ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, December 18, 2011 16:53 - 7 քննարկում

Հայաստան կոչված աçխարհն Էլ արդեն, Լոկ անունով Էր Հայաստան կոչվում:

ԵՎ ԱՅՐ ՄԻ` ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ

Այո´,մենք կայինք Նրանից առաջ:

Սակայն աçխարհի լայնքի վրայով
Մի չտեսնված մրրիկ Էր անցել:

Հրեա մի գունատ՝
Քçված իր երկրից,
Օտարականի ու հյուրի տեսքով,
Ինքն իրեն տարավ աçխարհից-աçխարհ:

Զորավոր Էին Աստվածները հին,
Այնքան զորավոր,
Որ չԷին ստում:

Իսկ խեղճ ու աղքատ այդ եբրայեցին
Եկավ çաղ տալու խոստումներ օդում,
Եկավ զինավառ գեղեցիկ ստով…

Միամիտ Էին Աստվածները հին,
Միամիտ այնքա´ն,
Որ ծարավն իրենց հագեցնում Էին լոկ արյամբ զոհի
ԵՎ իրենց քաղցը՝ նույն զոհի մսով:

Իսկ եբրայեցին եկավ ասելու.
«Այս Է մարմինն իմ,առեք ու կերեք:
Այս Է արյունն իմ,ըմպեցեք սիրով»…

ՈՒղղամիտ Էին Աստվածները հին,
ՈՒղղամիտ Էին՝
Պարզ դերձակի պես.
Իրենց հավատի հանդերձը նրանք
Միçտ ձևում Էին ճիçտ կյանքի վրա:

Իսկ եբրայեցին եկավ կարելու
Մի համընդհանուր-կախարդիչ հանդերձ,
Որով պիտի որ հավասարվեին
Ե´Վ վտիտ ու գեր,
Ե´Վ հաստ ու բարակ…

Ճçտախոս Էին Աստվածները հին,
Ճçտախոս Էին՝
Երեխայի պես.
Մարդկանց մարդ Էին նրանք անվանում,
Իսկ իրենց՝ աստված:

Իսկ եբրայեցին ասաց.«Մարդ եմ ես»,
ԵՎ…դարձավ աստված՝
«Մարդ եմ» ասելով…

…Զորավոր Էին աստվածները հին,
Այնքա´ն զորավոր,
Որ անկեղծ Էին ու չԷին ստում:
Իսկ պատմության մեջ կան ժամանակներ,
Երբ ով չի ստում՝ պիտի կործանվի՜…

ԵՎ կործանվեցին աստվածները հին:

Մարդիկ,
Որ երեկ ունեյին տարբեր աստվածներ բազում,
Պարտավոր Էին հիմա ունենալ
Միայն մի´աստված,
Բոլո՜րը՝ լոկ մի,միայն մի´աստված:
ԵՎ չգիտեին,
Թե ո՞վ Է այդ Մին
ԵՎ ի՞նչ Է ուզում…

Արամազդների,Միհրերի տեղակ,
Բոցբեղ-բոցմորուք çեկ Վահագներին փոխարինելու
Եկավ մի հրեա սևմորուք-սևբեղ,
ԵՎ Աստղիկների,Անահիտների ու Նանեների
Երեկվա տեղում այսօր հաստատեց
Իր մորը դալու՞կ,թե՞ ամոթահար:
ԵՎ խոսում Էին նրանք մի լեզվով ,
Որ չԷր հասկացվում:

Մեհյանների տեղ ու բագինների,
Նրանց դեռ տաք-տաք մոխիրի վրա,
Հասակ նետեցին
Դեռևըս անծեփ և փայտակտուր աղոթատեղիք՝
Իրենց խաչերը սուր մխրճելով
Նախ՝ սրտերի՜ մեջ,
Ապա՝ երկնքի´…
Ատրուçանների խուրձ-խուրձ բոցերի առատության տեղ
Կենտ-կենտ հասկերի չար աղքատությամբ
Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հավատի,
Որ իրեն կոչում կամավորություն,
Բայց տարածվում Է բռնությամբ անքող…

…Առանց հավատի կյանքում դյուրին չԷ նույնիսկ մեռնելը,
Իսկ ապրելն…արդեն անկարելի Է:

Մարդուց խլեցին իր հավատը հին,
Իսկ հավատը նոր հաստատվեց խոսքո՜վ,
Մի´միայն խոսքով,
-Դեռ նորը չկա՜ր:

Ավերվեց հինը ու փլատակվեց,
Իսկ նորը միայն կառուցվեց խոսքո՜վ,
Մի՜միայն խոսքո՜վ.
-Դեռ նորը չկա՜ր:

ԵՎ այսպես՝
Հանկարծ ու դանդաղորեն
Ամե՜ն ինչ çրջվեց,
Տակն ի վեր եղավ,
ԵՎ կարգի բերել չԷր կարող ոչ ոք.
-Ինքը çրջողն իսկ չԷ´ր կարող Էլ,չԷ՜:

Եվ այսպես՝
Կյանքից մնաց մի «մեղա»,
Որ պիտի նաև…բարձր չհնչեր:
ԵՎ այսպես՝
Անցավ ողջ հարյու՜ր տարի,
Որ կարճ Է թվում,երբ գիրք ես կարդում,
Իսկ երբ ապրում ես և ամեն րոպե
Զգում ես մաçկի´դ,զգում ես սրտո´վ,
ՈՒղեղիդ բոլո՜ր ծալքերով՝
այնժամ…

Հենց այսպես Էինք մենք ապրում այնժամ:

Հայաստան կոչված աçխարհն Էլ արդեն
Լոկ անունով Էր Հայաստան կոչվում:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

SVETLANA
Dec 18, 2011 17:13


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('17025') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x95\xD4\xBC\xD4\xBB\xD4\xB3\xD4\xB1\xD5\x90...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x95\xD4\xBC\xD4\xBB\xD4\xB3\xD4\xB1\xD5\x90...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x95\xD4\xBC\xD4\xBB\xD4\xB3\xD4\xB1\xD5\x90\xD4\xBD\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219