ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, December 13, 2011 2:43 - 12 քննարկում

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը 4-րդ, 12 բալանոց փաստերով ցնցում է վարչապետի աթոռը…

ԲԱՑ «ՖԱՔՍ-4» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ կամ ինչպես «սկումբրիևիչները» գրպանեցին 60 միլիոն դոլար…

13-12-2011 12:24

 

 
Պարոն վարչապետ, իմ նախորդ ֆաքսերում ձեզ նախազգուշացնում էի, որպեսզի լուրջ պատրաստվեք «հարցաքննությանը», բայց դրա փոխարեն իմ դեմ զինվորիկներ եք ուղարկում, որոնք ավելի շուտ շոումենների տպավորություն են թողնում  (խոսքս քաղաքական անտունիներ Հ.Ավետիքյանի և Է.Անտինյանի մասին է): Ասեմ նաև, որ լրագրողներն ասում էին, որ նրանց կազմակերպած «միավորման» ֆուրշետի ուտելիքից կաուչուկի հոտ էր գալիս…  Ձեր պահվածքը «խոսում» է այն մասին, որ լուրջ չեք վերաբերվում ձեր ապագային կամ թերահավատ եք իմ ուսումնասիրությունների արդյունքներին: Լավ, ասենք նրանք ինձ վիրավորեցին և վարկաբեկեցին ՀՌԱԿ-ը, ասեցին` իբր ես վատ մարդ եմ, հետո՞… բայց դրանից չբացահայտվեց չէ՞, թե ուր է կորել «Նաիրիտի» «վաճառքից» գոյացած 31 միլիոն դոլարը, կամ գործարանի պայթյունից առաջ որտեղի՞ց  հայտնվեց  35  միլոն  դոլարը   և  ո՞ւր այն «ուղղորդվեց», կամ  ինչո՞ւ  է  «Նաիրիտ»-ը 12 միլիոն դոլարով գնում մեկ այլ գործարան, որն իրեն պետք չէ, կամ ինչպե՞ս է ստացվում, որ պարսկական ընկերությունը հաղթում է դատն ընդդեմ «Նաիրիտի» և չի պահանջում 13  միլիոն  դոլարը:  Այն, ինչ կներկայացնեմ ստորև իսպառ կվերացնի թերահավատությունը և կսթափեցնի ձեզ ու համոզված եմ, որ այսուհետև կլծվեք ձեր պաշտպանական ճառը գրելու գործին հենց  այսօրվանից:

 

Եվ այսպես, ինչպես խոստացել էի` այսօր հատելու ենք 100 միլիոն դոլարի «սահմանը» և որքան էլ ՀՀ Կառավարության ներկայացուցիչները մամուլին ներկայացնում էին, թե «Նաիրիտի» սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությունն իր արտադրած կաուչուկը Հայաստանից արտահանել է մեկ տոննայի դիմաց առավելագույնը 2500-2700 դոլար արժեքով և հարկերը վճարվում էր այդ գումարի կտրվածքով, քանի որ իբր շուկայական արժեքը  դա է և «խորհուրդ» էին տալիս «ուրիշի ջեբի լոբիները չհաշվել», այնուամենայնիվ ինձ հաջողվեց պարզել, թե կաուչուկ սպառող ռուսական ընկերություններն ինչ արժեքով են գնել  «Նաիրիտի» արտադրանքը «միջնորդ» կազմակերպություններից 2006-2009 թթ. ընկած ժամանակահատվածում: Այդ կազմակերպություններից  են բաշկիրական «Վիմպել» ձեռնարկությունը, Չեբոկսարի քաղաքի «Չապաևի անվան արտադրական ձեռնարկությունը» և Օրենբուրգ քաղաքի «ՕՌՏ»  ձեռնարկությունը: Իմ ուսումնասիրությունները պարզեցին, որ ՀՀ կառավարության ներկայացուցչի հայտարարած 2500-2700 դոլար մեկ տոննայի դիմաց շուկայական արժեքը չի համապատասխանում իրականությանը, քանի որ բաշկիրական «Վիմպել» ձեռնարկությունը «Նաիրիտի» արտադրանքը «միջնորդներից» գնել է ստորև ներկայացված արժեքներով.2006 թվականին  – 111.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի  (1$-27 ռուբ.) կազմում է 4100  դոլարից  առավել  գումար մեկ տոննայի դիմաց,2007 թվականին – 113.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-25 ռուբ.) կազմում է 4500 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,2008 թվականին –  188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-24 ռուբ.) կազմում է 7800 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,2009 թվականին  –   180.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-30 ռուբ.)  կազմում է 6000 դոլար գումար մեկ տոննայի դիմաց:
Չեբոկսարի քաղաքի «Չապաևի անվան արտադրական ձեռնարկությունը» «Նաիրիտի» արտադրանքը  «միջնորդներից»  գնել  է`2006 թվականին  – 110.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի  (1$-27 ռուբ.) կազմում է 4000  դոլարից  առավել  գումար մեկ տոննայի դիմաց,2007 թվականին – 130.000-ից մինչև 164.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-25 ռուբ.) կազմում է 5200 – 6500 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,2008 թվականին –  188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-24 ռուբ.) կազմում է 7800 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,2009  թվականին –   188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-30 ռուբ.)  կազմում է 6200 դոլար գումար մեկ տոննայի դիմաց:
Օրենբուրգ քաղաքի «ՕՌՏ» ձեռնարկությունը «Նաիրիտի» արտադրանքը  «միջնորդներից»  գնել  է`2006 թվականին  – 110.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի  (1$-27 ռուբ.) կազմում է 4000  դոլարից  առավել  գումար մեկ տոննայի դիմաց,2007 թվականին – 130.000-ից մինչև 165.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-25 ռուբ.) կազմում է 5200 – 6500 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,2008 թվականին –  188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-24 ռուբ.) կազմում է 7800 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,2009  թվականին –   188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-30 ռուբ.)  կազմում է 6200 դոլար գումար մեկ տոննայի դիմաց:Սույն «ֆաքս-4»-ին կից ներկայացնում եմ վերը նշված կազմակերպությունների կողմից տրամադրված  փաստաթղթերը  ( JPG  տարբերակով):Հարց 1.Ի մի բերելով այս «Ֆաքս-4»-ում ներկայացված ուսումնասիրությունները, ձեզ համար (որպես «Նաիրիտ» գործարանի 10 տոկոս պետական բաժնեմասի հիմնական պատախանատու) արդյո՞ք պարզ չի, որ 2006 – 2010 թթ. ժամանակահատվածում «Նաիրիտ» գործարանի կողմից արտադրված մոտ 30.000 տոննա պատրաստի կաուչուկը Հայաստանից արտահանվել է «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ»-ին և այլ «սկումբրիևիչյան» կազմակերպություններին, որի արդյունքում նրանք մեկ տոննայից ստացել են նվազագույնը 2000 դոլար գերշահույթ, իսկ պարզ հաշվարկի դեպքում ստացվում է 60 միլիոն դոլարին համարժեք գերշահույթ (կրկնում եմ նվազագույնը): Եվ սա այն պարագայում, երբ «բարիք ստեղծող»` «Նաիրիտ» գործարանում կյանքի համար վտանգավոր թունավոր արտադրամասերում աշխատող բանվորները ամիսներով աշխատավարձ չէին ստանում, իսկ ստացածներն էլ զուտ գոյությունը  պահպանող  սիմվոլիկ գումար էր:
Հարց 2. Ձեր եղբայրը, որը զբաղեցնում է «Նաիրիտ» գործարանի կոմերցիոն հարցերով փոխտնօրենի պաշտոնը տեղյա՞կ չէր կաուչուկ սպառող կազմակերպություններից, որպեսզի «Նաիրիտի» արտադրանքը առանց միջնորդի առաքվեր նրանց և բարձր շահույթներն  էլ  ուղղորդվեին  Հայաստան:
Հարց 3. Դուք, որպես ՀՀ վարչապետ հաշվե՞լ  եք,  թե՞ «Նաիրիտ» գործարանի արհեստականորեն վնասով աշխատացնելու պարագայում որքա՞ն  է  տուժել  ՀՀ  պետական  բյուջեն … այսինքն`  ու՞մ  եմ  հարցնում…
Հաջորդ «ֆաքսով» դեռ կանդրադառնամ գործարանի ուռճացված աշխատավարձի ֆոնդին և ՀՀ Նախագահից մի քանի անգամ բարձր աշխատավարձ ստացող ձեր փոխտնօրեն  եղբոր  ու  նրա  «շրջապատի»  գործունեությանը:Իսկ այժմ մեկ անգամ ևս հորդորում եմ առավել լուրջ նախապատրաստվել «հարցաքննությանը»: Իսկ եթե չեք հասցնում, ապա մի ամաչեք, ասեք և ես կերկարաձգեմ  «ֆաքսերի»   հրապարակման   պարբերականությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ  քաղաքացի   Հարություն   Առաքելյան

Համատեղությամբ՝  Աշխարհասփյուռ  Ռամկավար  Ազատական Կուսակցության  գործադիր-փոխատենապետ, ՀՌԱԿ   ատենապետ

 

Maxinfo.am



12 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Suren
Dec 13, 2011 3:48


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16911') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x84\xD5\xA1\xD6\x80\xD5\xBF\xD5\xAB 1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x84\xD5\xA1\xD6\x80\xD5\xBF\xD5\xAB 1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x84\xD5\xA1\xD6\x80\xD5\xBF\xD5\xAB 1-\xD5\xAB...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): re in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219