ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, November 30, 2011 12:36 - 6 քննարկում

Հարություն Առաքելյան. Ներկայիս վարչապետը վաղուց է սկսել արշավ իմ դեմ

11-30-2011 10:56:05

-Նաիրիտի գործարանի 4 աշխատակիցներ ՀՀ վարչապետին նամակ էին ուղղել ,սակայն  նրանց հակադարձել էին `նշելով ,որ 4 անձի կարծիքը չի կարող արտահայտել  Նաիրիտի ողջ կոլեկտիվի դիրքորոշումը:Օրերս գործարանում տիրող իրավիճակի  մասին հայտարարությամբ հանդես եկաք նաև դուք,ինչ է կատարվում իրականում :

-2006-ից, երբ Վահան Մելքոնյանը հայտնվեց”Նաիրիտում”, մինագամից  հաստատվեցին ստալինյան 37 թվականների շունչը: Մարդիկ ազատվում էին  աշխատանքից, եթե համարձակություն էին ունենում հանդես գալ գործարանի  անգրագետ կառավարման դեմ… մինչ օրս նույն բարքերն են տիրում, հետևաբար 4  հոգի կամ 14 հոգի կամ 144 հոգի էլ, որ բողոքի միևնույն է, չեն դիտարկի այն  կոլեկտիվի դիրքորոշում… Ինչ է կատարվում իրականում. Իրականում ներկայիս  դրածո ղեկավարությունը գործարանի կառավարիչ փնտրելու շոուներ կազմակերպելով  ժամանակ են շահում` ավելացնելով գործարանի պարտքերը և դատապարտելով  հազարավոր մարդկանց գործազրկության…

-Դուք ձեր հայտարարության  մեջ նշել էիք ,որ դեռևս 2006 թվականից են եղել անօրինկանությունները ,ի՞նչը  ստիպեց ձեզ այսօր բարձրաձայնել այդ ամենի մասին:

-Ես նոր չեմ  բարձրաձայնում “Նաիրիտի” շուրջ տեղի ունեցող անօրինականությունների մասին:  Դուք հավանաբար տեղյակ չեք: Փնտրեք համացանցում և կտեսնեք իմ անպատասխան  մնացած տասնյակ հարցադրումներ: Կտեսնեք, որ ներկայիս վարչապետը վաղուց է  սկսել արշավ իմ դեմ:

-Կառավարությունը ձեր ելույթը համարեց  սպառնալիք ,շանտաժ ,ինչպես նաև քաղաքական ենթատեքս ,ինչպես կմեկնաբանեք:

– Կառավարությունը լավ կանի ցույց տա, թե ուր է անհետացել 31 միլիոն  դոլարը, մնացածը համարում եմ ղզիկություն…


-« Իմ առաջարկը  մնում է ուժի մեջ .կամ վավերացնում եք իմ ՀՌԱԿ ատենապետիս օրինական  ընտրությունները և ամենքն անցնում է իր գործին կամ ես ստիպված անցնում եմ  իմ խոստմանը ի կատար ածելուն »,- մեջբերում ձեր  հայտարարությունից:Տպավորությունն այնպիսին է ,որ եթե կառավարությունը  ընդառաջ գնա ձեր առաջարկին դուք պատրաստ եք լռել և չբարձրաձայնել Նաիրիտում  տիրող իրավիճակը:Այդպես է ,թե`ոչ:

– Իմ ֆաքսերով ես պահանջել եմ  օրենքի տառին և ոգուն համապատասխան գործողություններ և ուզեցել եմ ճշտել,  թե ” Նաիրիտի” բացահայտումները կատարելում եմ որպես ՀՀ քաղաքացի, թե որպես  ՀՌԱԿ ատենապետ: Եթե չլինեին նախորդ տարիների իմ ասուլիսները,  հեռուստաելույթները, միգուցե, կարելի էր մտածել իրենց նման: Բայց իրականում  և շանտաժը և սպառնալիքները իրենց կողմից են, ուղղակի սա այն դեպքն է, երբ  իսկական գողը ամենից բարձր է գոռում.
– Բռնե’ք գողին…



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Naira
Dec 1, 2011 4:08


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16692') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x88\xD6\x80 \xD5\xBE\xD5\xA1\xD6\x80\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x88\xD6\x80 \xD5\xBE\xD5\xA1\xD6\x80\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x88\xD6\x80 \xD5\xBE\xD5\xA1\xD6\x80\xD5\xB9\xD5\xA1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219