ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, November 19, 2011 15:02 - չքննարկված

ՙՙ”Հայկական նաֆթը” ապաշնորհ կառավարողների տրամադրության տակ:

Հայաստանի քաղաքացիները բանկային համակարգով տարեկան ստանում են մոտ 1,5 միլիարդ դոլարի մասնավոր ոչ առեւտրային փոխանցումներ, որոնք սովորական ֆինանսական օգնություն են դրսում ապրող բարեկամներից: Փոխանցումների մեծ մասը գալիս է Ռուսաստանից:

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին տրանսֆերտները կազմել են 1,09 միլիարդ դոլար` ամսական մոտ 121 միլիոն: Դրանց 83,1 տոկոսը ստացվել է Ռուսաստանից: Անցած տարվա նույն ամիսների համեմատ փոխանցումների գումարն ավելացել է 206,2 միլիոն դոլարով կամ 23,3 տոկոսով:

Համեմատության համար նշենք, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի ամսական արտահանումը կազմել է մոտ 108 միլիոն դոլար: Ընդ որում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 33,5 տոկոսով: Հաշվի առնենք, որ մասնավոր ֆինանսական օգնությունը Հայաստան մտնում է նաեւ առձեռն` շրջանցելով բանկային համակարգը:

Որպես կանոն, դեկտեմբերին փոխանցումների հոսքը մեծանում է: Սովորական է դարձել նաեւ ամանորյա տոներին ընդառաջ արտարժույթի էժանացումը, թեեւ անկախ փորձագետների կարծիքով, հայկական դրամն արհեստականորեն արժեւորված է:

Նոյեմբերի 18-ին 1 դոլարը 383,95 դրամ էր: Ներմուծողներին էժան դոլար է անհրաժեշտ տոներից առաջ ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու համար:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ