ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, October 12, 2011 14:28 - 3 քննարկում

Նրանց անվանում են են համառ և ազնիվ Իռլանդացիներ: “Երեկվա հանդիպումը ոչ թե իռլանդական գերազանցության, այլ հայկական ողբերգության պատմություն էր,” գրում է Irish Independent-ը:

«Երբ խիզախ հայերը արցունքախառն աչքերով հրաժեշտ տվեցին, բոլորիս մեջ ֆուտբոլի երկրպագուից ինչ-որ բան մահացավ», գրում է Irish Independent-ը:

Իռլանդական մամուլը հեղեղված է երեկվա խաղի գնահատականներով, որոնք հիմնականում նույնն են’ հայերի բախտը չբերեց, ու ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ մրցավարն անարդարացիորեն դաշտից հեռացրեց Բերեզովսկիին:
«Հայաստանն այդ խաղում հաստատեց ճարպիկ և տեխնիկական ֆուտբոլ խաղացողի իր համբավը, և Տրապատոնին ստիպված էր ընդունել, որ նրանք «լավ, շատ լավ» ֆուտբոլ խաղացին», և նույնիսկ գերազանցում էին իռլանդացիներին»,- գրում է բրիտանական Guardian-ը’ ավելացնելով, որ իռլանդացիները, բացի երկրորդ խաղակեսի սկզբնամասից, գեղեցիկ ֆուտբոլ չցուցադրեցին, ինչը սովորական բան է Տրապատոնիի թիմի համար:

«Տառապեք, փոքր ազգեր: Փոքրիկ, դյուրահավատ Հայաստանը մեր քաղաք էր եկել Մաթ Թալբոթի իր բարդույթից ազատվելու համար, իսկ մենք անամոթաբար մանրացնում ենք մեր երբեմնի կարգավիճակը ‘ որպես ձեռքով խաղի դավադրության միջազգային զոհեր»,- գրում է Irish Independent-ի մեկնաբան Դևիդ Քելլին’ վերլուծելով երեկվա հանդիպումը:

Ըստ հոդվածագրի, Իռլանդիան հույսը դրել է բախտի վրա և հրաժարվում է ընդունել, որ իր մարզչական սխալները շարունակվում են քավության փլեյ-օֆին ընդառաջ:

Իռլանդիայի հավաքականի հարձակվող Սայմոն Կոքսը Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից հետո նշել է, որ մինչև գնդակը կկպներ Ռոման Բերեզովսկիին, ինքը՝ Կոքսը խաղացել է ձեռքով։ Նա կարծում է, որ հայերի դարպասապահը սխալմամբ է հեռացվել, հայտնում է BBC Sport-ը։

Կոքսը ավելացրել է, որ չի կարծում, թե գնդակը կպել է Բերեզովսկիի ձեռքին տուգանայինի սահմաններից դուրս։



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Rob
Oct 12, 2011 12:12


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('15823') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>Hayer jan, d...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>Hayer jan, d...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'Hayer jan, duq ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219