Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, December 9, 2011 17:26 - 10 քննարկում

Պարարտանյութով աճեցված Տականքներ՝ ականապատված դաշտերից …

Առաջին ականը պայթեց

Մեկնաբանություն
Դեկտեմբեր 1, 2011 10:40

Ինչպես և սպասվում էր, Լևոն Տեր–Պետրոսյանի հստակ հակասերժական դիրքորոշում ցուցաբերելուց հետո իշխանությունը ձգտելու է թուլացնել ՀԱԿ–ին՝ կիրառելով սեփական ականներին պայթեցնելու և ներկոնգրեսական պառակտում մտցնելու մարտավարությունը։

Առաջին ականն արդեն պայթեցվեց, և այն էլ ինչպիսի՜ ական։ Հայտնի շրջանակների շահերի սպասարկմամբ զբաղվող կայքերից մեկին տված հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը հայտարարեց, թե տարաձայնություն ունի Լևոն Տեր–Պետրոսյանի հետ և չի ընդունում ԲՀԿ–ի հետ հնարավոր համագործակցության տարբերակով «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» ծրագրի իրականացման ՀԱԿ առաջնորդի գաղափարը։

Եթե հիշում եք, նույն Արամ Սարգսյանը բավական խանդավառված էր Սերժ Սարգսյանի հետ «երկխոսության» գնալու տերպետրոսյանական առաջարկի ժամանակ։ Եվ դա այն դեպքում, երբ միայն առաջին դասարանի երեխաները և Լևոնի զոմբիները չէին հասկանում, որ այդ «երկխոսությունը» տանում է դեպի «Հայաստանը Սերժ Սարգսյանի գրպանում» կարգախոսի կյանքի կոչմանը, բայց արի ու տես, որ Արամ Սարգսյանը, ում դժվար է զոմբիների շարքին դասել, կողմ էր դրան։

Արամ Սարգսյանը հակառակ կարծիք չի հայտնել նաև այն օրերին, երբ Տեր–Պետրոսյանը հնչեցրեց Սերժ Սարգսյանի հետ «Եղիազար Այնթապցին ու էջմիածնական միաբանները» տխրահռչակ մոդելով հարաբերվելու առաջարկը։ Առաջարկ, որն ակնհայտորեն բխում էր գործող կլանաօլիգարխիկ ռեժիմի պարագլխի շահերից։ Այսինքն ստացվում է, որ Արամ Սարգսյանը Տեր–Պետրոսյանի զինակիցն էր ու տարաձայնություններ չուներ նրա հետ քանի դեռ չէին վտանգվում Սերժ Սարգսյանի դիրքերը։

Թե ինչու իշխանությունները որոշեցին այս պահին պայթեցնել իրենց ականներից մեկին ու այդպես կոպիտ ձևով՝ դժվար է միանշանակ պատասխանել, բայց դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը շատ է անհանգստացած այն բանով, որ վերջին երեք տարիներին անուղղակիորեն իրեն ծառայած «փողոցն» այժմ լրջորեն դուրս է եկել իր դեմ ու կարող է ծառայեցվել հօգուտ իշխանափոխության։ Այդ իսկ պատճառով էլ նախագահական նստավայրում խնդիր է դրվել «փողոցային» ռեսուրսը մաշեցնել ու այդ նպատակով էլ «մեյդան» հանվեց Արամ Սարգսյանը, ով նախկինում Տեր–Պետրոսյանի մասին որդիաբար էր արտահայտվում ու երբեք դեմ դուրս չէր գալիս ՀԱԿ առաջնորդի ասածներին, բայց հենց վերջինս դուրս եկավ Սերժ Սարգսյանի դեմ՝ պարզվեց, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարն իր ուրույն՝ սերժանպաստ պատկերացումներն ունեցող գործիչ է և համաձայն չէ Տեր–Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության մեջ ներկայացված մոտեցումների հետ։ Այլ կերպ ասած՝ Արամ Սարգսյանը դեմ է Սերժ Սարգսյանին հեռացնելուն, բայց որպեսզի քողարկի հաճախորդական իր դիրքրոշումը՝ խոսում է այն մասին, որ ՀԱԿ–ը ինքնաբավ ուժ է և կարող է միայնակ հասնել արդյունքների։ Սա, նկատենք, Արամի կողմից ավելի կեղտոտ քայլ է, քան «դհոլությունը», քանզի ակնհայտ է, որ առանց ԲՀԿ–ի հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել ու եթե մարդ կա, ով այլ կարծիք ունի, ապա նա կա՛մ միամիտ է, կա՛մ «սուպերդհոլ»։ Չեմ կարծում, թե Արամն այդքան միամիտ է ու չի հասկանում, թե ինչն ինչոց է։

Ի դեպ, հարկ է նկատել, որ Արամ Սարգսյանին իշխանությունը միշտ էլ օգտագործել է կրիտիկական պահերին, բայց քանի որ նա «քաղաքական ալիբի» ունի (Վազգեն Սարգսյանի եղբայրն է ու կերկերուն ձայնով մշտապես խոսում է իշխանության դեմ)՝ լայն զանգվածների մտքով չի անցնում, որ գործ ունի շարքային ականի հետ։

Հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանին հաջողվում է նույն ականը մի քանի անգամ պայթեցնել։ Առաջին անգամ այդ ականը պայթեց 2008–ի նախագահական ընտրությունների ամենաթեժ օրերին, երբ Արամ Սարգսյանի մյուս եղբայրը՝ լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանության կազմակերպման համար մեղադրված Արմենը, ժամկետից շուտ ազատ արձակվեց բանտից ու հայտարարեց, թե Սերժ Սարգսյանին համարում է ընտրված նախագահ։ Դա այն ժամանակ էր, երբ Արամ Սարգսյանը փոթորկոտ ճառեր էր արտասանում Սերժ Սարգսյանի դեմ, բայց արտառոց բան չտեսավ իր եղբոր հայտարարության մեջ ու նորմալ գնահատեց դա։

Դա այն պահին էր, երբ ամեն մի ելույթ, ամեն մի բառ կարող էր իրավիճակ փոխել և ահա Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամը՝ Արմեն Սարգսյանը, հանդես է գալիս Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ։

Ամենայն հավանականությամբ՝ 2008–ի թոհուբոհի ժամանակ գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամների միջև՝ «Ես բաց կթողնեմ Արմենին, իսկ դուք իմ դեմ դուրս չեք գա և կրիտիկական պահերին կսատարեք ինձ» թեմայով։ Պատահական չէ, որ մարտի 1–ի դեպքերից հետո հետապնդվում ու ձերբակալվում էին գրեթե բոլոր լևոնականները, իսկ Արամ Սարգսյանը՝ ոչ։

Հիշեցնենք, որ վերջերս Արամ Սարգսյանն ու տիկին Գրետան մասնակցում էին Սերժ Սարգսյանի կազմակերպած միջոցառմանը և լրագրողի այն հարցին, թե այդ ինչպե՞ս պատահեց, Զավենիչը պատասխանեց, թե ինքը հիշաչար չէ։

Եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն էլ հիշաչար չէ և սիրում է համագործակցել իրեն հայհոյողների հետ, ապա տերպետրոսյանական ներկա գծին դեմ դուրս գալն Արամ Սարգսյանի մոտ «խնամու տուն այցելելու» պես մի բան է ստացվում։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Արամ Սարգսյանը քաղաքականության մեջ մտավ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո՝ հայտարարելով, թե եղբոր քաղաքական ժառանգության կրողն է, բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, նա բազմիցս գաղափարապես դավաճանեց Վազգենին ու մսխեց նրա թողած ժառանգությունը։

Վազգենի հանդեպ ամենամեծ դավաճանությունն, իհարկե, Ղարաբաղի հարցում իր տեսակետները չփոխած Լևոն Տեր–Պետրոսյանին նախագահական ընտրությունների ժամանակ սատարելն էր, իսկ դրանից առաջ Արամը հասցրել էր բազմիցս ուրանալ եղբորը՝ կողմ արտահայտվելով Վազգենի կողմից մերժված քիրվայական գաղափարախոսությանը։

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. Արամի մոտ հիմա էլ հերթը հասել է Լևոն Տեր–Պետրոսյանի՛ն դավաճանելուն և նա այդ քայլին գնում է քաղաքական ականներին հատուկ էնտուզիազմով ու Սերժ Սարգսյանին խիստ անհրաժեշտ պահին։

Հայտնի բան է, որ մեկ անգամ դավաճանողը դա կանի նաև երկրորդ, երրորդ անգամ՝ դավաճանությունը դարձնելով կենսակեպ։  Այդ ամենում կարելի է ևս մեկ անգամ համոզվել՝ ուսումնասիրելով Սերժ Սարգսյանին ծառայելու գծով գործընկերներ հանդիսացող Արամ Սարգսյանի և Արթուր Բաղդասարյանի անցած ուղիները։

Սրանց նմանների պատճառով է, որ տարածված տեսակետ կա, թե քաղաքականությունն անբարոյականություն է։ Ո՛չ հարգելիներս, քաղաքականությունն անբարոյականություն չէ։ Այն անբարոյական է դառնում, երբ դրանով զբաղվում են անբարոյական մարդիկ։

7or.am

ՀԵՏ ԳՐՈՒԹՅՈՒՆ 7-ՕՐԻՆ:
Ցավալի է, բայց փաստ է, որ Վազգեն Սարգսյանը հանդիսանում էր ամենամեծ դավաճանը և թյուրիմացությունը արցախյան ազատագրական պայքարում: Ցավալ ի նաև, որ այդ մասին իմանալով ժամանակակից ռազմական գործիչները,  հրամանատարները և քաղաքական գործիչները լռում են վախկոտաբար, նապաստակի պես: Կանցնեն ժամանակներ և պատմության այս հատվածն էլ գլխևավայր շուռ կգա , մեկը մյուսի հետևից կբացահայտվեն և պատմության աղբանոց կնետվեն նրանք, որոնց անուններով այսօր ստադիոններ, մարզահամալիրներ, փողոցներ և ուսումնական հաստատություններ են կոչված, փառքի արձաններ են տընգըված:
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ



10 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ռոբերտ Գյումրեցի
Dec 9, 2011 17:53


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16856') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD6\x80\xD5\xA1\xD5\xB4 \xD5\x8D\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD6\x80\xD5\xA1\xD5\xB4 \xD5\x8D\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD6\x80\xD5\xA1\xD5\xB4 \xD5\x8D\xD5\xA1\xD5\xA3...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219