ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, January 14, 2012 20:29 - 3 քննարկում

Ինչպես փրկվեց Ռուսաստանը: Ստալինի առեղծվածի բացահայտումը…

Հեռուստատեսությամբ  ցուցադրվում է  պատմաուսուցողական հաղորդում : Հանրաճանաչ հեռուստահաղորդավար Սվանիձեն ջանադրաբար համոզում է հեռուստադիտողին, որ Ստալինի  կողմից իրագործած  ոճրագործությունները համամարդկային են : Պատմագետ Սվանիձեն լուրջ դեմքով ապացուցում է, « և ահա այս փաստաթուղթը ապացուցում է, որ Ստալինը նախապես պատրաստել էր ազգաբնակչության աքսորը և սպանդը » ասում է նա :

Սակայն այդ նույն ազգաբնակչությունը և  հեռուստադիտողը ոչ վաղ անցյալում « Ռուսաստանի անունը » Հաղորդման կազմակերպած ինտերակտիվ ընտրություններում Ռուսաստանի պատմական առաջին դեմք ընտրել էր Ստալինին : Պետրոս Առաջինի, Ալեքսանդր Նեվսկու և այլ անունների մեջ հաղթել էր Ստալինը : Աղմուկ հանած սկանդալը չէր կարող անհետեվանք մնալ : Հայտարարվում է, որ հաքերների կողմից կեղծվել են արդյունքները, և կազմակերպվում նոր ինտերակտիվ ընտրությունները, որտեղ ավելի քան հարյուր անունների մեջ Ստալինը գրավում է Երրորդ տեղը : Զարմացած հաղորդավարները տարբեր բացատրություններ են փնտրում :Միթե՞ Ռուս ժողովուրդը ընտրում է իրեն ոչնչացնողին : Իսկ միգուցէ այդ ժողովուրդը ինտուիտիվ ընտրել է իրեն փրկողի՞ն :

Ընդհանրապես, երբ լսում եմ ինչ որ ակնարկ, լինի դա պատմական թե գիտական, չեմ ընդունում որպես ճշմարտություն  այլ առաջանում են հարցեր : Նույն հարցերը ծագել էին Լույսաշխարհի մի շարք մասնակիցների մոտ Ստալինի այսպես ասած առեղծվածի շուրջ : Հենց այդ հարցերի ուսումնասիրությունը բերեց մի այնպիսի բացահայտման որ մեր հայացքները ամբողջովին փոխվեցին : Իսկ ով էր Ստալինը Իրականում՞ :

Ստալինի կենսագրականի  բոլոր վարկածներում բացակայում է մանկության և պատանեկության ժամանակաշրջանը : Չկա ոչ մի հավաստի ինֆորմացիա նրա հոր մասին, այսինքն Ստալինի ծագումը մինչև մեր բացահայտումը հայտնի չէր : Բոլոր այն վարկածները, որ ծագումով հայ է, հրեա է, և այլն հավաստի չեն և չեն ապացուցվում :

Ռուսական պատմության հեղափոխության և հետհեղափոխական ժամանակահատվածում շատ մութ և չբացահայտված անկյուններ կան : Այն բանից հետո, երբ Ռուսաստանի ակադեմիյայի ակադեմիկներ Պոպովը,Սիրոտկինը,Վիները և այլք, ինչպես նաև Ճապոնիայի գիտական ակադեմիայի ուսումնասիրությունները DNK ի տվյալներով :ապացուցեցին որ 1998 թվականին մեծ շուքով հողին հանձնված ոսկորները Ռոմանովներինը չէին այլ Ֆիլատովներինը : ԵՎ որ Վրաստանում Բնակվող Նատալյա Բելիխոդձեն ոչ այլ ոք է քան արքայադուստր Անաստասիան :Սրանից հետեվում է, որ Այն ինչ կատարվել է  հետհեղափոխական Ռուսաստանում պետք է ունենա այլ տրամաբանություն : Իսկ Լենինի սպանությունը՞, սա նույնպես առեղծված է, ով սպանե՞ց և ինչու՞ : Ինչո՞ւ Սվանիձեն դրա մասին չի խոսում : Ինչու՞ էր Ստալինը հետապնդում Տրոցկուն, չէ որ նրա մտքերն էին  սնում հեղափոխական շարժումը : Մի շարք ինչուների պատասխանը գտնելու համար  պետք է փնտրել ինֆորմացիա այլ աղբյուրներից և ուսումնասիրել որոշ դետալներ որոնք կարող են առաջին հայացքից կարեվոր չթվալ :

Ստալինի մասին բազմաթիվ վավերագրական ֆիլմերի մեջ մատնանշվում է մի աննշան, սակայն շատ կարեվոր փաստ, որը  առիթ հանդիսացավ մեր բացահայտմանը : Չնայած Լեհական աղբյուրները դա արդեն բացահայտել էին , Սակայն մեզ մնում էր դա ապացուցել որը մեզ հաջողվեց :

Ստալինը մինչ հեղափոխական  շարժմանը միանալը ծառայել է կայսերական բանակում ինչպես սպա :Սրա մասին ասում են բոլոր աղբյուրները : Ահա այստեղ մի բայց կա : Բայց կայսերական բանակում ամեն մարդ չէր կարող ծառայել  ինչպես սպա : Միայն ազնվական ծագումով հնարավոր էր ունենալ սպայական աստիճան կամ այն ստանալ անձամբ կայսրից : Այստեղ  կդադարենք ձեզ տանջել և կներկայացնենք ձեզ մի սպայական ընտանիքի, խոստանալով ձեզ ավելի մանրամասն պատմել, թե ինչպես և ինչու, հետեվելով պատմական փաստերին :

Հայր և որդի Պրժեվալսկիներ

Հետևեք իմանալու համար թե ինչ դեր էր խաղում Պրժեվալսկին Ռուսաստանի համար, թե ինչպես էր Ստալինը բացահայտորեն պաշտում Պրժեվալսկուն, Ինչպես ծնվեց Ստալինը, Ինչու է նրա ազգանունը Ջուգաշվիլի, Ինչպես էր Ստալինը լրտեսում, Ինչպես Ստալինը փրկեց Լեհաստանին , Ինչ կապ կա Գուրջիեվի, Ստալինի և Տիբեթի միջեվ: Ինչու եկեղեցական սեմինարիան ավարտածը փակում էր ռուսաստանում եկեղեցիները :

Շարունակելի,

Տիգրան Վարդիկյան,  Հովհաննես Մարգարյան,

LOUYSWORLD



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Karen
Jan 15, 2012 1:53


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('17687') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD6\x80\xD5\xA9\xD5\xB8\xD6\x82\xD6\x80...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD6\x80\xD5\xA9\xD5\xB8\xD6\x82\xD6\x80...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD6\x80\xD5\xA9\xD5\xB8\xD6\x82\xD6\x80 \xD4\xB1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219