ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Հեղինակ՝ Admin. Sunday, February 1, 2009 5:36 - 9 քննարկում
ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԸ
Այսօր Հայոց պետության տարածքը՝ հայ զինվորի վերահսկած տարածությունը, մոտ 42 հզ. քառակուսի կիլոմետր է։
Այս է այն նվազագույն հողակտորը, որ անհրաժեշտ է կայուն և անվտանգ պետություն պահպանելու համար։
Հրավիրում եմ Ձեզ ևս մեկ անգամ դիտել Արմեն Այվազյանի և մի քանի մեծ հայրենասեր մասնագետների կողմից հրատարակված գրքի շնորհանդեսի արարողությունը, ուր հակիրճ ու հանրամատչելիորեն բացատրվում է Հայաստանի ամեն մի թիզ հողի արժեքը մեր ներկայի և ապագայի համար։
9 քննարկումներ
Ռոբերտ
Ռոբերտ
Շատ անպատվաբեր է, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում Արմեն Այվազյանի և մեծ հայրենասեր մասնագետների կողմից հրատարակված գրքի շնորհանդեսի արարողությունը:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Anush
Սիրելի Լույս Աշխարհ,
շնորհակալությու՛ն ֆիլմը տեղադրելու համար:
Լիովին համամիտ եմ՝ ոչ մի թիզ մեր Հայրենիքից չի կարելի հանձնել:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Մարտիկ
հարցը այն է որ ինչու Հայը չի բնակվում իրեն պատակցող բնակավայրերի վրայ…՞ քաջ ու հստակ՛
ինչ՞ է կատարվում մեզ հետ…
Կարդացողի Հավանություն՝
0
0
Արմենուհի Պետրոսյան
ՀՈՂԻՆ ՁԱՅՆԸ
Մարդ էակը, ուր ալ որ ըլլայ, իր մայր հողին ձայնը իր հետ է: Ան մեզի հետ կը շնչէ, կ’ապրի մեր հոգիներուն մէջ: Բայց յաճախ, կեանքի առօրեայ վազքին մէջ, մենք չենք լսեր անոր ձայնը կամ կը լսենք եւ չենք անսար անոր, կը լսենք, բայց ունկն չենք դներ, ուշադրութիւն չենք ըներ անոր պատգամներուն:
Հայոց հողին ձայնն ալ իր զաւակներուն հետ կը յարատեւէ: Բայց հայրենի հողը մասնատուեցաւ, մեծ մասը տիրազուրկ եղաւ, կորսնցուց իր տիրոջը: Հողը բաժան-բաժան եղաւ, ու անոր ձայնն ալ աշխարհասփիւռ եղաւ իր զաւակներուն հետ:
Հողին ձայնը, սակայն, չէ լռած, տակաւին կը գոյատեւէ ու հիմա արձագանք կու տայ աշխարհի բոլոր կողմերէն:
Հողին ձայնը չէ լռած ու ամէն վայրկեան, ամէն ժամ կը խօսի մեզի հետ: Ամենուրեք, երբ կը հնչէ դուդուկին հոգեպարար մեղեդին, հողին ձայնն է, որ կը թախծէ մեր հոգիներուն հետ, դուդուկի թաւշեայ հնչիւններուն մէջ անոր շունչն է, որ կը թովէ մեր հոգին: Եւ ամենուրեք, երբ դուդուկի մեղմ, շոյող ձայնին կու գան փոխարինելու զուռնայի կրակոտ հնչիւնները, հողին ձայնն է, որ թունդ կը հանէ մեր սիրտը, անոր թրթիռներով է, որ կը խայտայ արիւնը մեր երակներու ընդմէջէն: Իսկ երբ հնչեն թմբուկի խրոխտ հարուածները, հողին ձայնն է, որ հրամայական շեշտեր կ’առնէ եւ իր զարկերով մեզի արթուն կը պահէ, թէ՝
Մենք ճամբայ ունինք, պիտ հասնինք Սասուն,
Քաջերի հողը մեզ է սպասում…
Ցաւօք յաճախ այս առնական բոց-հնչիւնները կը թալկանան, կը խլանան մեր խժալուր առօրեային մէջ, եւ հողին ձայնը ցաւագին կը տնքայ: Ան շնչահեղձ կ’ըլլայ, խառնուելով օտար հոսանքներուն:
Հողին ձայնը կը տնքայ ցաւէն, երբ հայ երգը, հայ լեզուն կ’աղաւաղուին ոչ հայեցի ելեւէջումներով ու հնչերանգներով:
Շարունակությունը ստորեւ
Կարդացողի Հավանություն՝
0
0
Արմենուհի Պետրոսյան
/Շարունակության երկրորդ մասը/
Հողին ձայնը ահազանգ կը ղօղանջէ, երբ հայ դպրոցին մէջ հայ մանուկի շուրթերուն մէջ օտար լեզուներ կեանք կ’առնեն-կը հաստատուին՝ իրենց գերակայութեան մէջ խեղդելով հայ լեզուն:
Հողին ձայնը մանաւանդ կ’աղաղակէ, երբ դարերու ճամբայ կտրած ու մեզ հասած բիւրեղեայ հայ երգեր ու պարեր մոռացութեան կը մատնուին օտար հնչիւններու յորձանուտին մէջ: Ան իր մէջ կը պահէ, կը փայփայէ հայ մամիկներու երգի անաղարտ թրթիռները: Իր մէջ ամուր կը պահէ, կը պահպանէ հողի սրտին մէջ մեր մեծ հայրերու խրոխտ պարաքայլերու արձագանքը: Սրբօրէն կը փայփայէ ու կը սպասէ, որ այդ գանձերուն ժառանգը ըլլալու կոչուածները վերստին յիշեն այդ շտեմարանի ճամբան, վերստին բանան շտեմարանի դուռը իրենց յիշողութեան առջեւ:
Հողին ձայնը կը բախէ մեր դռները: Օտարածին, հողին առժամեայ տէրեր կրունկի վրայ բացած են գանձարանի դուռն ու ափիբերան կը կլլեն-կը տանեն պարունակութիւնը:
Հողին ձայնը մեզի հանգիստ չի տար, քոյրեր, եղբայրներ, բանանք ամուր գոցուած դռները, տէր կանգնենք մեզի տրուած ժառանգութեանը: Հայ մամիկներ ու պապիկներ մեզի աւանդ թողեցին իրենց երգն ու պարը: Ո՞ւր են այսօր անոնք, ո՞ր բեմերուն վրայ կը հնչեն, ո՞ր հարսանիքներու ընթացքին կեանք կ’առնեն, ո՞ր սրահներու մէջ կ’ոգեւորեն, օրինակ կու տան հայ մանուկներուն:
Հողի սրտին մէջ զաւակ ու թոռնիկ կ’ամբողջացնէին հայ մամիկի ու պապի շուրջպարը, ու պարերգը պապերէն զաւակներուն, թոռներուն կ’անցնէր, կը հոսէր անոնց երակներու միջով, կը դառնար անոնց սեփականութիւնը: Հիմա ի՞նչ եղաւ: Նոր ճամբայ ելած, վերջին 20-30 տարիներու ընթացքին ստեղծուածը ինչո՞ւ միակ փոխարինողը դարձաւ դարերու ճամբորդին: Կամ որ առաւել անհասկնալի է, օտարի շտեմարանը ինչո՞ւ կենարար աղբիւր եղաւ մեր մանուկներուն համար:
Յաւէրժութեան համար մի քանի տասնամեակը ի՞նչ է: Ինչպէ՞ս հազարամեակներու ճամբայ քալած երգն ու պարը յիսուն-վաթսուն տարուան մէջ կռնան մոռցուիլ կամ այլոց բաժին դառնալ: Պահանջատէր ըլլալով հանդերձ, պահանջատէր ըլլալէ առաջ պահենք ինչ որ ունինք, չ’ըսելու համար, որ գողը գողցաւ մեզմէ: Հապա մե՞նք: Արթուն չե՞նք միթէ:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Արմենուհի Պետրոսյան
/ Շարունակության երրորդ մասը/
Հողին ձայնը ամէն վայրկեան կը նշմարէ մեր թոյլ կեցուածքը, ամէն վայրկեան մեզի կ’ազդարարէ մեր թերացումները, մեր սխալները: Ան չի սխալեր, ականջալուր ըլլանք անոր ճշմարիտ ձայնին: Անիկա իրաւունք ունի:
Հողին ձայնը շնչասպառ կ’ըլլայ օտար կենցաղի պարտադրած աղմուկին մէջ, կը հէւայ անոր առօրեական տիրական ժխորէն, բայց ոչ երբէք կը խամրի: Կը բաւէ միայն, որ ունկն դնենք, բանանք մեր ներքին լսողութիւնը անոր առջեւ, եւ անիկա կը թափանցէ մեր հոգիներէն ներս, կը դարմանէ ցաւօտ տեղերը:
Հողին ձայնը կը հարկադրէ մեզի հայ ըլլալ, այլեւ հայ մնալ եւ իրաւունք ունի, քանի ան երազ չէ, իրականութիւն է: Հողը կայ, կ’ապրի, կը շնչէ: Մեր ազգային երգերն ու պարերը երազ չեն եղած, հնչած են, ու անոնց թրթիռները, հողին մէջ զարկուած պարաոտքի թնդիւնները դեռ կ’արձագանքեն հողին ձայնին մէջ: Մե՛նք կը մոռնանք անոնց, մոռացութեան կու տանք իրականութիւնը: Մե՛նք, կամայ թէ ակամայ, կը հանենք այն մեր գիտակցութենէ, սակայն իրականութիւնը ատկէ չի փոխուիր, գոյութիւն ունեցած երգերն ու պարերը անիրական չեն դառնար, չգոյութեան չէն մատնուիր, պարզապէս դիւրութեամբ կը իւրացուեն սեփականը չունեցողներէ ու կը սեպուին որպէս անոնց հարստութիւն, եւ, աւաղ, կ’աղաւաղուեն անդառնալիօրէն:
Ուրեմն անսանք հողին ձային, ամուր կառչենք անոր պատգամներուն: Հողին ձայնն է, որ մեզի Հայ կը պահէ: Ան մեզ կը զգուշացնէ, կը յուշէ հնարաւոր սայթաքումները, բացթողումները: Համաշունչ ըլլանք անոր հետ եւ չենք սխալիր:
Թող Հողին ձայնը առաջնորդէ մեզ, ան մեզի համար ճշմարիտ ուղին կը հարթէ անկոտրում ու աներեր քայլելու համար դէպի մեր հողը, մեր ազգային երգն ու պարը, մեր երկիրն ու մշակոյթը:
Արմենուհի Պետրոսյան
1.02.2009
Կարդացողի Հավանություն՝
0
0
Ռոբերտ
Հարգելի Արմենուհի Պետրոսյան, ցավոք սրտի համակարգիչի մեջ չգտա այս երգը, որի խոսքերը շատ ներդաշնակ են Ձեր տողերին՝
Երկիր Հնամյա
Խոսք՝ Մուշեղ Իշխան, Արթուր Մեսչյան
Երաժշտություն՝ Արթուր Մեսչյան
Երկիր հնամյա, երկիր հայրենի,
Ոչ մի աստղ պայծառ և ոչ մի լուսին
Քո հավերժական հմայքը չունեն,
Լեռներից այն կողմ, ամպերից անդին:
Որքան էլ քեզնից, ես սուրամ հեռու,
Որքան էլ օտար հողերում լինեմ,
Անհունության մեջ, միջոցին թափուր,
Ես քեզ կորոնեմ, հայրենի իմ տուն:
Դու արաջին սեր և վերջին կարոտ,
Հուշերի նման, ուրախ ու ցավոտ,
Շրթերիս վրա կմնաս միշտ դու,
Մայրական համբույր, իմ կարոտ տխուր:
Երկիր հնամյա, երկիր պապենի,
Քո ոգուց շաղված լեզու մայրենի,
Քո ոգուց բուսած տենչանք ու կարոտ,
Ի՞նչ եմ առանց քեզ՝ միայն անտունի:
Ամպամած ձմեռ, թե պայծառ գարուն,
Արցունքի հովիտ կամ դրախտավայր,
Ես քեզ կտենչամ, ես քեզ կկանչեմ,
Ես քեզնով կապրեմ, հայրենի իմ տուն:
Երկիր հնամյա, երկիր պապենի,
Քո ոգուց շաղված լեզու մայրենի,
Քո ոգուց բուսած տենչանք ու կարոտ,
Ի՞նչ եմ առանց քեզ՝ միայն անտունի:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Արմենուհի Պետրոսյան
Հարգելի Ռոբերտ, այս երգը իմ շատ սիրելի երգերից մեկն է:
Երբեւէ չէի կարող պատկերացնել, որ կգա մի ժամանակ, երբ այս տողերը գրեթե կնույնանան իմ ամենօրյա խոհերի հետ: Ճակատագրի բերումով հիմա ես էլ օտար ափերում եմ եւ ամեն օր որոնում եմ իմ Երկիր հնամյան:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
- People about Kocharyan – 15-19.05.2012
- Հիտլերը վառեց Ռայխստագը՝ մեղքը գցելով կոմունիստների վրա, ՀՀկ-ն՝ իր կռիշը, տեսնես ո՞ւմ է շառի քաշելու…
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-8)
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-7)
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- Անքննելի մեկ այլ գործ
- -Շվեյկ, այնոյինը կապի…
- Ինչո՞ւ վարչապետը ձերբակալված չէ: Հարություն Առաքելյանը 6 ամիս է կորած է: Գուցե՞ բանտարկված է: Ծառուկյան պատժիր հանցագործին…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-6)
- Հարգելի Գևորգ, մի՛ փորձեք երևույթը հայկական բառապաշարի մեջ խցկել: Իրերը կոչեք հեղինակած օտար լեզվով՝ «գյոթեր» և «ղզօղլաններ»: Եթե ուզում եք հասկանալ օտար այս բառերի արմատական իմաստը, ապա դրանք այսպիսին են՝ «ոռեր» և «աղջիկտղաներ»:
- Հայաստանի կառավարությունը քիչ էր մնացել կորցներ երկրին մեծ եկամուտներ ապահովող, Թուրքիայում արտադրական փորձաշրջան անցած, հայ հաճախորդներին այս էլ քանիերորդ անգամ «քցել» փորձող ահեստավարժ մարմնավաճառից:
- http://www.jewishracism.com/JewishGenocide.htm
- « KRAV MAGA »-ՈՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ՍՔՈՂՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՈՎ
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-5)
- ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՄԻՑ ԿՈՐԶՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ…
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
- Էշն ինչ գիտի՜, նուշն ի՞նչ է…
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Թուրքիայում քրիստոնյաները որպես հարևան 10 տոկոսով ավելի ցանկալի են՝ քան հրեաները:
- «Հայրենիք» ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- Վիշապի Կարկատանով Կարմիր գլխարկը և տատիկի կարկանդակը:Նամակ Լույսաշխարհին:
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-4)
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 22, 2012 16:05 - չքննարկված
ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- -Շվեյկ, այնոյինը կապի…
ՀԱՅԱՍՏԱՆ - May 22, 2012 15:25 - չքննարկված
People about Kocharyan – 15-19.05.2012
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Անքննելի մեկ այլ գործ
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - May 9, 2012 9:28 - 2 քննարկում
Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Обращение к христианам
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Jews, Zionists Behind Armenian Genocide Holocaust…
- За xолокост-геноцидом Армян стоят сионисты.
- Священный Арарат: Обиталище Богов

Ես 27 տարի ծառայել եմ Սովետական Բանակում եվ համարյա չի եղել մի օր, որ չօգտվեմ տեղագրական քարտեզներից (топографические карты): Այդ քարտեզների վրա, ադրբեջանական բոլոր գյուղերի (բնակատեղերի) կենտրոններում կա քրիստոնեական խաչի նշան (+) դա հայկական եկեղեցիների (փլատակների) նշաններն են, այսինքն այդ բոլոր գյուղերը եղել են ՀԱՅԿԱԿԱՆ:
Կարդացողի Հավանություն՝
1
0