ՀԱՅԱՍՏԱՆ - Հեղինակ՝ . Sunday, February 1, 2009 15:42 - 9 քննարկում

ԿԵՆԱՑ ԾԱՌԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՄՈԽԻՐՆԵՐԻՑ

Հրանտ Դինքի ջրամբարը կսնի կենաց ծառը



9 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Hrayr
Feb 1, 2009 17:02

Ծառը, որպես կենտրոնական ավանդական խորհրդանիշներից մեկը, հայտնի է շատ վաղուց: Ըստ ազգագրագետ բանահավաքների տարբերակման՝ առասպելական ծառերի գլխավոր տեսակներն են ՙհամաշխարհային ծառը՚, ՙկենաց ծառը՚, ՙիմաստնության ծառը՚, ՙմահվան ծառը՚, ՙտոտեմական ծառը՚ և այլն:
Առասպելական ավանդապատումներում շատ հաճախ Համաշխարհային ծառը պատկերվում է Երկրի կենտրոնից կամ ՙպորտից՚ դեպի Երկինք խոյացող ծառի տեսքով, որի ուղղաձիգ առանցքը կապում է երեք աշխարհները՝ վերևինը (երկինքը), մեջտեղինը (երկիրը) և ներքևինը (ստորերկրյա աշխարհը): Կենդանիները, մարդիկ և ոգիները Համաշխարհային ծառի վրա տեղաբաշխվում են ըստ այդ երեք աշխարհների: Իր էությամբ Համաշխարհային ծառի խորհուրդը շատ մոտ է Տիեզերական լեռան խորհրդին: Երբեմն դրանք համընկնում են, հաճախ՝ լրացնում մեկ մեկու: Որոշ դեպքերում Համաշխարհային ծառը պատկերվում է շրջված, այսինքն՝ արմատները գտնվում են երկնքում, իսկ տերևները՝ երկրի վրա:
Հնդարիական ավանդապատումներում որպես Բրահմանի՝ Աստծո հիմնական խորհրդանիշ հանդես է գալիս արմատները վերևում, ճյուղերը ներքևում հավերժական, անմահ, լուսեղեն Ծառը: Ղևոնդ Ալիշանը վեդայական գրականությունում հիշատակվող հենց այս ծառն է նկատի ունեցել, որպես առավել հավանական խոհրդանիշ Աստծո, երբ գրել է. ՙԳուցե մեր Աստուած անվանը վերոհիշյալից առավել առնչություն ունի հնդկական Աստուատթա-ն, որ գերագույն մի բան է նշանակում` արմատը երկնքում, գլխիվայր աստվածային ծառ, որից կյանքն է բխում, որ ինքն իսկ Բրահման է, և շատ այլ բան, շատ այլ առասպել՚:
Հայոց Արեգակնային տոմարում Կենաց ծառի աստվածապաշտական համակարգի առկայության բացահայտմամբ մեզ հաջողվեց վերջնականապես գիտականորեն որոշակիացնել պատմությունից հայտնի այն իրողությունը, որ ՙՀավիտենական սրբության, օրհնության և անմեղության խորհրդանիշ Կենաց ծառի պաշտամունքը Հայկական լեռնաշխարհի բնակչության մեջ տարածված է եղել վաղ ժամանակներից՚ :
Որպեսզի հասկանալի լինի թե ինչ նկատի ունենք Արեգակնային տոմարում Կենաց ծառի աստվածապաշտական համակարգ ասելով, պարզության համար անդրադառնանք արեգակնային տարվա մասին հնուց ավանդված հետևյալ հայտնի հանելուկին` ՙՄի ծառ կա՝ տասներկու ճուղն ունի,/ Ամեն ճուղն էլ՝ եռեսուն խնձոր,/ Ամեն խնձորի կեսը սև ա, կեսը սպիտակ՚: Կարծում ենք դժվար չէ կռահել, որ այս հանելուկում Ծառը խորհրդանշում է Արեգակնային տարին, նրա 12 ճյուղերը տարվա 12 ամիսներն են, իսկ ամեն ճյուղի վրայի 30 խնձորներն, որոնց կեսը սև է, կեսը սպիտակ, 30 օր ու գիշերից բաղկացած ամիսներն են խորհրդանշում:
Նկատի ունենալով որ Հայկյան արեգակնային տոմարի ամսակարգը (365=12×30+5) տիպի է, որտեղ 5-ը ավելաց օրերին է վերաբերում, կարող ենք նշել, որ այս հանելուկի պատասխանը արեգակնային Սրբազան Տարին է, որը բաղկացած է 30-ական օր ունեցող 12 ամիսներից և 5 հավելյալ օրերից: Դա է հաստատում նաև հետևյալ մեզանում հայտնի հնավանդ ևս մեկ ուրիշ հանելուկ. ՙՄի պապ գիտեմ, որ իրեք հարուր վաթսուն ու հինգ թոռ ունի՚:
Առաջին հանելուկում Տարին խորհրդանշող Ծառի` Խնձորենու տակ մենք մի շարք պատճառներով, որը պարզ կդառնա հետագա շարադրանքից, հասկանում ենք Ծիրանի ծառը: Քանի որ արեգակնային տարուն ավելի պատշաճում է արևային ծառը` ծիրանենին, որը ի տարբերություն սովորական խնձորենու ոսկե խնձորներ է տալիս: Այդ տեսակետի օգտին է խոսում նաև այն պատմական իրողությունը, որ Միջագետքի հին բնակիչներից արամեացիները (քաղդեացիները) ծիրանն անվանել են խազուրա արմենայա, որը նշանակում է հայկական խնձոր: Այդ նույն իմաստն ունի նաև ծիրանի արաբերեն անվանումը` թուֆահ ալ արմանի: Հետաքրքիր է, որ չնայած հնուց ի վեր ծիրանին նաև անվանել են խնձոր, ներկայումս գիտական աշխարհում Ծիրանը առավելապես հայտնի է Prunus armeniaca (հայկական սալոր) անվամբ: Այս երեք մրգերին իրար կապող հիմնական պատճառը նրանց վարդազգիների միևնույն ընտանիքին պատկանելն է: Այսուհանդերձ պետք է նշենք, որ ի տարբերություն Ծիրանենու, թե՜ Խնձորենին և, թե՜ Սալորենին, Արևի ծառ չեն համարվում: Հարկ ենք համարում վստահաբար հայտարարելու, որ բազմաթիվ վկայություններով բացահայտվել է Ծիրանենու Արևի ծառ կամ Կենաց ծառ լինելու փաստը: Ստորև ներկայացնում ենք այդ մասին մեր կողմից ի մի բերված առավել ուշագրավ վկայությունները:
1. 1951 թ. Գառնիում և 1967 թ. Շենգավիթամ անցկացված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են ծիրանի կորիզներ, որոնք պատկանում են Էնոլիթյան շրջանին և ունեն առնվազն վեց հազար տարվա պատմության։
2. 1975 թ. Արագած լեռան հարավային լանջերին Ամբերդ գետի ձորում, գիտաշխատողները հայտնաբերել են վայրի ծիրաններ։
3. Հայ գիտնականները երկարամյա աշխատանքով հաստատել են, որ Հայաստանում մշակվող բոլոր ծիրանների տեսակներն առաջացել են տեղական վայրի ծիրանից։
4. Ծիրան բառը հայկական ծագում ունի։ Ստուգաբանորեն ծիրան նշանակում է տիեզերական պտուղ։ Հայկական ծիրան բառից են առաջացել վրացերեն ճերամի, աբխազերեն աճերամ, մոնղոլերեն` ձերան, կիրգիզերեն՝ ջերան բառերը։
5. Ք.ա. 3-րդ հազարամյակում աքադացիները ծիրանը կոչել են արմանու, որը նույնպես նշանակում է արմանական. այսինքն՝ հայկական։ Աքքադի թագավոր Նարամ-Սուենը Հայաստանը կոչել է Արմանոփ, այսինքն՝ ծիրանի երկիր։
6. Ծիրանենին պատկանում Է վարդազիների ընտանիքի ծիրանենիների ցեղին։ Այս անվանումը առաջինը հիշատակել է հին հռոմեացի գիտնական Պլնիուս Ավագը։
7. Հայոց լեզվում ծիրանանալ նշանակում է թագավոր դառնալ, թագադրվել, արքայանալ։ Ծիրանածնունդ կամ ծիրանածին նշանակում Է թագավորածին, արքայածին, արքայազն կամ արքայորդի: Ծիրանակիր նշանակում է թագավոր, արքա։ Ծիրանի գոտի նշանակում է ծիածան կամ երկնքի յոթ կամար, Արամազդի կամ Աստծո գոտի։
8. Վաղագույն ժամանակներից առ այսօր կան բազմաթիվ և բազմաբնույթ օտարերկրյա գրավոր հիշատակություններ, որոնց մեջ Հսւյկական կամ Արարատյան լեռնաշխարհը հին ժողովուրդների պատմական և դիցավիպական աշխարհընկալումներում ներկայանում Է որպես Ծիրանի կամ աստվածների երկիր, արարչագործության կամ աշխարհի կենտրոն, սրբազան դրախտավայր կամ երկրի ՙպորտ՚, որով անցնում Է երկրի և տիեզերքի առանցքը, որտեղ վեր Է խոյանում Տիեզերական լեռը, Համաշխարհային ծառը կամ վերջինիս կերպավորումներ Կենաց և Իմաստության ծառերը։
9. Հնագիտական պեղումների ժամանակ Սևանա լճի ցամաքած տեղերից մեկում Լճաշենի մոտ, հայտնաբերվել է արիական Տիեզերական ծառը խորհրդանշող բրոնզե թիթեղյա մի նմուշ, որը պատկանում է Ք.ա. II հազարամյակին։
10. Հայկական բանահյուսությունում կան բազմաթիվ ավանդապատումներ, որոնք անուղղակիորեն վկայում են ծիրանենու Կենաց ծառ լնելը։
11. Ծիրանենին հայ ժողովրդական Երգերում խորհրդանշում Է հայրենիքը։
12. Մրգերից միայն ծիրանն Է հեշտությամբ ձեռքով երկու հավասար մասերի բաժանվում և միայն ծիրանի փայտից են պատրաստում մեր ազգային երաժշտական գործիքը՝ ծիրանափողը։ Մենք հայերս, հենց այդ ծիրանափող գործիքի աստվածային երաժշտությունն ենք նախընտրում։
13. Ըստ բժշկագիտության վերջին տվյալների ծիրանի մեջ խտացված են կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր նյութերը, ըստ որում օրգանիզմին օգտակար չափերով ու ձևերով։ Ծիրանի մոնոդիետան` միակերաթյունը, կանգնեցնում Է օրգանիզմի ծերացման պրոցեսը և օժտված Է արտասովոր բուժիչ հատկություններով։
14. Հնուց ի վեր բժշկապետերը վկայել են, որ լավագույն ծիրանն աճում Է Հայաստանում։ Հայոց հները Արարատյան ծիրանի այդ տեսակը կոչել են Արևուկ, այսինքն` արևային միրգ։
15. Ըստ Արարատյան դիցաբանության Կենաց պտուղը` Ծիրանը, աստվածային սիրո հավերժական ծիրն Է, որի սերմն ինքը Արարիչն Է գցել Արարատի հողի մեջ։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 2 Thumb down 0

Hrayr
Feb 1, 2009 17:03

16. Ահա մի նմուշ կենաց ծառին նվիրված մեր հին դիցաբանական երգերից, որի երկրորդ մասը քրիստոնեական ժամանակաշրջանի հավելում է.
- Ծաղկեցաւ ծառն կենաց
Եւ աննման էր.
Լուսեղէն պտուղ եբեր
Եվ աննման էր.
Ճղերն ամէն արքայական
Եվ աննման էր.
Տերևն ամէն արփիափայլ
Եվ աննման էր.
Գարնանային հոտն որ ելաւ
Եվ աննման էր.
Անմահութեան աղբիւր բխեալ
Եվ աննման էր.
Դաշտերդ ամէն ծաղկով ի լի`
Եվ աննման էր.
Լերունքդ ամէն վարդ փթթեալ
Եվ աննման էր:
- Ծաղկեցաւ ծառն կենաց`
Աստուածածինն էր.
Լուսեղէն պտուղ եբեր`
Իւր միածինն էր.
Ճղերն ամէն արքայական`
Սուրբ առաքեալքն էր.
Տերևն ամէն արփիափայլ`
Սուրբ մարգարեքն էր.
Գարնանային հոտն որ ելաւ`
Իւր սուրբ ծնունդն էր.
Անմահութեան աղբիւր բխեալ`
Մկրտութիւնն էր:
Դաշտերդ ամէն ծաղկով ի լի`
Սուրբ մարտիրոսքն էր.
Լերունքդ ամէն վարդ փթթեալ`
Էն սուրբ կուսանքն էր ՚:

Գիտության ամենատարբեր բնագավառներից ի մի հավաքած այս խոսուն փաստերին ավելացնենք նաև ծիրանենու Արևի ծառ լինելու մասին հետեյալ կարևոր վկայությունը`
՚Абрикос -дерево солнца, он обладает очень сильным энергетическим воздействием.
Абрикос несет в себе свойство приносить счастье и любовь. Видеть цветущее дерево абрикоса, быть рядом с этим деревом, потрогать цветы – это как благословение небес на счастье и удачу.
… Плоды абрикоса тоже обладают волшебными свойства¬ми. Это плоды Солнца. Они несут в себе мощный энерге¬тический заряд жизнерадостности и любви. Если у чело¬века тяжело на сердце, депрессия, меланхолия, ему надо кушать абрикосы или абрикосовое варенье.ՙ :
Հայերեն ասած ՙԾիրանի ծառը Արևի ծառն է, այն օժտված է ուժեղ էներգետիկական ազդեցությամբ (եռանդատվությամբ): Ծիրանենուն յուրահատուկ է երջանկություն և սեր պարգևելը: Տեսնել ծաղկած ծիրանենին, լինել նրա մոտ և հպվել նրա ծաղիկներին դա նույնն է թե երջանկության և հաջողության համար Երկնքից օրհնություն ստանալ: … Ծիրանենու պտուղները նույնպես օժտված են կախարդական հատկություններով: Դրանք Արևի պտուղներն են: Նրանք կրում են կենսախնդության և սիրո հզոր էներգետիկական լիցք: Եթե մարդու սրտին ծանրություն է իջել, ընկճված է ու մելամաղձոտ, ապա նա ծիրան կամ ծիրանի մուրաբա պետք է ճաշակի՚:
Եթե նկատի ունենանք Ան. Շիրակացու, Վանական Վարդապետի, Գր. Տաթևացու, Հովհաննես Իմաստասերի (Սարկավագի) վկայությունները, որ մեր Արեգակնային տոմարի ամսանունները Հայկի ուստրերի ու դուստրերի անուններն են, այսինքն ՙՀայկը համարվում է առաջին տոմարադիրը, որ ժամանակի և տարվա չափն ու շրջանը որոշողն է: Եվ սա, իհարկե, արվում է աստղագիտությամբ՚, ապա համաձայն վերը դիտարկված հնավանդ հանելուկների, հաստատվում է, որ հայոց արեգակնային Տարին և արևային Ծիրանի ծառը խորհրդանշում են Հայկ Աստծուն, արեգակնային 12 ամիսները և ծիրանի ծառի 12 ճյուղերը` Նրա որդիներին, իսկ 360 արեգակնային օրերը և 360 արևուկները (արևի պտուղները)` Նրա թոռներին:
Ըստ հայտնի լեզվաբան Ն. Մառի՝ ՙ…hay (-har)-Hay+K` հայերի լեգենդային նախահոր անունն է, ՙերկինք՚ – ՙարև՚ տիեզերական տոտեմի անձնական անունն, որտեղից նրա վերապրումը Hayk ձևով որպես Օրիոն համաստեղության անվանում, իսկ hay-ը իր բազմիմաստ նշանակություններում ինքնուրույնաբար նշանակում է նաև ՙարև՚՚ : Այս վկայությունում Ն. Մառը նկատի է ունեցել այն փաստը, որ Աստվածաշունչ մատյանի թարգմանիչները Օրիոն աստեղատունը համաձայն մեր ավանդության թարգմանել են Հայկ անվամբ (տե՜ս, Եսայի, ԺԳ. 10 և Յոբ, ԼԸ. 31):
Հայկ-Օրիոն համաստեղության Կենաց Ծառի խորհրդակիր լինելու մասին է վկայում նաև հայտնի գաղտնագետ (օկուլտիստ) Էլիֆաս Լևիի (Ալֆոնս Լուի Կոնստանտ) հետևյալ մեկնությունը` ՙՀայկի գոտին և թուրը գյուղացիների աչքին փոցխ է երևում, այն ժամանակ, երբ կաբալիստը (իմա` կաբալիստները իրենց ուսմունքքը հիմնականում փոխ են առել հայ խալդերից – Առաքել) դիտելով այդ նշանը իր ամբողջությունում, դրանում տեսնում է Եզեկիելի բոլոր գաղտնիքները, Տասը Ծիրերը, բաշխված եռյակներով, կենտրոնական եռանկյունին կազմված չորս աստղերից, որից հետո երեք աստղերից կազմված Յոդ տառը: Ընդ որում այդ երկու պատկերների միացումը խորհրդանշում է Բերեշիտի (իմա` բնության արարման – Առաքել) գաղտնիքները, և վերջապես չորս աստղերը, որոնք կազմում են Մերկավահի (իմա` Երկնային Կառքի –Առաքել) անիվներն ու ավարտում աստվածային կառքը… Հայկի դիտարկված պատկերը կարելի է նմանացնել վիշապի հետ մարտնչող Միքայել հրեշտակապետի հետ, և այս նշանի հայտնվելը կաբալիստի համար հաղթանակի և հաջողության նախանշանակն է՚ :
Ի դեպ նշենք, որ վիշապի հետ մարտնչող Միքայել հրեշտակապետը մեր Վահագն Վիշապաքաղի նմանակն է: Հետևաբար նկարագրված պատկերում Հայկ-Օրիոնը նույնանում է Վահագն Վիշապաքաղի հետ: Այդ է վկայում նաև պատմագիտությունից հայտնի այն փաստը, որ Հայկը կոչվել է Հայկ Բահագ (Աստված), որի հնչյունական համարժեքը (համաձայն լեզվաբանությունից հայտնի բ-վ տառադարձության) Հայկ Վահագն է: Գիտականորեն հաստատվել է, որ Ուրարտու-Արարատյան տերության գերագույն և ռազմի աստված Խալդի-ն իր դիցաբանական հյուսվածքով, էությամբ և անունով նույնանում է Հայկ աստվածությանը (տե΄ս ՀՍՀ, Եր., 1978, հ. 4, էջ 705, Խալդի-ի և 1980, հ. 6, էջ 166, Հայկ-ի ծանոթագրությունները): Հետևաբար, արձանագրություններում հիշատակված Հալդի որդիները հայկազուններն են: Այդ է հաստատում նաև Holman Bible Dictionary…-ի Ararat-ի ծանոթագրությունը. ՙՀատկապես ասորական աղբյուրներում Հին Կտակարանի Արարատը հայտնի է որպես Ուրարտու երկիր: Այդ տարածքի մարդիկ իրենց համարում էին Խալդիի (ազգային աստծո) որդիներ, իսկ տարածքը Բիայնա անվանում: Այդ երկիրը գտնվում էր Սև ծովից հարավ-արևելք և Կասպից ծովից հարավ-արևմուտք, որտեղ Տիգրիս և Եփրատ գետերի գլխավոր ջրերն են: Երկրի կենտրոնին մոտ Վանա լիճն էր, իսկ Սևանա լիճը գտնվում է նրա հյուսիսային սահմանում, հարավ-արևելյան անկյունում Ուրմիա լիճն է: Ժամանակակից Թուրքիան, Իրանը և Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում են Ուրարտու երկրի հին տարածքի մասերը՚ :
Արժանահավատ կարծիք կա, որ ՙՓարիսեցիների հուդայական աղանդը, որի մեծ ուսուցիչն էր Գիլելը, ամբողջությամբ փոխառել է զրադաշտականների դիցաբանությունը և խորհրդանիշները, որոնցով հարստացրել է հուդայական միտքը: Հրեական կաբալան կամ ծածուկ իմաստնության գաղտնի գիրքը եղել է խալդյան կաբալայի ժառանգորդը: Այդ անմահ աշխատությունը իր մեջ պարունակում է Հայաստանի, Պարսկաստանի, Միտանիի, Բակտրիայի և նախաիրանական շրջանի ամբողջ հին գիտելիքները: Հուդայական փարիսեցիների /փարսերի/ գաղտնի օթյակներում այն ուսումնասիրողները հայտնի էին Կաբիրիմ անվամբ, որը Ասորեստանի գաղտնի աստվածներ Կաբիրների անունից է առաջացել: Այդպիսով զրադաշտականությունը և բուն մոգությունը դարձել են գլխավոր աղբյուրները ինչպես թաքնագիտական հուդայականության , այնպես էլ թաքնագիտական քրիստոնեության՚ :
Այսպիսով պարզվում է, որ մեր հին իմաստնությունում Կենաց ծառը ընկալվել է ոչ միայն Արեվի և արեգակնային տարվա նշանակ, այլ նաև Հայկն համաստեղության և Աստծո նշանակ: Ավելի որոշակի ասած հայոց ավանդությունում Կենաց ծառը՝ Ծիրանենին, ՙՀայկայ տոմարի՚ Սրբազան Տարվա նշանակն է:

Առաքել Սերգեյ Սիմօնյան…այս տեսանյութի Հերոսը

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Թամար-Գ. Ն.Յ.
Feb 1, 2009 18:25

Հրայր ջան,կէցցե՜ս, կեցցե՜ս: Թույլ տուր ասել, դու իմ լավ ընկերն ես:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hrayr
Feb 1, 2009 20:48

Թամար ջան,պատիվ է փոքրիս -ընկերտ համարել….դեռ սովորելու շատ բան ունեմ,որ,հասնեմ Զեզ….
hrayr1974@yahoo.com սիրտս,միտքս,և տանս դռները միշտ բացեն Ձեր նման Հայոց Դուստրերի և Ուստրերի.

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Թամար-Գ. Ն.Յ.
Feb 1, 2009 21:10

Հարգելի Հրայր սովորելու բան, ունենք բոլորս և միշտ-«век живи, век учись».
Այնպես որ այդտեղ մէծ ու փոքրի հարցը շա՜տ հարաբերական է:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

masis54
Feb 1, 2009 22:36

Կարելի է ծանոթանալ…
http://www.iranahayer.com/historyculture/459.html

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hrayr
Feb 2, 2009 10:28

Մասիս ջան,շնորհակալություն…..Ճշմարտության Լույսը անպակաս ԼույսԱշխարհից…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

grigor grigoryan
Feb 2, 2009 17:29

Ստեփան ջան ես հայաստանից եմ եվ շատ հպառտ եմ որ հայ արգանդը քո նման ՄԱՐԴ է ծնել : Ստեփան ջան ջատ եմ մտածում քո համար ,որ մեր թջնամիները քեզ էլ ՄՈՆԹԵԻ,ՄՈՎՍԵՍԻ և այլոց ճակատագրին չարջանացնեն:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

stepan
Feb 2, 2009 20:19

Հագելի Գրիգոր Գրիգորյան, միակ մխիթարությունս այն է, որ իմ անունը ևս կգրվի մեծատառով, «այլոց»-ի տեղը… Գրիգոր ջան հեչ մի մտածի, փոքր չեմ և արդեն ցանել եմ գաղափարներս և պրծել ցանքսը…
Հետո, նայեցի ջրային կառույցներիդ և հիացա, հանգստացա:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*