)
Jan 19, 2012 8:38

Հարգելի Սվետլանա դուք , այս հոդվածով շատ մանրամասն ցույց տվեցիք քրիստոնեության և Քրիստոսի նմանությունն հնդկական հին Քրիշնային, որ թերևս խորը ուսումնասիրողներին վաղուց հայտնի էր։ Կա նմանություն ոչ միայն քրիշնայի այլև մի շարք այլ հին կրոնների միջև։ Բայց ինձ մտահոգոմ է ոչ այնքան քրիստոնեության ապագան, որը ուզենք թե ոչ արդեն երկու հազար տարի է մեր ժողովրդի ստվար մեծամասնության արժեհամակարգի ամենա հիմնական սյուներից մեկն է, այլ նա, որ դուք թերևս մերժելով դա, որին ես անհատս նույնիսկ համաձայն եմ, բայց ինչ եք՞ առաջարկում փոխարենը՝ հույսով եմ ոչ քրիշնային, որի մասին այդքան հիացմունքով խոսում եք, քանզի մեկ օտար կրոնը մյուսով փոխելը իմաստ չունի և հետո աշխարհում բազմաթիվ հզոր ուսմունքներ կան, ճիշտ է դրանք կրոնի վերածվերու համար բացակայում է “գերագույն հեղինակություն” նրանց մեջ՝աստվածը կամ նրա որդին, բայց նրանք էլ ոչ պակաս նկարագում են՝ այս անգամ “գիտականորեն” իրենց շրջապատող աշխարհը, համոզիչ պատճառահետևանքային կապերով։ Իսկ եթե ասում եք “բարի վերադարձ մեր հին աստվածներին” կամ աստծուն դա մենակ հայտարարելուվ չի, ցույց տվեք որն է այդ մեր հին կրոնի համակարգված ուսմունքը, որն է այն ամբողջական պատկերը աշխարհաստեղծման, որ նա իր հետ բերում է, ամենա կարևորը ինչպիսի հույս է նա տալու մարդուն, որ իր գոյությունը արդարացնի, ինչ իմաստով է լցնելու մարդու կյանքը։ Նա պետք է կարողանա պատասխանել մի պարզ հարցի՝ թե որն է մեր գոյության իմաստը, եթե այդ բացատրությունը համոզիչ չեղավ և ոչ մի կրոն երկար կյանք չի ունենա։ Այստեղ նույնիսկ ազգային պատկանելություն դեր չի խաղում, նա ընդասմենը այդ աշխարհաընկալման նկարագրի մի մասը կլինի, թերևս կարևոր, քանի որ նա, մեզ՝ մարդկանց, մերձեցման, միավորման գլխավոր տարրն լինելու։ Քրիստոնեությունը վատ թե լավ, ջհուդական, թե արիական, երկու հազար տաի մարդուն, մեծամասամբ արիական ժողովրդներին, այդ հույսը տվել է, կարևոր չէ ինչպես, բայց մարդը հույս է ունեցել, որ մենակ այս մեր տեսանելի կյանքով աշխարը չի վերջանում, որ եթե նույնիսկ արդարությունը չվերականգնվեց այս կյանքում “մյուս կյանքում” դա անպայման կվերականգնվի։ Մենակ երևակայել կարելի է, թե ինչպիսի հզոր կյանքի հույս նա տվեց այն ժամանակ հռոմեական կայսրությունում ապրող միլլիոնավոր ամեն ինչը կորցրած մարդկանց, դրա համար նրանք հաճույքով հավատացին Քրիստոսի հարությանը, որովհետև դա նրանց միակ հույսն էր ապրելու։ Ցանկացած կրոն՝ կոսմոպոլիտ, թե ազգային պետք է ունակ լինի համոզիչ պատասախանի այդ միակ հարցին՝ թե ինչումն է մեր գոյության իմաստը, որից կհետևի նաև ամբողջ աշխարհա-ընկալման նկարագիրը։ Նույնիսկ ցանկացած, ոչ կրոնական գաղափարախոսություն, եթե չի սկսվում այդ կետից նա երկար կյանք չի ունենա։ Թե որն է արդար, որը սրիկայություն, որն է չար որն է բարի կհետևի նրանից, թե ինչպես կպատասխանենք այդ հարցին՝ այսինք ՝ որն է՞ կյանքի իմաստը։ Անհատապես ամեն մարդ այսպես թե այնպես դրան կպատասխանի, ինքն իրեն համոզիչ փաստարկներուվ կարդարացնի իր տեսակետը, բայց մեզ որպես ժողովուրդ կմիավորի այն, որը գերակշռող կլինի՝ ձայն բազմաց ձայն աստծո։ Այսինքն, հարգելի Սվետլանա ես, որպես մեր ժողովրդի մի կաթիլ, իրոք վաղենում եմ, եթե քանդում ենք շենքը, որ ապրում ենք ուրեմն ենթադրվում է, որ նորը կառուցված է ՝ այլապես կմնանք անտունի և մեզ կտնավորեն “ուրիշի շենքերում”։
Հարգանքներով՝ Արմեն Ս․

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 20 Thumb down 13

Լուսարփի
Jan 19, 2012 14:25

Եկեղեցիները եղել են մեր գիտության կրթոջախները:Դրանք մեր պատմության,մշակույթի հուշարձաան կոթողներն են,որը պետք է աչքի լույսի պես պահել:Եկեղեցիները իրենց դերը կորցրեցին,երբ գիտական,մշակույթային հաստատությունները առանձնացան և եկեղեցական սպասավորները հետ մնացին գիտության զարգացումից,:Միտքն ու հոգևոր ուժն է տանում ազգի զարգացմանը:Եկեղեցին ներդաշնակ կլիներ ազգի հետ,եթե բարոյա հոգեբանական դաստիարակությունը վերցներ իր վրա միաժամանակ օրինակ ծառայելով:Մարդկանց դատում են գործերով այլ ոչ թե խոսքերով:Մեր կյանքի իմաստը մեր վերարտադրման մեջ է,ինչպես մեր օրգանիզմի բջջիջներն են տրոհվելով բազմանում:Մեր կյանքի նպատակը մեր երեխաներն են:Իսկ ինչպես ենք ցանկանում նրանց տեսնել առողջ,կուշտ,գրագետ,ապահովված նյութական բարիքներով ևամենակարևորը բարոյական,հոգևոր բարձր արժանիքներով:այդ իսկ պատճառով մեր կյանքի ընթացքում զբաղվում ենք այն իրագործելու:Այդ ամենը մեզ տալիս է գիտության զարգացումը:Ինչպես ատոմն է բաղկացած դրական և բացասական լիցքերից ,և գոյություն ունեն տարբեր էներգետիկ համակարգեր,գիշեր և ցերեկ, ապա չարն ու բարին էլ իրար հետ անխուսափելի են, :Հետևաբար ինչպես մենք ունենք սկիզբ և վերջ նյութական առումով,իսկ էներգետիկ առումով ոչ,այնպես էլ տիեզերքը նյութապես վերարտադրվում է,իսկ էներգետիկ ոչ:Այդ իսկ պատճառով Արարիչը հավերժ է և մեր հոգիները նույնպես:Որովհետև մեր կապը նրա հետ մեր միտքն է:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 7 Thumb down 5

SVETLANA
Jan 19, 2012 15:40

Հարգելի ԱրՄեն Ս.-ին.
Հարգելի Արմեն,ինչու՞ է Ձեզ թվում,որ կոչ եմ անում քրիստոնեությունը փոխել Հինդուիզմի հետ,թեև շա՜տ ավելի նախընտրելի կլիներ եթե հինդուիզմ ընդունած լինեյինք,քան՝ քրիստոնեություն,քանզի հինդուիզմը գոնե ուղիղ կապ ունի մեր պապական դարավոր կրոնի՝ Արևապաշտություն-կրակապաշտության հետ:Այո´,թաքցնելու ոչինչ չունեմ,իրոք հիացած եմ Հինդուիզմով,և ոչ միայն:Այդ թվին կարելի է դասել նաև Բուդդիզմը:Դրանք կրոններ լինելուց զատ և առաջ,նախ փիլիսոփայություն են,ապրելակերպ:Ծանոթանալով դրանց ապշում ես ուղղակի,հիանում:Այնտեղ կա և´ խորը գիտություն, և´իմաստնություն ,և´իրական Աստվածային սեր,և´ Աստծո ու մարդու անքակտելի փոխկապակցվածություն,ինչը երբե´ք ու երբե´ք չես կարող ասել քրիստոնեության մասին:Կներես,բայց Դու ևս տրվել ես այն մտայնությանը,ինչի մասին խոսել եմ հենց իմ հոդվածում:Հիանալ,հիացմունքով խոսել ասենք մեկ այլ ազգի մասին,չի նշանակում բնավ ձգտում ունենալ դառնալու այդ ազգի ներկայացուցիչ:Կամ եթե հիանում ես քո օրինակելի հարևանի ընտանիքով,չես տողնում քո ընտանիքն ու գնում դառնալու հարևանիդ ընտանիքի անդամը:Նույնը վերաբերվում է կրոնին:Քավ լիցի,պաçտեք ում կուզեք,ինձ համար գոնե անկախ կրոնից,հայը միշտ մնում է հայ,թեև նորից պետք է շեշտեմ,որ կրոնը բխում է մարդու ներաշխարհից,նրա հոգեկերտվածքից և փոխադարձ էլ ազդում է մարդու ներքինի վրա:Այսինքն այդ երկուսը փոխադարձ ամուր կապի մեջ են ու անքակտելի:Հարցը կայանում է նրանում,թե արդյոք ՀԱՅ-ը տվյալ կրոնից վերցրել է ի՞նչը,ի՞նչն է այնտեղ այն յուրահատուկն ու հարազատը,որը գալիս է լրացնելու նրա ՀԱՅԵՑԻՈՒԹՅՈՒՆԸ:Եթե տվյալ կրոնը գալիս է ոչնչացնելու,հային նորից հունցելու և տալու օտար մի ձև՝ հեռու ՀԱՅ-ի ներքինից,ՀԱՅ-ի ըմբռնումներից,այ հենց սա է ինձ համար անընդունելին,էլ չեմ ասում,որ դա արհեստականորեն սարքվում և միտումնավոր սվաղվում է հային,նրա թշնամիների կողմից:Կարծեմ հասկանալի եղավ միտքս:
Զարմանալի է,որ ամբողջովին մանրամասնացված հոդվածիս միջից ոչ ճիշտ եզրակացություն ես քաղել ու մանավանդ վիրավորվել կարծես:Մինչդեռ վիրավորանքն իրականում պետք է զգանք ներկայիս վիճակի համար,երկու հազարամիակ օտարի խարդավանքի զոհը լինելու համար,թշնամուց մինչ օրս խաբված լինելու համար,որը դեռ ծիծաղում է մեր անգիտության,միամտության ու թուլության վրա,մինչդեռ քրիստոնեության փոխարեն Հինդուիզմը ավելի պատիվ կբերեր մեզ,հավատա:Բայց… Բայց հարգելիս,այդ ինչու՞ Հինդուիզմի հանդեպ եղած իմ հիացմունքը քեզ մոտ սխալ ենթադրությունների տեղիք է տվել,մինչդեռ հայերենով ուղիղ գրված այս միտքս մնացել է անհասկանալի՝.«Սակայն մենք վախենալու ոչինչ չունենք այդ կրոնի բնական ընթացքի և անխուսափելի կործանման դեպքում,քանզի մենք ունենք մերը,մեր սեփականը,որն անհամեմատ ավելի հզոր է և գիտականորեն անհամեմատ ավելի զորեղ,թեև բավականին ոչնչացվաց ու մոռացված:Մենք ոչ թե պիտի կործանենք այդ կրոնը,ինչպես կարծում ու վախ են ապրում ոմանք,այլ սերունդներին վերադարձնելով մեր եղած,բայց կործանված հինն ու հզորը,նրանց հասու դարձնելով մեր հավատալիքներին,ըստ այդու՝ վեր հանելով նրանց մեջ Հայկյան Ոգին,լսելի դարձնելով նրանց իրենց մեջ նիրհած Արիական Գենի կանչը,նախապատրաստենք այն անխուսափելի փոխակերպմանը,որը տեղի է ունենալու բնական ընթացքով,որպեսզի ազգը վճռական պահին կանգնելով կատարված փաստի առաջ,չմոլորվի ու չգնա դեպի կործանում»…
Հարգանքներս՝ Սվետլանա

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 19 Thumb down 2

SVETLANA
Jan 19, 2012 15:59

Նաև՝ շեշտել եմ ու նորեն շեշտում եմ մեծատառերով՝
ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ ԵՎ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ…
Ափսո՜ս որ այս տողս է անգամ աննկատելի մնացել,եղբայրս:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 25 Thumb down 0

ArMen S. (Glendale)
Jan 20, 2012 7:37

Հարգելի Սվետլանա, նախ ասեմ, որ ես շատ հարգում եմ ձեր հիացմունքը դեպի Հինդուիզմը, ես շատ հաճույքով միշտ լսում եմ, երբ ինչոր բան եք պատմում լույսաշխարհում նաև հետաքրքրությամբ կարդում եմ ձեր գրվածները։ Իմ comment-ի շեշտադրումը դա չէր։ Մենք անհատապես կարող ենք հավատալ ցանկացած կրոնի կամ ինչոր “գիտականորեն” մշակված գաղափարախոսական ուսմունքների։ Բայց կա մի բան, որ միավորում է մեզ բոլորիս չէ՞, մեզ հենց այդ ՄԵՆՔն է սարքում՝ բացի լեզվից, էթնիկական մինմանությունից և ընդհանուր Հայրենիքի ընկալումից կա նաև կրոնը։ Ես կրոնը նախ և առաջաց ընկալում եմ որպես մի գաղափարախոսական երևույթ՝ այսինքն ոչ թե նա, որ, օրինակ Քրիստոսը չի ծնվել կույս մայրամից, դա փոխառված հինդուզմից, այ Քրիշնան է ծնվել՝ այ դա ավելի հավաստի է քանի որ նա հին է, չէ այլ նա թե ինչ աշխարհաընկալմում, ինչ գաղափարախոսություն է նա մատուցում՝ ինչպիսի իդեալներ է մեզ պատգամում։ Իմ շեշտադրումը նա էր, որ մեր բազմահազարամյա պատմության մեջ քրիստոնեությունը մոտ երկու հազարամյակի կյանք ունի։ Դա մեր պատմության ամենամեծ հատվածը չէ, բայց այնուամենայնիվ պատկառելի երկար ժամանակ է։ Ես օրինակ չեմ կարող հասկանալ այն պնդումներին, որ երկու հազար տարի սխալ ենք ապրել։ Դա մեր պատմություննն է։ Այո գտնում եմ, որ սարսափելի սխալ էր զիջել մեր ազգայինը և քրիստոնեություն ընդունել՝ այն էլ նման դավադրություններով։ Գտնում եմ, որ այն ժամանակվա մեր հոգեվոր կամ քրմական դասը տեղիք տվեց և թուլացավ, չկարողացավ ժամանակի պահանջնիրին համապատասխան շարժվել և դիմագրավել այդ նոր կրոնի մուտքը՝ մենակ երբեք չեմ ընդունի այն տեսակետը, որ կոտորեցին, ջարդեցին ամբողջ դասին դրա համար այլևս անհնար էր դիմագրավել։ Եթե հավատքը մեր հին աստվածների նկատմամբ հզոր լիներ, ոչ մի բռնություն չէր հավատափոխ անի ամբողջ մի ազգ։ Հիմա արդեն քրիստոնեությունն է տեղիք տալիս։ Իմ կարծիքով կրկին նույն երևույթն է՝ շատ հակասությունն, որ կա բուն քրիստոնեության մեջ մեզնից շատերին ստիպում է իրենց հավատքը առ աստված արտահայտեն այլ կրոններով։ Նույնիսք մեր օրերի զարգացած գիտությունը ի զորու չէ զուտ գիտականորեն կյանքի առեղծվածը բացատրել, այլապես կրոնների կարիք չէր լինի։ Իմ ասելս նա է, որ սա շատ նուրբ հարց է և ինչպես դուք շատ ճիշտ նշել էիք վերևում, երբ հանում ես մարդուց հավատքը նա այլասեռվում է ինչպես եվրոպայում, երբ կորում են իդեալները, մարդկանց միավորող կապերը թուլանում են։ Լիբերալները դա միանգամից փոխարինում են տնտեսական գործոնով և փորձում են ապացուցել, որ կյանքի նպատակը փող սարքելն է, տնտեսակն շահն է, եկամուտն է և մարդկանց միաորող էթնիկական, լեզվական, տարացքային, կրոնական զգացումները թուլանում են տեղը զիջելով տնտեսակնին, որը չունի ոչ էթնիկական, ոչ կրոնակն խոչընդոտ։ Դրա համար ասում եմ վատ թե լավ եկեղեցին կա, ինչոր բարոյական քարոզներ գնում է գոնէ։ Ուշ թե շուտ նրա տեղը մի նոր բան գծևավորի։ Ես կողմնակից եմ սահուն անցումին, կրթվելով, լուսավորվելով, պեղելով մեր նախնյաց հավատամքային համակարգերը կամաց-կամաց կառուցել այն տաճարը, որը կմիվորի մեզ և ոչ թե կբաժանի։
Հարգանքներով՝ Արմեն Ս․

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 7 Thumb down 8

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*