ԱՄԵՆՕՐՅԱ ԼՐԱՀՈՍՔ - Հեղինակ՝ . Sunday, December 25, 2011 4:10 - 5 քննարկում

Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան, Թուրքիան…

դեկտեմբեր 24, 2011 | 00:37NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Գիյոմ Պերյեի հոդվածը` հրապարակված Le Monde-ում:

Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով Թուրքիան բազմաթիվ պատժամիջոցներով սպառնում է Ֆրանսիային: Ծավալվում է թեժ բանավեճ, որն անհրաժեշտ է դիտարկել է մի քանի տեսանկյունից: Այս պատմությունում ամենագլխավորը Թուրքիայում «Total»-ի կամ «Carrefour»-ի վաճառքների նվազումը չէ:

Ինչո՞ւ է այս օրինագիծն ընդունվել հիմա

Թուրքիան չի կասկածում, որ սա Ֆրանսիայի հայ համայնքի ձայները շահելուն ուղղված Ելիսեյան պալատի նախընտրական քայլն է: Ֆրանսիայի մոտ 500 հազար քաղաքացիներ 1915թ. Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են:

«Յուրաքանչյուր ընտրությունից առաջ այս թեման բարձրացվում է»,- նշում է թուրքական խորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ, դիվանագետ Վոլքան Բոզքիրը:

Նախագահական մրցավազքում Նիկոլա Սարկոզիի գլխավոր մրցակից Ֆրանսուա Օլանդը Սոցիալիստական կուսակցության նախկին առաջին քարտուղարն է: Նրա խորհրդարանական օգնականը հայկական ծագում ունեցող Ժյուլ Բոյաջյանն է: Սոցիալիստական կուսակցությունը ժամանակին սերտ կապեր է հաստատել ՀՅԴ-ի հետ, որը համակարգում եւ ղեկավարում է հայկական սփյուռքի կազմակերպությունների մեծ մասը: Տասը տարի Օլանդը պաշտպանել է Ցեղասպանության ճանաչումն ու ժխտման քրեականացումը:

Երկարատեւ օրենսդրական գործընթաց

2001-ին նախագահ Ժակ Շիրակը վավերացրեց 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը, որն ընդունել էին խորհրդարանի երկու պալատները: Ձախերն ու աջերը կողմ քվեարկեցին: Այդ «հուշային» օրենքը չի կիրառվում մեղադրելու կամ պատժելու համար: Ֆրանսիան ճանաչել է նաեւ Հոլոքոստը, որի ժխտումն օրենքով արգելված է, իսկ Հայոց ցեղասպանության ժխտումը` ոչ: Այդ անոմալիան վերացնելու համար ստեղծվեց այս օրինագիծը:

Ի՞նչ է ասվում տեքստում

Օրենքի տեքստում ասվում է մարդկության դեմ գործած հանցագործությունների եւ ցեղասպանության «ծայրահեղության հասցրած» ժխտման համար պատժելու մասին: Այս օրենքը արտացոլում է 2008-ին ընդունած ռասիստական, այլատյաց եւ հակահրեական արտահայտությունների մասին եվրոպական շրջանակային օրենքը ֆրանսիական օրենսդրությունում: Սա իրավաբանական խորամանկություն է, քանի որ ակնհայտորեն օրենքի թիրախում Թուրքիան է եւ Հայոց ցեղասպանությանը:

Այս օրենքը մարսելցի փաստաբան Ֆիլիպ Գրիգորյանի գործունեության պտուղն է: Հենց Գրիգորյանի աշխատանքներն է օգտագործել Վալերի Բուայեն: Նախնական լսումներն Ազգային ժողովում եւս կասկած չեն թողնում, որ օրենքի նպատակը թուրքերի կողմից ժխտման դեմ պայքարն է: Պատգամավոր Նոյել Մամերը կարծում է, որ օրենքի տեքստն ավելի ուժեղ կլիներ, եթե հստակ պաշտպաներ բոլոր ցեղասպանությունների, այդ թվում Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակը:

Խոսքի ազատության ոտնահարո՞ւմ

Թուրքական իշխանությունների համար այս օրենքը կարծիքի արտահայտման ազատության անտանելի ոտնահարում է: Սակայն Անկարան երբեք չի բողոքել Հոլոքոսթի ժխտումն արգելող օրենքի դեմ: Իսկ Թուրքիայում կարծիք արտահայտելու ազատությունը կոպտորեն ոտնահարվում է: Դեռեւս երեքշաբթի Թուրքիայում ձերբակալվեցին մոտ 40 լրագրողներ: Բայց դա արդեն այլ թեմա է:

1915թ. Ցեղասպանության ժխտումը կարծիք արտահայտելու ազատությո՞ւն է: Եվրոպական իրավունքում հանցագործությունների սիստեմատիկ վիճարկումը հավասար է ատելության քարոզչության:

Պատմական ուսումնասիրություններ

Օրինագծի շատ քննադատներ կարծում են, որ պատմական եւ գիտական հետազոտությունները պետք է դուրս լինեն օրենքի դրույթներից: Օրենքը պետք է չխոչընդոտի հիշողությանն ու գիտական հայացքների առճակատմանը: Պյեր Նորայի գլխավորած «Ազատություն պատմության համար» ասոցիացիան բազմիցս այս օրենքին դեմ է հանդես եկել: Հաճախ են ասում, որ «պատմությունը պետք է թողնել պատմաբաններին»:

Այդ դեպքում, ինչո՞ւ Ֆրանսիայի Սահմանադրությունից չհանել Ֆրանսիական հեղափոխությանն արված բոլոր հղումները: Գուցե այդ հեղափոխությունը նույնպես երբեք տեղի չի ունեցե՞լ:

1915թ. Ցեղասպանությանժխտում

Ցեղասպանության ժխտումն իրականություն է: Հայկական կազմակերպություններին դիմակայելու եւ 1915թ. Ցեղասպանության ժխտմանն օժանդակելու համար թուրքական պետությունն ասոցիացիաների եւ կայքերի միջոցով նաեւ Ֆրանսիայում ֆինանսավորում եւ աջակցում է այդ քարոզչությունը:

Ծայրահեղ ազգայնամոլական կազմակերպությունների կարգախոսներն են. «Մենք հպարտ ենք մեր պատմությամբ», «Հայ ժողովուրդն է իրագործել թուրքերի ցեղասպանություն»…

Հինգշաբթի Անկարայում Ֆրանսիայի հյուպատոսության դիմաց Թալեաթ փաշայի կոմիտեն բողոքի գործողություն էր կազմակերպել:

Մասնակիցների ցուցապաստառների վրա գրված էր. «Չի եղել ցեղասպանություն. մենք հայրենիք ենք պաշտպանել»: Պատկերացնո՞ւմ եք, որ Ֆրանսիան Փարիզում թույլ տար գերմանացի նեոնացիստների Ադոլֆ Հիտլերի կոմիտեի երթ, որի մասնակիցները վանկարկեին, թե Հոլոքոստն ուղղված է եղել վտանգված գերմանական հայրենիքի պաշտպանությանը:

 



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Լուսարփի
Dec 25, 2011 5:18

Վերջապես Եվրոմիության երկրները հասկացել են որ չարորակ ուռուցքի բջիջները խժռում են իրենց օրգանիզմը ,բայց իրենց սովորության համաձայն շագանակները հանում են ուրիշի ձեռքով:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 36 Thumb down 1

sofia
Dec 25, 2011 13:55

http://youtu.be/C2FgWInucYo

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 3 Thumb down 0

v.a=301
Dec 29, 2011 19:50

inchbes turkya yev israyel i kaghakaqan terasanutyune baghestini nqadmamp vor artunken er turkyan sirashahetcav musluman joghovurtin manavant Arapaqan yerqirneru yev badvo huyr yeghav arapaqan yerqirneru miyutyan joghovnerun, nuyinbes fransa yev turkya kaghakaqan xaghe qe Tsaraye nuyin nbadaqin,yev tshnamutyun steghdsel Arab muslumanneru yev Hayeryu michev,nqadi arnenk 2050 tvaqanin misluman joghovurty tive bidi ella 2.5 bilyon ov bidi gheqavare anontc,turkyan quze veraqanknetcnel osmanyan qaysrutyune,isk ov e turkyai dere.

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 3 Thumb down 0

ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ
Jan 3, 2012 10:51

ԱՄՈ’Թ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ HayNews.am,-ԻՆ
Թուրքիայում այցով գտնվող Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյը, ով Անկարայում մասնակցում էր թուրք դեսպանների հավաքին, հայտարարել է, թե իրենց երկրում չկա Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծ, այնինչ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող առաջին օրինագծերից մեկն ընդունվել է հենց Շվեյցարիայում: Պետք է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը օգտագործի իր հեղինակությունը, չսպասի Հայաստանի Արտգործնախարարության երկչոտ քայլերին, հայ ժողովրդի անունից ստախոսության համար ամոթանք տա այդ երկրի Նախագահին և նրանից անհապաղ պարզաբանում և ներողություն պահանջի: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն նույն հանդիպման ժամանակ ասել է. «Մենք մեր հարևանների ցավերին հարգանքով ենք վերաբերվում, թող նրանք էլ մեր ցավին հարգանքով վերաբերվեն»: Դավութօղլուի խոսքերը ,,HayNews.am,,-ը իր ,,բնավորության համաձայն,, , տարածել է այսպես. ,,Մենք հայերի ցավին հարգանքով ենք վերաբերվում,,:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 9 Thumb down 1

ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ
Jan 3, 2012 12:38

ԻՆՉ? ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՀԱՅԵՐԸ
Կովկասի մահմեդականների առաջնորդ, ադրբեջանցի Ալլահշուքյուր Փաշազադեն և Ստամբուլի հայոց պատրիարքի փոխանորդ, Հայ Առաքելական Եկեղեցու սպասավոր, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրեթե նույնաբովանդակ բողոքներ են հղել Ֆրանսիային: Մասնավորապես, Փաշազադեն հայտարարել է, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը /թուրքը մնում է թուրք, նա միայն թուրքական բաներին է քաջատեղյակ, Փաշազադեն իր պաշտոնական ուղերձում Ֆրանսիայի Ազգային Ժողովն անվանել է Սենատ/ ուղղված է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի դեմ,,: Սա ասել է ադրբեջանցի մոլեռանդ կրոնական առաջնորդը: Իսկ Թուրքիայի հայերի հոգևոր առաջնորդ Արամ արքեպիսկոպոսը Հայոց պատրիարքարանին տրամադրած օգնության առթիվ շնորհակալություն է հայտնել թուրքական Կարմիր մահիկին, և ասել. ,,Շուրջ 10 տոննա կշռող օգնությունը նախատեսված է այն մարդկանց համար, որոնց կարիքները մի մասը հոգում է պատրիարքարանը: Ֆրանսիան չպետք է խառնվի մեր գործերին,,:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 10 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*